ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2004 թվականի N 596-Ն
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի` ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Վ. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
|
Ա. Սիմոնյան |
- «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ) |
|
|
Ս. Անդրեասյան |
- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
|
|
Գ. Բալոյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետ |
|
|
Հ. Բարոյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի տեսչական և լիցենզավորման բաժնի պետ |
|
|
Ն. Թարխանյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի վարչության պետի տեղակալ-հեռահաղորդակցության բաժնի պետ |
|
|
Ժ. Ազիզյան |
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ |
|
|
Հ. Գասպարյան |
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հեռահաղորդակցության ծրագրերի բաժնի պետ |
|
|
Ա. Չիթչյան |
- «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեխնիկական գծով տեղակալ (համաձայնությամբ) |
|
|
Մ. Մարկոսյան |
- «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
|
Կ. Կուրբանյան |
- «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեխնիկական գլխավոր տնօրենի տեղակալ |
(կազմը խմբ. 14.12.06 N 988-Ն)
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 27-ը մշակել ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգին աստիճանական անցման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. սեպտեմբերի 13 |