Գլխավոր տեղեկություն
Համար
N 479-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2007-14.05.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.10/57(647) Հոդ.599
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.05.2009

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2007 թվականի N 479-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳԵՈԷԿՈՆՈՄԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՀՈՒՄՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում իրականացնել ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման և հետախուզման աշխատանքներ` 5 տարի ժամկետով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ռադիոակտիվ հումքի որոնված և հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերին անդրադառնալ շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տրամադրելիս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.04.2009, N 419-Ն 14.05.2009, N 479-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան