Basic information
Number
N 35-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (01.02.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.02.22/5(418).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
31.01.2012
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
31.01.2012
Effective date
01.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

31 հունվարի 2012 թ.
ք. Երևան

 N 35-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 27-ի N 3/5 եզրակացությունը.

Ուժը կորցրած ճանաչել.

«ՄԱՆՍԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00184 լիցենզիան և N 00001-ից մինչև N 00012 ներդիրները ներառյալ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար

 Մ. Վարդանյան