«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2007 թվականի N 386-Ն
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿՆՔԵԼՈՒ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 854-րդ հոդվածի և 864-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները սույն որոշմամբ սահմանված կարգով ենթակա են դրոշմավորման, կնքման և հաշվառման` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿՆՔԵԼՈՒ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու և հաշվառելու գործընթացը:
2. Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները դրոշմավորվում, կնքվում և հաշվառվում են տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների (այսուհետ` կազմակերպիչ) հաշվառման վայրի հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն) կողմից:
II. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
3. Կազմակերպիչները մինչև գործունեություն սկսելը տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար հարկային տեսչություն են ներկայացնում`
1) դիմում համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն (այսուհետ` հաշվառման կտրոն) ստանալու մասին` համաձայն ձևի,
2) վիճակախաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի պատճենը:
Կազմակերպիչները դիմումում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը (հասցեն) և այդ վայրում (հասցեում) անհրաժեշտ հաշվառման կտրոնների թիվը նշում են առանձին-առանձին:
4. Հարկային տեսչությունը դիմումն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպչին հատկացնում է հաշվառման կտրոն` դիմումում նշված թվին համապատասխան: Ընդ որում, հատկացվող հաշվառման կտրոնների թիվը չի կարող գերազանցել օրենքով սահմանված կարգով ներկայացված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունում նշված համակարգիչների թիվը:
5. Համակարգչի դրոշմավորումն ու կնքումը կատարվում է համակարգչի վրա հաշվառման կտրոն փակցնելու միջոցով:
6. Հաշվառման կտրոնը միակողմանի քարտի տեսքով ինքնասոսնձվող, մեկանգամյա օգտագործման համար նախատեսված, խիստ հաշվառման փաստաթուղթ է: Հաշվառման կտրոնն ունի սերիա և չկրկնվող հերթական համար: Հաշվառման կտրոնի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:
7. Մինչև հաշվառման կտրոնը կազմակերպչին տրամադրելը հարկային տեսչության կողմից հաշվառման կտրոնի վրա լրացվում են`
1) կազմակերպչի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը,
2) հաշվառման կտրոն տալու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը:
Նշված տվյալները լրացնելուց հետո հաշվառման կտրոնը կնքվում է հարկային տեսչության կողմից:
8. Կազմակերպչի կողմից հաշվառման կտրոնը փակցվում է համակարգչի վրա այնպիսի տեսանելի տեղում, որ համակարգչի վերանորոգման ժամանակ այն չվնասվի: Համակարգչի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական հաշվառման կտրոն:
9. Հաշվառման կտրոնները հարկային տեսչությունների կողմից հաշվառվում են ըստ կազմակերպիչների և ըստ գործունեության իրականացման վայրերի (հասցեների)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի սահմանած կարգով:
10. Հարկային տեսչության կողմից սահմանված կարգով դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչը գործունեության իրականացման այլ վայրում (հասցեում) օգտագործելու դեպքում, մինչև օգտագործվող համակարգչի տեղափոխումը գործունեության իրականացման այլ վայր (հասցե), կազմակերպիչը պարտավոր է այդ փոփոխության մասին գրավոր հայտնել հարկային տեսչություն` նշելով գործունեության իրականացման նոր վայրը (հասցեն), կտրոնի սերիան ու համարը և սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունները:
11. Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները կիրառումից (օգտագործումից) հանելու դեպքում (բացառությամբ նորոգման, սպասարկման կամ համանման այլ դեպքերի), անկախ կիրառումից (օգտագործումից) հանելու ժամանակահատվածից, դրա մասին կազմակերպիչը նախապես գրավոր հայտնում է հարկային տեսչություն` նշելով համակարգչի վրա փակցված կտրոնի սերիան ու համարը, սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունները և գործունեության իրականացման վայրը: Այդ դեպքում համակարգչի վրա փակցված կտրոնը պոկվում և ոչնչացվում է կազմակերպչի կողմից:
12. Կազմակերպիչների կողմից նոր համակարգիչներ, այդ թվում` կիրառումից (օգտագործումից) հանված, կիրառելու դեպքում այդ համակարգիչների դրոշմավորումը, կնքումը և հաշվառումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև __________________________ հարկային Դ Ի Մ ՈՒ Մ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿՏՐՈՆ ՍՏԱՆԱԼՈՒ
Համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար խնդրում եմ հատկացնել հետևյալ թվով հաշվառման կտրոններ`
Կ.Տ.
Դիմումը ներկայացնելու ժամկետը _________ ________________ 200 ___ թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 386-Ն | |
26.11.2015, N 1496-Ն | 04.01.2016, N 386-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|