ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 135-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հայեցակարգով նախատեսված տարածքային զարգացման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածի համաձայն պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել տեղեկատվություն տարածքային զարգացման միջոցառումների ծրագրի իրականացման մասին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` յուրաքանչյուր կիսամյակ ամփոփել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տարածքային զարգացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. փետրվարի 16 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 135-Ն որոշման | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN ը/կ | Միջոցառման անվանումը | 2012 թ. | 2013 թ. | 2014 թ. | 2015 թ. | Ակնկալվող արդյունքները | Պատասխանատու կատարողը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 
| 1. | ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Միավորված ազգերի զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի կողմից իրականացված «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքները» տեղեկատվական ապահովում, վերլուծություններ և տիպաբանություններ» հետազոտության արդյունքում ստեղծված տեղեկատվական բազայի թարմացում | + | + | + | + | տարածքային կտրվածքով տվյալների տեղեկատվական բազայի ձևավորում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | 
| 2. | Արտադրական ենթակառուցվածքների հասանելիության  | + | + | Պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան իրավական ակտերով կհաստատվեն չափորոշիչներ, որոնց հիման վրա կսահմանվեն իրականացվելիք ներդրումների առաջնահերթությունները: | համապատասխան բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ | ||
| 3. | Սոցիալական ենթակառուցվածքների հասանելիության մասին ամբողջական գնահատման համակարգի սահմանում (առողջապահական, կրթական հաստատություններ և այլն) | + | + | Պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան իրավական ակտերով կհաստատվեն չափորոշիչներ, որոնց հիման վրա կսահմանվեն իրականացվելիք ներդրումների առաջնահերթությունները: | համապատասխան բնագավառի պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ 
 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | ||
| 4. | Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրում, համայնքի (տարածքի) սոցիալական կարիքների գնահատման, դրա հիման վրա տեղական սոցիալական ծրագրերի մշակման և սոցիալա-կան ծառայություններ տրամադրող կազմակերպությունների(խնամքի ծառայություններ և այլընտրանքային այլ ծառայություններ տրամադրող) անհրաժեշտության (առաջնահերթության) մեթոդաբանության սահմանում | + | + | + | մեթոդաբանության սահմանում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | |
| 5. | Մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանության ամբողջացում | + | + | + | + | տարածքների տնտեսական զարգացման մակարդակների սահմանում | ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) 
 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) 
 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 
 ՀՀ մարզպետարաններ | 
| 6. | Տարածքներում ՀՀ պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին կատարվող ներդրումների արդյունավետության հաշվարկում | + | + | + | տարածքներում աղքատության մակարդակի նվազում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 
 ՀՀ պետական կառավարման մարմիններ 
 ՀՀ մարզպետարաններ (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում) | |
| 7. | Այլ տարածքների զարգացման և բարեկեցության վրա ազդեցություն ունեցող տարածքների (մարզ, համայնք, առանձին զարգացման կենտրոն համարվող քաղաք, միջհամայնքային միավոր, համայնքների խումբ) բացահայտում | + | + | մրցունակ և գրավիչ տարածքների ձևավորում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն 
 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 
 ՀՀ մարզպետարաններ | ||
| 8. | Մրցունակ և գրավիչ տարածքների զարգացման նպատակային ծրագրերի մշակում | + | + | + | տարածքներում ձեռնարկատիրության զարգացում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ մարզպետարաններ | |
| 9. | Մարզային զարգացման ծրագրերի իրականացման տարեկան արդյունքների գնահատում և աղքատության նվազման վրա այդ գնահատականների ազդեցության հաշվարկում | + | + | + | + | մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մոնիթորինգի համակարգի ձևավորում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | 
| 10. | Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մոտեցումների և աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը | + | + | Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման առաջարկությունների մշակում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | ||
| 11. | Մարզային զարգացման ծրագրերի մշակում` ըստ ժամանակացույցի կատարվելիք ներդրումների գնահատականներով | + | + | + | + | ծրագրերով նախատեսված միջոցառումների առաջնահերթությունների սահմանում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ մարզպետարաններ (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում) | 
| 12. | Փորձնական տարածքային զարգացման ծրագրերի իրականացում | + | + | + | ԵՄ-ի տարածքային զարգացման փորձի ներդրում | ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | |
| 13. | ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ հաստատված տարաբնակեցման գլխավոր նախագծի մոնիթորինգի իրականացում | + | + | տարածական պլանավորման հնարավորություն | ՀՀ քաղաքաշինության նախարարություն 
 ՀՀ մարզպետարաններ ՀՀ համայքներ (համաձայնությամբ) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | ||
| 14. | Մարզերի և համայնքների մակարդակով վարչական ռեգիստրների ձևավորման հնարավորությունների ուսումնասիրում | + | + | մարզի և համայնքի անձնագրերի վարում | ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | ||
| 15. | ՀՀ տարածքների կայուն զարգացման պահանջներին համապատասխանող ներքին միգրացիոն գործընթացների ուղղորդում | + | + | + | + | սահմանամերձ և այլ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների բնակչության թվի նվազման կանխար-գելումը և աճի խթանումը | ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն ՀՀ մարզպետարաններ ՀՀ պետական կառավարման մարմիններ | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան |