Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին ԵՄ-ին անդամակցած Բուլղարիայի Հանրապետության ԵՎ Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին
Համաձայն «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի (փոփոխությունների և լրացումների կատարում) 11-րդ հոդվածի (այսուհետ` Հիմնական համաձայնագիր),
հաշվի առնելով երկու Կողմերի` 2007 թվականի հունվարի 1-ին ԵՄ անդամ պետություններ դարձած Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նոր կարգավիճակը,
Կողմերը Հիմնական համաձայնագրում և նրա տեխնիկական հավելվածում համաձայնեցին կատարել հետևյալ փոփոխությունները.
I. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվից Բուլղարիայի Հանրապետությունն ու Ռումինիան չեն կիրառում հետևյալ դրույթները.
- |
«Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության 2-րդ և 3-րդ կետերը (ստորագրվել է 2003 թվականին Հայաստանի Հանրապետությունում` Երևանում, ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի (IGC) III խորհրդաժողովում). |
- |
«Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության 4-րդ կետը (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքում երկաթուղային փոխադրումներում «SMGS» երկաթուղային մուրհակի կիրառմամբ Հիմնական համաձայնագրի` տարանցիկ փոխադրման միջազգային մաքսային ընթացակարգերի մասին տեխնիկական հավելված) |
- |
Հիմնական համաձայնագրի «Միջազգային ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումների մասին» տեխնիկական հավելվածի 8-րդ հոդվածը. |
- |
Հիմնական համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածը: |
II. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվից Բուլղարիայի Հանրապետությունը չի կիրառում Հիմնական համաձայնագրի «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» տեխնիկական հավելվածի 2-րդ հավելումը:
III. Կողմերը համաձայնել են կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հիմնական համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել նոր կետով, որը շարադրված է հետևյալ կերպ.
- «Հաշվի առնելով Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի անդամակցությունը ԵՄ-ին` այս դրույթները չեն կիրառվում նրանց կողմից Եվրոպական միության անդամ պետություններին կամ որևէ այլ երրորդ երկրի տրվող արտոնությունների նկատմամբ»:
2) Հիմնական համաձայնագրի «Միջազգային առևտրային ծովագնացության մասին» տեխնիկական հավելվածի 9-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ պարբերությամբ, որը շարադրված է հետևյալ կերպ.
«Հաշվի առնելով Ռումինիայի և Բուլղարիայի Հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին` սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում նրանց կողմից Եվրոպական միության անդամ պետություններին կամ որևէ այլ երրորդ երկրի տրվող արտոնությունների նկատմամբ»:
Հիմնական համաձայնագրի «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» տեխնիկական հավելվածի 1-ին հավելման 3-րդ կետում նշված «Բուլղարական պետական երկաթուղի ազգային ընկերություն» ձևակերպումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի նախարարություն»:
IV. Կողմերը համաձայնում են, որ Հիմնական համաձայնագրի այն Կողմերը, որոնք Եվրոպական միության անդամներ են, մասնակցեն Երոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի հետագա զարգացմանը միայն այն դեպքում, եթե այն ամբողջովին համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը:
Հիմնական համաձայնագրի և նրա տեխնիկական հավելվածի դրույթները չեն կիրառվի Հիմնական համաձայնագրի այն Կողմերի միջև, որոնք Եվրոպական միության անդամներ են:
Հիմնական համաձայնագրում և (կամ) նրա տեխնիկական հավելվածում հետագայում որևէ փոփոխություն կատարելու դեպքում սույն երկրներն իրավունք են վերապահում իրենց դիրքորոշումն արտահայտել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար լրամշակմանը մասնակցելու վերաբերյալ: Տվյալ դեպքերում Հիմնական համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված կոնսենսուսի նորմը չի կիրառվում որոշումներ ընդունելիս:
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Հիմնական համաձայնագրի 11-րդ (Փոփոխությունների և լրացումների կատարում) և 13-րդ («Ուժի մեջ մտնելը») հոդվածներին համապատասխան:
Սույն Արձանագրությունն ստորագրման համար բաց կլինի 2007 թվականի դեկտեմբերի 13-ին` Աստանայում, իսկ հետագայում` ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարությունում:
Կատարված է Աստանայում 2007 թվականի դեկտեմբերի 13-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով և անգլերենով, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ պատվիրակությունների ղեկավարները կամ նրանց լիազորված ներկայացուցիչները ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Սույն Արձանագրությունն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ռումինիայի և Ուկրաինայի կողմից:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. ապրիլի 4-ին