«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 փետրվարի 2007 թ. |
թիվ 54-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2007 թվականի ապրիլի 16-ից շրջանառության մեջ դնել «Հայկ Նահապետ» ոսկե հուշադրամը, «Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ» արծաթե հուշադրամը, «Խաղող» արծաթե հուշադրամը։
2. 2007 թվականի մայիսի 7-ից շրջանառության մեջ դնել «Շուշիի ազատագրման 15-ամյակ» ոսկե հուշադրամը։
3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները՝ համաձայն հավելվածի (կցվում է)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Հավելված | |
|
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայկ Նահապետ» ոսկե, «Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ» արծաթե, «Խաղող» արծաթե, «Շուշիի ազատագրման 15-ամյակ» ոսկե հուշադրամների
«Հայկ Նահապետ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայ մշակույթի պատմությանը նվիրված հուշադրամների շարքում թողարկել է 5000 դրամ անվանական արժեքով «Հայկ Նահապետ» ոսկե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսի արտաքին շրջանակում տեղադրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2007» մակագրությունը: Ներքին շրջանակը բաժանված է երկու մասի՝ ձախ կիսաշրջանակում պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը և հուշադրամի անվանական արժեքը՝ 5000 ԴՐԱՄ: Աջ կիսաշրջանակում պատկերված է «Օրիոն» կամ «Հայկ» համաստեղությունը, որի վերևի մասում գրված են «Հայկ» և «orion» բառերը:
Հուշադրամի դարձերեսի շրջանագծով տեղադրված են «ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ» և «HAIK NAHAPET» բառերը, իսկ ամբողջ մակերեսին Հայկ Նահապետի պատկերն է (քանդակագործ Կ. Նուրիջանյանի կերտած հուշարձանը):
Հուշադրամն իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը (դիմերես) և Հարություն Սամուելյանը (դարձերես);
Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը՝
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 9000 |
Զանգվածը |
4,3 գ |
Տրամագիծը |
18,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
սովորական |
Տպաքանակը |
3000 հատ: |
«Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 1957 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը նվիրված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին:
Հուշադրամի դիմերեսի վերևի մասում շրջանագծով մակագրված են «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» և «MATENADARAN» բառերը: Մեջտեղի մասում երկայնքով պատկերված է Մատենադարանի շենքը, որի ներքևի հատվածում տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը՝ 1957 ԴՐԱՄ, իսկ վերևի հատվածում՝ «50-ամյակ» և «50-th Anniversary» մակագրությունները:
Հուշադրամի դարձերեսի արտաքին շրջանագծով տեղադրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2007» մակագրությունը, իսկ ներքին շրջանագիծը իրենից ներկայացնում Է մի դրվագ Մատենադարանի դռան վրա փորագրած զարդանախշից:
Հուշադրամն իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված Է պլաստմասսայե տուփի մեջ:
Ուրվագծերի հեղինակն է՝ Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը՝
Անվանական արժեքը |
1957 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Զանգվածը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
500 հատ: |
«Խաղող» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 1000 դրամ անվանական արժեքով «Խաղող» արծաթե հուշադրամը շարունակում է Հայաստանի բուսական և կենդանական աշխարհին նվիրված հուշադրամների թեմատիկ շարքը:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը՝ 1000 ԴՐԱՄ: Ներքին շրջանակի եզրաշրթով մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Արտաքին շրջանակում պատկերված է խաղողի և տերևի տեսքով զարդանախշ:
Հուշադրամի դարձերեսի ամբողջ մակերեսով պատկերված է խաղողի ողկույզը՝ իր տերևով, որի աջ մասում մակագրված են «ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂ» բառերը:
Հուշադրամն իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է պլաստմասսայե տուփի մեջ:
Ուրվագծերի հեղինակն է՝ Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը՝
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Զանգվածը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
500 հատ: |
«Շուշիի ազատագրման 15-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 10.000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ՝ նվիրված Շուշիի ազատագրման 15-ամյակին:
Հուշադրամի դիմերեսի արտաքին շրջանակում մակագրված է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2007»: Ներքին շրջանակում պատկերված են հավերժության խորհրդանիշն ու ճախրող արծիվը, իսկ ներքևի հատվածում տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը՝ 10000 ԴՐԱՄ:
Հուշադրամի դարձերեսի մեջտեղի մասում պատկերված է «Շուշիի ազատագրման համար» մեդալը, որից փոքր-ինչ ձախ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանն է: Հուշադրամի արտաքին եզրագծով մակագրված է՝ «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿ»:
Հուշադրամը իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված Է կաշվե տուփի մեջ:
Ուրվագծերի հեղինակն է՝ Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը՝
Անվանական արժեքը |
10.000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 9000 |
Զանգվածը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
1000 հատ: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|