Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2007 թվականի N 419-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (արտադրված` 1998 թվականին, պետհամարանիշը` 054 LL 10, շարժիչը` N 3367370, թափքը` N 0148961, գնահատված արժեքը` 1143 հազ. դրամ, գնահատման ամսաթիվը` 2007 թվականի մարտի 12) (այսուհետ՝ գույք) 1143 հազ. դրամ մեկնարկային գնով օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պետական գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.

2) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում նրա հետ կնքել առուվաճառքի պայմանագիր.

3) առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 18000 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքի վաճառքից ստացված գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 16
Երևան