Գլխավոր տեղեկություն
Համար
N 1389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2005 թվականի N 1389-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը, մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ, լուծել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր ստեղծելու և ընտրողների ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի տպագրելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի ապահովման հարցը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման հետ կապված նախապատրաստական աշխատանքներն իրականացնել այն հաշվարկով, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մինչև 2006 թվականի մարտի 1-ը տեղադրվի «Ինտերնետ» համակարգչային-տեղեկատվական ցանցում:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) համապատասխան կազմակերպությունների հետ քննարկել և եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև համակարգչային ցանցն արդիականացնելու նպատակով համապատասխան կապուղիներ տրամադրելու վերաբերյալ.

բ) քննարկել և մեկամսյա ժամկետում սահմանել ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու կարգը:

(4-րդ կետը փոփ. 27.10.05 N 1803-Ա)

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրերի, համապատասխան աշխատանքային տարածքներ տրամադրելու վերաբերյալ (Երևան քաղաքում յուրաքանչյուր հանձնաժողովին առնվազն մեկ աշխատասենյակ` մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` ևս երկու` ժամանակավոր, մարզերում առնվազն երեք աշխատասենյակ` մշտական հիմունքներով):

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին`

ա) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին աշխատանքային տարածքներ տրամադրելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հատկացված տարածքների վերանորոգման և աշխատասենյակների կահավորման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ քննարկել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջև համակարգչային ցանց ստեղծելու նպատակով համապատասխան կապուղիներ տրամադրելու վերաբերյալ.

գ) համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջև համակարգչային ցանցի ստեղծման աշխատանքները:

6.1. Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

(6.1 կետը լրաց. 09.02.06 N 145-Ա, խմբ. 06.07.06 N 931-Ա)

6.2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը` համաձայն հավելվածի:

(6.2 կետը լրաց. 06.07.06 N 931-Ա)

6.3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորին` կազմել փոխադարձ ակտ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված ֆինանսական միջոցների ծախսման և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից` նշված միջոցների հաշվին ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման և մասնակիցների որակավորման մասին:

(6.3 կետը լրաց. 06.07.06 N 931-Ա)

6.4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին փոխանցել ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպմանն ու մասնակիցների որակավորմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը (դասընթացներին մասնակցող քաղաքացիների դիմումների հաշվառման մատյանները, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից վարվող` որակավորման վկայականների հաշվառման մատյանները, պատվիրված և չտրամադրված որակավորման վկայականները):

(6.4 կետը լրաց. 06.07.06 N 931-Ա)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` շահագրգիռ մարմինների հետ համատեղ`

ա) մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման և ընտրողների ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի տպագրելու և ընտրողներին ծանուցելու համար մեկ ընտրողի հաշվարկով անհրաժեշտ ծախսը.

բ) սույն որոշման 1-ին և 3-րդ կետերի, 4-րդ կետի «բ», 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջների կատարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2005 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կատարվելիք ծախսերի վերաբերյալ.

դ) սույն որոշման 6-րդ կետի «գ» և 7-րդ կետի «բ» ենթակետերով նախատեսված ֆինանսական միջոցները ներառել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 31
Երևան

 


 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հուլիսի 6-ի N 931-Ա որոշման

 

Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ

 

Խումբը

Ենթախումբը

Ծրագիրը

ՀՀ
գերատեսչության
անվանումը

Ծախսերի անվանումները

Գումարը
(դրամ)

01

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

այդ թվում`
 
 

06

Օրենսդիր մարմին, պետական կառավարում

այդ թվում`

Ընտրություններ և հանրաքվեներ

 
   

03

Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում

6.000.000

 

(Հավելվածը լրաց. 06.07.06 N 931-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2006, N 931-Ա 11.07.2006, N 1389-Ա
09.02.2006, N 145-Ա 26.02.2006, N 1389-Ա
27.10.2005, N 1803-Ա 09.11.2005, N 1389-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան