Գլխավոր տեղեկություն
Համար
N 95
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.28/5(38)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
18.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.1998

040.0095.18.02.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար
Ռ. Քոչարյան
18 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 1998 թվականի N 95

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության համայնքներում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել համայնքների սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների` որպես բնակելի ֆոնդ վերափոխման մասին համայնքների առաջարկությունը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին` որպես բնակելի ֆոնդ վերափոխելու նպատակով` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ անհրաժեշտության դեպքում նշված շենքերի և շինությունների առաջին հարկերի տարածքները կարող են օգտագործվել առևտրի և սպասարկման նպատակով:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին` երկամսյա ժամկետում ավարտել N 2 հավելվածում նշված շենքերի և շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված օբյեկտների` որպես բնակելի ֆոնդ սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման ուղղությամբ և յուրաքանչյուր եռամսյակ ընթացքի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
փետրվարի 18-ի N 95 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

համայնքների սեփականություն հանդիսացող որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա շենքերի ԵՎ շինությունների

 

N/N
ը/կ
Անվանումը

Տնօրինությունը
(համայնքը)

Հասցեն

Հարկայ-
նությունը,
մակերեսը

1

2

3

4

5

Արմավիրի մարզ

1. N 2 բնակելի շենքի 1-ին հարկի ոչ բնակելի բացվածք Արմավիրի քաղ. Արմավիր, Արևմտյան թաղ., Բաղրամյան 20 3/1-980
2. N 54 թաղամասի բնակելի շենքի 1-ին հարկի ոչ բնակելի բացվածք Արմավիրի քաղ. Արմավիր, Սահմանապահների 45 3/1/530

Վայոց ձորի մարզ

3. ճաշարանի շենք Զառիթափի գ. Զառիթափ 1/180
4. հիվանդանոցի շենք Խաչիկի գ. Խաչիկ 1/480
5. դպրոցի հին շենք Խաչիկի գ. Խաչիկ 2/760
6. արհեստանոցի շենք Խաչիկի գ. Խաչիկ 1/120
7. ճաշարանի շենք Մարտիրոսի գ. Մարտիրոս 1/432
8. հյուրանոցի շենք Մարտիրոսի գ. Մարտիրոս 1/152
9. հնոցատան շենք Մարտիրոսի գ. Մարտիրոս 1/50
10. խանութի շենք Մարտիրոսի գ. Մարտիրոս 1/396
11. արհեստանոցի շենք Մարտիրոսի գ. Մարտիրոս 1/56
12. դարբնոցի շենք Արփիի գ. Արփի 1/60
13. խանութի շենք Արփիի գ. Արփի 1/168
14. դպրոցի հին շենք Նոր Ազնաբերդի գ. Նոր Ազնաբերդ 1/140
15. բաղնիքի շենք Բարձրունու գ. Բարձրունի 1/110
16. ակումբի հին շենք Բարձրունու գ. Բարձրունի 1/180
17. բաղնիքի շենք Խնձորուտի գ. Խնձորուտ 1/100
18. արվեստի դպրոցի շենք Ջերմուկի քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ, 9 5/1/-
19. մանկապարտեզի շենք Ջերմուկի քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ, 42 5/1/-
20. դպրոցի շենք Քարագլխի գ. Քարագլուխ 5/1/650
21. (տողը հանվել է 06.05.98 N 273)    
22. (կետը հանվել է 24.05.01 N 450)     
23. (կետը հանվել է 24.05.01 N 450)     
231 ճաշարանի շենք Արփիի գ. Արփի 1/140

Արագածոտնի մարզ

24. հյուրանոց (նոր) Ապարանի գ. Ապարան 6/3600

Տավուշի մարզ

25. վարչական շենք (անավարտ) Իջևանի քաղ. Իջևան, Անկախության փող. -/4500
26. նախկին N 4 դպրոց Իջևանի քաղ. Իջևան, Նալբանդյան փող. -/2880
27. N 7 մանկապարտեզ Իջևանի քաղ. Իջևան, Արցախյան 5 2/1300
28. մսուր-մանկապարտեզ Եղվարդի քաղ. Եղվարդ, Երևանյան թաղ. 2/2304
29. հանրակացարանի շենք Եղվարդի քաղ. Եղվարդ, արտադրական գոտի 4/1800
30. մսուր-մանկապարտեզ Քասախի գ. Քասախ 2/1400
31. նախկին ուղղիչ աշխատանքային գաղութի շենք Քասախի գ. Քասախ 1-3/5000

Սյունիքի մարզ

32. նախկին զինկոմիսարիատի շենք Սիսիանի քաղ. Սիսիան 1/245
33. վարչական շենք Սիսիանի քաղ. Սիսիան, Գարեգին Նժդեհի 2 2/740

Շիրակի մարզ

34. N 31 մանկապարտեզ  Գյումրիի նախկին ժողկրթբաժին քաղ. Գյումրի, Մանուշյան փող. 1/800
35. բաղնիքի շենք Գյումրիի քաղ. Գյումրի, Հովսեփյան փող. 2/400
36. հանրակացարան Գյումրիի քաղ. Գյումրի, Վարդբաղ, 2-րդ թաղ. 9 հարկանի
8 շենք
37. N 12 մանկապարտեզ Գյումրիի նախկին ժողկրթբաժին քաղ. Գյումրի 2/500

Արարատի մարզ

38. պոլիկլինիկայի չորս մասնաշենքից բաղկացած շինություն (անավարտ) Վեդու քաղ. Վեդի, Գայի 2 4/7048
39. նախկին դպրոցի շենք Մասիսի քաղ. Մասիս, 4-րդ փող., 52 2/297
40. արտադպրոցական կենտրոնի շենք Արտաշատի քաղ. Արտաշատ, Աթարբեկյան 156 4/2130


(ցանկը փոփ. 06.05.98 N 273, լրաց. 17.07.98 N 444, փոփ 24.05.01 N 450)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 18-ի N 95 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

համայնքներին սեփականության իրավունքով հանձնվող` որպես բնակելի ֆոնդ վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների տնօրինության տակ գտնվող շենքերի ԵՎ շինությունների

N/N
ը/կ
Անվանումը

Տնօրինությունը

Հասցեն

Հարկայ-նությունը,
մակերեսը

1

2

3

4

5

Լոռու մարզ

1. մսուր-մանկապարտեզ (անավարտ, 280 տեղանոց) ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղ. Ալավերդի, Սարահարթ թաղ. 2/2500

Արմավիրի մարզ

2. Թալինի ոռոգման համալիր, շին. 3-րդ հերթի 1-ին փուլի կենցաղսպասարկման շենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՇՊՊՁ գ. Կողբավան 1/60

Վայոց ձորի մարզ

3. արհեստանոցի շենք Վայոց ձորի մարզպետարան գ. Բարձրունի 2/60
4. կենցաղսպասարկման կոմբինատ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն քաղ. Եղեգնաձոր 3/700
41 հիվանդանոցի կաթսայատուն Վայոց ձորի մարզպետարան գ. Աղավնաձոր 1/140

Արագածոտնի մարզ

5. հյուրանոց ՀՀ քաղաքաշինության նախարարություն գ. Ծաղկահովիտ 4/1200
6. բուժկետ (անավարտ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՇՊՊՁ գ. Մաստարա 1/80
7. բուժկետ (անավարտ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն գ. Հակկո 1/80
8. բուժկետ (անավարտ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն գ. Սուսեր 1/80

Տավուշի մարզ

9. N 69 ՊՏՈՒ-ի հանրակացարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն քաղ. Իջևան, Բլբուլյան փող. -/1080

Կոտայքի մարզ

10. N 45 շենք ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն  քաղ. Հրազդան, Միկրոշրջան 4/3600
11. պրոֆիլակտորիա (անավարտ) ՀՀ քաղաքաշինության նախարարություն գ. Մեղրաձոր 5/1760

Սյունիքի մարզ

12. մանկական հիվանդանոցի շենք (նորակառույց) ՀՀ քաղաքաշինության նախարարություն քաղ. Կապան, Բաղաբերդ թաղ. 4/10123
13. նախկին հիվանդանոցի շենք Սյունիքի մարզպետարան գ. Շինուհայր 1/360

Շիրակի մարզ

14. 36 սպայական կազմի տներ հաշվառված չեն քաղ. Գյումրի 2/900

Արարատի մարզ

15. գյուղվարչության շենք Արարատի մարզպետարան քաղ. Վեդի, Թումանյան 1 2/410
16. սերմնաբուծական լաբորատորիայի շենք ՀՀ գյուղատնտեսության նախարարություն քաղ. Վեդի,
Ներսիսյան 1-ին նրբ., 2
2/190
17. նախկին ծննդատան շենք Արարատի մարզպետարան, «Մասիսի ծննդատուն» ՊՁ քաղ. Մասիս, 4-րդ փող. 2/720
18. N 55 ՄՏՈՒ-ի տեսական ուսումնական մասնաշենք Արարատի մարզպետարան քաղ. Արտաշատ, Աթարբեկյան 156 4/1300
19. «ՀՀ երկաթուղի» ՀՆՊՁ-ի դիսպետչերական կենտրոնի մասնաշենքին կից կառույցներ ՀՀ տրանսպորտի նախարարություն քաղ. Արտաշատ, Կիրովի փող. 2/900

(ցանկը լրաց. 17.07.98 N 444)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար

Շ. Կարամանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.05.2001, N 450 24.05.2001, N 95
17.07.1998, N 444 17.07.1998, N 95
06.05.1998, N 273 06.05.1998, N 95
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան