ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1992 թ. N 362
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 02.02.99 N 42)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 1999 թ. հունվարի 1-ից 22.09.98 N 599)
(2-րդ կետն ուժը կորցրել է 02.02.99 N 42)
3.(3-րդ կետն ուժը կորցրել է 02.02.99 N 42)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի մայիսի 17-ի «Հայկական ՍՍՀ հասարակական կարգի պահպանության մինիստրության միլիցիայի օրգաններին առընթեր արտագերատեսչական պահպանության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 180 որոշումը:
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան
Պետական բանկեր
Թանկարժեք մետաղների և քարերի արդյունահանմամբ, վերամշակմամբ և առաքմամբ զբաղվող ձեռնարկություններ ու կազմակերպություններ
Խոշոր ջրամբարներ և խմելու ջրամատակարարման կառույցներ
Ստրատեգիական նշանակության կամուրջներ, թունելներ
Էլեկտրակայաններ (20 մեգավատից բարձր հզորությամբ)
Դեղանյութերի բազաներ և մոբռեզերվային պահեստներ
Ազգային գրադարան, պատկերասրահ, պատմության թանգարան, Մատենադարան
Ռադիո և հեռուստահաղորդման կայաններ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ օբյեկտներ
Նավթամթերքների բազաներ (Հոկտեմբերյան, Գագարին, Մասիս)
Գազի պահեստարան (Կոտայքի շրջան)
Հացահատիկի էլևատորներ (Երևան, Սևան)
«Հայէներգո» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն
«Հայգազարդ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն
«Հայգազ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն