329.0011.20.11.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2000 թվականի N 10
ք. Երևան
ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը
Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.
Հիմք ընդունելով Օրենքի 89 հոդվածի 3 կետով, 97 հոդվածի 1 կետով, 98 հոդվածի 4-րդ կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը.
Հաշվի առնելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցումը կնպաստի ինքնակարգավորվող կազմակերպությունների և դրանց անդամների վերաբերյալ բավարար տեղեկատվական բազայի ստեղծմանը, ինքնակարգավորվող կազմակերպությունների և դրանց անդամների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովմանը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայի կարգավորման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.
Համարելով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմումով մանրամասն տեղեկատվություն պահանջելով հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել նրանց գործունեության վերահսկողությունը, առավել արագ և արդյունավետ արձագանքել նրանց անդամների և դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից թույլ տրված խախտումներին.
Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.
1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 97.1-1, 97.1-2, 97.1ա-1, 97.1բ-1, 97.1բ-2, 97.1գ-1, 97.1դ-1, 97.1ե-1, 97.1զ-1 և 98.4-1 կանոնները և դրանցով սահմանված ձևերը:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում» վերնագրի ներքո, որը Կանոնագրքի բաղկացուցիչ մասն է:
3. Սահմանել, որ ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմումի տիտղոսաթերթը և տեղեկությունները ներառող ձևերը սահմանվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կանոնների պաշտոնական հրապարակումից հետո, բայց մինչև դրանց ուժի մեջ մտնելը, դիմորդ կազմակերպությունները` ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու համար, կարող են հիշյալ կանոններին համապատասխան դիմում ներկայացնել Հանձնաժողովին, որի գրանցման Օրենքով սահմանված ժամկետը հաշվվում է դիմումը ներկայացնելու պահից:
Հայաստանի Հանրապետության |
Է. Մուրադյան |
Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում
Առարկան.
Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումի (այսուհետ` դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:
Աղբյուրը.
Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 89 հոդվածի 3 կետով և 97 հոդվածի 1 կետով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրանց համապատասխան:
Կանոն 97.1-1. Հասկացություններ
(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը` (1) «Գործադիր մարմին». դիմորդի կանոնադրությամբ նախատեսված ընթացիկ ղեկավարումն իրականացնող մարմին.
Կանոն 97.1-2. Գրանցման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը
(ա) Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթիկից և ձևերից: Հանձնաժողովին ներկայացվող դիմումի յուրաքանչյուր էջը պետք է. (1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(բ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի. (1) տիտղոսաթերթի անվանումը` «Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում».
(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1-2(բ) ձևին համապատասխան: (97.1-2-րդ կանոնը լրաց. 30.01.01 N 007/01)
Կանոն 97.1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը
(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ. (1) դիմորդի անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք).
Կանոն 97.1բ-1. Դիմորդի անդամները
(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող մասնագիտացված անձանց վերաբերյալ. (1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).
(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-1 ձևին համապատասխան:
Կանոն 97.1բ-2. Դիմորդի ղեկավարները
(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի դիտորդ խորհրդի անդամների և նախագահի, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերահսկիչ ծառայության ղեկավարի, անդամների կամ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ. (1) 3x4 չափսի լուսանկար. (բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1բ-2 ձևին համապատասխան:
Կանոն 97.1գ-1. Դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում
(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկություններն այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնցում դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ դասի բաժնային արժեթուղթ կամ որևէ այլ մասնակցություն. (1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).
(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1գ-1 ձևին համապատասխան:
Կանոն 97.1դ-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները
(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. (1) ակտիվների վերաբերյալ.
(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների նախարարության 19.07.99 թ. թիվ 263 հրամանով հաստատված հաշվային պլանին և ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.99 թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:
(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1դ-1 ձևին համապատասխան:
Կանոն 97.1ե-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը
(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. (1) այն հասցեները, որտեղ դիմորդն իրականացնելու է իր գործունեությունը, տարածքի նկարագրությունը (մակերեսը).
(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 97.1ե-1 ձևին համապատասխան:
Կանոն 97.1զ-1. Լրացուցիչ տեղեկություններ
(ա) Ֆոնդային բորսա կամ կենտրոնական դեպոզիտարիա գրանցվելու համար Հանձնաժողով է ներկայացվում նաև. (1) Ֆոնդային բորսա գրանցվելու համար` դիմորդի կողմից հաստատված կանոնները` Օրենքի 47 հոդվածի 1 կետի, 48 հոդվածի 2 կետի և 110 հոդվածի 1 կետի և դրանց հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներին համապատասխան.
Կանոն 98.4-1. Լրացումներ դիմումում
(ա) Գրանցմա դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների (բացառությամբ (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունների) փոփոխման դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում դիմումում լրացում կատարելու նպատակով հանձնաժողովին ներկայացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այն ձևը, որը փոփոխված տեղեկություններ է ներառում: Ձևի վերևի աջ անկյունում տպագրական եղանակով նշվում է «Լրացում» բառն ու այն օրը, երբ ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացել է լրացման հիմք հանդիսացող փոփոխությանը:
(բ) Գրանցման դիմումում ներառված հետևյալ տեղեկությունների փոփոխման դեպքում (ա) ենթականոնով սահմանված լրացումները չեն ներկայացվում. |
Ձև 97.1-2(բ) (Տիտղոսաթերթ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցման դիմում
Դիմումով հայցվում է գրանցել ____________________________________________ լրիվ անվանումը ___________________________________________
ոչ առևտրային կազմակերպությանը որպես` £ Ֆոնդային բորսա £ Կենտրոնական դեպոզիտարիա £ Այլ __________________________________________________ նշել գործունեության տեսակը
ինքնակարգավորվող կազմակերպություն
դիմորդի անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով անվանումներ, ապա նաև դրանք)_____________________________ դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ___________________________________ դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման վկայականի կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) _____ _________________________________________________________
դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը______________________
Դիմորդի լիազորված անձ_______________________________________ (անունը, ազգանունը և պաշտոնը)
Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:
Ձև 97.1բ-1 (դիմորդի անդամները)
(1) անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք)__________ _________________________________________________________ (2) գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ___________________________________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրանք համարժեք վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) __________________ _________________________________________________________ (4) մասնագիտական գործունեության լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը________ (5) կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի դասը և սեփականատերերի թիվը __________________________________________ (6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթերի քանակը և դասը _______________________________________
Ձև 97.1բ-2 (դիմորդի ղեկավարները)
(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ), քաղաքը (ավանը կամ գյուղը) _____________________________________________________ (6) քաղաքացիությունը` երկրի անվանմամբ: Եթե անձը քաղաքացիություն չունի, ապա լրացուցիչ նշվում է նրա հիմնական կամ մշտական բնակության վայրը _______________ (7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամարկյալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան ___________________ (8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար` անձը հաստատող այլ փաստաթղթի, անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը _____________________________ (9) հասցեն (մշտական և բնակության` տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _____________________________ (10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը __________________________________________________ (11) կրթությունը
(12) մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի)___________ (13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում
(14) դատապարտվե՞լ է արդյոք դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար
(15) զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով
(16) զրկվե՞լ է արդյոք մասնագիտական որակավորումից օրենքը, դրան համապատասխան ընդունված որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) և ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից զրկվելու հետևանքով
(18) հարուցվե՞լ է արդյոք որևէ քրեական կամ արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ
(19) դիմորդի այն արժեթղթերի դասը և քանակը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում են տվյալ անձին________________________________________
(20) տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնցում տվյալ անձը հանդիսանում է բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր.
(21) տեղեկություններ այն մասնագիտացված անձանց վերաբերյալ, որոնցում տվյալ անձը հանդիսանում է բաժնային արժեթղթերի սեփականատեր.
(97.1բ-2 ձևը փոփ. 01.12.00 N 13) Ձև 97.1դ-1 (դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները)
Ձև 97. 1ե-1 (դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը)
(1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը _________________________________________________________ տարածքի նկարագրությունը (մակերես) ________________________________
(2) տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները______________________________ _________________________________________________________
(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանման, ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված օգտագործվող սարքավորումները
համակարգչային ծրագրերի առկայության դեպքում տալ դրանց համառոտ նկարագիրը____ _________________________________________________________
Ձև 97.1գ-1 (դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում)
(1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) __________________________________________________________ __________________________________________________________ (2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) _____________________________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ___________________ (4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը _____________ (5) տվյալ անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը___________________________________________ (6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և քանակը_________________________________________
|
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700131
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.09.2001, N 392/01 | 05.12.2001, N 10 | |
30.01.2001, N 007/01 | 28.04.2001, N 10 | |
01.12.2000, N 13 | 10.02.2001, N 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|