Գլխավոր տեղեկություն
Համար
N 693-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.14/33(208) Հոդ.642
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 693-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1389-Ա որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 99576960 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել սույն որոշման 1-ին կետում նշված համակարգչային գերատեսչական ցանցի շահագործման ծախսերի ֆինանսավորման հարցը:

(2-րդ կետը փոփ. 28.12.06 N 1927-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ծրագրի աշխատանքներն իրականացնելու նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 6-ի N 693-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ 
 

Օ գ տ ա գ ո ր ծ վ ա ծ  հ ա պ ա վ ու մ ն ե ր՝

ՀՀՈ ԱՎՎ -ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն
ՀԿ -համակարգչային կենտրոն
ԿՏ -կենտրոնացված տպագրություն
ԿՌ -կենտրոնական ռեգիստր
ՀՕՔՀԵ -հրավերների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման ենթահամակարգ
ՄՔՀԿ -միջքաղաքային հեռախոսակայան
ԱԾ -անձնագրային ծառայություն
WAN -Wide Area Network-գլոբալ համակարգչային ցանց
LAN -Local Area Network-լոկալ համակարգչային ցանց
FS -File Server-ֆայլ սերվեր
SQL -Structured Query Language-կազմված հարցման լեզու
DSL -Digital Subscriber, s Line-բաժանորդի թվային գիծ
NM -Network Module -ցանցային մոդուլ քարտ
A/S -Asyncronous/Syncronous-ասինխրոն/սինխրոն (ցանցային մոդուլ քարտ)
WS -Work Station-աշխատանքային կայան/տեղ

Նախագծի նպատակը

 

Սույն նախագիծը նպատակ ունի ստեղծել տեղեկատվական տվյալների փոխանակման ժամանակակից գլոբալ համակարգչային ցանց Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (ՀՀՈ ԱՎՎ) և նրա բաժանմունքների համար:

 

Նախագիծը բաղկացած է չորս մասից`

 

Մաս առաջին, բերված են՝

- Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և Երևանի շրջանային բաժանմունքների միացման գլոբալ համակարգչային ցանցի սկզբունքային սխեման,

- կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը,

- տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները,

- գլոբալ ցանցի այդ հատվածի կառուցման նախահաշիվը։

 

Մաս երկրորդ, բերված են՝

- Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերի (շրջանների) անձնագրային ծառայությունների միացման գլոբալ համակարգչային ցանցի սկզբունքային սխեմաները` ըստ մարզերի,

- կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը,

- տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները,

- գլոբալ ցանցի այդ հատվածի կառուցման նախահաշիվը։

 

Մաս երրորդ, բերված են՝

- Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերի միացման գլոբալ համակարգչային ցանցի սկզբունքային սխեմաները` ըստ ՀՀ պետական սահմանի անցման կետերի,

- կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը,

- տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները,

- գլոբալ ցանցի այդ հատվածի կառուցման նախահաշիվը:
 

1. Մաս առաջին

 

Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և Երևանի շրջանային բաժանմունքների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանց

 

Նախագծի առաջին մասում նկարագրված են Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և Երևանի շրջանային բաժանմունքների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցի կառուցման մոտեցումները և նախահաշվարկը։ Նախագծի այս մասը հանդիսանում է ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման առաջին փուլը։

 

 

Ներմուծեք նկարագրությունը_13926

1.1. Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը (Երևանի տարածք)

 

Երևան քաղաքի տարածքում տեղակայված ՀՀՈ ԱՎՎ-ն և նրա շրջանային բաժանմունքներն իրենց տեղաբաշխվածությամբ հնարավորություն են ընձեռում կիրառել DSL տիպի թվային մոդեմներ, որոնք անհամեմատ ավելի բարձր արագություններ են ապահովում, քան անալոգային մոդեմների հիման վրա կառուցված ցանցերը։

Հաշվի առնելով ՀՀՈ ԱՎՎ-ի գործառույթների օպերատիվ բնույթը և տեղեկատվության վրա արտաքին միջամտության բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանցի շահագործման ամսական ծախսերը, Dial-up ռեժիմում աշխատանքների կազմակերպումը կբերեր համակարգի դանդաղ արձագանքմանը, գաղտնիության աստիճան պարունակող տեղեկատվական հոսքերի ընթացքին` հանրային հեռախոսային ցանցի գծերով և հեռախոսակապի րոպեավարձի պատճառով շահագործման ծախսերի աճին։

Ըստ ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների` համակարգի աշխատանքային ժամերն են` 9.00 - 19.00, այսինքն` օրական 10 ժամ։ Հաշվի առնելով նաև այն, որ քաղաքացիների սպասարկման ժամանակային ռեժիմն անկանխատեսելի է, ցանցը պետք է մշտական պատրաստ լինի արձագանքման։ Առաջարկված տարբերակում բացառվում է ժամանակային որևիցե սահմանափակում` համակարգից օգտվելու առումով, որը հնարավորություն կտա սպասարկման նոր աստիճանի հասնել քաղաքացիների փաստաթղթերի հետ կատարվող գործառույթներում։ Առանձնացված գծերի կիրառումը թույլ է տալիս նաև օգտագործել տեղեկատվական բազաների կառավարման ժամանակակից համակարգեր, որոնք պահանջում են օպերատիվ կապ տվյալների կենտրոնական շտեմարանների հետ։ Այսպիսով, ընտրված տարբերակը համապատասխանում է ժամանակակից գերատեսչական ցանցերի բոլոր պահանջներին, այդ թվում` նաև տեղեկատվական հոսքերի անձեռնմխելիության առումով։

Այս մոտեցումը թույլ է տալիս կիրառել SQL բազաներ (շտեմարաններ), որոնք չեն ենթադրում մեծ ծավալի ֆայլերի փոխանակում, այլ համապատասխան հարցումների (query) հիման վրա հատկացնում են անհրաժեշտ տեղեկատվություն, առանց կապի ենթահամակարգի հավելյալ ծանրաբեռնման և ժամանակի կորստի։

 

1.2. Տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները

 

1.2.1. XyXEL IES - 1000 Կոմուտատոր

 

ZyXEL IES-1000 սարքը մոդուլային SHDSL կոմուտատոր է` ցանցային Ethernet-ինտերֆեյսով։ IES-1000 կոմուտատորը տեղակայվում է SHDSL ծառայություն մատուցողի կողմում և ծառայում է բաժանորդների SDSL տեղեկատվական հոսքերի միավորման և ապահովման համար։

ZyXEL IES-1000 մոդուլային կոմուտատորը ապահովում է 8-16 Ethernet 10/100 Base T պորտեր և թույլ է տալիս «ընդլայնել» լոկալ ցանցերը։

- Ավելի մանրամասն տես Մաս չորրորդ. կիրառված տեխնիկական միջոցների պրոսպեկտները (սկզբնաղբյուրի լեզվով)։

 

1.2.2. ZyXEL Prestige 782 R թվային մոդեմ

 

ZyXEL Prestige 782 R թվային մոդեմ է և մարշրուտիզատոր/կամրջակ համատեղված մեկ սարքում։ Նրա միացումը լոկալ ցանցին իրականացվում է Ethernet 10/100 Mbit/sec պորտի միջոցով, իսկ գլոբալ ցանցին միացնելու համար օգտագործվում է երկլարանի առանձնացված միացման գիծ։

Ապահովում է հետևյալ արագությունները, կախված հեռավորությունից՝

 

2,064 Մբիթ/վրկ

3,2 կմ

1,552 Մբիթ/վրկ

4,0 կմ

1,168 Մբիթ/վրկ

4,3 կմ

1,040 Մբիթ/վրկ

4,5 կմ

784 Կբիթ/վրկ

5,1 կմ

528 Կբիթ/վրկ

5,4 կմ

400 Կբիթ/վրկ

5,9 կմ

272 Կբիթ/վրկ

6,2 կմ

208 Կբիթ/վրկ

6,7 կմ

144 Կբիթ/վրկ

7,6 կմ

     Ավելի մանրամասն տես հավելված 1. տեխնիկական սարքավորումների նկարագիր։

1.2.3. Ֆայլ Սերվեր Hewlett-Packard (HP) P4638A

Hewlett-Packard (HP) P4638A

NetServer LP2000r Intel Pentium III 1266MHz

512k cashe, 256MB RAM (up to 4GB)

Ultra-2 SCSI controller, Supports 6 Hot Plug Disks

CDx24, Dual Ethernet 10/100, 2U Size:

 

1.3. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցի կառուցման նախահաշվարկ (Երևանի տարածք)

 

1.3.1. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցում ընդգրկված բաժանմունքներ

 

Հ/հ

Կոդ

ԱԾ

Հեռախոս

Հասցե

1

003

Շենգավիթ

44-43-92

Նժդեհի 27

2

004

Արաբկիր

28-26-29

Մամիկոնյանց 1 

3

005

Նոր Նորք

63-46-43

Բորյան 1

4

006

Ավան

62-79-07

Ավան -3, Իսահակյան 2

5

007

Քանաքեռ-Զեյթուն 

28-69-33

Ահարոնյան 3

6

008

Մալաթիա

39-96-31

Սարգսյան 22

7

009

Էրեբունի

57-84-59

Մ. Խորենացու 162ա

8

010

Մարաշ

55-09-44

Կուզնեցովի 11

9

011

Կենտրոնական

53-83-78

Իսրայելյան 41

10

012

Մաշտոց

39-12-40

Շինարարների 10/1

11

013

Դավթաշեն

36-91-40

Դավթաշեն 1 թղմ., 39շ.

12

067

Նուբարաշեն

47-52-31

Չնքուշի 14

13

069

Չարբախ

42-02-63

Շիրակի 56

14

  ՀՀՈԱՎՎ

58-95-47

Ամիրյան 18

 

1.3.2. Տեխնիկական սարքավորումներ

 

N N
Ը/կ

Անվանումը

Գինը
(ԱՄՆ դոլար)

Քանակը

Գումարը
(ԱՄՆ դոլար)

1.

Hewlett-Packard (HP)
 P4638A NetServer LP2000r Dual Ethernet 10/100

2200

2

4400

2.

ZyXEL Prestige 782R EE SHDSL
10/100Base T, Ethernet Router

250

26

6500

3.

ZyXEL IES 1000 - G.shdsl
Ethernet Switch, 2 x 8 Port (16)

3600

1

3600

 

Ընդամենը

 

 

14500

 

ՀՀ դրամով` մոտ 6815000 ՀՀ դրամ:

 

1.3.3. Միացման գծերի հատկացման ծախսեր

 

Աղյուսակ 1.3.1- ում նշված անձնագրային ծառայությունները ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 13 միացման գծեր:

Յուրաքանչյուր միացման գծի հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։

13 միացման գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝ 13 x 60000 = 780000 ՀՀ դրամ:

 

1.3.4. Ցանցի շահագործման ամսական ծախսեր

NN
Ը/կ

Անվանումը

Քանակը

Գինը
(ՀՀ դրամ)

Գումարը
(ՀՀ դրամ)

1.

Աշխատանքային կայանի  սպասարկում (ծրագրային  փաթեթներ, համակարգիչ, մոդեմ,  միացնող  գիծ,  կապուղի)

13

0

0

2.

Միացնող գծերի ամսական վարձավճար

13

3600

46800

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

46800

Ըստ նախագծի տեխնիկական պահանջի 3 ամսվա շահագործման ծախսերը կկազմեն 3 x 46 800 = 140400 ՀՀ դրամ:

 

1.3.5. Սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսեր

 

Համակարգչային գլոբալ ցանցի Երևանի տարածքի յուրաքանչյուր կետի սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսը կազմում է 627780 դրամ՝

 

14 x  627780 =  8 788 920 դրամ:

 

1.3.6. Երևանի տարածքի նախագծի ընդհանուր գումարը կազմում է մոտ 16 524 320 ՀՀ դրամ  (առանց 20% ԱԱՀ-ի):

 

2. Մաս երկրորդ

 

Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերի/շրջանների անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանց

 

Նախագծի երկրորդ մասում բերված են Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերի/շրջանների անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցի կառուցման մոտեցումները և նախահաշվարկը։ Նախագծի այս մասը հանդիսանում է ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման երկրորդ փուլը։

Ներմուծեք նկարագրությունը_13927

Ներմուծեք նկարագրությունը_13928
Ներմուծեք նկարագրությունը_13929


Ներմուծեք նկարագրությունը_13930
Ներմուծեք նկարագրությունը_13931
Ներմուծեք նկարագրությունը_13932
Ներմուծեք նկարագրությունը_13933
Ներմուծեք նկարագրությունը_13934
Ներմուծեք նկարագրությունը_13935
Ներմուծեք նկարագրությունը_13936
Ներմուծեք նկարագրությունը_13937

 

 

 

 

2.1. Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը
(ՀՀ մարզեր/շրջաններ)

 

Երևան քաղաքի տարածքում տեղակայված ՀՀՈ ԱՎՎ-ն և ՀՀ մարզերում (շրջաններում) տեղակայված անձնագրային ծառայություններն իրենց տեղաբաշխվածությամբ հնարավորություն են ընձեռում կիրառել անալոգային մոդեմներ և մարշրուտիզատորներ, որոնք թույլ են տալիս հուսալի կապ ապահովել Երևանի և ՀՀ մարզերի (շրջանների) հետ առանձնացված գծերի և կապուղիների կիրառմամբ։

Հաշվի առնելով ՀՀՈ ԱՎՎ-ի գործառույթների օպերատիվ բնույթը և տեղեկատվության վրա արտաքին միջամտության բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանցի շահագործման ամսական ծախսերը, Dial-up ռեժիմում աշխատանքների կազմակերպումը կբերեր համակարգի դանդաղ արձագանքմանը, գաղտնիության աստիճան պարունակող տեղեկատվական հոսքերի ընթացքին հանրային հեռախոսային ցանցի գծերով և հեռախոսակապի րոպեավարձի պատճառով շահագործման ծախսերի աճին։

Ըստ ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների, համակարգի աշխատանքային ժամերն են` 9.00-19.00, այսինքն` օրական 10 ժամ։ Հաշվի առնելով նաև այն, որ քաղաքացիների սպասարկման ժամանակային ռեժիմն անկանխատեսելի է` ցանցը պետք է մշտական պատրաստ լինի արձագանքման։ Առաջարկված տարբերակում բացառվում է ժամանակային որևիցե սահմանափակում` համակարգից օգտվելու առումով, որը հնարավորություն կտա սպասարկման նոր աստիճանի հասնել պետական սահմանի անցման կետերում քաղաքացիների փաստաթղթերի հետ կատարվող գործառույթներում։ Առանձնացված գծերի կիրառումը թույլ է տալիս նաև օգտագործել տվյալների բազաների կառավարման ժամանակակից համակարգեր, որոնք պահանջում են օպերատիվ կապ կենտրոնական տեղեկատվական շտեմարանների հետ։ Այսպիսով, ընտրված տարբերակը համապատասխանում է ժամանակակից գերատեսչական ցանցերի բոլոր պահանջներին, այդ թվում` նաև տեղեկատվական հոսքերի անձեռնմխելիության առումով։

Այս մոտեցումն թույլ է տալիս կիրառել SQL բազաներ (շտեմարաններ), որոնք չեն ենթադրում մեծ ծավալի ֆայլերի փոխանակում, այլ համապատասխան հարցումների (query) հիման վրա հատկացնում են անհրաժեշտ տեղեկատվություն` առանց կապի ենթահամակարգի հավելյալ ծանրաբեռնման և ժամանակի կորստի։

Ռադիոմոդեմների կիրառումն այս փուլում համարվում է ոչ նպատակահարմար տեղանքի ռելիեֆային առանձնահատկությունների և տեղեկատվական հոսքերի ոչ պատշաճ պաշտպանվածության առումով։

Արբանյակային կապի միջոցների կիրառմամբ ցանցի կառուցման դեպքում ցանցի տեխնիկական ցուցանիշները շատ ավելի բարձր կլինեին, սակայն այդպիսի ցանցերի կառուցման ու առավել ևս նրանց շահագործման ծախսերը մի քանի անգամ ավելի բարձր են և ենթադրում են համապատասխան տեղեկատվական հոսքերի ծավալներ։ Այդ իսկ պատճառով, քանի որ մոտ ապագայում ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգում այդպիսի տեղեկատվական ծավալներ չեն սպասվում, արբանյակային կապի միջոցների կիրառումն այս փուլում նույնպես նպատակահարմար և արդարացված չէ։

 

2.2. Տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները

 

2.2.1. XyXEL U 336 E մոդեմ

XyXEL U 336 E մոդեմը 33.6Kbps Data/Fax պրոֆեսիոնալ մոդեմ է, ապահովում է կապի բարձր որակ և արագություն

համատեղելիություն և արագություններ՝

- բարձր արագություն՝ V.34bis մինչև 33.6Kbps

- Serial DTE Speed to 460.8Kbps

- տվյալների խտացում: V.42bis and MNP5

- սխալների ուղղում : V.42

- համատեղելի է DOS, Windows 3.x/95/NT, Unix, Novell, Mac, IBM AS400/RS6000, և այլ միջավայրերում:

 

2.2.2. XyXEL U 336 S մոդեմ

XyXEL U 336 S մոդեմը 33.6Kbps Data/Fax պրոֆեսիոնալ մոդեմ է, ապահովում է կապի բարձր որակ և արագություն, ունի հեղուկ բյուրեղյա դիսփլեյ

 

2.2.3. XyXEL U 336 R քարտ-մոդեմ

XyXEL U 336 R քարտ-մոդեմը 33.6Kbps Data/Fax պրոֆեսիոնալ մոդեմ է, ապահովում է կապի բարձր որակ և արագություն, տեղակայվում է RS-1612 մոդեմային բլոկի մեջ և կազմում է մոդեմային փունջ (modem pool), RS-1612 մոդեմային բլոկն ունի հեղուկ բյուրեղյա դիսփլեյ։ XyXEL U 336 R քարտ-մոդեմը միանում է 2 կամ 4 հաղորդալարով առանձնացված գծերին։

 

2.2.4. Cisco 2620 - մոդուլային մարշրուտիզատոր

 

Cisco 2620 — մոդուլային մարշրուտիզատորն ունի հետևյալ բաղադրիչները՝

 

 մեկ 10/100 Fast Ethernet LAN պորտ

 երկու մոդուլային WAN ինտեֆեյս քարտի տեղադրման հնարավորություն` WAN ցանցերին միանալու համար

մեկ auxiliary (AUX) պորտ (մինչև 115.2 Կբ/վրկ ասինխրոն սերիալ)

մեկ կոնսոլային պորտ

 ծածկագրման բարձրակարգ RISC պրոցեսոր

 մեկ ներքին ընդլայնման բնիկ VPN ապարատային ծածկագրման մոդուլի համար

xDSL և մալուխների հետ միացման լայն հնարավորություններ:

 

2.3. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցի կառուցման նախահաշվարկը (մարզեր/շրջաններ)

 

2.3.1. ՀՀՈ ԱՎՎ-ի ցանցում ընդգրկված մարզային/շրջանային ԱԾ բաժանմունքներ

 

N N
ը/կ

Կոդը

ԱԾ

Հեռախոսահամարը Հասցեն

1

032

Գորիս

284  2-22-24

Սյունիքի 5

2

041

Կապան

285  6-22-15

Երկաթուղիների 1 

3

045

Մեղրի

286  0 29-88

Անդրանիկի 10

4

051

Սիսիան

284  46-55 

Նժդեհի 6

5

061

Քաջարան

285  3-39-56 

Խանջյան 4

6

020

Վայք

282  2-12-33 

Երիտասարդական 2

7

035

Ջերմուկ

287  2-14-05 

Մյասնիկյան 3

8

037

Եղեգնաձոր

281  2-47-03 

Միկոյան 8

9

025

Արարատ (Վեդի)

234  2-46-83 

Չարենցի 1

10

026

Արարատ

238  4-15-25 

Շահումյան 12

11

027

Արտաշատ

235  2-21-28 

 Շահումյան 20

12

044

Մասիս

236  4-34-31 

Բաղրամյան 30

13

019

Կոտայք

222  2-03-02

Անդրանիկի 4

14

046

Նաիրի

224  2-13-85 

Շիրակի 1

15

049

Հրազդան

223  2-53-68

Ծաղկաձորի ճանապարհ

16

058

Նոր Հաճն

224  4-23-02 

Չարենցի 12 

17

059

Բյուրեղավան

222 94 2-28-53 

ԺԲԿ հանրակացարան

18

062

Չարենցավան

226  4-27-72 

6-րդ թղմ., 18 շ.

19

048

Արմավիր

237  6-47-47

Ջիվանու 3

20

057

Էջմիածին

231  4-69-96

Մաշտոցի 8ա

21

060

Մեծամոր

237  3-41-92

քաղաքապետարանի շենք

22

063

Բաղրամյան

231 91 2-21-14 

գ. Բաղրամյան

23

023

Ապարան

252  33-24

Գայի 6

24

024

Արագած

257  0 24-58

գ. Ծաղկահովիտ

25

029

Աշտարակ

232  3-21-46

Տիգրան Մեծի 46

26

054

Թալին

249 0  25-96

Մաքսիմ Գորկու 14

27

016

Գյումրի

312  3-37-55

Նժդեհի 7

28

021

Ամասիա

246 29-88

Ամասիա գյուղի ՈԲ

29

022

Անի

242  2-28-98

Մարալիկ, Երկաթուղայինների 2շ.

30

028

Արթիկ

244  5-44-63

Գորկու 4

31

030

Ախուրյան

243  00 3-48

Կամոյի փ.

32

034

Աշոցք

245  2-13-68

գ. Աշոցք

33

018

Վանաձոր

322  2-30-17

Մխիթար Գոշի 3

34

033

Գուգարք

322  5-59-63

1 փողոց 5

35

039

Տաշիր

254  2-16-08

 Պուշկինի 100

36

052

Սպիտակ

255  2-23-13

Ալեք Մանուկյան 1

37

053

Ստեփանավան

256  2-23-34

Միլյոնի 37

38

055

Թումանյան

253  2-27-22

Երևանյան խճուղի 3

39

036

Դիլիջան

268  0 25-26

Մյասնիկյան 57

40

038

Իջևան

263  3-24-11

Երևանյան մայրուղի 13   

41

047

Նոյեմբերյան

266  2-23-49

Բարեկամության 4

42

056

Տավուշ

263  2-13-82

Լևոնբեկի 12

43

031

Վարդենիս

269  2-33-24

Լ. Ազգալդյանի փ. 22

44

040

Գավառ

264  2-49-21

Սայադյան 32

45

042

Ճամբարակ

265  2-20-22

Նժդեհի 124

46

043

Մարտունի

262  4-44-97

Մյասնիկյան 7

47

050

Սևան 

261 2-24-50

Նաիրյան 164

 

2.3.2. Տեխնիկական սարքավորումները

 

N N
ը/կ

Անվանումը

Գինը
(ԱՄՆ դոլար)

Քանակը

Գումարը
(ԱՄՆ դոլար)

1 Մոդեմային բլոկ / փունջ RS-1612

1150

1

1150

2 Մոդեմ ZyXEL U-336 R

42

10

4200

3 Մարշրուտիզատոր CISCO

6000

1

6000

4 Ցանցային քարտ NM-16A

3600

1

3600

5 Ցանցային քարտ NM-1CE1B 

1200

2

2400

6 Մարշրուտիզատոր CISCO

1500

11

16500

7 Մոդեմ ZyXEL U-336 E pro

230

94

21620

8 Մոդեմ ZyXEL U-336 S pro

480

10

4800

9 Ցանցային քարտ NM-8A/S

2000

10

20000

  Ընդամենը

 

 

80270

 

ՀՀ դրամով՝ մոտ 37 726 900 ՀՀ դրամ:

 

2.3.3.

Սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսերը

 

Համակարգչային գլոբալ ցանցի յուրաքանչյուր կետի սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսը կազմում է 627 780 դրամ՝

47 x 627 780 = 29 505 660  դրամ:

 

2.3.4. Միացման գծերի հատկացման ծախսերը

 

Աղյուսակ 2.3.1- ում նշված անձնագրային ծառայությունները ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 47 միացման գծեր:

Յուրաքանչյուր միացման գծի հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։

47 միացման գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝

47 x 60000 = 2820 000 ՀՀ դրամ:

 

2.3.5. Միջքաղաքային կապուղիների հատկացման ծախսերը

 

Աղյուսակ 2.3.1- ում նշված անձնագրային ծառայությունները ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 10 միջքաղաքային կապուղիներ:

Յուրաքանչյուր միջքաղաքային կապուղու հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։

10 միջքաղաքային գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝

10 x 60000 = 600 000 ՀՀ դրամ:

 

2.3.6.

Երևանի ՄՔՀԿ-ի և ՀՀՈ ԱՎՎ-ի միջև 2048 կբ/վ թողունակության (առանց հանրային համակցման հեռախոսային ցանցին միանալու հնարավորության) E-1 կապուղու հատկացման ծախսերը

 

2048 կբ/վ կապուղու տեղադրման միանվագ սակագին՝ 1300 ԱՄՆ դոլար (առանց 20% ԱԱՀ-ի):

ՀՀ դրամով՝ մոտ 611000 ՀՀ դրամ:

 

2.3.7. Ցանցի շահագործման ամսական ծախսերը

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

Գինը
(ՀՀ դրամ)

Գումարը
(ՀՀ դրամ)

1.

Աշխատանքային կայանի  սպասարկում (ծրագրային  փաթեթներ, համակարգիչ, մոդեմ,  միացնող  գիծ,  կապուղի)

47

0 0

2.

Շրջանների հեռախոսային հանգույցներում տեղադրված սարքավորումների  սպասարկում 10 0 0

3.

Միջքաղաքային  կապուղիների  վարձավճար 10 60000 600000

4.

Միացնող  գծերի  վարձավճար 47 3600 169200

5.

E1 հոսքագծի վարձավճար  1 620000 620000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

  1389200

 

Ըստ նախագծի տեխնիկական պահանջի 12 ամսվա շահագործման ծախսերը կկազմեն 3 x 1389200 = 4 167 600 ՀՀ դրամ:

 

2.3.8. ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ մարզերում/շրջաններում տեղաբաշխված անձնագրային ծառայության բաժանմունքների միացման գլոբալ համակարգչային ցանցի նախագծային ընդհանուր գումարը, ներառյալ 3 ամսվա շահագործման ծախսերը, կազմում են մոտ 75 430 160 ՀՀ դրամ (առանց 20% ԱԱՀ-ի):

 

3. Մաս երրորդ

 

Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերի անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցը

 

Նախագծի երրորդ մասում նկարագրված են Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերի անձնագրային ծառայությունների տվյալների փոխանակման գլոբալ համակարգչային ցանցի կառուցման մոտեցումները և նախահաշվարկը։ Նախագծի այս մասը հանդիսանում է ՀՀՈ ԱՎՎ-ի տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման երրորդ փուլը։

Ներմուծեք նկարագրությունը_13938
Ներմուծեք նկարագրությունը_13939

 

 

3. 1. Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը (ՀՀ պետական սահմանի անցման կետերում)

 

Կապի ենթահամակարգի ընտրության հիմնավորումը ՀՀ պետական սահմանի անցման կետերի միացման առումով լիովին համընկնում է սույն նախագծի 2.1 կետում նշված մոտեցմանը։

Որպես հետագա զարգացում, օտարերկրյա քաղաքացիների սպասարկման օպերատիվության բարձրացման նպատակով հնարավոր է կիրառել կապի արբանյակային միջոցներ։ Դրանք թույլ կտան ընդլայնել անձի մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունը։ Այդպիսի կապի միջոց կարող են ծառայել VSAT տիպի փոքրաչափ կայանները, որոնք արբանյակային կապի միջոցով թույլ կտան հաղորդակցվել կենտրոնական կայանի հետ և ստանալ կամ փոխանցել մեծ ծավալի տեղեկատվություն հաշված վայրկյաններում։

 

3.2. Տեխնիկական սարքավորումների հիմնական ցուցանիշները

 

(Տես սույն նախագծի 2.2 կետում)

 

3.3. ՀՀՈ ԱՎՎ-ի համակարգչային գլոբալ ցանցի կառուցման նախահաշվարկը

(ՀՀ պետական սահմանի անցման կետեր)

 

3.3.1. ՀՀՈ ԱՎՎ-ի ցանցում ընդգրկված ՀՀ պետական սահմանի անցման կետեր

N N
ը/կ

 

ՀՀ սահմանի
անցման կետը

Հեռախոսահամարը Հասցեն

1.

 

1.  Բագրատաշեն
(Սադախլու)

28-11-55  

2.

 

Գոգավան
(Կալինինոյի մոտ)

28-34-55  

3.

 

Մեղրի

28-51-47  

4.

 

Բավրա
(Ղուկասյանից հետո)

   

5.

 

«Զվարթնոց» օդանավակայան

   

6.

 

«Գյումրի» օդանավակայան

   

 

3.3.2. Տեխնիկական սարքավորումները

(ենթադրվում է 1-ին և 2-րդ փուլերի լիարժեք կառուցման պայման)

 

N N
ը/կ

Անվանումը

Գինը
(ԱՄՆ դոլար)

Քանակը

Գումարը
(ԱՄՆ դոլար)

1. Մոդեմ ZyXEL U-336 R

420

5

2100

2. Մոդեմ ZyXEL U-336 E pro

230

10

2300

3. Մոդեմ ZyXEL U-336 S pro

480

5

2400

4. ZyXEL Prestige 782R EE SHDSL 10/100Base T, Ethernet Router

250

2

500

  Ընդամենը

 

 

7300

 

ՀՀ դրամով՝ մոտ 3 431 000 ՀՀ դրամ:

 

3.3.3.

Սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսերը

 

Համակարգչային գլոբալ ցանցի յուրաքանչյուր կետի սարքավորումների տեղակայման, կարգաբերման, ցանցին միացման, փորձարկման և շահագործող անձնակազմի հրահանգավորման ծախսը կազմում է 627 780 դոլարին համարժեք դրամ՝

6 x 627 780 =  3 766 680 ՀՀ դրամ:

 

3.3.4. Միացման գծերի հատկացման ծախսերը

 

Աղյուսակ 3.3.1- ում նշված ՀՀ պետական սահմանի անցման կետերում անձնագրային ծառայությունների ցանցում ընդգրկելու համար անհրաժեշտ են 6 միացման գծեր:

Յուրաքանչյուր միացման գծի հատկացման գինն է՝ 60000 ՀՀ դրամ։

6 միացման գծերի հատկացման ընդհանուր գումարը կազմում է՝

6 x 60000 = 360 000 ՀՀ դրամ

 

3.3.5. Ցանցի շահագործման ամսական ծախսերը

 

N N
ը/կ

Անվանումը Քանակը

Գինը
(ՀՀ դրամ)

Գումարը
(ՀՀ դրամ)

1. Աշխատանքային կայանի սպասարկում (ծրագրային  փաթեթներ, համակարգիչ, մոդեմ, միացնող գիծ, կապուղի) 6 0 0
2. Միացնող  գծերի  վարձավճար 6 3600 21600

ԸՆԴԱՄԵՆԸ

21600

 

Ըստ նախագծի տեխնիկական պահանջի` 3 ամսվա շահագործման ծախսերը կկազմեն 3 x 21 600 =64 800 ՀՀ դրամ:

 

3.3.6.

ՀՀՈ ԱՎՎ-ի և ՀՀ պետական սահմանի անցման կետերում տեղաբաշխված անձնագրային ծառայության բաժանմունքների միացման գլոբալ համակարգչային ցանցի նախագծային ընդհանուր գումարը, ներառյալ 12 ամսվա շահագործման ծախսերը կազմում են`
մոտ 7 622 480 ՀՀ դրամ (առանց 20% ԱԱՀ-ի):

 

Ցանցի կառուցման և 3 ամսվա ընթացքում շահագործման ծախսերը` ըստ հոդվածների

 

 

NN
Ը/կ

Ծախսի անվանումը

Գումար
(ՀՀ դրամ)

Նշումներ

1

2

3

4

1.

Ցանցի կառուցման կապիտալ ծախսեր
այդ թվում`

Տեխնիկական սարքավորումների ձեռքբերում

«ԱՐՄԵՆՏԵԼ» ՀՁ ՓՀԸ-ի կողմից միացման գծերի տեղադրման/հատկացման միանվագ ծախս

Սարքավորումների տեղակայում և կարգաբերում
ցանցին միացում
ցանցի փորձարկում
շահագործող անձնակազմի հրահանգավորում

95204160


47972900

5171000


42060260

կապիտալ
ծախս

2.

Ցանցի շահագործման ընթացիկ ծախսեր
(երեք ամսվա համար)

այդ թվում`

-Ցանցի սպասարկման ծախսեր

-«ԱՐՄԵՆՏԵԼ» ՀՁ ՓՀԸ-ից վարձակալված գծերի և կապուղիների ծախս




4372800

0

4372800

ամսական
ծախս

1457600

0

1457600

  Ընդամենը (առանց 20% ԱԱՀ-ի)

99576960

 

 

4. ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության տվյալների փոխանակման համակարգչային գերատեսչական ցանցի կառուցման և 3 ամսվա ընթացքում շահագործման ընդհանուր գումարը կազմում է՝

 

մոտ 99 576 960 ՀՀ դրամ (առանց 20% ԱԱՀ-ի):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2006, N 1927-Ն 01.03.2007, N 693-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան