Գլխավոր տեղեկություն
Համար
N 33
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.08.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 25 օգոստոսի 2011 թվականի N 33

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների կատարման ժամանակացույցին` համաձայն հավելվածի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Տ. ՍԱՐԳՍՅԱՆ


2011 թ. օգոստոսի 29 
Երևան
 

 

 

 

 

  Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

օգոստոսի 25-ի նիստի N 33 

արձանագրային որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Կատարման ժամկետը

ֆինանսական գնահատականը

1.

Շարունակականորեն կատարելագործել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատա-պարտյալների բժշկական սպասարկման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերը և նորմատիվային փաստաթղթերը

Համապատասխանեցնել կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման մակարդակը միջազգային չափանիշներին

ՀՀ արդարադատութան նախարարություն

Մշտապես

ֆինանսական ներդրում չի պահանջվում։

2.

ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարել կառուցվածքային փոփոխություն՝ թոքախտաբանական բաժանմունքը դարձնելով թոքախտաբանական բաժին՝ բաժնի կազմում ստեղծել դեղորայքա-կայուն տուբերկուլյոզի բաժանմունք

Ռեգուլյար և բազմադե-ղորայքակայուն տուբեր-կուլոզով հիվանդ կալա-նավորված անձանց և դատապարտյալների սեկտորիզացիայի ապահովում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն

2011 թ.
4-րդ եռամսյակ

ֆինանսական ներդրում չի պահանջվում։

3.

Ավարտել բժշկական ծառայությունների որակի գնահատման և վերահսկման չափորոշիչների մշակումը և այն ներդնել քրեակատարողական համակարգում:

Բարելավել բժշկական ստորաբաժանումներում իրականացվող գերատեսչական վերահսկողության մեխանիզմները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն

2011 թ.
4-րդ եռամսյակ

ֆինանսական ներդրում չի պահանջվում

4.

 Համագործակցել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ ապահովելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգում բժշկական առողջարարական ծրագրերի շարունակականությունը

ՀՀ արդարադատության նախարարության քրեա-կատարողական հիմնարկներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և թմրամոլության դեմ ուղղված պայքարի ակտիվացում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն

Յուրաքանչյուր տարի

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ