Գլխավոր տեղեկություն
Համար
N 382-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.527
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 382-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն»  բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

ա. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71-րդ  կետով.

«71. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի` մինչև 1992 թվականի հունվարի 1-ը աշխատած ժամանակահատվածը հաստատվում է նրա ձեռնադրության մասին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի տված տեղեկանքով, որում նշվում են եկեղեցականի ազգանունը, անունը, հայրանունը, հոգևոր անունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ձեռնադրության հրամանի համարը, օրը, ամիսը, տարեթիվը:»,

բ. 8-րդ կետում «4-7-րդ» թվերը փոխարինել «4-71-րդ» թվերով,

գ. 9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծառայություն»  բառերով.

3) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը «գործատուի» բառից հետո լրացնել «(Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի)» բառերով.

4) որոշման N 7 հավելվածում «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 25-րդ» բառերը փոխարինել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան