Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
30 հունիսի 2011 թվականի N 25
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 2011 թվականի հինգ ամիսների մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 30-ի նիստի N 25 արձանագրային որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԻՆԳ ԱՄԻՍՆԵՐԻ
ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2011 թ.
ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալ – տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ ՀՀ Վայոց ձորի մարզպետի հաշվետվության մասին
ՀՀ Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ արևելքում, միավորելով Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանները երեք քաղաքներով և 52 գյուղական բնակավայրերով: ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոնը Եղեգնաձոր քաղաքն Է ( 8.2 հազար բնակիչ ), գտնվում է Երևանից 124 կմ հեռավորության վրա:
Մարզի տարածքը 2308 քմ է (հանրապետության տարածքի 7.8 %), բնակչությունը 55.9 հազար (հանրապետության ազգաբնակչության 1.7 %), քաղաքային բնակչությունը 19,4 հազար, գյուղականը՝ 36.5, բնակչության խտությունը 1 ք կմ-ի վրա կազմում է 24 մարդ:
Մարզն ունի 44 համայնք, որից քաղաքային՝ 3-ը, գյուղական՝ 41-ը, մարզի համայնքներից սահմանամերձ են 12-ը, բարձր լեռնային՝ 7 -ը, լեռնային՝ 13 - ը:
Մարզը սահմանակից է Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի մարզերին և Նախիջևանի ինքնավար Հանրապետությանը:
Մարզի ամենաբարձր կետը Վարդենիս լեռն է 3522մ բարձրությամբ, իսկ ամենացածր կետը Արփայի հովտում է՝ 920մ: Տարածքի մակերևույթի միջին բարձրությունը կազմում է 2220 մ:
Մարզի տարածքը գտնվում է մշտական գործող սեյսմիկ գոտում, հաճախակի են ռելիեֆային տատանումները և ստորգետնյա ցնցումները:
Մարզը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է՝ հարուստ կենսաբազմազանությամբ, բուսական և կենդանական աշխարհների յուրօրինակությամբ, երկրաբանական և լանդշաֆտային օբյեկտների գիտաճանաչողական բարձր արժեքներով, առողջապահական ռեկրեսային ակնառու նախադրյալներով: Մարզի ցածրադիր գոտում, մինչև 1400մ բարձրությունը, կլիման չոր է՝ ջերմաստիճանի մեծ տատանումներով՝ մինչև 400մմ տեղումներով:
Միջին գոտուն, որն ընդգրկում է 1400-2800մ բարձրությունները, բնորոշ են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները: Լեռնատափաստանն աչքի է ընկնում երկարատև բարեխառը ձմեռով և 500-600մմ տեղումներով: Անտառային լանդշաֆտը ներակայացված է (տարածքը 5.7% կամ 13240 հա) կղզյակների ձևով, կլիման չափավոր է, չոր, մեղմ ձմեռներով, տարեկան 700-800մմ տեղումներով:
Բարձրադիր գոտուն բնորոշ են ալպյան մարգագետինները, որոնք հիմնականում հանդես են գալիս բարձր լեռների զառիթափ լանջերին, ալիքավոր և նեղ լեռնակատարներին: Կլիման ցուրտ է, տեղումները՝ 800-900մմ:
Վայոց ձորի կլիման չորային է՝ ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն ջերմաստիճանն ամռանը մարզի ցածրադիր վայրերում հասնում է + 40 C , իսկ ձմռանը՝ - 35 C:
Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից մարզին առավել բնորոշ են ուժեղ կարկուտները, ուժեղ քամիները, ցրտահարությունները, գարնանային հեղեղումները և սելավները:
Մարզի լեռնաշխարհը հարուստ է վայրի կենդանիներով և թռչուններով. հանդիպում են վայրի խոզեր, գայլեր, արջեր, աղվեսներ, նապաստակներ, քարայծ և եղնիկ, կաքավ և լոր:
Վայոց ձորը բնակավայր է եղել ամենավաղ քարեդարյա ժամանակներից սկսած և կյանքը հարատևել է առանց ընդհատումների: Լինելով Սյունիք նահանգի ամենամեծ գավառներից մեկը, որոշ ժամանակահատված եղել է նրա վարչական կենտրոնը:
Վայոց ձորը մեծ դեր է խաղացել միջնադարյան հայ մշակույթի զարգացման գործում: Այստեղ է գործել Գլաձորի հռչակավոր համալսարանը (13-րդ դար, որի 700 ամյակը նեծ շուքով նշվեց 1984 թ.): Վայոց ձորում են գտնվում հայկական մշակույթի հոյակապ հուշարձաններ Նորավանքը, Գնդեվանքը, Շադիվանքը, Թանահատի, Եղեգիսի, Հերմոնի վանքերը, Սուլեմա (Սելիմի քարավանատունը 2410մ), բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր, հնագույն բնակավայրեր, կիկլոպյան կառույցներ:
Մարզի գեղատեսիլ վայրերում տեղակայված են առողջարաններ, հյուրանոցներ, հանգստյան տներ: Բնության յուրատեսակ հրաշք է Ջերմուկի առողջարանային համալիրը՝ իր հանգստյան գոտիներով, տաք ջրերով, 60 մ բարձրությունից թափվող ջրվեժով:
Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը, որն էական դերն ունի մարզի տնտեսության հեռանկարային զարգացման գործում:
Վայոց ձորը գյուղատնտեսական մարզ է: Գյուղատնտեսության գլխավոր ուղղությունը անասնապահությունն ու այգեգործությունն է: Մշակում են նաև հացահատիկ, ծխախոտ, բանջար - բոստանային և կերային կուլտուրաներ:
Մարզի տարածքը հարուստ է հանքային ջրերի, ապակու հումքի (կվարցային ավազ), ներկերի, պիգմենտների, ոսկու, կապարի, կրաքարի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, մարմարի պաշարներով: Մարզը շատ հարուստ է նաև դեղաբույսերով:
Վայոց ձորի մարզում առկա հիմնահարցերից առավել առաջնային են գյուղատնտեսական մթերքների վերամշակաման, աշխատատեղերի ավելացման, գործազրկության կրճատման և սոցիալական պաշտպանության հիմնահարցերը:
Մարզի սոցիալ-տնտեսական համառոտ նկարագիրը և ծրագրերի իրականացման ընթացքն ըստ ոլորտների:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Տարեսկզբին հաշվարկվել են պարարտանյութերի, գարնանացան, աշնանացան հացահատիկի, բաջար-բոստանային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի սերմերի և պահանջը և առկա քանակությունը: Ըստ համայնքների ուսումնասիրվել է գարնանը բնական աղետներից / ցրտահարություն, հորդառատ անձրևներ, կարկտահարություն և հեղեղումեր / գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը և հաշվարկվել է վնասի չափը, որը կազմում է մոտավորապես 873000 հազար դրամ: Կարկտահարությունից տուժել են մարզի 18 համայնքներ: Մշակաբույսերի սնուցման համար համայնքներին է տրվել 110 տոննա ազոտական պարարտանյութ և 20 լ. «Ազոցեովիտ – 1» կենսապարարտանյութ:
Բույսերի պաշտպանության ծրագրով պետբյուջեի միջոցների հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին տրվել է 150 կգ ցինկի ֆոսֆիդ և 10 համայնքներում 1200 հա -ի վրա կազմակերպվել են մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ:
ՀՀ կառավարության 2011թ. մարտի 31-ի թիվ 330-Ն և 2011թ. փետրվարի 17-ի 279-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարու արտադրության և գարնանացան գարու սերմարտադրության զարգացման ծրագրերի շրջանակներում մարզի 14 համայնքների 303 շահառուների հատկացվել է 44 տ էլիտային և սոցիալական ուղղվածություն ունեցող 8 համայնքների 178 շահառուների 20 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու սերմացու: 2011թ. «ՀՀ-ում 2011թ. եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 280-Ն որոշմամբ մարզի 12 համայնքների հատկացվել է 1 տոննա եգիպտացորենի սերմացու:
Այս միջոցառմամբ մարզում զգալի կավելանան ցանքատարածությունները:
Տարեսկզբին կազմակերպվեց մարզի տարածքի բոլոր կարգի տնտեսություններում անասունների միանվագ հաշվառում, արդյունքները ամփոփվել և ներկայացվել են ազգային վիճակագրության ծառայություն:
Համայնքներում պետական պատվերով նախատեսված անասնաբուժական բուժպրոֆիլակտիկ միջոցառումների կատարման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ:
Մարզպետի 06 հունիսի 2011 թ. թիվ 39 կարգադրությամբ դաբաղ հիվանդության մուտքը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանից Վայոց ձորի մարզ կանխելու նպատակով մարզի Աղնջաձոր գյուղի մուտքի մոտ տեղադրվել է անասնաբուժա-ոստիկանական հսկիչ կետ:
Հաշվետու ժամանակաշրջանում գյուղատնտեսության փոխօգնության բանկի միջոցով գյուղացիական և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող այլ սուբյեկտներին ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող վարկից հատկացվել է 187 մլն դրամ` 321 վարկառուի, իսկ Արդշին ինվեստ բանկի կողմից տրվել է 5.5 մլն դրամ` 6 վարկառուի: Գյուղատնտեսության փոխօգնության բանկի միջոցով գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին տրվել է նաև 126 մլն դրամ 225 վարկառուի: Ընդամենը տրվել է 552 վարկառուի` 318.5 մլն դրամ:
Տարեսկզբին համակարգել է ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքները, ըստ ՋՕԸ-ի կազմած պլան-ժամանակացույցի կազմակերպվել ոռոգման աշխատանքները:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մարզպետարանը աջակցել է մարզի Եղեգնաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Աղավանաձոր, Ռինդ և Խաչիկ համայնքներում ոռոգման ներքին ցանցերի նորոգման աշխատանքներին:
Գարնանը ջերմաստիճանի բարձրացման, ինտենսիվ ձնհալի և հորդառատ անձրևների պատճառով հորդացել էին Արփա և Եղեգիս գետերը, որի հետևանքով գետերի ափամերձ հողերի 350 հա-ից ջրածածկվել էր 65 հա վարլահող, 1.5 հա բազմամյա տնկարկ և հողատարվել է 0.8 հա վարելահող, 0.2 հա խաղողի այգի:
Ափապաշտպան կառույցներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով ուսումնասիրվել է Արփա և Եղեգիս գետերի առավել սելավավտանգ հատվածները:
Ճապոնիայի կառավարության 10-րդ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում մարզ է ներկրվել երեք միավոր «Բելոռուս 82.1» մակնիշի տրակտոր, որից մեկը տրվել է Շատինի համայնքին, իսկ մեկական հատ հատկացվել է Զառիթափի և Ելփինի գյուղացիական կոոպերատիվներին:
Հաշվետու ժամանակաշջրանում ուսումնասիրվել է մարզի տարածքում բնապահպանական խնդիրները և կազմվել են համապատասխան ծրագրեր ու առաջարկություններ խնդիրների լուծման և շրջակա միջավայրն աղտոտումից զերծ պահելու ուղղությամբ:
Մաքրվել ու կարգի են բերվել Վայք և Եղեգնաձոր քաղաքների աղբավայրերը:
Տարվա ընթացքում համակարգվել է մարզի տարածքում գործող անտառտնտեսությունում տարվող աշխատաքները` անտառների էկոլոգիական, սոցիալական նշանակության բարձրացման, անտառների վիճակի բարելավման, պահպանության, պաշտպանության, ընդլայնված վերարտադրության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Մարզի տարածքում գործող անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող 16642 հա հողատարածքներից 11779 հա անտառներ են:
Ստեղծված հանձնաժողովների միջոցով ուսումնասիրվել է մարզի տարածքում ջրերի և ընդերքի օգտագործման ու պահպանության վերաբերյալ բնապահպանական օրենսդրության պահանջների կիրառման ընթացքը:
Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված բացթողումները վերացնելու նպատակով առաջարկվել է ուժեղացնել տեսչական աշխատանքները ջրօգտագործող և ընդերք շահագործող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը բնապահպանական օրեսդրությանը համապատասխանեց-նելու ուղղությամբ:
Մարզի տարածքում գործում են.
- հանքային ջրերի 4 հանքավայր
- քարի արդյունահանման 12 հանքավայր
- քարի վերամշակման 8 արտադրամաս:
ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Վայոց ձոր մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են` 63965.9 հա, որից` վարելահող` 882.3 հա, խոտհարք` 564.4 հա, արոտ` 47109.6 հա և այլ հողատեսքեր` 15409.3 հա:
Հաշվետու ժամանակաշրջանում համաձայն ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշմամբ Խնձորուտ և Սերս համայնքներում կատարվել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 55.45 հա հողատեսքերի փոփոխություն՝ բարձրարժեքից ցածրարժեքի:
Միջգերատեսչական հանձնաժողովին է ներկայացվել 12 համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որից՝ 5-ը ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է: Աշխատանքներ են իրականացրել համայնքների վարչական սահմանների սահմանանիշերի ամրացման և դիտարկման ուղղությամբ:
ՀՀ հողային օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ համաձայն, մարզպետի կարգադրությամբ տեսչական ստուգումներ են կատարվել մարզի 5 համայնքներում:
Համայնքների կողմից հողերի օտարման և վարձակալությամբ տրամադրման աշխատանքները իրականացվել են՝ ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերից առ 1-ը հունիսի 2011թ օտարվել է 4.2 հա, վարձակալության է տրամադրվել 875.0 հա:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Մարզում 2011թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում թողարկվել է 2441,5 մլն դրամի (ընթացիկ գներով), արդյունաբերական արտադրանք որը կազմում է Հանրապետությունում արտադրված արտադրանքի 0.9 %-ը:
Մարզի արդյունաբերական արտադրանքի գերակշռող մասը բաժին է ընկնում գինեգործությանը և հանքային ջրերի արտադրությանը: 2011թ. հունվար-մայիս ամիսներին արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխանաբար գինեգործությունը նվազել է 9.1%-ով, հանքային ջրերի արտադրությանը` 3.6%-ով:
Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռում են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները համապատասխանաբար կազմել են 22.5% և 60.0%, որոնք թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 43.8%-ը: Մարզի խոշոր և միջին կազմակերպություններին, որոնք կազմել են ընդհանուր թվաքանակում 12.5%, բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 52.9%-ը:
Մարզի տնտեսության և մասնավորապես արդյունաբերության զարգացման ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ`
-Մարզի տնտեսության զարգացման համար դեռևս բավարար չեն կատարված ներդրումների ծավալները: Հրատապ խնդիր է մարզի միակ՝ Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը:
-Մարզում դեռևս լիարժեքորեն չի գործում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության համակարգը, այն դեռևս չի հասնում մարզի բոլոր համայնքներին, ինչը իր հերթին չի նպաստում մարզի համայնքների համամասնական զարգացմանը: Խնդրի լուծմանը կարող է նպաստել երկարաժամկետ մատչելի վարկային միջոցների ներգրավումը, ինչպես նաև գրավախնդիրների լուծում:
-Արդյունաբերության ոլորտում դեռևս չի ձևավորվել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմը, ցածր է մնում արտադրության արդյունավետության և տնտեսական ներուժի օգտագործման մակարդակը:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108 - Ն որոշման համաձայն Վայոց ձորի մարզին հրատապ ծրագրով հատկացվել է 260.0 մլն.դրամ: Կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, մրցույթները կայացել են օրենքով սահմանված ժամկետներում:
ՀՀ պետական բյուջեի հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրեր`
ա/ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108 - Ն որոշման`
մլն.դրամ |
1. |
ք. Եղեգնաձորի Նարեկացու 3 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
16.5 |
2. |
ք. Եղեգնաձորի Սպանդարյան 2 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
3.0 |
3. |
ք. Եղեգնաձորի Շահումյան 15 բազմաբնակարան շենքի տանիքի և մուտքերի հիմնանորոգում, շենքի ամրացում և պատշգամբների վերակառուցում |
45.0 |
4. |
ք. Վայքի Ջերմուկի խճուղի – 9 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
12.5 |
5. |
ք. Վայքի Ջերմուկի խճուղի – 11 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
12.5 |
6. |
ք. Վայքի Ջերմուկի խճուղի – 13 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
8.5 |
7. |
ք. Վայքի Ջերմուկի խճուղի – 22 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
8.5 |
8. |
ք. Վայքի Ջերմուկի խճուղի – 49 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
12.5 |
9. |
ք. Վայքի Շահումյան - 22 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
6.0 |
10. |
ք. Վայքի Շահումյան -102 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
12.5 |
11. |
ք. Վայքի Շահումյան -104 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգում |
12.5 |
12. |
ք. Ջերմուկի քաղաքային գրադարանի հիմնանորոգում |
28.0 |
13. |
գ. Չիվայի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգում |
14.0 |
14. |
գ. Մարտիրոսի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգում |
18.0 |
15. |
ք. Եղեգնաձորի Նարեկացու փողոցի բարեկարգում |
34.5 |
16. |
ք. Վայքի Իսրայել Օրու փողոցի բարեկարգում |
14.5 |
Ընդամենը |
260.0 |
բ/
17. |
Արենիի մարզադահլիճի վերակառուցում |
50.0 |
18. |
Հերհեր համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգում |
67.8 |
19. |
Սերս համայնքի դպրոցի շենքի հիմնանորոգում |
26.54 |
Ընդամենը |
144.34 |
Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են ըստ ժամանակացույցի:
ՀՀ պետական բյուջեի հաշվին քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացված շինարարական ծրագրեր`
20. |
Վայքի ավագ դպրոցի հիմնանորոգում |
110.0 |
21. |
Մարզային գրադարանի հիմնանորոգում |
38.159 |
22. |
Ելփինի դպրոցի շենքի հիմնանորոգում |
40.0 |
23. |
Ամաղուի ակումբի հիմնանորոգում |
75.0 |
24. |
Քարագլխի դպրոցի շենքի հիմնանորոգում |
20.526 |
Ընդամենը |
283.685 |
Այլ աղբյուրներով իրականացվող ծրագրեր
«Վերջին օրերի սրբերի կորպորացիա
25. |
Հորս համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում |
6.258 |
26. |
Գլաձոր համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնանորոգում |
6.0944 |
Ընդամենը |
12.3524 |
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության իրականացնելու կարգը սահմանելու մասին» 1998թ. հոկտեմբերի 12-ի 624 որոշումը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի 28.04.2011թ. № 28 որոշումով ստեղծվել է հանձնաժողով, որը առաջադրանքի և հաստատված ժամանակացույցի հիման վրա մարզի բնակավայրերում իրականացրել է պլանային ստուգումներ, քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեությունը վերահսկելու նպատակով:
Պլանային ստուգման արդյունքում կազմվել են արձանագրություններ, որոնք քննարկվել են մարզպետի մոտ համայնքների ղեկավարների մասնակցությամբ և տրվել է պարտադիր կատարման առաջադրանքներ, պլանային ստուգման ժամանակ հայտնաբերված բացթողումները վերացնելու նպատակով:
2011 թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 4-ը ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության հետ համատեղ տեսչական ստուգումներ է իրականացվել մարզի բնակավայրերում և կայացված որոշումը ուղղարկվել է մարզի բոլոր համայնքներին և հետևողական աշխատանքներ են տարվել քաղաքաշինության բնագավառում տեղ գտած թերությունների կանխման ուղղությամբ:
2012-2014թթ. ՄԺԾ ծրագրում ընդգրկված է մարզի 10 համայնքների գլխավոր հատակագծերի մշակումը: Մարզի 6 գյուղերի պարզեցված գլխավոր հատակագծերի պատվիրումը ընթացքի մեջ է:
Ջրամատակարարում, ջրհեռացում և կոմունալ տնտեսություն
Գյուղական համայնքներում խմելու ջրի արտաքին ցանցերը 90%-ով հիմնանորոգված են, իսկ ներքին ցանցերը հիմնականում գտնվում են ֆիզիկապես մաշված վիճակում, որը պատճառ է դառնում ջրի կորստի և որակական հատկանիշների վատթարացմանը:
Ջերմուկ քաղաքի կոյուղու մաքրման կայանի (կոլեկտորի) կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են:
2011 թվականի 5 ամիսների ընթացքում ՋՋՀՇ «Հարավային» տարածքային մասնաճյուղի տնօրինության հետ կազմակերպվել են համատեղ քննարկումներ ազգաբնակչությանը տրվող խմելու ջրի որակական հատկանիշների ապահովման, ժամային գրաֆիկների ճշտման, ներքին ցանցերում կորուստների կրճատման ուղղությամբ:
Մարզպետարանը հսկողություն է իրականացնում ազգաբնակչության կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Վերահսկում է կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարների գանձմանը:
2011 թվականի հինգ ամիսների ընթացքում մարզում ջրամատակարարման և ջրհեռացման ծառայությունների դիմաց նախատեսված 58991.01 հազ. դրամ գումարի դիմաց գանձվել է 57426.0 հազ. դրամ, որը կազմում է 97 %:
Տարվում են աշխատանքներ կրճատելու ջրի կորուստները և բնակչությանը 24 ժամյա որոկյալ ջուր մատակարարելու ուղղությամբ:
Ծավալուն բացատրական և մասնագիտական աշխատանքներ են տարվում մարզի համայնքներում (որոնք մատակարարվում են լոկալ ջրաղբյուրներից), կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:
Համայնքների կողմից կնքվել են պայմանագրեր մարզային հակահամաճարակային կենտրոնի հետ, որոնք պարբերաբար վերահսկում են խմելու ջրի որակական ցուցանիշները:
Մարզում աղբահանությունը կազմակերպում են համանյքապետարանները որոնք պայմանագրեր են կնքում 3 քաղաքային համայնքներում գործող համապատասխան կազմակերպությունների հետ: Աղբահանության ծառայության դիմաց նախատեսված 6191.0 հազ. դրամի դիմաց գանձվել է 4783.9 հազ. դրամ, որը կազմում է 77.0 %:
Անհրաժեշտ խորհրդատվական աշխատանքներ են տարվում մարզի գյուղական համայնքներում աղբահանությունը կազմակերպելու ուղղությամբ: Միաժամանակ ուժեղացվել է վերահսկողությունը համայնքների սանիտարական վիճակի նակատմամբ:
Առաջարկվել է համայնքի ղեկավարներին տրամադրել համապատասխան տարածքներ որտեղ կթափվեն կենցաղային աղբը:
Մարզպետարանը իրականացնում է պարբերաբար ստուգայցեր աղբավայրերի շրջակա միջավայրը չաղտոտելու և վարակազերծելու ուղղությամբ;
«Հայսեյսմշին ԿՊ և ԳՀԻ» ԲԲԸ կազմակերպության կողմից տրված եզրակացությունների հիման վրա հաշվառվել է մարզի բնակավայրերի վթարային բնակելի տները և ներկայացվել ՀՀ կառավարություն:
Մարզում հաշվառված է Եղեգնաձոր քաղաքում մեկ (Միկոյան-16) ամրացման- վերականգնման կարիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որը ունի 3 աստիճանի վթարայնություն: Դիմել ենք կառավարություն խնդրին համապատասխան լուծում տալու համար: Վերջին տարիներին ցնցումների հետևանքով շենքի տեխնիկական վիճակը ավելի է վատացել և բնակչության համար դարձել խիստ վտանգավոր:
Մարզում առկա է 4-րդ աստիճանի 213 և 3-րդ աստիճանի 216 անհատական բնակելի տներ:
ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել ենք մարզի տարածքում սողանքային և քարափլուզման երևույթների վիճակը, աշխատանքներ են տարվում նման երևույթների կանխարգելման, բնակիչների տարահանման կազմակերպման ուղղությամբ:
Սողանքային երևույթները առավել արտացոլված են` Չիվա, Մարտիրոս, Ագարակաձոր գյուղերում, քարաթափումները` Շատին, Արտաբույնք և Գետափ գյուղերում:
2011 թվականին Աղավնաձոր և Արփի համայնքներում շարունակվում են գազաֆիկացման աշխատանքները:
Տրանսպորտ և ճանապարհաշինություն
2011թ. ՀՀ պետական բյուջեով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների իրականացման համար նախատեսվել էր 333.0 մլն. դրամ, իսկ Վայոց ձորի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանության, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կատարման համար` 65.422 մլն. դրամ: Նշված աշխատանքների կատարումն ընթացքի մեջ է:
2011թ. ՀՀ պետական բյուջեի հաշվին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շինարարական ծրագրեր`
1. Մ-10-Հորս 2.8 կմ հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգում -458.3 մլն. դրամ
2. Մ-10-Քարագլուխ – 1.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգում -160.7 մլն. դրամ
Գարնանային անձրևաջրերից առաջացած սելավների հետևանքով վթարվել են միջպետական և հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ:
Վնասվել է Երևան –Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 121.5 կմ-ում Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը, որը վերանորոգման խիստ կարիք ունի և նույն ճանապարհի 97.0 –րդ կմ-ում տեղի է ունեցել մոտ 60.0 մ երկարությամբ ճանապարհահատվածի սահք և Մ-10-Շատին –Գողթանիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 0.9 կմ հատվածում ճանապարհը փլուզվել է, որի պատճառով դադարեցվել էր երթևեկությունը: Մարզպետարանի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կառուցվել է 2.3 կմ շրջանցող ճանապարհ, որը թեև դժվար երթևեկելի է, բայց ժամանակավորապես ապահովում է կապը 7 համայնքների հետ:
Նշված վթարված կամրջի և ճանապարհների վերականգնման համար կատարվում են նախագծա-նախահաշվային աշխատանքներ առաջիկայում վերականգնելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Անցած հինգ ամիսների ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել մարզի ազգաբնակչության և սոցիալական ապահովության բարելավման ուղղությամբ:
Մարզի սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններում փաստագրվել են 930 ընտանիքներ, որից նպաստառու է դարձել 701 ընտանիք: 2010թ. հունիսի 1-ի դրությամբ նպաստառու ընտանիքների թիվը պակասել է 95-ով:
Մարզում գործազրկության ցուցանիշը ցածր է հանրապետական միջինից: 2010թ. մարզում գրանցվել է 1000, իսկ 2011թ-ին 876 գործազուրկ: Գործազրկության մակարդակը կազմում է 4,6%: Որպես աշխատանք փնտրողներ են գրանցվել 1323 անձ, որից գործազուրկ են 876-ը:
Մարզում հաշվառված են 10243 կենսաթոշակառուներ, ամսական միջին թոշակի չափը կազմել է 28.3 հազ. դրամ:
Մարզպետարանի ուշադրության կենտրոնում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, Արցախյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած և դժվարին պայմաններում ապրող ընտանիքների սոցիալական աջակցության խնդիրները: Անցած հինգ ամիսների ընթացքում մարզպետի մոտ ընդունելության եկած և վերադաս մարմիններին դիմած 380 քաղաքացիների հատկացվել է 8410.0 հազար դրամի ֆինանսական օգնություն:
Վայոց Ձոր մարզի բուժհաստատությունները սպասարկում են մոտ 55861 բնակչության: Բնակչության ստացիոնար բուժօգնությունը հիմնականում իրականացվում է «Եղեգնաձորի ԲԿ», «Վայքի ԲՄ» և «Ջերմուկի ԱԿ» ՓԲԸ-ների հիվանդանոցներում: Տարեց-տարի ավելանում է հիվանդանոց դիմողների թիվը, որը հիմնականում պայմանավորված է նորագույն բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ և մասնագետների որակավորման բարձրացմամբ: 2010թ. առաջին հիգ ամիսներին 420.0 մլն. դրամի համեմատ բուժհիմնարկների գլոբալ բյուջեն 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 512.8 մլն. դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 22.0%-ով:
2011թ. հունիսի 1-ի դրությամբ «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ-ում ստացիոնար բուժօգնություն է ստանում մարզի ազգաբնակչության գրեթե 64.8%-ը կամ` 36183 մարդ:
2011թ. հունվար-մայիս ամիսներին մարզում ծնվել են 198 և մահացել 134 մարդ, նշված ցուցանիշների արդյունքում բնական աճը կազմել է 64 մարդ:
Մարզում գործում են 9 բուժհաստատություններ, որոնք բոլորն էլ մարզպետարանի ենթակայության են
բուժմիավորում |
ԱԱՊԿ |
ԱԿ |
ատամնա- |
բժշկ. |
1 |
4 |
2 |
1 |
1 |
2011թ-ի հունիսի 1-ի դրությամբ համակարգում աշխատում են 469 մարդ, որից
բժիշկներ |
միջին |
կրտսեր |
այլ աշխատողներ |
92 |
222 |
55 |
100 |
2011թ. առողջապահության համակարգի գերակայությունն է համարվում հիվանդանոցային բուժօգնությունը: 2008թ-ից մարզի բուժհիմնարկներում հաշվառված հղիներին տրվում է «Ծննդօգնության պետական հավաստագրեր», իսկ 2011թ-ից 0-7 տարեկան «Երեխայի առողջության պետական հավաստագրեր» և «Երեխայի առողջության անձնագրեր», որոնք հիմք են հանդիսանում բուժհաստատության կողմից նշված անձանց անվճար բուժօգնություն տրամադրելուն:
Ստորև ներկայացվում է բժշկական ցուցանիշների վերաբերյալ աղյուսակը.
Համեմատական ցուցանիշներ
2010թ./01.06.2010թ./ 2011թ. /01.06.2011թ./
Բուժաշխատողների թիվը |
278, այդ թվում` |
260 |
● բժիշկներ |
90 |
81 |
2. Ծնունդների թիվը |
||
● հիվանդանոցային |
239, այդ թվում` |
198 |
● Եղեգնաձոր |
125 |
100 |
● Վայք |
94 |
85 |
● Ջերմուկ |
20 |
13 |
● ՔԿԱԳ մարմինների տվյալներով |
261, այդ թվում |
253 |
● Եղեգնաձոր |
161 |
171 |
● Վայք |
72 |
57 |
● Ջերմուկ |
28 |
25 |
3. Մահերի թիվը մարզում |
||
ՔԿԱԳ մարմինների տվյալներով |
216, այդ թվում` |
211 |
Եղեգնաձոր |
144 |
134 |
Վայք |
42 |
53 |
Ջերմուկ |
30 |
24 |
4. Գրանցված 0-5 տարեկան |
||
Երեխաների մահերի թիվը |
2, այդ թվում` |
1 |
5. Գլոբալ բյուջեն |
420.0 մլն. դրամ |
512.8 մլն. դրամ |
6. Կատարողականը |
||
/կատարված բժշկական |
||
ծառայություններ/ |
168.0 մլն. դրամ |
205.0 մլն. դրամ |
7. Ֆինանսավորումը |
141.0 մլն. դրամ |
168.2 մլն. դրամ |
8. Վճարովի բժշկական |
||
ծառայություններ |
17,6 մլն. դրամ |
18,8 մլն. դրամ |
9. Մահճակալների թիվը |
90 |
90 այդ, թվում |
Եղեգնաձորի բժշկական կենտրոն |
50 |
50 |
Վայքի բուժմիավորում |
30 |
30 |
Ջերմուկի առողջության կենտրոն |
10 |
10 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ
Մարզում գործում է 51 հանրակրթական դպրոց, այդ թվում 1 տարրական, 15 հիմնական և 35 միջնակարգ, որոնցից 2-ը վարժարան, 3-ը ավագ դպրոց:
Դպրոցներում սովորում է 7333 աշակերտ, որոնք կոմպլեկտավորված են 515 դասարաններում: Մարզի սահմանափակ կարողություններ ունեցող 63 դպրոցահասակ երեխաներ ներառական կրթության ծրագրով ընդգրկված են Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Ջերմուկի ավագ դպրոցներում, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ այդ երեխաների կրթական կարիքներն ապահովելու համար: Համայնքների ղեկավարների, մարզի վիճակագրական ծառայության հետ համագործակցելով իրականացվում է դպրոցահասակ տարիքի երեխաների հաշվառումը, ինչի արդյունքում մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չկան:
Աշխատում են 1029 ուսուցիչներ, որոնցից 874-ը ունեն բարձրագույն, կամ բարձրագույն մանկավարժական կրթություն (87%-ը), մնացած 155-ը` միջնակարգ մասնագիտական:
ՈՒսուցիչ - աշակերտ հարաբերակցությունը կազմում է 7,1:
Դասարանի միջին խտությունը 14,2 - է:
Ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է շաբաթական 17,7 ժամ:
Բոլոր դպրոցներն ունեն համակարգիչներ, իսկ 21 դպրոցներում գործում են համակարգչային դասարաններ, որոնք օգտվում են ինտերնետ կապից: Համակարգիչներով դպրոցները համալրելու ծրագիրը շարունակվում է:
Նոր կարգի համաձայն համալրվել է դպրոցների կառավարման խորհուրդների կազմը` բաղկացած 8 հոգուց:
Ամբողջությամբ լուծված է աշակերտների դասագրքերով ապահովվածության խնդիրը, որոնց վարձավճարները հավաքագրվել են 98 տոկոսով:
Օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են շուրջ 780 աշակերտ, որոնցից 29-ը մասնակցել են հանրապետական փուլին:
Այս ուստարում հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չունեն, սակայն նախորդ տարիների 67 դիմորդներ մասնակցել են միասնական քննություններին:
Մարզի հանրակրթական դպրոցների ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով աշխատող 40 տնօրենների և հավակնորդների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացները և արդեն ավարտին է մոտենում նրանց հավաստագրման գործընթացը: Օգոստոսի 1-ից հետո կկազմակերպվի նրանց ընտրության փուլը:
Մարզում գործում է համայնքային ենթակայության 17 մանկապարտեզ, 790 երեխաներով: Ցավոք մի շարք համայնքներում չկան նախադպրոցական հիմնարկներ, ինչի հետևանքով այդ համայնքներում անլուծելի է մնում նախադպրոցական կրթության, որպես միջնակարգ կրթության նախապատրաստման կարևորագույն օղակի, խնդիրը:
Մեկնարկել է և սեպտեմբերի 1-ից կսկսվի գործել նախակրթարանների ստեղծման ծրագիրը` 22 համայնքներում:
Գործում է համայնքային ենթակայության 46 գրադարան, 31 մշակույթի տուն, 4 արվեստի, 1 գեղարվեստի և 1 երաժշտական դպրոց, 2 թանգարան, 2 մանկական ստեղծագործական կենտրոններ, պատկերասրահի 2 մասնաճյուղ:
Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում գործում է մարզային ենթակայության մշակույթի տուն, երաժշտական դպրոց և երկրագիտական թանգարան: Մարզի մշակութային և ստեղծագործական կոլեկտիվները հաջողությամբ մասնակցում են հանրապետական և մարզային մշակութային փառատոններին, մրցույթներին:
2011թ. համար նախատեսվել է մի շարք մարզամշակութային ծրագրեր, որոնք նվիրված են եղել Անկախության 20-ամյակին», Տեղական ինքնակառավարման մարմինների 15 ամյակին», Նժդեհի ծննդյան 125 ամյակին», Վայոց ձորի մարզի և ԼՂՀ-ի Քաշաթաղի վարչատարածքի միջև համագործակցության հաստատմանը:
Մարզի մշակութային կյանքին աշխուժություն են հաղորդում տուրիզմի զարգացման արդեն զգացվող միտումները, որին մեծապես նպաստում են մարզի տարածքում առկա պատմամշակութային արժեք ներկայացնող վանական և եկեղեցական համալիրները, որոնց պահպանության համար ձեռնարկված են բոլոր անհրաժեշտ միջոցները:
Համայնքային ենթակայությամբ գործում են 3 մարզադպրոցներ և մշակույթի նախարարության ենթակայությամբ երիտասարդական կենտրոն: Մարզի 3 քաղաքներում գործում են Հայաստանի Շախմատի ակադեմիայի մասնաճյուղեր: Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կառուցվել է լողավազան, որը հրաշալի նվեր կլինի մարզի պատանիների ու երիտասարդների համար: Կազմակերպվել են մի շարք սպորտային միջոցառումներ վոլեյբոլի հուշամրցաշարներ նվիրված ՍՍՀՄ հերոս Վահիլ Լեվոնյանի հիշատակին /16 թիմ/, Ղազարյանի հիշատակին: Սիսիանում, Գորիսում կազմակերպված մրցաշարերում մարզի դպրոցականները գրավել են առաջին, երկրորդ տեղերը, նախապատրաստական աշխատանքներ են տարվում Համահայկական խաղերին ակտիվ մասնակցելու համար:
Հանրապետական և միջազգային մրցումներում թեև համեստ են մարզի նվաճումները, սակայն զգացվում է դրանք զարգանալու ակնհայտ միտումներ:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն
Հաշվետու ժամանակաշրջանում մարզպետարանը իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կատարել է հետևյալ աշխատանքները.
Տունայցելությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմվել են կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող 30 անչափահասների սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրեր և արդյունքները գրանցել «Նորք» տեղեկատվական կենտրոնում:
Համայնքներից ստացված անհատական քարտերի հիման վրա տարածքային հաշվառման է վերցվել առանց ծնողական խնամքի մնացած 12 երեխա, կազմվել համապատասխան գործ և ներկայացվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար:
Կազմվել է 2 որդեգրման գործ, որոնցից մեկը հաստատվել է դատարանի վճռով:
Ոստիկանության բաժինների հետ համատեղ պրոֆիլակտիկ աշխատանքի արդյունքում նվազագույնի է հասցվել մարզում իրավախախտումների քանակը: Այժմ գրանցված երեխաներ չկան:
Մարզում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կարիքի ուսումնասիրության արդյունքում ևս 6 երեխաներ ընդգրկվել են ներառական և հատուկ կրթության համակարգում: Ներկայումս այյդ համակարգում ընդգրկված է 72 երեխա: Պետական գրանցում չունեցող 3 երեխա ստացել է ծննդյան վկայական:
Մարզում մանկուց հաշմանդամ 9 երեխա հանգստացել է մոր ու մանկան առողջարանում:
Մարզպետարանի կողմից տրված եզրակացությունների հիման վրա 6 երեխա տեղավորվել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, երեք երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հետ, ապահովվել է մարզի կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների, զինկոմիսարիատների, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Ապահովվել է տարածքային ծառայությունների մասնակցությունը մարզպետարանում կազմակերպված խորհրդակցություններին, որտեղ վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է մարզում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:
Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներից վարչությունը սահմանված կարգով ստացել է մարզպետարանի առջև ծառացած գործառույթների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն:
Համակարգվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարված աշխատանքները:
ՏԻՄ օրենքի պահանջների կատարման նպատակով աշխատանքներ են տարվել ավագանու նիստերի հրավիրման ժամկետների պահպանման, ընդունված որոշումները օրենքով սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնելու, որոշումները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու, ընդունված իրավական ակտերի և բյուջեների հրապարակայնության ապահովման ուղղությամբ:
Համակարգվել է ՀՀ Սահմանադրությանը և ընթացիկ օրենսդրությանը հակասող մարզի ՏԻՄ-երի կողմից ընդունված որոշումները մարզպետի պահանջով վերանայելու գործընթացը:
Համագործակցված աշխատանքներ է տարել մարզի ՏԻՄ-երի ընտրությունների կազմակերպման ուղղությամբ .
Համակարգվել են Թառաթումբի և Չիվայի համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների ընտությունների ուղղությամբ տարվող աշխատանքները:
Համակարգվել է համայնքային բյուջեների կատարման ընթացքի վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից ավագանուն տրված եռամսյակային հաղորդումների և տարեկան հաշվետվությունների ընթացքը:
Համակարգվել են զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացման աշխատանքները:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի կողմից հաստատված աշխատանքային ծրագրի համաձայն վարչական հսկողություն է իրականացվել մարզի Եղեգիսի, Հորբատեղի, Թառաթումբի, Սալլիի, Հորսի գյուղական համայնքներում:
Հսկողության ժամանակ արձանագրվել են թերություններ և բացթողումներ «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման ուղղությամբ:
Թերությունների և բացթողումների վերաբերյալ կազմվել են ակտեր, քննարկվել և սահմանվել են ժամկետներ թերությունների վերացման ուղղությամբ: Համայնքների ղեկավարների կողմից ներկայացվել է տեղեկատվություն թերությունների շտկման կապակցությամբ:
Հետևողական աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմիններում գործավարության վիճակը բարելավելու ուղղությամբ:
Հայտնաբերվել են թերություններ ու բացթողումներ Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքների պահանջների կատարման ուղղությամբ: Կազմակերպվել են քննարկումներ բացահայտված թերությունների վերացման կապակցությամբ. ցուցաբերվել է մեթոդական, խորհրդատվական օգնություն:
Հետևողական աշախատնքներ են տարվել համայնքների ավագանիների դերակատարության ու պատասխանատվության բարձրացման ուղղությամբ: Համայնքներում ավագանու կողմից կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն և հանդիպում համայնքի բնակչության հետ:
Ընթացիկ տարում համակարգվել են ՏԻՄ-երում առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում կազմակերպվող աշխատանքները, որոնց արդյունքների վերաբերյալ տարածքային կառավարման նախարարություն ներկայացվել են կիսամյակային հաշվետվություններ:
Կազմակերպվել են համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների սեմինար ուսուցումներ:
Մարզի համայնքներում համայնքային ծառայության 15 թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող են ճանաչվել և համայնքային ծառայության պաշտոններում նշանակվել են 13 քաղաքացի:
Մարզի 3 համայնքներից /Արինի և Հորսի գյուղական, Վայքի` քաղաքային/ պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացվել համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Անվանացանկերի փոփոխությունների արդյունքում մարզում համայնքային ծառայության պաշտոնների թիվը 186-ի փոխարեն դարձել է 184, որից թափուր են 4-ը: Թափուր պաշտոնների համալրման աշախատանքները կկազմակերպվեն ընթացիկ տարում:
Մարզի համայնքներում 2010 թվականին վերապատրաստված 25 համայնքային ծառայողներ հաշվետու ժամանակաշրջանում ատեստավորվել են:
Հետևողական աշխատանքներ են տարվել համայնքներում ՏԻՄ-երի գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով մարզի բոլոր համայնքներում տեղադրվել են ցուցատախտակներ, որոնց միջոցով համայքների ազգաբնակչությունը իրազեկվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ:
Կազմակերպվել են մարզպետի այցելություններ մարզի համայնքներ: Համակարգվել են այցելությունների ընթացքում բարձրացված խնդիրների կարգավորման աշխատանքները:
Միաժամանակ, մարզպետի հանձնարարությամբ, մարզպետարանի աշխատակիցները այցելություններ են կատարել մարզի համայնքներ. համայնքներում կազմակերպվել են հանդիպումներ ազգաբնակչության հետ: Հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը քննարկվել են մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունների ժամանակ: Բարձրացված հարցերը տարանջատվել են ըստ պետական կառավարման ոլորտի և տեղական ինքնակառավարման ոլորտի շրջանակներում լուծվող հարցերի:
Մարզպետարանի կողմից համակարգվել են հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի կարգավորման աշխատանքները:
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Վայոց ձորի մարզպետարանի ապարատի և մարզային ենթակայության կազմակերպությունների 5 ամսվա համար պահպանման ծախսեր են նախատեսվել 849802.1 հազ. դրամ, որի դիմաց փաստացի ֆինանսավորվել է` 760272.1 հազ. դրամ, ֆինանսավորումը կատարվել է 89.5%-ով, այդ թվում` գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմինների պահպանում, մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում, հանրակրթական ուսուցում, ներառական կրթություն, հանրակրթական ծրագրերի իրականացման օժանդակության շրջանակներում հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայության մատուցում, արտադպրոցական դաստիարակություն/ Եղեգնաձորի Երաժշտական դպրոց /, երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում, թանգարանային ծառայություններ, համայնքի մշակույթի և ազատ ժամանցի կազմակերպում /սուբսիդիա/ ծրագրերով:
Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրով ֆինանսավորումը կատարվել է 84.6 %-ով, քանի որ նախատեսված միջոցառումները իրականացվել են մայիս ամսվա վերջում:
Կրթական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով ֆինանսավորումը կատարվել է 33.3%-ով, թերֆինանսավորումը պայմանավորված է կատարողական ակտերի ներկայացման հետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվել 68625.0 հազ. դրամ, / կապիտալ նորոգումների համար/, փաստացի ֆինանսավորվել է, շենքեր շինությունների կապիտալ նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար, 10172.4 հազ. դրամ, թերֆինանսավորումը պայմանավորված է կատարողական ակտերի ներկայացման հետ:
2011թ.-ին մարզի 44 համայնքներում 5 ամսվա կտրվածքով տեղական բյուջեներով նախատեսվել են 416162.0 հազ. դրամի եկամուտներ: Բյուջեներին ամրագրված եկամուտներից հավաքագրվել է 405788.8 հազ. դրամ, կամ տեղական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրումը կատարվել է` 98.0 %-ով:, որից սեփական եկամուտների գծով`97.9 %-ով, որից
- Հողի հարկ` նախատեսվել է 31502.0 հազ.դրամ, փաստացի հավաքագրվել է 32398.0 հազ. դրամ, կամ հավքագրումը կատարվել է 102.8 %-ով:
- Գույքահարկ` նախատեսվել է 35423.0 հազ. դրամ, փաստացի հավաքագրվել է 39281.0 հազ. դրամ, կամ հավաքագրումը կատարվել է 110.9 %ով:
2011թ. 5 ամիսների ընթացքում մարզի 5 համայնքներում կատարվել է վարչական և ֆինանսական հսկողություն: Կազմվել է ակտ և ներկայացվել ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն: Ակտերով արձանագրված թերություններն ու խախտումները քննարկվել են համանքներում, մարզպետարանի ներկայացուցիչների հետ համատեղ, որի արդյունքում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղությամբ կատարվել են համապատասխան միջոցառումներ: 2011թ. 5 ամիսների ընթացքում մարզի 5 կազմակերպություններում կատարվել են ներքին աուդիտի աշխատանքներ: Կազմմվել է աուդիտի հաշվետվություն և ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Հաշվետու ժամանակաշրջանում մարզպետարան է մուտքագրվել 1878 և ելք է եղել 2493 գրություն, որից 1780 դիմում քաղաքացիներից, որոնց ժամանակին և սահմանված կարգով տրվել են պատասխաններ: