ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2002 թվականի N 97
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.02.05 N 78-Ն)
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ձեռնարկությունների զարգացման ծրագրի N 3580 AM վարկի համաձայնագրի իրականացման նպատակով`
(Նախաբանը փոփ. 11.02.05 N 78-Ն)
1. Հաստատել «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը (կցվում են):
(1-ին կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
2. Ձեռնարկությունների զարգացման ծրագրի N 3580 AM վարկի համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումների) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
(2-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ) |
Տ. Դավթյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ |
Ս. Ղարայան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Թ. Մարգարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Հակոբյան | - ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Զապրոսյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման վարչության պետ |
Ա. Սարգսյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ՀՀ հեռահաղորդակցության գործակալության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման բաժնի պետ |
Վ. Մովսիսյան | - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն |
Ժ. Ազիզյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ |
Բ. Ենգիբարյան | - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն |
Ռ. Հարությունյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն |
(Կազմը փոփ., լրաց. 12.08.02 N 479-Ն, խմբ. 11.02.05 N 78-Ն, փոփ. 10.08.06 N 618-Ն, 04.12.06 N 948-Ն)
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(Վերնագիրը փոփ. 11.02.05 N 78-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ձեռնարկությունների ինկուբատոր N 3580 AM վարկային ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհրդի կազմը հաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի N 97 որոշմամբ:
(1-ին կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի դեկտեմբերի 28-ին ստորագրված վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
(2-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:
(3-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
4. Խորհրդի լրիվ անվանումն է` «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի կառավարման խորհուրդ:
(4-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
2. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ձեռնարկությունների զարգացման վարկային ծրագրի (այսուհետև` ծրագիր) իրականացման կառավարումն է:
(5-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
(6-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազար ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը.
բ) ծրագիրն իրականացնող հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային համաձայնագիրն ստորագրվելուց և վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցերի և ծրագրի բյուջեների քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցերին ու ծրագրի բյուջեներին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման ու խորհրդատվական ծառայությունների մատուցման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագիր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով վարկ տրամադրող համապատասխան կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից ու բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) վարկ տրամադրող կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) ծրագրի ավարտից հետո արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
(7-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
8. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային պայմանագրերի դրույթներով և խորհրդի որոշումներով:
(8-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ քննարկվում են խորհրդի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:
(9-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
3. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն 2 ամիսը մեկ անգամ ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
(10-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման արդյունքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:
(11-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից երեք օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահն անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, ինչպես նաև առանց խորհրդատվական ձայնի իրավունք ունեցող անձինք:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը, նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
4. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
23. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարն է:
(23-րդ կետը փոփ. 11.02.05 N 78-Ն)
24. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
5. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
25. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի:
26. Խորհրդի անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ, ինչպես նաև կարող է խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցել իր վերադասին:
27. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:
28. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել խորհրդի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
29. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
6. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
30. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
31. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստերը և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ:
7. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
32. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
8. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: