Basic information
Number
N 413
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.06.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.06.1999
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.06.1999
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
10.06.1999
Effective date
10.06.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 1999 թվականի N 413
քաղ. Երևան

 

ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարձակալված պետական գույքը (ցանկը կցվում է) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց վարձակալներին:

2. Վարձակալված պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ց Ա Ն Կ

 

ուղղակի վաճառքի ձԵՎով մասնավորեցվող վարձակալված պետական գույքի

 

NN
ը/կ

Վարձակալված պետական
գույքի անվանումը

Հասցեն

Տարածքը
(քառ.մ)

Գնահատված  արժեքը
(դրամ)

Գնորդի անունը
(անվանումը)

1. Տարածք քաղ. Մեծամոր,
4-րդ Բ շենք
40.15 628785  «Կարինե Մարգարյան» ԱՁ
2. Տարածք քաղ. Սիսիան,
Ն. Ադոնցի 11
245.4 3843185  «Բանջարանոց» ՍՊԸ
3. Տարածք

քաղ. Գյումրի,
Պ. Սևակի 2

157.16 2461267 Գ. Հովեյանի «Նարինե» ԱՁ
4. Տարածք

քաղ. Իջևան, Ազատամարտիկների 8

61.6 868240 «Անի-1» արտադրական կոոպերատիվ
5. Տարածք

քաղ. Վաղարշապատ,
Աթարբեկյան 26

76.9 2408646 Հ. Շահվերդյանի անհատական ձեռնարկություն
6. Տարածք

քաղ. Երևան,
Սպենդիարովի նրբ., 4

176.17 30348738 «Միավորված բանկ» ԲԲԸ
  

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation