Գլխավոր տեղեկություն
Համար
N 505-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21 Հոդ.630
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 7 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2007 թվականի N 505-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշման հավելվածի 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Աղյուսակ 1

 

Էլեկտրասարքավորումների անվանումը ԱՏԳ ԱԱ ծածկագիրը
Ձեռքի  գործիքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչներով 8467 (բացառությամբ  8467 11,
8467 19 000, 8467 81 000,
8467 89 000, 8467 91 000,
8467 92 000, 8467 99 000)    
Փոշեկուլներ 8508 (բացառությամբ 8508 70
 000)
Էլեկտրամեխանիկական կենցաղային
մեքենաներ` ներկառուցված
էլեկտրաշարժիչներով
8509 (բացառությամբ 8509
90 000)
Էլեկտրաածելիներ, մեքենաներ` մազերը
խավատելու և մազերը հեռացնելու
հարմարանքներ` ներկառուցված
էլեկտրաշարժիչներով
8510 (բացառությամբ 8510
90 000)
Էլեկտրական ոչ իներցիոն կամ կուտակման
ջրատաքացուցիչներ, սուզվող
էլեկտրաջեռուցիչներ, գրունտի և շենքերի
տաքացման էլեկտրասարքավորումներ,
էլեկտրաջերմային ապարատներ` մազերի
խնամքի (օրինակ` մազերի չորացուցիչ,
բիգուդի, տաք գալարացման ունելի) և
ձեռքերի չորացուցիչներ, էլեկտրական
արդուկներ, կենցաղային այլ
էլեկտրատաքացուցիչ սարքեր
8516 (բացառությամբ  8516 80,
8516 90 000)
Էլեկտրական  շղթաների կոմուտացիայի
կամ պաշտպանության, կամ էլեկտրական
շղթաներում, կամ էլեկտրական շղթաներին
միացնելու համար 1000 Վ-ից ոչ ավելի
լարման էլեկտրական սարքավորումներ
(օրինակ` անջատիչներ, փոխարկիչներ,
ընդհատիչներ, ռելեներ, ապահովիչներ,
խրոցակների եղանիկներ և վարդակներ,
էլեկտրական լամպերի կոթառներ,
միացման տուփեր և այլն)
8536 (բացառությամբ  8536 30,
8536 49 000, 8536 90)
Էլեկտրական շիկացման կամ
գազապարպումային լամպեր, ներառյալ
լույսի ուղղորդումով հերմետիկ լամպերը,
ինչպես նաև աղեղային լամպեր
8539 (բացառությամբ  8539
21 300, 8539 29 300,  8539 32,
8539 39 000, 8539 41 000,
8539 49, 8539 90)
1000 Վ-ից ոչ ավելի լարման այլ
էլեկտրահաղորդիչներ
8544 42, 8544 49
Լամպեր և լուսավորման սարքավորումներ,
ներառյալ լուսարձակները, լամպեր լույսի
նեղ ուղղվածությամբ, ցոլալապտերներ
9405 (բացառությամբ  9405
50 000, 9405 60, 9405
91, 9405 92 000, 9405 99 000)
»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1692-Ն որոշման հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետից մինչև «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) կենդանական կամ բուսական ծագման պարարտանյութեր 3101 00 000,
բ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ազոտական 3102,
գ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, ֆոսֆորական 3103,
դ) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, կալիումական 3104,
ե) հանքային կամ քիմիական պարարտանյութեր, երկու և ավելի
սնուցող տարր` ազոտ, ֆոսֆոր, կալիում պարունակող
3105:»:

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Խաղալիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1551-Ն որոշման հավելվածի`

1) 1-ին կետից հանել «9501 00» և «9502» թվերը,

2) 24-րդ կետի «գ» ենթակետը «տարիքային» բառից առաջ լրացնել «մինչև 3 տարեկան» բառերով,

3) VIII բաժնով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկի`

ա. «ԳՕՍՏ Ռ 51555» ստանդարտի նշագիրը փոխարինել «ԳՕՍՏ 30782» ստանդարտի նշագրով,

բ. «ՍՏԲ ԵՆ 71-4» և «ՍՏԲ ԵՆ 71-5» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
ՀՍՏ ԵՆ 71-4 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 4.
Հավաքածուներ քիմիական փորձերի և համանման
զբաղմունքի համար
ՀՍՏ ԵՆ 71-5 Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 5. Խաղային
լրակազմեր (հավաքածուներ)` ներառյալ քիմիական փորձերի
կատարման համար հավաքածուներին չվերաբերող քիմիական
նյութերը
»:


   
  
  

 

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշման հավելվածի 1-ին կետում «7007 11 10» թիվը փոխարինել «7007 11 100» թվով, իսկ «7007 21 910» թիվը` «7007 21 200» թվով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման հավելվածի 1-ին կետում «9302 00» թիվը փոխարինել «9302 00 000» թվով, «9306 10 000» թիվը` «9306 30 970» թվով, իսկ «9306 30 980» թվերը` «9306 30 970» թվով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 2
Երևան