Գլխավոր տեղեկություն
Համար
N 479-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 ապրիլի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ապրիլի 2006 թվականի N 479-Ա

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 39-րդ հոդվածին և «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` կենդանական աշխարհի օգտագործման և վերարտադրության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար ու Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329,91 հեկտար տարածքներում` համաձայն հավելվածի, կազմակերպել կենդանական աշխարհի օգտագործում և վերարտադրություն 49 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 16.06.06 N 865-Ա)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

3. Ուժը կորցրած ճանաչել ՀՍՍՌ Մինիստրների Սովետի 1958 թվականի նոյեմբերի 12-ի N Պ-406 որոշման 18-րդ կետի 1-ին մասը:

(3-րդ կետը խմբ. 16.06.06 N 865-Ա)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. ապրիլի 17
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 6-ի N 479-Ա որոշման

Ս Խ Ե Մ Ա

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ
(Հավելվածը խմբ. 16.06.06 N 865-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան