Basic information
Number
N 29-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.01.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
19.01.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.01.2012
Effective date
24.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 19 հունվարի 2012 թվականի N 29-Ա

 

ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով բալետի արտիստ Դավիթ Գալստյանի՝ բալետային արվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև` մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Դավիթ Վիլենի Գալստյանին (ծնվ.` 1985 թվականի մայիսի 10-ին, հասցեն` քաղ. Երևան, Կիևյան 5, բն. 17) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 23

Երևան