«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 սեպտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 207-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԲԱՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ամփոփ հաշվետվություն բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Ձև թիվ 1-բավ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն հավելվածի 1-ի:
|
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 207-Ն որոշմամբ |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԲԱՎ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև N 1-բավ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը:
(3-րդ կետը խմբ. 18.11.05 N 24-Ն)
4. Հաշվետվությունը ներկայացվում է առանձին` ըստ հանրապետության, մարզերի, քաղաքների և ամփոփ` ըստ գյուղական համայնքների:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Բ ա ժ ի ն 1
Բնապահպանական վճարներ
Աղյուսակ 1. | ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ |
6. Ջրային ավազան վնասակար նյութերի արտահոսքի դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում ջրային ավազան արտահոսված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:
7. Սյունակ Ա-ում բերվում է վնասակար նյութի կոդը, սյունակ Բ-ում` վնասակար նյութի անվանումը:
8. Սյունակ 1-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների քանակները յուրաքանչյուր նյութի համար:
9. Սյունակ 2-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներից ավելի արտահոսքերի քանակները յուրաքանչյուր նյութի համար:
10. Սյունակ 3-ում բերվում են ջրային ավազան արտահոսված վնասակար նյութերի և միացությունների քանակները:
11. Սյունակ 4-ում բերվում են ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսման դիմաց սահմանված բնապահպանական վճարները:
Աղյուսակ 2. | ԱՆՇԱՐԺ (ԱՄՐԱԿԱՅՎԱԾ) ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՕԴԱՅԻՆ ԱՎԱԶԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ |
12. Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալների հիման վրա:
13. Սյունակ Ա-ում բերվում է վնասակար նյութերի կոդը, սյունակ Բ-ում` վնասակար նյութի անվանումը:
14. Սյունակ 1-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտանետումների նորմաների քանակները յուրաքանչյուր նյութի համար:
15. Սյունակ 2-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար սահմանված կարգով հաստատված թույլատրելի սահմանային արտանետումների նորմաներից ավելի արտանետումների քանակները յուրաքանչյուր նյութի համար:
16. Սյունակ 3-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան արտանետված վնասակար նյութերի քանակները:
17. Սյունակ 4-ում բերվում են անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան արտանետված վնասակար նյութերի դիմաց սահմանված բնապահպանական վճարները:
Աղյուսակ 3. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ |
18. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու դիմաց վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու տարում թափոնակուտակիչներում և արտադրական հարթակներում տեղադրված արտադրական և սպառման թափոնների ծավալներից և վտանգավորության դասից:
19. Սյունակ Ա-ում բերվում է թափոնի կոդը, սյունակ Բ-ում` թափոնի անվանումը:
20. Սյունակ 1-ում բերվում են առաջացած թափոնների քանակները:
21. Սյունակ 2-ում բերվում են թափոնների տեղադրման դիմաց սահմանված բնապահպանական վճարները:
Աղյուսակ 4. | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ և ԻՐԱՑՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ |
22. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկում է արտադրողն` իրացման շրջանառության հիման վրա և վճարում է հաշվետու տարում իրացված արտադրանքին համամասնորեն:
23. սյունակ Ա-ում բերվում է ապրանքի կոդը, սյունակ Բ-ում` ապրանքի անվանումը, սյունակ Գ-ում` արտադրված ապրանքի չափի միավորը:
24. Սյունակ 1-ում բերվում են արտադրված ապրանքների քանակները:
25. Սյունակ 2-ում բերվում են արտադրված ապրանքների դիմաց սահմանված բնապահպանական վճարները:
Բ ա ժ ի ն 2
Բնօգտագործման վճարներ
Աղյուսակ 5. | ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ |
26. Ջրօգտագործման դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում բնական ջրաղբյուրներից օգտագործման նպատակով անմիջապես վերցրած ջրի ծավալի (ջրառ) հիման վրա:
27. Սյունակ Ա-ում բերվում է ջրօգտագործման տեսակի կոդը, սյունակ Բ-ում` օգտագործվող ջրի անվանումն ըստ որակի:
28. Սյունակ 1-ում բերվում են սահմանված կարգով հաստատված հատուկ ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրառի թույլատրելի սահմանային ծավալների քանակները:
29. Սյունակ 2-ում բերվում են ջրառի թույլատրելի սահմանային նորմաներից ավելի ջրառի քանակները:
30. Սյունակ 3-ում բերվում են ջրառի փաստացի ծավալները:
31. Սյունակ 4-ում բերվում են վերցված ջրի դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:
Աղյուսակ 6. | ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՄԱՐՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ |
32. Օգտակար հանածոների մարված պաշարների դիմաց վճարը հաշվարկվում է հաշվետու տարում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:
33. Սյունակ Ա-ում բերվում է օգտակար հանածոյի կոդը, սյունակ Բ-ում` օգտակար հանածոյի անվանումը, սյունակ Գ-ում` օգտակար հանածոյի չափի միավորը:
34. Սյունակ 1-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների համար օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին սահմանված կարգով կնքվող պայմանագրով սահմանված ծավալների քանակները յուրաքանչյուր օգտակար հանածոյի համար:
35. Սյունակ 2-ում բերվում են սահմանված կարգով հաստատված օգտակար հանածոների թույլատրելի սահմանային նորմաներից ավելի մարված պաշարների ծավալների քանակները յուրաքանչյուր օգտակար հանածոյի համար:
36. Սյունակ 3-ում բերվում են օգտակար հանածոների համար մարված պաշարների ծավալները:
37. Սյունակ 4-ում բերվում են օգտակար հանածոների մարված պաշարների դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:
Աղյուսակ 7. | ԿԵՆՍԱՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԸ |
38. Կենսապաշարների օգտագործման դիմաց վճարը հաշվարկվում և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ` մինչև կենսապաշարների տեղափոխումը:
39. Սյունակ Ա-ում բերվում է օգտագործված կենսապաշարի կոդը, սյունակ Բ-ում` օգտագործված կենսապաշարի անվանումը, սյունակ Գ-ում` օգտագործված կենսապաշարի չափի միավորը:
40. Սյունակ 1-ում բերվում են սահմանված կարգով հաստատված կենսապաշարների օգտագործման թույլատրելի սահմանային նորմաների քանակները յուրաքանչյուր կենսապաշարի համար:
41. Սյունակ 2-ում բերվում են սահմանված կարգով հաստատված կենսապաշարների օգտագործման թույլատրելի սահմանային նորմաներից ավելի քանակները յուրաքանչյուր կենսապաշարի համար:
42. Սյունակ 3-ում բերվում են օգտագործված կենսապաշարների քանակները:
43. Սյունակ 4-ում բերվում են օգտագործված կենսապաշարների դիմաց սահմանված բնօգտագործման վճարները:
ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի» | |
Ով է ներկայացնում _____________________ (անվանումը) Գտնվելու վայրը _______________________
էլեկտրոնային փոստի հասցեն ______________ |
Ձև N 1-բավ տարեկան
Հաստատված է՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 10 սեպտեմբերի 2002 թ. թիվ 207-Ն որոշմամբ
Ներկայացվում է՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
Ներկայացնում է՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը |
Պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական արտացոլում և աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջացնում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենքով սահմանված կարգով։ |
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200... թ.
Բ Ա Ժ Ի Ն 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ
Աղյուսակ 1.
Ջրային ավազան վնասակար նյութերի արտահոսքի ծավալները և դրանց դիմաց վճարները
Կոդը |
Վնասակար նյութերի և |
Չափաքանակը |
Չափաքանակից |
Քանակը, |
Վճարը, |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը |
Աղյուսակ 2.
Անշարժ (ամրակայված) աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման ծավալները և դրանց դիմաց վճարները
Կոդը |
Վնասակար նյութերի և |
Չափաքանակը |
Չափաքանակից |
Քանակը, |
Վճարը, |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը |
Աղյուսակ 3.
Շրջակա միջավայր տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալները և տեղադրման դիմաց վճարները
Կոդը |
Տեղադրված թափոններն |
Քանակը, |
Վճարը, |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը |
Աղյուսակ 4.
ՀՀ-ում արտադրված և իրացված շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ծավալները և դրանց դիմաց վճարները
Կոդը |
Ապրանքների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Վճարը, դրամ |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Ընդամենը |
Բ Ա Ժ Ի Ն 2
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
Աղյուսակ 5.
Ջրօգտագործման ծավալները և դրանց դիմաց վճարները
Կոդը |
Ջրօգտագործման |
Չափաքանակը |
Չափաքանակից |
Քանակը, |
Վճարը, |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը |
Աղյուսակ 6.
Օգտակար հանածոների պաշարների արդյունահանման ծավալները և դրանց դիմաց վճարները
Կոդը |
Օգտակար հանածոների |
Չափի մավորը |
Չափաքանակը |
Չափաքանակից |
Քանակը |
Վճարը, |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը |
Աղյուսակ 7.
Կենսապաշարների օգտագործման ծավալները և դրանց դիմաց վճարները
Կոդը |
Կենսապաշարների |
Չափի մավորը |
Չափաքանակը |
Չափաքանակից |
Քանակը |
Վճարը, |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը |
Կատարող __________________
Հեռ.______________________
____ __________ 200... թ. |
Ղեկավար
Անուն, ազգանուն _________
Պաշտոն _______________
Ստորագրություն___________ |
(ձևը փոփ. 18.11.05 N 24-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 18.11.05 N 24-Ն)