Գլխավոր տեղեկություն
Համար
N 367
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.04.1996-04.11.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 1995 թվականի N 367

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը`

1. 1996 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 720 դրամ:

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողներին փաստացի վճարվող աշխատավարձերը (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները) ավելացնել 25 տոկոսի չափով:

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 4.26 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 4.68 դրամ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 5.60 դրամ:

Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1.0-5.9 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների, ներառյալ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատողների աշխատավարձերին սահմանել լրացուցիչ հավելումներ, համաձայն հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 05.04.96 N 211)

3. Գործադիր իշխանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար աշխատողների և մասնագետների աշխատանքի վարձատրության չափը բարձրացնել 100 տոկոսով:

4. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 180 դրամի չափով:

5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 2770 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 2880 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 2650 դրամ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2590 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2880 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3000 դրամ: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 3540 դրամ, իսկ դոկտորանտներինը` 4290 դրամ:

6. Պետական բուհերի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարել ամսական 720 դրամի չափով նպաստ:

7. Մինչև 6 տարեկան երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել 1200 դրամ:

Մինչև 6 տարեկան երեխաների համար սահմանված նպաստների վճարումը շարունակել ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաներին, ինչպես նաև միայնակ մայրերին` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից):

(7-րդ կետը լրաց. 02.03.96 N 103)

8. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 1500 դրամ:

9. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 1500 դրամ:

10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1500 դրամ:

11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 3840 դրամ:

12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 180 դրամի չափով:

13. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է ձեռնարկությունների սեփական եկամուտների հաշվին:

14. 1996 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 296 որոշման 1-ին, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 13-րդ կետերը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից: 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 1995 թ.
դեկտեմբերի 29-ի N 367 որոշման

 

Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1.0-5.9 բազմապատիկ գործակցով վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող հավելումները


Բազմապատիկ
գործակիցը

Նոր նվազագույն
աշխատավարձի նկատմամբ
հաշվարկված պաշտոնային
դրույքաչափը (դրամ)

Հավելման չափը
(դրամ)

Ընդամենը
աշխատավարձը (դրամ)

1

2

3

4

1.0

720

2455

3175

1.1

792

2408

3200

1.2

864

2356

3220

1.3

936

2304

3240

1.4

1008

2252

3260

1.5

1080

2200

3280

1.6

1152

2148

3300

1.7

1224

2101

3325

1.8

1296

2054

3350

1.9

1368

2002

3370

2.0

1440

1950

3390

2.1

1512

1898

3410

2.2

1584

1846

3430

2.3

1656

1794

3450

2.4

1728

1747

3475

2.5

1800

1695

3495

2.6

1872

1638

3510

2.7

1944

1591

3535

2.8

2016

1539

3555

2.9

2088

1487

3575

3.0

2160

1440

3600

3.1

2232

1388

3620

3.2

2304

1341

3645

3.3

2376

1284

3660

3.4

2448

1232

3680

3.5

2520

1180

3700

3.6

2592

1133

3725

3.7

2664

1086

3750

3.8

2736

1034

3770

3.9

2808

982

3790

4.0

2880

930

3810

4.1

2952

872

3830

4.2

3024

826

3850

4.3

3096

774

3870

4.4

3168

722

3890

4.5

3240

670

3910

4.6

3312

613

3925

4.7

3384

566

3950

4.8

3456

514

3970

4.9

3528

462

3990

5.0

3600

410

4010

5.1

3672

373

4045

5.2

3744

326

4070

5.3

3816

284

4100

5.4

3888

237

4125

5.5

3960

195

4155

5.6

4032

158

4190

5.7

4104

106

4210

5.8

4176

64

4240

5.9

4248

27

4275

 

_______________________________

*) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանդակ դպրոցներում ու մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձերին ավելացնել Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի հրամանագրի 2-րդ կետով սահմանված հավելումը` 120 դրամի չափով:

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ