«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2000 թվականի N 78
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու նպատակով և «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4, 8 և 15 հոդվածներին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացման ժամկետը փոփոխելու մասին» N 761 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում մարդահամարն անցկացնել 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ը ներառյալ:
2. Փորձնական մարդահամարն անցկացնել 2000 թվականի սեպտեմբերի 6-15-ը ներառյալ` Սպիտակ քաղաքում և Արարատի մարզի Մրգավետ, Մխչյան, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Բաղրամյան, Մրգավան գյուղերում:
(2-րդ կետը փոփ. 11.04.00 N 164)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի կազմը (կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` մեկամսյա ժամկետում կազմել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովին:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համակողմանիորեն աջակցել վիճակագրական մարմիններին Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կատարման գործում:
6. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Սպիտակի քաղաքապետին` ապահովել գործուն օժանդակություն փորձնական մարդահամարի նախապատրաստման և անցկացման ամբողջ ժամանակաընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի անցկացման ժամանակ բնակչության առանձին խմբերի (զինծառայողներ, քննչական մեկուսարաններում գտնվող, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժ կրող անձինք, հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմեր) հաշվառման կարգերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի կազմակերպական եվ անցկացման համապետական հանձնաժողովի
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող
նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ), (համաձայնությամբ)
ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի ղեկավար (նախագահի տեղակալ)
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ Ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Երևանի քաղաքապետի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն
Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ռեկտոր
ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության բաժնի պետ
ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ
ՀՀ վիճակագրության պետական լիազոր մարմնի մարդահամարի վարչության պետ
(Կազմը խմբ. 11.04.00 N 164)