Գլխավոր տեղեկություն
Համար
N 401-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2007-26.09.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.02/69(441) Հոդ.540
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.09.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 401-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող տեխնիկական զննության կայաններում միասնական տեխնոլոգիական պրոցեսի ներդրումը և նույն կազմակերպության միջոցով սարքավորումների գործարկման, երաշխիքային ժամկետներում դրանց սպասարկման ու նորոգման աշխատանքների կատարումն ու կադրերի պատրաստումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող տեխնիկական զննության կայանների համար հիմնական արատորոշման սարքավորումների մատակարարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից միջազգային մրցույթով ընտրված կազմակերպության միջոցով:

2. Հայաստանի Հանրապետություն տրանսպորտի և կապի նախարարին` տեխնիկական արատորոշման միջոցներ մատակարարող կազմակերպության ընտրության մրցույթն անցկացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաց մրցույթի համար սահմանված դրույթների կիրառմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2007 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 12
Երևան