Basic information
Number
N 29-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.01.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
20.01.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.01.2012
Effective date
21.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2012 թվականի N 29-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1065-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 926-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1065-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ա. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կինեզոլոգիայի ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Հ. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.

2) «Հ. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Վիլասյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 20

Երևան