«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 2040-Ա
Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ազատված շենքերի ու տարածքների արդյունավետ և նպատակային օգտագործումը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում վերակազմակերպված առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել ազատված շենքերն ու տարածքները` համաձայն հավելվածի, ու դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը.
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կանոնադրական կապիտալներում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 1-ամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի 11-րդ կետում նշված տարածքից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել նշված կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր:
(1.1 կետը լրաց. 23.07.03 N 912-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. դեկտեմբերի 25 |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԶԱՏՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Պետական կառավարման մարմնի անվանումը | Ընկերության անվանումը, որի կազմից առանձնացվում է օպտիմալացման ծրագրի արդյունքում ազատված շենքը (տարածքը) | Շենքի (տարածքի) մակերեսը (քառ. մ) |
1. | Կոտայքի մարզպետարան | «Աբովյանի շտապ օգնության կայան» ԱՊ ՓԲԸ (շենք) | 580 |
2. | Կոտայքի մարզպետարան | «Նաիրի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենք) | 336 |
3. | Արարատի մարզպետարան | «Արտաշատի մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք) | 1500 |
4. | Արագածոտնի մարզպետարան | «Ծաղկահովտի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (մանկական բաժանմունքի, շտապ օգնության ծառայության, լվացքատան շենքեր) | 400 |
5. | Տավուշի մարզպետարան | «Իջևանի շտապ օգնության ծառայություն» ԱՊ ՓԲԸ (շենք) | 200 |
6. | Գեղարքունիքի մարզպետարան | «Գավառի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (սննդի բլոկ և կաթսայատուն) | 240 + 700 |
7. | Գեղարքունիքի մարզպետարան | «Սևանի հիվանդանոց» ԱՊ ՓԲԸ (մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենք, ինֆեկցիոն բաժանմունքների, խոհանոցի, հականեխիչ կայանի շենքեր) | 6828 + 968 |
8. | Երևանի քաղաքապետաան | «Թիվ 19 պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ («Թիվ 8 մանկական պոլիկլինիկա» և «Թիվ 19 մեծահասակների պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ-ների վերակազմակերպում) | 1000 |
9. | Երևանի քաղաքապետաան | «Թիվ 2 պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ («Թիվ 2 մեծահասակների պոլիկլինիկա» և «Թիվ 6 մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ-ների վերակազմակերպում) | 1000 |
10. | Գեղարքունիքի մարզպետարան | «Գավառ մանկական պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (շենք) |
5663 |
11. | Արմավիրի մարզպետարան | «Վաղարշապատի պոլիկլինիկա» ԱՊ ՓԲԸ (Սպանդարյան 1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկ) |
1050 |
(Ցանկը լրաց. 23.07.03 N 912-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2008, N 1177-Ա | 23.10.2008, N 2040-Ա | |
30.11.2006, N 1703-Ա | 10.12.2006, N 2040-Ա | |
20.10.2005, N 1800-Ա | 09.11.2005, N 2040-Ա | |
08.07.2004, N 998-Ա | 16.07.2004, N 2040-Ա | |
23.07.2003, N 912-Ա | 01.08.2003, N 2040-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|