ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
3 ապրիլի 2007 թ. |
N 106-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 449 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Եգոր Մելիքյանի 2007 թվականի մարտի 12-ի դիմումը` «քաղաք Երևան, 7 մ/շ, Հ. Ավետիսյան փողոց, ունիվերսամի շենք» հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 449) գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Եգոր Մելիքյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 449 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եգոր Մելիքյանին (հասցեն՝ քաղաք Երևան, Յ. Զարոբյան 6 տուն) հանձնելու պահից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|