«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1281-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Արթուր Սարգսյանին` 90.0 հազ. դրամ, Զավեն Ղուկասյանին` 30.0 հազ. դրամ, Մարզպետունի Գալստյանին` 150.0 հազ. դրամ, Աշոտ Գրիգորյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Մարկոսյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 60.0 հազ. դրամ, Աննա Ավալյանին` 240.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ, Սերգեյ Դոյդոյանին` 30.0 հազ. դրամ, Վլադիմիր Զաքարյանին` 60.0 հազ. դրամ և Սմբատ Անտոնյանին` 60.0 հազ. դրամ վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 810.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
(Որոշումը փոփ. 12.10.06 N 1434-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. սեպտեմբերի 16 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.10.2006, N 1434-Ա | 21.10.2006, N 1281-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|