040.0352.08.06.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
8 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 1998 թվականի N 352
քաղ. Երևան
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 5, 8, և 10 հոդվածներին համապատասխան, ինչպես նաև սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու և այդ աշխատանքներում արհմիությունների ներգրավումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:
(1-ին կետը խմբ. 27.03.99 N 184, լրաց. 06.07.01 N 604)
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 1998 թվականի հունիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 1998 թվականի բյուջեն:
(2-րդ կետը փոփ. 27.03.99 N 184)
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված ծրագրերի իրականացման համար միջոցներ տրամադրելու և համապատասխան հաշվետվություններ ներկայացնելու կարգը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան միանվագ, թաղման ու մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող նպաստների վճարման, ինչպես նաև առողջարանակուրորտային բուժման և հանգստի ուղեգրերի ձեռքբերման նորմատիվ ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին.
գ) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
(3-րդ կետը փոփ. 27.03.99 N 184)
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` 1998 թվականի մայիսի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի հաշվին կուտակված միջոցներն ուղղել սոցիալական ապահովագրության նպաստների վճարմանը:
5. Հաստատել`
ա) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հստակեցված եկամուտների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
բ) բնաիրային ձևով ստացված եկամուտների հաշվարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ապահովադիրների գրանցման ու հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(5-րդ կետը փոփ. 27.03.99 N 184)
6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների եվ դրանց հավասարեցված եկամուտների
Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում`
ա) հիմնական և լրացուցիչ աշխատավարձը` բոլոր տեսակի հավելումներով (այդ թվում` արտաժամյա, գիշերային, հանգստյան և տոնական օրերին կատարած աշխատանքի համար վճարված աշխատավարձերը).
բ) դրամական պարգևները` անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից.
գ) համատեղության կարգով և աշխատողի պարտականությունների մեջ չմտնող աշխատանքների համար տրվող վարձատրությունը.
դ) ուսումնական հաստատություններում և դասընթացներում սովորելու, վարժական հավաքներին մասնակցելու ընթացքում պահպանվող աշխատավարձերը.
ե) ամենամյա լրացուցիչ արձակուրդի համար տրվող վարձատրությունը.
զ) բնաիրային ձևով ստացված եկամուտները.
է) պարապուրդի ժամանակի համար տրվող վարձատրությունը.
ը) հեղինակային վարձատրությունը.
թ) գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի օգտագործումից ստացված եկամուտը.
ժ) նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
բնաիրային ձեվով ստացված եկամուտների հաշվարկման
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից աշխատանքներով, ծառայություններով, ապրանքներով կամ այլ գույքով (այսուհետև` ապրանքներ) աշխատանքի վարձատրության կամ անհատույց օգնության (նվիրատվության) տրամադրման դեպքում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման համար հիմք են ընդունվում`
ա) սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` վարձատրությանը նախորդող ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ ապրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` ապրանքների ինքնարժեքը.
բ) ոչ սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռքբերման գները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային եվ զբաղվածության հիմնադրամում ապահովադիրների գրանցման ու հաշվառման
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից), անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունները ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան մարմիններում գրանցում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտավոր են գրանցվել ու հաշվառվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամում` որպես ապահովադիրներ:
2. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները և անհատ ձեռներեցները գրանցվում ու հաշվառվում են ըստ գործունեության պետական գրանցման վայրի, իսկ գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք` ըստ բնակության վայրի:
3. Գործատուները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք որպես ապահովադիր գրանցվելիս հիմնադրամի տարածքային մարմիններ են ներկայացնում իրենց մասին համապատասխան տեղեկություններ (N 1 ձևը կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմինները յուրաքանչյուր ապահովադրի տալիս են գրանցման տարբերանիշ` հանձնելով ծանուցագիր (N 2 ձևը կցվում է):
5. Բնակության կամ գործունեության վայրը փոխելու դեպքում անհատ ձեռներեցներին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմնի կողմից տրվում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարելու վերաբերյալ տեղեկանք (N 3 ձևը կցվում է):
6. Գործունեություն իրականացնելու համար մշտական գտնվելու վայր ունեցող և սահմանված կարգով պետական գրանցում չունեցող ձեռներեցներ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմինները նրանց գրանցում են հիմնադրամում` որպես ապահովադիրներ` այդ մասին տեղյակ պահելով պետական ռեգիստրի համապատասխան մարմիններին:
7. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ներկայացված տվյալներում (ռեկվիզիտներում) փոփոխություններ կատարելու դեպքում ապահովադիրները պարտավոր են 10-օրյա ժամկետում դրա մասին հայտնել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի համապատասխան տարածքային մարմին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար |
Շ. Կարամանուկյան |
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ԵՎ զբաղվածության հիմնադրամում ապահովադիր գրանցվելու համար
1. Խնդրում եմ _______________________________________ |
Ձև 2
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային եվ զբաղվածության հիմնադրամում ապահովադիր գրանցվելու մասին
Կ.Տ. |
Ձև 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային եվ զբաղվածության հիմնադրամին պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ կատարելու մասին
________________________________________ Կ.Տ. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի __________ տարածքային կենտրոնի տնօրեն ____________________ |
Ծանոթագրություն. Սույն տեղեկանքը հանդիսանում է աշխատանքային (ապահովագրական) ստաժը հաստատող իրավական փաստաթուղթ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.2012, N 1400-Ն | 01.01.2013, N 352 | |
22.01.2009, N 78-Ն | 12.02.2009, N 352 | |
12.05.2005, N 625-Ն | 25.06.2005, N 352 | |
06.07.2001, N 604 | 06.07.2001, N 352 | |
27.03.1999, N 184 | 25.04.1999, N 352 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|