Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2007-01.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.25/32(404) Հոդ.517
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2007 թվականի N 369-Ն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սոցիալական ապահովության քարտ չունեցող անձանց 2005 թվականի և 2006 թվականի պետական նպաստները նշանակելու և վճարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) 2005 թվականի և 2006 թվականի ընթացքում պետական նպաստի իրավունքը ճանաչված անձանց պետական նպաստները վճարել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական նպաստների համապատասխան ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցներից` ըստ փաստացի նշանակումների մասին հայտի.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարման հաշվառումը և հաշվետվությունները կատարել առանձին` յուրաքանչյուր ամիս.

3) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2005 թվականի և 2006 թվականի ժամանակահատվածի համար պետական նպաստի իրավունքը ճանաչված անձանց պետական նպաստների փաստացի վճարումներով պայմանավորված լրացուցիչ ծախսերը կատարելու վերաբերյալ առաջարկություն:

3. Սահմանել, որ`

1) նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդի դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում ներառվում են սոցիալական ապահովության քարտ չունեցող այն անձանց տվյալները, որոնց ընտանիքի` սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան ընտանեկան նպաստի վերականգնված իրավունքն ընդգրկում է 2005 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը, և տվյալ անձը դասվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 2-րդ կետով նախատեսված սոցիալական որևէ խմբին.

2) փոխհատուցում ստանալու համար անձը մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը դիմում է իր բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 352-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ստեղծել վարչական լսումներ իրականացնող հանձնաժողով` վիճահարույց հարցերը նշված օրենքով սահմանված վարչական կարգով լուծելու նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 6
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 369-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են սոցիալական ապահովության քարտ չունեցող անձանց (այսուհետ` հաճախորդ) 2005 թվականի և 2006 թվականի պետական նպաստները նշանակելու և վճարելու հետ կապված հարաբերությունները:

2. 2005 թվականի հունվարի 1-ից պետական նպաստների իրավունքը ճանաչելու համար հաճախորդը դիմում է իր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (այսուհետ` գործակալություն)` մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը ներկայացնելով պետական նպաստի տվյալ տեսակի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Գործակալությունը հաճախորդի ընտանեկան նպաստի իրավունքը, 2005 թվականի հունվարի 1-ից մինչև դիմելու օրը, ճանաչում է, եթե հաճախորդի ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և ընտանիքի անապահովության միավորը 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ ու դիմելու օրվա փաստագրման տվյալներով բարձր է տվյալ ժամանակահատվածների համար սահմանված անապահովության սահմանային միավորից:

4. Եթե հաճախորդի ընտանիքի անապահովության միավորը 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ բարձր է տվյալ ժամանակահատվածի համար սահմանված անապահովության սահմանային միավորից, սակայն դիմելու օրվա դրությամբ փաստագրման տվյալներով ցածր է այդ պահի համար սահմանված անապահովության սահմանային միավորից, ապա գործակալությունը տվյալ ընտանիքի ընտանեկան նպաստի իրավունքը ճանաչում է մինչև նրա` 2005 թվականի ընթացքում փաստագրման ամիսը ներառյալ: 2005 թվականի փաստագրման ամսվանից հետո մինչև դիմելու պահն ընկած ժամանակահատվածի համար հաճախորդի ընտանեկան նպաստի իրավունքը ճանաչում է, ընտանեկան նպաստի չափը որոշում է, ինչպես նաև ընտանեկան նպաստի իրավունքի հետ կապված այլ վիճահարույց հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական լսումներ իրականացնող հանձնաժողովը:

5. Ընտանեկան նպաստի չափը նպաստի իրավունքի ամբողջ ժամանակահատվածի համար որոշվում է 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ընտանիքի ունեցած անապահովության միավորին համապատասխան, ինչպես նաև ընտանիքի` մինչև 18 տարեկան անդամների փաստացի թվով` ըստ ամիսների:

6. Հաճախորդի ընտանեկան նպաստի իրավունքի` սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված ժամանակահատվածում երեխայի ծննդյան, հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու, ինչպես նաև հուղարկավորության կապակցությամբ միանվագ դրամական օգնության իրավունքի հիմքերը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում նշանակվում է համապատասխան միանվագ դրամական օգնություն:

7. Գործակալությունն ընտանեկան նպաստի իրավունքի վերականգնման մասին տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետին համապատասխան:

8. Հաճախորդի 2005 թվականի հունվարի 1-ից մինչև դիմելու օրը հաշվարկված ընտանեկան նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են միանվագ, սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերում` ընտանեկան նպաստի իրավունքի վիճահարույց հանգամանքների մասով` դրա լուծումից հետո, ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման կարգով, առանձին ցուցակով:

9. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե ծնողը դիմել է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում, դիմումը հաշվառվել է դիմումների հաշվառման գրանցամատյանում, և մերժվել է նպաստի նշանակումը` սոցիալական ապահովության քարտի բացակայության պատճառով:

10. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է, եթե ծնողը դիմել է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում, դիմումը հաշվառվել է դիմումների հաշվառման գրանցամատյանում, և մերժվել է նպաստի նշանակումը` սոցիալական ապահովության քարտի բացակայության պատճառով:

11. Երեխայի ծննդյան նպաստը, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարվում են միանվագ` պետական նպաստների վճարման կարգով և առանձին ցուցակով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.10.2007, N 1211-Ն 01.11.2007, N 369-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան