«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1197-Ա
ԱՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արա Էդվարդի Մանուկյանին (ծնվ.` 23.05.1988 թ., հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Ախուրյանի շրջ., 20 շենք, բն. 31) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 23.11.06 N 1667-Ա)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.11.2006, N 1667-Ա | 03.12.2006, N 1197-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|