Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.01.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

19 հունվարի 2012 թվականի N 2

8. ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

 

Հավանություն տալ ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրով նախատեսված ընդդեմ գենդերային բռնության 2012 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

հունվարի 19-ի նիստի N 2

արձանագրային որոշման

 

ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

հ/հ

Միջոցառման

անվանումը

Ակնկալվող

արդյունք

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

1

«Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում ՀՀ Կառավարություն

ՀՀ-ում ընտանեկան բռնության կանխարգելում և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության տրամադրման հնարավորության ապահովում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավա-
րության
2011թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձա-
նագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր

2

Գենդերային բռնության

դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգում

Գենդերային բռնության դեմ ուղղված պետական ռազմավարության

իրականացման ապահովմանն ուղղված աշխատանքների համակարգում, գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության

բարձրացում, հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների

ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

յուրաքանչյուր կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

3

Պետական ծառայողների որակավորման` նրանց գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

կիրականացվեն «Գենդերային բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ

քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հոկտեմբեր-դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

4

Գենդերային բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում

կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՄԱԿ-ի Բնակչության

հիմնադրամ

/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

միջազգային կազմակեր-պություններ

5

Բռնության ենթարկված անձանց բուժօգնության կազմակերպման ուղեցույցների ներդրում և աջակցության գործուն մեխանիզմների մշակում

Կմշակվեն առողջապահական ծառայությունների տրամադրման միասնական նվազագույն չափորոշիչներ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

6

Բուժհաստատությունների, կողմից գենդերային բռնության դեպքերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպում

Կտրամադրվի տեղեկատվություն բռնության ենթարկված անձանց և խոցելի խմբերի ներկայացուցիչներին բուժհաստատությունների կողմից գենդերային բռնության և դրա հետևանքների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, բռնության ենթարկված անձանց տրամադրվող աջակցության նվազագույն չափորոշիչների, աջակցություն տրամադրող կառույցների և դրանց մատուցած ծառայությունների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

7

Ոստիկանության աշխատակիցների իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում

Կկազմակերպվեն «Ընտանեկան բռնություն թեմայով» վերապատրաստման դասընթացներ, որին կմասնակցեն ոստիկանության շուրջ 40 աշխատակիցներ

ՀՀ ոստիկանություն

միջազգային

կազմակերպություններ,

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

ընթացքում

միջազգային կազմակեր-
պություններ

8

Դպրոցահասակ երեխաների գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների դասավանդման համար ծրագրային և ուսումնամեթոդական հիմքի ստեղծում

կմշակվի գենդերային բռնության վերաբերյալ ուսուցման բաղադրիչ, որը կներառվի հանրակրթական դպրոցների ծրագրերում

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

9

Հանրակրթական դպրոցի տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման մոդուլում գենդերային բռնությանը վերաբերող թեմաների ներառում

Կմշակվի գենդերային բռնության մոդուլ, որը կներառվի հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման ծրագրում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

10

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և դասավանդողների վերապատրաստման դասընթացներում գենդերային բռնության բաղադրիչի ներառում

Կմշակվի գենդերային բռնության մոդուլ, որը կներառվի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման ծրագրում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

11

Ծնողների համար երեխաների խնամքի ու դաստիարակության վերաբերյալ ուսուցման կազմակերպում

Ծնողների շրջանում կանցկացվեն կարճատև ուսուցողական դասընթացներ` երեխաների խնամքի և դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության կարևորության, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀԿ-ներ, միջազգային

կազմակերպություններ

/համաձայնությամբ/

ընթացքում

միջազգային կազմակեր-պություններ

12

Հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում

Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում սովորողների շրջանում կանցկացվի ուսուցողական դասընթաց` առողջ ապրելակերպի և ընտանեկան կյանքի նախապատրաստման հիմունքների վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀԿ-եր, միջազգային կազմակերպություններ

/համաձայնությամբ/

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

13

Սովորողների շրջանում գենդերային բռնության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացում` ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը

Հանրակրթական դպրոցներում և մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների համար կկազմակերպվեն գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական միջոցառումներ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Հանրակրթական դպրոցներ, Մասնագիտական ուսումնական հաստատություններ

/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

14

Առաջնային բուժօգնություն իրականացնող բուժ հաստատությունների տնօրենների շրջանում կանանց նկատմամբ խտրականության վերացմանն ուղղված խնդիրների լուսաբանման աշխատանքների իրականցում

Կկազմակերպվեն կլոր սեղաններ Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհաստատությունների տնօրենների և աշխատակիցների համար գենդերային բռնության հիմնախնդիրների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Առաջնային բուժօգնություն իրականացնող բուժ հաստատություններ

/համաձայնությամբ/

հուլիս-հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

15

Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների, մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ անչափահասների շրջանում գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացում

Կկազմակերպվեն քննարկումներ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների համապատասխան ծառայությունների հետ գենդերային բռնության հիմնախնդիրների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի գենդերային հարցերով հանձնաժողով

հունիս

Ֆինանսավորում չի պահանջվում

16

Բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը և գենդերային բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կանցկացվեն «Գենդերային բռնության» ռազմավարության թեմայով սեմինարներ վարչական շրջանների աշխատակազմերի ղեկավար պաշտոններում աշխատողների համար

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

«Համալսարանական

կրթությամբ կանանց

ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

17

Բուժհաստատությունների, կրթական և սոցիալական ծառայություն տրամադրող հաստատությունների, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից աջակցություն տրամադրող կառույցների և դրանց մատուցած ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում

Խոցելի խմբերի ներկայացուցիչներին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանություն

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

18

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմինների գենդերային բռնության քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզի 10 համայնքներում կկազմակերպվեն հանդիպումներ, քննարկումներ, կտրամադրվեն տեղեկատվական նյութեր

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում

գենդերային հարցերով

զբաղվող մշտական

հանձնաժողով

հուլիս-սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

19

Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում գենդերային բռնության երևույթի վերաբերյալ ուսուցողական դասընթացների կազմակերպում

Կկազմակերպվի 5 դասընթաց, որին կմասնակցի շուրջ 110 մասնակից, դասընթացների մասին նյութերը կտեղադրվեն մարզային թերթում

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀԿ-ներ,

միջազգային

կազմակերպություններ

/համաձայնությամբ/

մարտ-ապրիլ

ՀԿ-ներ,

միջազգային կազմակեր-
պություններ

 

20

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների միջոցով աշակերտների և ծնողների շրջանում գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության տարածում

Մարզի 10 դպրոցներում կկազմակերպվեն 5 բանավեճեր, 2 սեմինար և բաց դասեր

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով

հոկտեմբեր

ՀԿ-ներ,

միջազգային կազմակեր-
պություններ

 

21

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ» հանրապետական քարոզարշավի շրջաններում միջոցառումների իրականացում

Կկազմակերպվեն քննարկումներ գենդերային բռնության թեմաներով, տեսաֆիլմերի և տեսահոլովակների դիտումներ մարզի 16 դպրոցներում

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ

նոյեմբեր-դեկտեմբեր

ՀԿ-ներ,

միջազգային կազմակեր-
պություններ

 

22

Գենդերային բռնության դեմ պայքարի հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային բռնության դեմ պայքարի հիմնախնդիրների մասին տեղեկատվություն պարունակող նյութեր

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀԿ-ներ

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

23

Գենդերային բռնության ենթարկված անձանց ուղղորդման վերաբերյալ առաջարկությունների մշակում

Կկազմակերպվեն քննարկումներ առողջապահության և ոստիկանության ոլորտի մասնագետների հետ գենդերային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ուղղորդման աշխատանքների կազմակերպման մասին

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով

սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 

24

«Ընդդեմ գենդերային բռնության» Ազգային ծրագրի իրականացման լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և կուղարկվեն շրջաբերականներ մարզում կանանց ոլորտում գործող ՀԿ-ներին` իրենց ծրագրերին ծանոթանալու, համագործակցության եզրեր գտնելու համար

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով

հունվար

Ֆինանսավորում չի պահանջվում

 

25

Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կիրականացվեն համատեղ լուսաբանման աշխատանքներ ոստիկանության մարմինների հետ

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով

ՀՀ ոստիկանություն

հունիս-հուլիս

Ֆինանսավորում չի պահանջվում

 

26

Գենդերային բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում

Կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավ մարզային կառույցներում: Կկազմակերպվեն հանդիպումներ մարզի 10 հաստատություններում /դպրոցներ, բուժ.հիմնարկներ և այլ կառույցներ/ գենդերային կարծրատիպերի հաղթահարման նպատակով

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող .

մշտական հանձնաժողով,

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ

/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 

27

Մարզի հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասընթացի անցկացման մասին հետազոտության իրականացում

Կկազմակերպվեն հանդիպումներ մարզի դպրոցներում և զրույցներ կանցկացնեն այն դասարաններում, որտեղ դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» առարկան: Ուսումնական տարվա վերջում կկատարվի ամփոփում և արդյունքների քննարկում:

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

28

Գենդերային բռնության երևույթի լուսաբանման աշխատանքների իրականացում

Մարզի 9 համայնքներում Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կկազմակերպվեն շրջիկ կոնֆերանսներ` կենտրոնի աշխատանքների մասին իրազեկման նպատակով

ՀՀ Արարատի մարզպետարան

ՀԿ-ներ

/համաձայնությամբ

ընթացքում

ՀԿ-ներ

 

29

Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացում

Երիտասարդների և առավել խոցելի խմբերի համար կկազմակերպվեն քննարկումներ, կլոր սեղաններ գենդերային բռնության թեմայով

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

մարտ ապրիլ

միջազգային կազմակեր-
պություններ, ՀԿ-ներ

 

30

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմ) գենդերային բռնության քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

մարզի համայնքներում կկազմակերպվեն խորհրդակցություններ, կտրամադրվեն մեթոդական և տեղեկատվական նյութեր

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հուլիս- սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 

31

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների միջոցով աշակերտների և ծնողների շրջանում գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության տարածում

Մարզի դպրոցներում կկազմակերպվեն կլոր-սեղաններ, սեմինար, գենդերային բռնության թեմայով տեսաֆիլմերի դիտում, կանցկացվի շարադրության մրցույթ

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 

32

Գենդերային բռնության երևույթի վերաբերյալ տեղեկատվական նյութերի տարածում

Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային բռնության դեմ պայքարի հիմնախնդիրների մասին տեղեկատվություն պարունակող նյութեր

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

33

Գենդերային բռնության կանխարգելման ուղղված միջոցառումների իրականացում բնակչության շրջանում

Կնախապատրաստվեն և մարզի ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվական նյութեր

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

   

34

Գենդերային բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում

Կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» մարզային քարոզարշավ

ՀՀ Լոռու մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ

/համաձայնությամբ/

ընթացքում

ՀԿ-ներ, միջազգային կազմակեր-
պություններ

 

35

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թրաֆիքինգի կանխարգելման և զոհերի ուղղորդմանն ուղղված աշխատանքների իրականացում

Մարզպետարանում և մարզի տարածքային կենտրոններում կկազմակերպվեն հանդիպումներ և սեմինարներ

ՀՀ Լոռու մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ

/համաձայնությամբ/

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

36

Մարզի մշակութային հաստատությունների տնօրենների գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառման իրականացում

Կկազմակերպվի զրույց-բանավեճ «Ժամանակակից հասարակության գենդերային մշակույթի ձևավորման և գենդերային բռնության հիմնախնդիրները» թեմայով

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Քաղաքապետարաններ, գյուղական համայնքներ

/համաձայնությամբ/

2-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

37

Գենդերային հավասարության և գենդերային բռնության հիմնախնդիրների լուսաբանմանն ուղղված աշխատանքների իրականացում

Կկազմակերպվեն հեռուստատեսային կլոր սեղաններ գենդերային հավասարության և գենդերային բռնության հիմնախնդիրների վերաբերյալ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

մարզի

ԶԼՄ-ներ

2-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

38

Ոլորտի կադրերի գենդերային կազմի մոնիթորինգի և վերլուծության իրականացում

Կստեղծվի մարզի մշակութային հաստատությունների աշխատողների գենդերային կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալների բազա

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Քաղաքապետարաններ, գյուղական համայնքներ

/համաձայնությամբ

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

39

Մարզի լրագրողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

Կկազմակերպվեն դասընթացներ գենդերային բռնության իրազեկության բարձրացման դասընթացներ լրագրողների համար

ՀՀ Կոտայքի մարզպետարան

մարզի

ԶԼՄ-ներ

3-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

40

Գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում բնակչության շրջանում

Կնախապատրաստվեն և մարզի ԶԼՄ-ներով կհեռարձակվեն գենդերային բռնության վերաբերյալ թողարկումներ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզի

ԶԼՄ-ներ

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

41

Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի իրազեկման աշխատանքների իրականացում

Կկազմակերպվեն քննարկումներ «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի» տեղայնացման համար տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Քաղաքապետարաններ, գյուղական համայնքներ

/համաձայնությամբ

2-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

42

Մարզի մշակութային հաստատությունների աշխատողների գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կկազմակերպվի «Հայ ազգային մտակերտվածքը, ընդունված գենդերային կարծրատիպերը և գենդերային բռնության հանդեպ հասարակության վերաբերմունքը նոր արժեքների ներթափանցման և գլոբալացման պայմաններում» թեմայով զեկուցում մշակութային հաստատությունների աշխատողների մասնակցությամբ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Քաղաքապետարաններ, գյուղական համայնքներ

/համաձայնությամբ

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

43

Համայնքներում գենդերային բռնության հիմնախնդրի իրազեկման բարձրացմանն ուղղված հատուկ ակցիաների իրականացում

Կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ

/համաձայնությամբ

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

44

Հանրակրթական դպրոցների աշակերտների և ծնողների շրջանում գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության տարածում

Մարզի հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն գենդերային բռնության երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ քննարկումներ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Ուսումնական

 հաստատություններ

/համաձայնությամբ

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

45

Մարզի հանրակրթական դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական դասընթացների կազմակերպում

Իջևանի տարածաշրջանի 3 դպրոցների / թվով 150 /, Դիլիջան քաղաքի թիվ 4, թիվ 6 դպրոցների /թվով 50/ աշակերտների համար կազմակերպել կլոր սեղաններ ու քննարկումներ` գենդերային բռնության վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման նպատակով

ՀՀ Տավուշի մարզպետարան

ՀՀ ոստիկանություն

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

46

Ծնողների համար «Երեխաների խնամքն ու դաստիարակությունը» թեմայով սեմինար պարապմունքների անցկացում

Մարզի 5 քաղաքներում ծնողների շրջանում կանցկացվեն կարճատև ուսուցողական դասընթացներ` երեխաների խնամքի և դաստիարակության, ընտանիքում ծնողական պարտականությունների նկատմամբ պատասխանատվության կարևորության, երեխայի զարգացման համար անվտանգ միջավայրի ձևավորման հարցերի վերաբերյալ

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

47

Մարզի հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպ» թեմայով դասընթացի կազմակերպում

Մարզի 4 գյուղական դպրոցների /Գետահովիտ, Խաշթառակ, Ազատամուտ, Գանձաքար/ սովորողների շրջանում կանցկացվեն ուսուցողական դասընթացներ

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

48

Հանցագործությունների կանխարգելման պետական հայեցակարգի պահանջների համաձայն մարզում անչափահասների շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում

Կկազմակերպվեն գենդերային բռնության վերաբերյալ դասընթացներ մարզի 4 հանրակրթական դպրոցների անչափահասների շրջանում /Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան/

ՀՀ Տավուշի մարզպետարան

ՀՀ ոստիկանություն

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

49

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների գենդերային բռնության քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզի 10 համայնքներում կկազմակերպվեն իրազեկման հանդիպումներ և քննարկումներ, կտրամադրվեն տեղեկատվական նյութեր, կկազմվի մարզխորհրդի նիստի արձանագրություն

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հուլիս-սեպտեմբեր

   

50

Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում` երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում գենդերային բռնության երևույթի վերաբերյալ ուսուցողական դասընթացների իրականացում

Կկազմակերպվեն 5 դասընթաց շուրջ 110 մասնակցի համար, դասընթացների անցկացման մասին կտեղադրվի տեղեկատվություն մարզային թերթում

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով, ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

մարտ- ապրիլ

միջազգային կազմակեր-
պություններ

ՀԿ-ներ

 

51

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների միջոցով աշակերտների և ծնողների շրջանում գենդերային բռնության վերաբերյալ տեղեկատվության տարածում

Մարզի 10 դպրոցներում կկազմակերպվեն 5 բանավեճեր, 2 սեմինար և բաց դասեր

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հոկտեմբեր

միջազգային կազմակեր-
պություններ

ՀԿ-ներ

 

52

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ» հանրապետական քարոզարշավի շրջաններում միջոցառումների իրականացում

Կկազմակերպվեն քննարկումներ գենդերային բռնության թեմաներով, տեսաֆիլմերի և տեսահոլովակների դիտումներ մարզի 10 դպրոցներում

ՀՀ Սյունիքի մարզպետարան

միջազգային կազմակեր-պություններ, ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

միջազգային կազմակեր-
պություններ

ՀԿ-ներ

 

53

«Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի» քննարկում և մարզպետարանին առաջադրվող խնդիրների վերհանում

Մարզխորհրդի նիստում կքննարկվի 2012թ. մարզային միջոցառումների ծրագիրը

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հունվար

Ֆինանսավորում չի պահանջվում

 

54

Մարզում գենդերային բռնության ենթարկված անձանց բացահայտում և վիճակի վերլուծություն

Կկազմակերպվի գենդերային բռնության ենթարկված անձանց հաշվառում և մոնիտորինգ

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

55

Գենդերային բռնության խնդիրների իրազեկման աշխատանքների կազմակերպում

Մարզային թերթերում կտեղադրվեն նյութեր գենդերային բռնության և գենդերային բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման վերաբերյալ

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

56

Մարզպետարանում գենդերային բռնության ենթարկված անձանց խորհրդատվական կենտրոնի ստեղծում

Կստեղծվի «Թեժ գիծ» իրավաբանական, հոգեբանական աջակցության և օգնության տրամադրման համար

ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան

ՀԿ-ներ

/համաձայնությամբ

մշտական

Ֆինանսավորում չի պահանջվում

 

57

Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզի տարածաշրջանի 5 համայնքներում կանցկացվեն «Գենդերային բռնության հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ

ՀՀ Շիրակի մարզպետարան

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ

/համաձայնությամբ

1-ին կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

58

Գենդերային բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում

Կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության» ակտիվության քարոզարշավ մարզում

ՀՀ Շիրակի մարզպետարան

ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

ՀԿ-ներ

 

59

Գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականցում

Կկազմակերպվեն «Թրաֆիքինգ», «Ընտանեկան բռնություն» թեմաներով երեխաների նկարների ցուցահանդես, թոք շոուներ, ակցիաներ, տեսահոլովակների ցուցադրում

ՀՀ Շիրակի մարզպետարան

«Գյումրիի կանայք» ՀԿ, ԶԼՄ-ներ

/համաձայնությամբ/

մայիս-նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 

60

Ընտանեկան բռնության և թրաֆիքինգի զոհերի վերականգնողական աշխատանքների իրականացում

Ընտանեկան բռնության և թրաֆիքինգի ենթարկված անձանց կտրամադրվի առաջնային աջակցություն (ուղղորդում, կացարանի տրամադրում)

ՀՀ Շիրակի մարզպետարան

ՀՀ ոստիկանություն «Աջակից» ՀԿ

/համաձայնությամբ/

ընթացքում

«Աջակից» ՀԿ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան