Գլխավոր տեղեկություն
Համար
N 2188-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2005-09.11.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2188-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» պետական հիմնարկից հետ վերցնել նրա տնօրինության` 15483260 դրամ հաշվեկշռային արժեքով «Տոյոտա լենդ կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան (ամրաշրջանակ` N JTECJ01J-202001104, շարժիչ` 1FZ-0514426, պետհամարանիշ` 342 SO 61) և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 19
Երևան