Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2007 թվականի N 381-Ա

 

«ՍԻ ԷՆ ԷՆ» ԵՎ «ԵՎՐՈՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (13 խումբ, 04 ենթախումբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 948-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետի «զ» ենթակետի և Հայաստանի` որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ, ինչպես նաև գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորման ու «Սի Էն Էն» և «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տ. Դավթյանին` ապահովել Հայաստանը ներկայացնող տեսահոլովակների հեռարձակումը «Սի Էն Էն» և «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով` դրանց հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի կատարման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 13 խմբի 04 ենթախմբի «02. Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` «Եվրոնյուզ» հեռուստաալիքով հեռարձակման համար՝ 150340 եվրոյին համարժեք դրամի, իսկ «Սի Էն Էն» հեռուստաալիքով հեռարձակման համար՝ 300000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի սահմաններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան