Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2006-25.05.2006)
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.01/16(193) Հոդ.182
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2005
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թ. ք. Երևան |
N 03-Ն |
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մատուցված ծառայությունների ծավալի մասին» Ձև թիվ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
|
Հավելված |
|
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2005 թ. մայիսի 25-ի թիվ 03-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՏ (Տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին» ձև թիվ 1-ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն հրահանգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեության արդյունքը բնութագրող ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, իրենից ներկայացնում է ապրանքներ և ծառայություններ, որոնք արտադրվել ու օգտագործվել են նույն ժամանակահատվածում ստորև ներկայացված մեկ կամ մի քանի եղանակներով.
-
իրացում,
-
սեփական կարիքների համար օգտագործում,
-
բնաիրային եղանակով փոխանակում և/կամ աշխատավարձի դիմաց վճարում,
-
պատրաստի արտադրանքի և անավարտ արտադրության պաշարների փոփոխություն: Ընդ որում, անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,
-
անհատույց փոխանցում և այլն
(սյունակներ 1 և 2, 10-20 տողերի համար):
2. Հաշվետվությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հետևյալ հիմնական տեսակները.
-
ծրագրային ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում (72.2)*,
-
տվյալների մշակում (72.3)*,
-
խորհրդատվություններ հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ (72.1)*,
-
տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեություն (72.4)*,
-
այլ ծառայություններ (72.5, 72.6)*,
-
տեղեկատվության մեքենայական կրիչների վերարտադրություն (22.33) *:
3. Արտահանում (սյունակ 3). ապրանքը և ծառայությունը համարվում է արտահանված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ոչ ռեզիդենտներին ՀՀ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:
4. Ներմուծում (սյունակ 4). ապրանքը և ծառայությունը համարվում է ներմուծված, երբ այն վաճառված է (մատուցված է, անկախ մատուցման վայրից) ՀՀ ռեզիդենտներին ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից և հաշվառվում է առանց ավելացված արժեքի հարկի:
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը), որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձանց արտասահմանում` երկարատև ժամանակով գտնվող (մեկ տարուց ավելի կամ երկարաժամկետ տնտեսական գործունեություն իրականացնող) մասնաճյուղերը և ներկայացուցչությունները դիտվում են որպես ոչ ռեզիդենտներ (ըստ ազգային հաշիվների համակարգի և վճարային հաշվեկշռի մեթոդաբանության): Նույն սկզբունքով, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները (մեկ տարուց ավելի կամ տնտեսական գործունեություն իրականացնող), որոնք գտնվում են Հայաստանում, դիտվում են որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ:
_____________________________
* Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրն ըստ
-
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (ՏԳՏԴ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 24.07.2001 թ. թիվ 58 որոշմամբ և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 14.11.2001 թ. թիվ 19 տեղեկագրում):
-
Արտադրանքի դասակարգման ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) (ընդունված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 22.07.2003 թ. թիվ 09-Ն որոշմամբ, հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 21.01.2005 թ. թիվ 6-Ն հրամանով և հրապարակված ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի 11.03.2005 թ. թիվ 51 տեղեկագրում, 6 հատորով):
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն հաշվետվությունում ապրանքների և ծառայությունների վերաբերյալ ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու (սյունակ 1) և նախորդ տարվա (սյունակ 2) համապատասխան ժամանակաշրջանների համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա առանց ավելացված արժեքի հարկի:
(1-ին կետը լրաց. 07.02.06 թիվ 01-Ն)
2. Տող 10-ը ներառում է հաշվետվության 10.1-10.5 տողերում բերված ցուցանիշների հանրագումարը:
3. Տող 10.1. ծրագրերի ապահովման մշակման և այդ բնագավառի խորհրդատվությունների ծառայությունները ներառում են.
-
շահագործմանը պատրաստ տեղեկատվական համակարգերի վերլուծություն, նախագծում և ծրագրավորում` սպառողների տեղեկատվական պահանջմունքների և պրոբլեմների վերլուծության և առավել հարմարեցված լուծումների առաջարկում,
-
կոնկրետ սպառողի պատվերների համաձայն անհատական ծրագրերի նախագծում, մշակում, մատակարարում, աշխատանքային փաստաթղթերի պատրաստում,
-
ընդհանուր օգտագործման պատրաստի ծրագրային ապահովման նախագծում, մշակում,
-
մատակարարում, աշխատանքային փաստաթղթերի պատրաստում,
-
ծրագրերում փոփոխությունների կատարում սպառողների պահանջներին համապատասխան,
-
ծրագրային ապահովման վերաբերյալ սպասարկման (ներառյալ խորհրդատվական) ծառայությունները:
Ծրագրերի ապահովման մշակման և այդ բնագավառի խորհրդատվությունների ծառայությունները չեն ներառում.
-
խորհրդատվություններ ծրագրային ապահովման բնագավառում տեխնիկական ապահովման վերաբերյալ,
-
ծրագրային ապահովման մանրածախ վաճառքի ծառայություններ,
-
ծրագրերի և տվյալների պատճենահանում (հաշվառվում է 20-րդ տողում):
4. Տող 10.2. տվյալների մշակման ծառայությունները ներառում են.
-
տվյալների մշակում սպառողի ծրագրային ապահովման և սեփական ծրագրային ապահովման կիրառմամբ` տվյալների լրիվ մշակում, նախապատրաստում և մուտքագրում,
-
ուրիշ կազմակերպություններին պատկանող տվյալների մշակման համար սարքավորանքի երկարաժամկետ շահագործում,
-
տվյալների օպտիկական ընթերցման (տեսագրման) ծառայություններ,
-
ինտերնետ կապով տրամադրվող ծառայություններ:
5. Տող 10.3. հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ խորհրդատվությունների ծառայությունները ներառում են.
-
տեխնիկական միջոցների տիպի և կազմի, համապատասխան ծրագրային ապահովման օգտագործման վերաբերյալ խորհրդատվություններ` սպառողների տեղեկատվական պահանջմունքների վերլուծություն և այդ պահանջմունքներին առավել հարմարեցված լուծումների պատրաստում,
-
տեղեկատվական անվտանգության (պաշտպանության) հարցերով խորհրդատվություն,
-
համակարգիչների հետ կապված կազմակերպությունների գործառնությունների վերստուգում:
Հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ խորհրդատվությունների ծառայությունները չեն ներառում.
6. Տող 10.4. տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեությունը ներառում է.
-
տվյալների հիմնապահեստների ստեղծում` տվյալների հավաքում մեկ կամ մի քանի աղբյուրներից, տվյալների պահպանում` տեղեկատվության համակարգչային գրառման նախապատրաստում, տրված ֆորմատի համաձայն,
-
ինտերնետում որոնման համակարգի ստեղծման, գովազդի տեղադրման համար տեղի վաճառքի ծառայություններ:
7. Տող 10.5. այլ ծառայությունները ներառում են.
8. Տող 20. ծրագրերի և տվյալների պատճենահանումը ներառում են.
Պատճենահանված ծրագրերի և տվյալների սպասարկման ծառայությունները հաշվառվում են 10.1-րդ տողում:
9. Տող 30. հաշվետվությունը ներառում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունները: Սա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բացի իր հիմնական գործունեության տեսակից ծառայություններ է մատուցում նաև այլ բնագավառներում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին չվերաբերող այլ ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով և ներառում են.
-
տրանսպորտի, կապի, հյուրանոցների և ռեստորանների, զբոսաշրջության, սոցիալական, անհատական ծառայությունները, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգման, մանրածախ և մեծածախ առևտրի, ֆինանսական, անշարժ գույքի հետ գործառնությունների, մեքենաների և սարքավորանքի վարձակալման, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի վարձույթի, կրթության, առողջապահության և այլ տեսակի ծառայությունները, որոնք առանձնացված պետք է արտացոլվեն 30.1-30.4 տողերում:
(9-րդ կետը փոփ. 07.02.06 թիվ 01-Ն)
10. Տող 40. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար` 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը` ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մեջ ներառվում են` կազմակերպություններում միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները, ներառյալ վարչակազմը:
|
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ |
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը` |
1. Ազգային վիճակագրական ծառայություն 2. Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն (տարածքային բաժին) |
իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
|
Ով է ներկայացնում _________________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________
____________________________________ I_I_I_I_I_I_I
(փոստային դասիչ)
Մարզը ____________________ Համայնքը ______________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I_I
Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ ԹԻՎ
1-ՏՏ
(Տեղեկատվական տեխնոլոգիա)
(ամսական)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի 25 մայիսի 2005 թ.
թիվ 03-Ն որոշմամբ
|
|
Չլրացնել |
ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I
Մարզը I_I_I_I_I
Համայնքը I_I_I_I_I |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
|
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
հունվար - _____________________ 200 _ թ.
(տարեսկզբից աճողական կարգով)
|
տողի համարը |
Ծավալը (ապրանքների և ծառայություների) |
Հաշվետու ժամանակաշրջանում |
հաշվետու ժամանակա- շրջանում |
նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում |
արտա- հանում |
ներմու- ծում |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը, առանց ԱԱՀ (տող 10 = տող 10.1 + 10.2 + տող 10.3 + տող 10.4 + տող 10.5) |
10 |
|
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
|
Ծրագրերի ապահովման մշակում և խորհրդատվություններ այդ բնագավառում |
10.1 |
|
|
|
|
տվյալների մշակում |
10.2 |
|
|
|
|
խորհրդատվություններ հաշվողական տեխնիկայի ապարատային միջոցների վերաբերյալ |
10.3 |
|
|
|
|
տվյալների հիմնապահեստների ստեղծում |
10.4 |
|
|
|
|
այլ ծառայություններ |
10.5 |
|
|
|
|
Ընդամենը ծրագրերի և տվյալների պատճենահանում, առանց ԱԱՀ |
20 |
|
|
|
|
|
Ընդամենը տեղեկատվական տեխնոլոգիաներին չվերաբերող այլ ծառայություններ, առանց ԱԱՀ |
30 |
|
|
|
|
որից` (նշել ծառայության տեսակը) |
|
|
|
|
|
|
30.1 |
|
|
|
|
|
30.2 |
|
|
|
|
|
30.3 |
|
|
|
|
|
30.4 |
|
|
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (մարդ) |
40 |
| |
Ղեկավար |
|
|
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
__________________ (Ազգանուն, անուն)
__________________ (Ազգանուն, անուն)
__________________ (Հեռախոսահամար(ներ)) |
__________________ (Ստորագրություն)
__________________ (Ստորագրություն)
___ _______ 200__թ. (Լրացման ամսաթիվը) |
Էլեկտրոնային փոստ ___________@____________ |
(Որոշումը փոփ. 07.02.06 թիվ 01-Ն)