Գլխավոր տեղեկություն
Համար
N 197
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.01.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.197
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2002

040.0197.06.03.02

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2002 թվականի N 197

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության` հիմնարկի ստորաբաժանման կարգավիճակով:

(2-րդ կետը փոփ. 11.07.02 N 1229-Ն)

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվության ծանուցման կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(3-րդ կետը փոփ. 11.07.02 N 1230-Ն, լրաց. 19.12.02 N 2041-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան