Գլխավոր տեղեկություն
Համար
N 387-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12.26/32(209) Հոդ.421
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.07.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 հուլիսի 2005 թ.

N 387-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար արտարժույթով վճարումների իրականացման» կարգը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. օգոստոսի 8
Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ կենտրոնական բանկի
խորհրդի 2005 թվականի հուլիսի 29-ի
թիվ 387-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման համար արտարժույթով վճարումների իրականացման դեպքերն ու կարգը:

1. Սույն կարգում օգտագործվող տերմիններն ու հասկացությունները համապատասխանում են «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տերմիններին և հասկացություններին:

2. Սույն կարգի իմաստով «միջազգային կազմակերպության» հասկացությունը համապատասխանում է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունվել է 2000 թվականի հուլիսի 28-ի ՀՕ-85) 2-րդ հոդվածի 3-րդ մասում տրված սահմանմանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից ռեզիդենտ ֆիզիկական անձանց աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատավարձի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով, եթե համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ կնքված միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների կողմից ռեզիդենտներին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսված վճարումները կարող են իրականացվել արտարժույթով՝ անկանխիկ ձևով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան