Գլխավոր տեղեկություն
Համար
N 125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.09.2006-02.05.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.05/19(474) Հոդ.188
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2020

040.0125.22.02.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2001 թվականի N 125
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.09.05 N 2116-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական և հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մինչև 2001 թվականի ապրիլի 25-ը մշակել պետական հիմնարկներին տարածքների տրամադրման նորմատիվները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(2-րդ կետը փոփ. 31.03.01 N 268, 28.09.05 N 2116-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» N 82 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը լիազորություններ տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի N 82 ու 1998 թվականի մայիսի 21-ի N 311 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 54 որոշման 4-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 22-ի N 125 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության, ինչպես նաԵՎ պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական ԵՎ հատուկ դպրոցներ պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության

(Վերնագիրը փոփ. 28.09.05 N 2116-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (բացառությամբ հանրակրթական և հատուկ դպրոցներ պետական ոչ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի (տարածքի) մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության հարցերը:

(1-ին կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն)

2. Սույն կարգի 1-ին կետում նշված վարձակալության տրվող գույքի (տարածքի) ամսական վարձավճարի նվազագույն մեծությունը որոշվում է`

ա) յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար` հետևյալ բանաձևով`

Վգ = Ագ + ՀԱգ x Դ,

որտեղ`

Վգ-ն յուրաքանչյուր միավոր գույքի (բացառությամբ շենքերի, շինությունների) համար ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,

Ագ-ն հաշվարկային արժեք է, որը որոշվում է գույքի սկզբնական (ձեռքբերման) հաշվեկշռային արժեքի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետի հարաբերությունը բաժանելով 12-ի,

ՀԱգ-ն վարձակալության տրամադրվող գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքն է` արտահայտված դրամով,

Դ-ն հաշվարկային տոկոսաչափն է և հավասար է 0.05 տոկոսի.

բ) շենքերի, շինությունների համար` հետևյալ բանաձևով`


Վտ = Բա x Գտ x Գն x Գհ x S,

որտեղ`

Վտ-ն շենքերի, շինությունների ամսական վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամով,

Գտ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիների գործակիցն է,

Բա-ն շենքերի, շինությունների մեկ քառակուսի մետր մակերեսի բազային վարձավճարի նվազագույն չափն է` արտահայտված դրամ/քառ. մետրով, որը սահմանվում է`

երկաթբետոնե շենքերի, շինությունների համար` 467 դրամ/քառ.մ,

քարե շենքերի, շինությունների համար` 560 դրամ/քառ.մ,

այլ շենքերի, շինությունների (մետաղյա, փայտե, ապակեպատ և այլն) համար` 393 դրամ/քառ.մ,

Գն-ն շենքերի, շինությունների նպատակային նշանակության գործակիցն է, որը սահմանվում է`

հասարակական նշանակության շինությունների համար` 1.0,

բնակելի նշանակության շինությունների համար` 0.6,

արտադրական նշանակության շինությունների համար` 0.3,

Գհ-ն շենքերի, շինությունների հարկայնության գործակիցն է, որը սահմանվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կադաստրային գնահատման կարգերում նշված գործակիցների հետևյալ չափերով`

առաջին հարկի համար` 1.0,

երկրորդ և հաջորդ հարկերի համար` 0.9,

կիսանկուղային հարկերի համար` 0.65,

նկուղային հարկերի համար` 0.5,

ձեղնահարկի և տեխնիկական հարկի համար` 0.7,

S-ն շենքերի, շինությունների վարձակալության տրամադրված մակերեսն է, արտահայտված քառակուսի մետրերով

(2-րդ կետը փոփ., խմբ. 28.09.05 N 2116-Ն)

3. Նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձավճարները վերահաշվարկվում են սույն կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի կամ աճուրդի ձևով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից վարձակալության տրամադրվող գույքի (տարածքների) վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար ներկայացվում են մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բորսաների միջոցով:

(5-րդ կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն)

6. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի ձևով, եթե առկա է հետևյալ դեպքերից որևէ մեկը`

ա) եթե պետական կառավարման տարբեր մարմինների աշխատակազմերի տնօրինությանը հանձնված` ինչպես սեփականության իրավունքի պետական գրանցում ունեցող, այնպես էլ սեփականության իրավունքի գրանցում չունեցող անշարժ գույքի վարձակալները (որոնց հետ կնքված վարձակալության պայմանագրերը նոտարական վավերացում չեն ստացել, կամ այդ պայմանագրերը նոտարական վավերացում ստացել են, սակայն սահմանված ժամկետներում անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում չեն ստացել) ամբողջությամբ վճարել են կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաշվարկված վճարները վճարելու և վարձակալական պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կվճարեն հաշվարկված վճարները: Ընդ որում, այս դեպքում վարձակալության պայմանագրերում պետք է նախատեսվի դրույթ, ըստ որի «Կողմերն ընդունում են, որ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարները ենթակա չեն վերադարձման կամ հաշվանցման, և վարձակալը որևէ պահանջ չի կարող ունենալ նախկինում օբյեկտի օգտագործման համար վարձակալի կողմից վճարված գումարների նկատմամբ,

բ) եթե տվյալ գույքի վարձակալն առնվազն 5 տարի կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց խախտումների,

գ) եթե տվյալ տարածքն ամրացված է պետական ոչ առևտրային կազմակերպությանը, այդ կազմակերպությունը համաձայնություն է հայտնել տվյալ գույքը վարձակալության տրամադրել նախկին վարձակալին` մեկ տարվանից ավելի ժամկետով,

դ) եթե մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարության հրապարակումից հետո առաջին հայտը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում այլ հայտեր չեն ներկայացվել, և դիմողը միանվագ վճարում է առնվազն 3 ամսվա համար հաշվարկված նվազագույն վարձավճարը:

(6-րդ կետը խմբ. 28.09.05 N 2116-Ն, փոփ. 18.08.06 N 1164-Ն)

7. Աճուրդ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով:

(7-րդ կետը փոփ. 28.09.05 N 2116-Ն)

8. Հանձնաժողովն աճուրդն անցկացնում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(8-րդ կետը խմբ. 28.09.05 N 2116-Ն)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

12. Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) մեկ ամսվա վարձավճարի չափով:

13. Աճուրդի մասնակցության հայտի (ձևը կցվում է) ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման պահից 2 ժամ առաջ:

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 28.09.05 N 2116-Ն)

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաշվարկված` սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված վճարները չվճարելու և վարձակալական պայմանագիր չկնքելու կամ վարձակալական պայմանագրից ծագող իրավունքները չգրանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մեկամսյա ժամկետում տարածքից վտարելու պահանջի վերաբերյալ հայցով դիմում է դատարան:

(23-րդ կետը լրաց. 18.08.06 N 1164-Ն)

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

հիմնարկների գույքի վարձակալության տրամադրման աճուրդի մասնակցության

 

____________________________________________________________
(հայտը ներկայացնող անձի անվանումը, անունը, ազգանունը, հասցեն)


1. Ծանոթանալով ____ ___________ 200 թ. կայանալիք աճուրդում վարձակալության տրվող գույքի (տարածքի) մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել

___________________________________ աճուրդին:

(գույքի (տարածքի) անվանումը, հասցեն)

2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`

ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձակալվող գույքի (տարածքի) համար մեր (իմ) կողմից առաջարկված մեկ ամսվա վարձավճարը.

բ) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ աճուրդային հանձնաժողով, գույքն ընդունելու և վարձակալության պայմանագիր կնքելու համար:

3. Համաձայն ենք (եմ), որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր (իմ) մուծած նախավճարը չվերադարձվի:

4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են`

______________________________________________________________
(իրավաբանական անձի հաշվի համարը, բանկը կամ ֆիզիկական անձի հասցեն, հեռախոսահամարը)

5. Կից ներկայացվում են`

ա) հիմնադրի փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար).

բ) մուծված նախավճարի անդորրագրի պատճենը (առաջարկված տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, Հայխնայբանկի գործառնական վարչության ____________________ հաշվի համարով):

 

Հայտատու
(լիազոր ներկայացուցիչ)

_______________________________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

   

Կ.Տ.

_____ ___________ 200  թ.

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան