«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1780-Ն
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների անվճար տրամադրման կարգը:
2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 9, 10, 14 և 15-րդ կետերում նշված անձանց պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները տրամադրվում են անվճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները, բացառությամբ սայլակների և լսողական սարքերի, տրամադրում է պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ արտադրող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
(պարբերությունն ուժը կորցրել է 09.06.05 N 761-Ն)
II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
3. Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ տրամադրվում են հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրին համապատասխան, կազմակերպության բժշկի (պրոթեզավորող մասնագետի) (այսուհետ` մասնագետ) գրավոր եզրակացության հիման վրա (բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքերի) և սույն կարգի 26-րդ կետում նշված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների օգտագործման ժամկետներով:
4. Հաշմանդամներին տրամադրված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների վերականգնումն իրականացնում է դրանք տրամադրող կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը և օրթեզավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա:
Հանձնաժողովը եզրակացություն է տալիս նաև հաշմանդամներին սահմանված ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովման և պրոթեզավորման անհրաժեշտության դեպքերում:
(5-րդ կետը փոփ. 09.06.05 N 761-Ն)
6. Առաջին անգամ անդամահատված անձի համար, մասնագետի եզրակացության հիման վրա և մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, պատրաստվում ու տրամադրվում է բուժամարզական պրոթեզ:
7. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամները, 4 տարի ժամանակով, ստանում են կոսմետիկ պրոթեզ և շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):
8. Վերին և ստորին վերջույթների կարիք ունեցողներին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի անվճար տրվում է ծայրատի վրայի երկուական ձեռնոց կամ գուլպա:
9. Հաշմանդամներին, ինչպես նաև սոցիալապես անապահով կանանց (որոնց ընտանիքներն ընդգրկված են աղքատության ընտանեկան նպաստի համակարգում), սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրված տեղեկանքի և մասնագետի եզրակացության հիման վրա, անվճար տրվում է կրծքագեղձի պրոթեզ, ինչպես նաև կրծկալ-ամրակներ` յուրաքանչյուր տարի մեկ հատ:
10. Հաշմանդամներին և մինչև 18 տարեկան երեխաներին, մասնագետի եզրակացության հիման վրա, տրամադրվում են աղեկապեր կամ սեղմիրաններ, կամ ռեկլինատորներ, կամ ծնկակալներ, կամ տուտորներ, կամ սուպինատորներ կամ այլ օրթոպեդիկ պարագաներ:
III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
11. Հաշմանդամներին օրթոպեդիկ կոշիկները (բարդ ու ոչ բարդ) և պրոթեզի կոշիկները տրամադրվում են յուրաքանչյուր տարի երկու զույգ` մեկ զույգ` տաքացված տակդիրներով և մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների:
12. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով և մյուս ձեռքի դաստակի դեֆորմացիայով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:
IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
13. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի եզրակացության հիման վրա, տրամադրվում են սայլակներ (հեծանվասայլակ, թիկնասայլակ, նստասայլակ, զբոսասայլակ, փոքր տրամաչափի սայլակ):
Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո սայլակներ ստացած հաշմանդամներին կարող է տրամադրվել նաև փոքր տրամաչափի սայլակ:
Հաշմանդամներին, մասնագետի եզրակացության հիման վրա, տրամադրվում են քայլակներ
(13-րդ կետը փոփ., լրաց. 09.06.05 N 761-Ն)
14. Հաշմանդամներին, տարիքային կենսաթոշակառուներին և մինչև 18 տարեկան երեխաներին լսողական սարք հատկացվում է աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:
15. Հենակներ և ձեռնափայտեր, մասնագետի եզրակացության հիման վրա, տրամադրվում են հաշմանդամներին, ինչպես նաև`
ա) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց,
բ) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին,
գ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին,
դ) մինչև 18 տարեկան երեխաներին:
V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Անձը պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ, բացառությամբ հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի, ստանալու համար դիմում է կազմակերպություն, իսկ առաջին անգամ անդամահատված անձը` հանձնաժողով` ներկայացնելով դիմում, անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական), հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, քաղվածք հիվանդության պատմությունից (էպիկրիզ), իսկ երեխաների համար` նաև ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:
17. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ ստացող հաշմանդամների համար կազմակերպությունում լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների անվանումները, արժեքը, տրամադրման ժամկետը, անվճար տրամադրման իրավական հիմքը:
18. Կազմակերպությունից պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներն ստանալիս անձը ստորագրում է իր անձնական քարտում:
19. Անձնական քարտը խիստ հաշվառման փաստաթուղթ է և պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:
21. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:
22. Մինչև 18 տարեկան երեխաները և տարիքային կենսաթոշակառուները լսողական սարք ստանալու համար դիմում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականի պատճենը և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը), աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը, իսկ կենսաթոշակառուները` նաև կենսաթոշակառուի վկայականի պատճենը:
(22-րդ կետը խմբ. 09.06.05 N 761-Ն)
23. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը դիմումներն ու դրանց կցված փաստաթղթերը հաշվառում է համապատասխան մատյանում և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը դրանք ուղարկում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
(23-րդ կետը փոփ. 09.06.05 N 761-Ն)
24. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը հաշվառում է ստացված դիմումներն ու փաստաթղթերը` դրանց ներկայացման ամսաթվերով:
25. Հաշմանդամություն ունեցող անձը նստասայլակ և լսողական սարք ստանալու համար դիմում է բնակության վայրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթղթի պատճենը (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները), հաշմանդամությունը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ լսողական սարքի համար` նաև աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը:
(25-րդ կետը խմբ. 09.06.05 N 761-Ն)
VI. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
26. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ միջոցների օգտագործման ժամկետներն են`
NN |
Անվանումը | Օգտագործման ժամկետը | ||
1 |
2 |
3 | ||
1. |
Պրոթեզներ |
| ||
1.1. |
Սրունքի պրոթեզ |
երեք տարի | ||
1.2. |
Ազդրի պրոթեզ |
երեք տարի | ||
1.3. |
Վերին վերջույթների պրոթեզ` |
երեք տարի | ||
|
դաստակի պրոթեզ |
չորս տարի | ||
|
նախաբազկի պրոթեզ |
չորս տարի | ||
1 |
2 |
3 | ||
1.4. |
Ապարատներ` |
| ||
|
ԱՆ 8-01 |
երկու տարի | ||
|
ԱՆ 0-01 |
երկու տարի | ||
|
ԱՆ 0-03 |
երկու տարի | ||
1.5 |
Տուտորներ` |
| ||
|
ՏՆ-0-02 |
վեց ամիս | ||
|
ՏՆ-8-02 |
մեկ տարի | ||
|
ՏՆ-0-02 |
վեց ամիս | ||
|
ՏՆ-4-02 |
վեց ամիս | ||
1.6 |
Սեղմիրաններ |
երկու տարի | ||
1.7. |
Աղեկապեր |
մեկ տարի | ||
2. |
Սրունքի օրթոպրոթեզ |
երեք տարի | ||
3. |
Կոշիկներ` |
| ||
3.1. |
պրոթեզի |
մեկ տարի | ||
3.2. |
օրթոպեդիկ |
մեկ տարի | ||
4. |
Վերականգնման տեխնիկական միջոցներ |
| ||
4.1. |
Ձեռնափայտեր |
երկու տարի | ||
4.2. |
Հենակներ |
երկու տարի | ||
4.3. |
Սուպինատորներ |
մեկ տարի | ||
4.4. |
Կրծքագեղձի պրոթեզ |
մեկ տարի | ||
4.5. |
Լսողական սարքեր |
չորս տարի | ||
4.6. |
Հաշմանդամի սայլակ |
չորս տարի | ||
4.7. |
Փոքր տրամաչափի սայլակ |
երկու տարի |
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 09.06.05 N 761-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2007, N 453-Ն | 20.05.2007, N 1780-Ն | |
09.06.2005, N 761-Ն | 16.07.2005, N 1780-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|