«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 437-Ն
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՄԵՋԻ ԵՎ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007 թվականի ապրիլի 1-ին կայացած` Արմավիրի մարզի Հովտամեջի և Նոր Արմավիրի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 329620 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արմավիրի մարզի Հովտամեջի և Նոր Արմավիրի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՏԱՄԵՋԻ ԵՎ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN |
Ծախսերը |
Գումարը |
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 120000 |
այդ թվում` | ||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և անդամների աշխատավարձ |
120000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 30000 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
4. | Կապի ծառայության վճարներ |
1000 |
5. | Գրասենյակային ծախսեր |
3000 |
ընդամենը |
159000 | |
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (2 x 159000) |
318000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (2256 ընտրող+2256 x 0.03) x 5 դրամ |
11620 |
Ընդամենը |
329620 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |