040.0120.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 120
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 753-Ն)
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերին և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը լրաց., փոփ. 24.03.05 N 753-Ն)
11. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված (դրամով արտահայտված) գումարները եվրոզոնայի երկրներում ծառայող դիվանագետներին վճարվելու են եվրոյով, այլ պետություններում ծառայող դիվանագետներին` ԱՄՆ-ի դոլարով:
(11 կետը լրաց. 24.03.05 N 753-Ն)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վերահաշվարկային պաշտոնային դրույքաչափերի, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափի մասին որոշման նախագիծ` հաշվի առնելով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետին` ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով վճարվելիք փոխհատուցումների գումարները:
(3-րդ կետը լրաց. 24.03.05 N 753-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական հիմնարկների և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 643 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
Պաշտոնը |
Դրույքաչափը |
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
132000 |
Գլխավոր հյուպատոս |
105600 |
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար |
105600 |
Խորհրդական |
99000 |
Առաջին քարտուղար |
92400 |
Երկրորդ քարտուղար |
85800 |
Երրորդ քարտուղար |
79200 |
Կցորդ |
72600 |
(Հավելվածը խմբ. 24.03.05 N 753-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
Պաշտոնը |
Գտնվելու վայրը | |||||||||||
Մեծ Բրիտա- |
Ֆրանսիայի |
ԱՄՆ |
Կանադա |
Ավստրիայի |
Արգենտինայի |
Իտալիայի |
Բուլղարիայի |
Ուկրաինա |
Բելառուսի |
Լոս |
Սան | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
1,240,124 |
1,648,754 |
1,140,114 |
990,090 |
1,316,344 |
890,089 |
1,183,380 |
790,079 |
810,081 |
585,058 |
|
|
Գլխավոր հյուպատոս |
990,099 |
1,316,344 |
910,091 |
790,079 |
1,050,416 |
710,071 |
944,044 |
630,063 |
660,066 |
465,046 |
910,091 |
660,066 |
Խորհրդական |
925,093 |
1,229,917 |
850,085 |
740,074 |
983,934 |
665,067 |
884,211 |
590,059 |
600,060 |
435,043 |
665,067 |
475,048 |
Առաջին քարտուղար |
860,086 |
1,143,490 |
795,080 |
690,069 |
917,452 |
620,062 |
824,377 |
550,055 |
562,557 |
412,542 |
620,062 |
445,045 |
Երկրորդ քարտուղար |
800,080 |
1,063,712 |
735,074 |
640,064 |
850,970 |
575,058 |
764,543 |
510,051 |
517,552 |
375,037 |
575,058 |
410,041 |
Երրորդ քարտուղար |
740,074 |
983,934 |
680,068 |
590,059 |
784,488 |
530,053 |
704,709 |
470,047 |
480,048 |
345,034 |
530,053 |
380,038 |
Կցորդ |
685,069 |
910,803 |
620,062 |
540,054 |
718,006 |
485,049 |
644,875 |
430,043 |
442,545 |
315,031 |
485,049 |
345,035 |
(Հավելվածը լրաց. 26.12.02. N 2030-Ն, խմբ. 24.03.05 N 753-Ն, 15.02.07 N 162-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.07.2014, N 656-Ն | 17.07.2014, N 120 | |
06.12.2012, N 1527-Ն | 01.01.2013, N 120 | |
13.03.2008, N 252-Ա | 14.03.2008, N 120 | |
15.02.2007, N 162-Ն | 17.03.2007, N 120 | |
24.03.2005, N 753-Ն | 16.07.2005, N 120 | |
26.12.2002, N 2030-Ն | 16.01.2003, N 120 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|