Գլխավոր տեղեկություն
Համար
N 662
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.04.2000-20.05.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.10.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0662.26.10.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 1999 թվականի N 662
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կարգը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը (կցվում է).

դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) 2000 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար կիրառվելու են ակցիզային նոր նմուշի դրոշմանիշեր.

բ) 2000 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արտադրված ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի և ծխախոտի արտադրանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված էթիլային սպիրտի` Հայաստանի Հանրապետությունում մանրածախ առևտրի ոլորտում իրացումը կատարվում է սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով հաստատված կարգով սահմանված դեպքերի և Հայաստանի Հանրապետությունում արտադրված մինչև 0,05 լիտր տարողությամբ տարաներով իրացվող կոնյակի և գինիների.

գ) 2000 թվականի մայիսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված «1997», «1998» և «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

դ) 2000 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված «1997» և «1998» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը Հայաստանի Հանրապետությունում.

ե) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100 դրամ, ոգելից խմիչքի արտադրանքի համար 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար 25 դրամ.

զ) Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ.

է) քաղաքացիները (բացառությամբ` անհատ ձեռնարկատերերի) անձնական սպառման համար կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել սույն որոշմամբ սահմանված կարգով չդրոշմավորված` դրոշմավորման ենթակա ապրանքներ` «Մաքսատուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածով սահմանված չափով:

Սույն կետի «ե» և «զ» ենթակետերին համապատասխան ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարներն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձանց համար համարվում են ակցիզային հարկի կանխավճար, իսկ ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձանց համար` հաստատագրված վճարից պակասեցման ենթակա գումար:

(2-րդ կետը լրաց., փոփ. 12.04.00 N 169)

3. Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին չհամապատասխանող տարաներով ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի արտադրության դեպքում դրանք արտադրողներն այդ արտադրանքի դրոշմավորումը կատարում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած սույն որոշմանը համապատասխան չդրոշմավորված ապրանքների իրացումը կատարվում է ակցիզային դրոշմանիշերով: Այդ ապրանքների սույն որոշմանը համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու է համապատասխան պետական լիազորված մարմինը: Վերջինիս ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են անհատույց: Սույն կետով նախատեսված ապրանքների դրոշմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի հաստատման, պատվիրման, տպագրման և ստացման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու վերաբերյալ.

բ) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը ապահովել ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի հաստատման, պատվիրման, տպագրման և ստացման աշխատանքները.

գ) մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաստատել հաջորդ տարվա ակցիզային դրոշմանիշերի նմուշները:

Մաքսային արարողակարգերի և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված այլ դեպքերում, որպես ապրանքի արժեք հիմք է ընդունվում դրոշմանիշերի տպագրության ծախսերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատած ակցիզային դրոշմանիշերի արժեքը (գինը):

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 4-րդ կետով սահմանված կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

գ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների համար նախատեսված «1997», «1998», «1999» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի մնացորդների դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև 2000 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ստացված, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

դ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175, 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178, 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 247, 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 316, 1997 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի N 178 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 346, 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10 N 175 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 416, 1998 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 5, 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 180, 1998 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և հունիսի 12-ի N 178 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 215, 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 508, 1998 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և 1997 թվականի հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 539, 1998 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 648, 1999 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի N 175 և 1997 թվականի հունիսի 12-ի N 178 որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 253 որոշումները:

8. Սույն որոշմամբ հաստատված կարգերի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

9. Սույն որոշման 1-ին, 2, 3, 4, 7 և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2000 թվականի փետրվարի 1-ից, իսկ 5-րդ և 6-րդ կետերը` 1999 թվականի հոկտեմբերի 26-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ԵՎ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ

 

Արտադրանքի ծածկագիրը` ըստ  ԱՏԳ
ապրանքային անվանացանկի

Ապրանքախմբի անվանումը

 

2204, 2205, 2206 խաղողի և այլ գինիներ
2207 էթիլային սպիրտ
2208 սպիրտային խմիչք
2402 ծխախոտի արտադրանք

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի ու էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) ԵՎ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առԵՎտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի)

 

Ապրանքի
անվանումը`
ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի
անվանումը

Տարայի թույլատրելի չափը
(տուփում գլանակների թիվը) (հատ)

2204, 2205, 2206, 2208

Ոգելից խմիչք 0,25լ, 0,33լ, 0,5լ, 0,7լ, 0,75լ, 0,8լ, 1,0լ

2207

Էթիլային սպիրտ

0,5լ

2402

Ծխախոտի արտադրանք
այդ թվում`
սիգարետներ` ֆիլտրով  10, 20
սիգարետներ` առանց
ֆիլտրի   12, 20

 

(Ցանկը փոփ. 12.04.00 N 169)

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ԵՆԹԱԿԱ որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների (այսուհետև դրոշմավորման ենթակա ապրանքներ) ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը:

2. Պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սույն կարգի N 1 հավելվածում նշված ապրանքները:

 

II. Դրոշմավորման կարգը

 

3. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացումը 2000 թվականի փետրվարի 1-ից կատարվում է սույն կարգի N 2 հավելվածում նշված թույլատրելի չափերով տարաների (տուփերի) ցանկին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու են դրանք արտադրող անձինք: Հայաստանի Հանրապետությունում արտադրված և սույն կարգին համապատասխան չդրոշմավորված ապրանքները շրջանառության մեջ բաց թողնելու համար պատասխանատու են դրանք շրջանառության մեջ բաց թողնող անձինք:

5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրված դրոշմավորման ենթակա ապրանքների համար արտադրողը դրոշմավորումը կարող է իրականացնել այլ պետությունների կողմից սահմանված ձևի ակցիզային դրոշմանիշերով (կամ առանց դրոշմավորման)` դրա մասին եռամսյակը մեկ անգամ, մինչև հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչություն (այսուհետև` տարածքային հարկային տեսչություն) ներկայացնելով տեղեկություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:

6. Արգելվում է սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց:

 

III. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերումը

 

7. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերվում տարածքային հարկային տեսչություններից:

8. Ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում միայն դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք` մինչև այդ ապրանքների սահմանված կարգով իրացումը:

9. Հայաստանի Հանրապետությունում արտադրված դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ոգելից խմիչքի արտադրանքի համար 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար 10 դրամ:

10. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հանդիսանում է`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի կանխավճար.

բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարից պակասեցման ենթակա գումար:

11. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար տարածքային հարկային տեսչություններ ներկայացվում են`

ա) դիմում` 2 օրինակից` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի.

բ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթերի բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը վերադարձվում է, իսկ պատճենը պահվում է տարածքային հարկային տեսչությունում).

գ) հաշվարկ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով.

դ) պարտադիր` օղի արտադրողների (ներառյալ շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային և վճարային փաստաթղթերի օրինակները:

12. Տարածքային հարկային տեսչություններն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում են սույն կարգի 11-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Գործունեությունը նոր սկսող (վերսկսող) անձանց դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերի տրամադրումը կատարվում է ինչպես սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերի, այնպես էլ նշված անձանց մոտ տարածքային հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված եզրակացության հիման վրա:

13. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են դրանց ձեռքբերման համար դիմում ներկայացրած անձի` լիազորված անձին` անձնագրի ներկայացմամբ: Ակցիզային դրոշմանիշերի ստացումը հաստատվում է անդորրագրով` համաձայն սույն կարգի N 5 հավելվածի:

 

IV. Ակցիզային դրոշմանիշերի հաշվառման ԵՎ օգտագործման կանոնները

 

14. Ակցիզային դրոշմանիշերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես տարածքային հարկային տեսչությունների, այնպես էլ դրոշմանիշերը ձեռք բերող անձանց կողմից: Վերջիններս դրանց գծով վարում են առանձնացված հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Տարածքային հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի համար վարում են դրոշմավորման ենթակա ապրանքների (ըստ արտադրանքի ապրանքախմբերի) ակցիզային դրոշմանիշերի շարժի (տրամադրման և ընդունման) հաշվառման քարտեր` ըստ դրոշմանիշերի սերիաների և թվի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով:

16. Տարածքային հարկային տեսչություններն անհրաժեշտության դեպքում կարող են վարել լրացուցիչ գրանցամատյաններ (քարտեր)` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով:

17. Դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղերում` սոսնձման միջոցով փակցնելով դրոշմանիշը` սույն կարգի N 6 հավելվածում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ կիրառվում է այնպիսի սոսինձ, որը բացառում է դրոշմանիշը պոկելու հնարավորությունը առանց ապրանքի ապրանքային տեսքը վնասելու: Օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործման հնարավորությունը առանց ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը վնասելը:

18. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:

19. Արգելվում է դրոշմավորումը կատարել սույն կարգի N 6 հավելվածում նշված ձևերին չհամապատասխանող տեսքով:

20. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման սույն կարգով սահմանված դեպքերում և ժամկետներում:

 

V. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման կարգը

 

21. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը վերադարձվում են`

ա) դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում` մինչև լուծարային ակտի ստորագրումը.

բ) ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերը 3-ամսյա ժամկետում չօգտագործելու դեպքում` ձեռքբերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետի լրանալու օրը ներառյալ:

Սույն կետի կիրառման առումով ակցիզային դրոշմանիշերը չօգտագործված չեն համարվում, եթե դրանք սույն կարգին համապատասխան փակցված են դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների մոտ առկա պատրաստի արտադրանքի վրա:

22. Վնասված ակցիզային դրոշմանիշերը կարող են վերադարձվել տարածքային հարկային տեսչություններ` դրանց ձեռքբերման օրվանից մինչև 3-ամսյա ժամկետը լրանալու օրը ներառյալ:

Վնասված ակցիզային դրոշմանիշերը ներկայացվում են տարածքային հարկային տեսչություն` դրանք փակցնելով առանձին էջերի վրա ապահովելով հետևյալ պայմանները`

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

23. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար տարածքային հարկային տեսչություններ ներկայացվում են`

ա) դիմում` ակցիզային դրոշմանիշերի հանձնման և դրանց ձեռքբերման նպատակով վճարված գումարի վերադարձման համար` դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.

բ) ակցիզային դրոշմանիշերի ստացման անդորրագրի պատճենը:

24. Տարածքային հարկային տեսչությունները 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար դիմումը և դրական որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնում են չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը:

Սույն կետում նշված ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի վերադարձման մասին դիմումի մերժման դեպքում տարածքային հարկային տեսչությունները ներկայացնում են դիմումի մերժումը հիմնավորող փաստարկներ:

25. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը սահմանված կարգով չվերադարձնելու կամ տարածքային հարկային տեսչությունների կողմից հետ չընդունելու դեպքերում նշված դրոշմանիշերի թվին համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային հարկը հաշվարկվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով սահմանված կարգով: Սույն կետում նշված անուղղակի եղանակով հաշվարկված ակցիզային հարկի գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

Հետագայում` դրոշմանիշերի վերադարձման ժամկետը լրանալուց հետո 60 օրվա ընթացքում, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման դեպքում վերադարձված դրոշմանիշերի թվին համապատասխան կատարվում է հաշվարկված և գանձված գումարների վերահաշվարկ:

 

VI. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունը

 

26. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

27. Սույն կարգի խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետությունում
արտադրվող ակցիզային հարկով հարկման
ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների

 

Արտադրանքի ծածկագիրը` ըստ  ԱՏԳ
ապրանքային անվանացանկի

Ապրանքախմբի անվանումը

2204, 2205, 2206

խաղողի և այլ գինիներ, գինենյութ

2207

0,5 լ տարողությամբ էթիլային սպիրտ

2208

սպիրտային խմիչք

2402

ծխախոտի արտադրանք

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետությունում
արտադրվող ակցիզային հարկով հարկման
ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ոգելից խմիչքի, էթիլային սպիրտի (ներառյալ շշալցումը) ԵՎ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի մանրածախ առԵՎտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների (տուփերի)

 

NN
ը/կ

Ապրանքախմբի
անվանումը

Տարայի թույլատրելի չափը
(տուփում գլանակների թիվը) (հատ)

1. Ոգելից խմիչք  0,25լ 0,33լ, 0,5լ, 0,7լ, 0,75լ, 0,8լ, 1,0լ
2. Էթիլային սպիրտ

0,5լ

3. Ծխախոտի արտադրանք
այդ թվում`
սիգարետներ`
ֆիլտրով 10,

20

սիգարետներ`
առանց ֆիլտրի 12,

20

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետությունում
արտադրվող ակցիզային հարկով հարկման
ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ ______________________________________ տարածքային հարկային

(տարածքային հարկային տեսչության անվանումը)

 

տեսչության պետին

 

Գրանցման N _________

 

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն

_______________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

__________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Հայտնում են որ, ________________________________________

(օտարերկրյա պետության գնորդ կազմակերպության անվանումը,

 բանկային տվյալները)

____ _________ թ. ստացել եմ ____________________________

(օտարերկրյա պետության անվանումը)

 

կողմից սահմանված ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով ___________

 

___________________________________________________

(տառերով)

__________________________________________ դրոշմավորման համար:

(արտադրանքի անվանումը)

 

Ստացված դրոշմանիշերից`

 

օգտագործվել են ___________________________________________

(թիվը տառերով)

վերադարձվել են ___________________________________________

(թիվը տառերով)

մնացորդը կազմում է _________________________________________

(թիվը տառերով)

 

Կազմակերպության տնօրեն

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

_____ ___________ թ.

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետությունում
արտադրվող ակցիզային հարկով հարկման
ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ ______________________________________ տարածքային հարկային

(տարածքային հարկային տեսչության անվանումը)

տեսչության պետին

 

Գրանցման N _________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ակցիզային դրոշմանիշերի ստացման

_______________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

__________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդհանուր թվով _________

 

_____________գումարի չափով (___________________________):

(գումարը տառերով)

 

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են` ______________________

 

1._________________________________________________

(ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը)

2._________________________________________________

(ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը)

3._________________________________________________

(ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը)

4._________________________________________________

(ապրանքի անվանումը, տարային չափը, թիվը)

 

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել

է __________ հաշվին ________վճարային փաստաթղթերով ___________ թ.

և վճարման գումարը կազմում է _________________________________

_________:

(տառերով)

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

_____ ___________ թ.

 

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետությունում
արտադրվող ակցիզային հարկով հարկման
ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ ______________________________________ տարածքային հարկային

(տարածքային հարկային տեսչության անվանումը)

տեսչություն

 

Ա Ն Դ Ո Ր Ր Ա Գ Ի Ր

 

ակցիզային դրոշմանիշերի ստացման

 

Գրանցման N __________ ____ ___________ թ.

 

_______________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)

_______________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

Ակցիզային դրոշմանիշեր`

_______________________ հատ` ____________________ գումարի չափով:

(տառերով)

Ընդհանուր գումարը` __________________________________________

(տառերով)

 

Ակցիզային դրոշմանիշեր բաց թողնող աշխատող __________________________

(ստորագրություն) (անունը, ազգանունը)

 

 

 

Ստացավ ___________________________________________________

(պաշտոնը, անունը ազգանունը)

1.______________________________________________________

(դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը)

2.______________________________________________________

(դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը)

3.______________________________________________________

(դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը)

4.______________________________________________________

(դրոշմանիշի տեսակը, սերիան, թիվը)

 

N ______________ լիազորագրով _________________________________ թ.

Անձնագիր _______________ N _______________ տրված ______________

Ստացա _____ _____________ թ. ________________________________

(ստորագրությունը)

 

ՀՀ ՊԵՆ ՏՀՏ

Ստացող կազմակերպություն

 Կ.Տ.

 

 

Հավելված N 6
Հայաստանի Հանրապետությունում
արտադրվող ակցիզային հարկով հարկման
ենթակա որոշ ապրանքների ակցիզային
նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

Ակցիզային դրոշմանիշերի փակցման ձԵՎը

Ներմուծեք նկարագրությունը_18288

 

Ցելոֆանապատված ծխախոտի տուփերի համար ակցիզային դրոշմանիշը փակցվում է անմիջապես ծխախոտի տուփի վրա (ցելոֆանի տակ):

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների (այսուհետև` դրոշմավորման ենթակա ապրանքներ) ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգը:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը նշված է սույն կարգի N 1 հավելվածում:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բացթողնելու համար, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

4. Արգելվում է ներմուծողի կողմից սույն կարգին համապատասխան ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը և այլն) այլ անձանց, բացառությամբ ժամանակավորապես արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների` սույն կարգին համապատասխան դրոշմավորման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ ապրանքները ներմուծողը (հայտարարատուն):

 

II. Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերումը

 

6. Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (հայտարարատուները) ակցիզային դրոշմանիշերը ձեռք են բերում իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատանը` նախքան նշված ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը:

7. Տարածաշրջանային մաքսատանն արգելվում է Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սահմանված կարգով չգրանցված անձանց (այդ թվում` օտարերկրյա) ակցիզային դրոշմանիշերի տրամադրումը:

8. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

9. Ներմուծողը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար տարածաշրջանային մաքսատուն ներկայացնում է`

ա) դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար, երկու օրինակից` ոգելից խմիչքների համար` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, ծխախոտի արտադրանքի համար` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի.

բ) օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված պայմանագրի բնօրինակը և դրա պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և հետագա ներմուծումը: Պայմանագրում պարտադիր պետք է նշված լինի ներմուծման ենթակա ապրանքների անվանումը, տեսակը, տարան (փաթեթավորումը) և թիվը:

Տարածաշրջանային մաքսատանը պայմանագրի պատճենը համեմատվում է բնօրինակի հետ, որից հետո բնօրինակը վերադարձվում է հայտարարատուին.

գ) հաշվարկ ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հաստատած կարգով:

10. Տարածաշրջանային մաքսատունն ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար դիմումը լրացնելու ճշտությունը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո ընդունում է այն, համարակալում և գրանցում այդ նպատակով բացված գրանցամատյանում, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

11. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումը 2 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է տարածաշրջանային մաքսատանը, որի արդյունքների մասին տեղեկացվում է ներմուծողին: Դրական պատասխանի դեպքում ներմուծողը մաքսատուն է ներկայացնում ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը հաստատող փաստաթուղթ:

12. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման ժամանակ վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 50 դրամ:

13. Ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը հանդիսանում է`

ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողների համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի կանխավճար.

բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողների համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարից պակասեցման ենթակա գումար:

14. Մաքսատան աշխատողն ակցիզային դրոշմանիշերի համար գումարի վճարումը հաստատող փաստաթղթի իսկությունն ստուգելուց հետո դիմումի երկու օրինակի վրա կատարում է «գումարը վճարվել է» նշումը` այն հաստատելով անձնական կնիքով:

15. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումի մեկ օրինակը տրվում է ներմուծողին, մյուսը մնում է մաքսատանը:

16. Տարածաշրջանային մաքսատներն ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար դիմումի մեկ օրինակը ներմուծողին տրամադրելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով ներմուծողին տրամադրում են ակցիզային դրոշմանիշեր: Ներմուծողը դրոշմանիշերն ստանալու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում տարածաշրջանային մաքսատուն է ներկայացնում հաշվետվություն դրոշմանիշերի օգտագործման համար` կից ներկայացնելով դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման ձևակերպման բեռնամաքսային հայտարարագրի պատճենը: Նշված ժամկետում օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված համապատասխան պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա տարածաշրջանային մաքսատունը երկարացնում է ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվության ներկայացման ժամկետը դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի քան 90 օր:

17. Տարածաշրջանային մաքսատունը ներմուծողին ակցիզային դրոշմանիշեր կարող է տրամադրել պայմանագրով` յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նախատեսված թվի առավելագույնը` 110 տոկոսի չափով:

18. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են ներմուծողի լիազորած անձին լիազորագրի և անձնագրի ներկայացմամբ: Ակցիզային դրոշմանիշերի ստացումը հաստատվում է սույն կարգի N 4 հավելվածում նշված համապատասխան անդորրագրով, որը մաքսատուն է ներկայացվում ակցիզային դրոշմանիշերի պայմանադիր կողմին` ժամանակավոր արտահանման ժամանակ:

19. Ներմուծողին ակցիզային դրոշմանիշեր չեն հատկացվում, եթե նա չի ներկայացրել կամ թերի է ներկայացրել սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը կամ նրա մոտ կան դրոշմանիշեր, որոնց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը սահմանված ժամկետում տարածաշրջանային մաքսատուն չի ներկայացվել (ներմուծողի մոտ առկա են դրոշմանիշեր, որոնք ստացվել են նախկինում և դրանց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է):

20. Տարածաշրջանային մաքսատները դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր ներմուծողի համար (ըստ արտադրանքի ապրանքախմբերի) վարում են ակցիզային դրոշմանիշերի շարժի (տրամադրման և հետ ընդունման) հաշվառման քարտեր, ըստ դրոշմանիշերի սերիաների և դրանց թվի` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով:

21. Տարածաշրջանային մաքսատներն անհրաժեշտության դեպքում կարող են վարել լրացուցիչ գրանցամատյաններ (քարտեր) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով:

22. Ակցիզային դրոշմանիշերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ենթակա են հայտարարագրման «ժամանակավոր արտահանում» կամ «մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով` ապահովելով դրանք ստացումից մինչև Հայաստանի Հանրապետությունից արտահանումն ընկած ամբողջ ժամանակահատվածում ակցիզային դրոշմանիշերի մաքսային հսկողության ներքո գտնվելը:

 

III. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը

 

23. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս:

24. Դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը կատարվում է ապրանքի վրա նախատեսված տեղերում սոսնձման միջոցով փակցնելով դրոշմանիշը սույն կարգի N 5 հավելվածում նշված ձևով: Ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող սոսինձը պետք է բացառի ակցիզային դրոշմանիշերի բազմակի օգտագործման հնարավորությունը` առանց վնասելու ակցիզային դրոշմանիշի ամբողջականությունը:

25. Դրոշմավորված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմանիշ:

26. Արգելվում է դրոշմավորումը կատարել սույն կարգի N 5 հավելվածում նշված ձևերին չհամապատասխանող տեսքով:

 

IV. Դրոշմավորման ենթակա ապրանքների ձԵՎակերպումը

 

27.Հայաստանի Հանրապետության մաքսային կետերում դրոշմավորման ենթակա ապրանքներին ուղեկցող մաքսային փաստաթղթերը (փոխադրման ամփոփագիրը) լրացնելիս «մաքսային նշումները» մասում նշվում են ակցիզային դրոշմանիշերի թիվը, դրանց ստացման անդորրագրի համարն ու տալու ժամկետը:

28. Ի լրումն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի` տարածաշրջանային մաքսատուն են ներկայացվում նաև ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին հայտարարատուի դիմումն ու դրանց ձեռքբերման անդորրագիրը կամ կրկնօրինակը` հաստատված մաքսատան կողմից:

29. Բեռի զննման ժամանակ մաքսային մարմնի պաշտոնատար անձն ստուգում է նաև ակցիզային դրոշմանիշերի սույն կարգով նախատեսված դրոշմավորման կանոնների ճշտությունը:

30. Մաքսային ձևակերպումների ժամանակ բեռնամաքսային հայտարարագրում կատարվում են համապատասխան նշումներ ակցիզային դրոշմանիշերի թվի, ստացման անդորրագրի համարի և տալու ժամկետի վերաբերյալ:

 

V. Հայտարարատուի կողմից չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման կարգը

 

31. Չօգտագործված կամ վնասված դրոշմանիշերը ենթակա են վերադարձման սույն կարգով սահմանված դեպքերում և ժամկետներում:

32. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը վերադարձվում են`

ա) դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման (գործունեության դադարեցման) դեպքում մինչև լուծարային ակտի ստորագրումը.

բ) օտարերկրյա պայմանադիր կողմի (կոնտրագենտի) հետ կնքված համապատասխան պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվություն ներկայացնելու համար սահմանված ժամկետին հաջորդող 10-օրյա ժամկետում:

33. Ներմուծողը դրոշմավորման ժամանակ վնասված ակցիզային դրոշմանիշերը պարտավոր է ներկայացնել տարածաշրջանային մաքսատուն: Դրանք պետք է փակված լինեն առանձին էջերի վրա` ապահովելով հետևյալ պայմանները`

ա) ակցիզային դրոշմանիշերը պետք է փակցվեն առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան, համարը և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացվեն.

դ) ներմուծողի կողմից վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

34. Ներմուծողը չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար տարածաշրջանային մաքսատուն ներկայացնում է`

ա) դիմում ակցիզային դրոշմանիշերի վերադարձման և դրանց համար վճարված գումարի վերադարձման համար` դրանում առանձին նշելով ակցիզային դրոշմանիշերի վերադարձման պատճառները.

բ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման անդորրագրի պատճենը.

գ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար ներկայացվող դիմումի պատճենը:

Տարածաշրջանային մաքսատան պետը ներկայացված փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն է ներկայացնում առաջարկություն գումարը վերադարձնելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է տարածաշրջանային մաքսատան պետի առաջարկությունը և ընդունում որոշում` հետ ընդունված ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը վերադարձնելու մասին: Դրական որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ակցիզային դրոշմանիշերի համար վճարված ամբողջ գումարը վերադարձվում է:

Սույն կետում նշված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար դիմումի մերժման կամ մասնակի մերժման դեպքում տարածաշրջանային մաքսատները ներկայացնում են դիմումի մերժումը հիմնավորող պատճառները:

35. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը չվերադարձնելու կամ տարածաշրջանային մաքսատան կողմից սույն կարգին համապատասխան հետ չընդունելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունն իրականացնում է օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրում նշված ներմուծման ենթակա չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշերի թվին համապատասխան ապրանքների ներմուծման համար օրենքով սահմանված պարտադիր վճարների (հարկերի, պարտադիր այլ վճարների) գանձում և փոխանցում Հայաստանի Հանրապետության բյուջե:

36. Հետագայում սույն կարգի 16-րդ կետով սահմանված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման ժամկետը լրանալու օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում գանձվում է օրենքով սահմանված կարգով ներմուծված ապրանքների համար հաշվարկված պարտադիր վճարների (հարկերի, պարտադիր այլ վճարների) գումարների և 35-րդ կետում նշված կարգով վճարված գումարների տարբերությունը: Այդ տարբերության բացասական լինելու դեպքում այն ենթակա է վերադարձման կամ հաշվանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում ապրանքների չներմուծման դեպքում հաշվարկված և վճարված պարտադիր վճարների (հարկերի, պարտադիր այլ վճարների) գումարները ենթակա չեն հաշվանցման:

 

VI. Եզրափակիչ դրույթներ

 

37. «Տարանցիկ փոխադրում», «անմաքս առևտրի խանութ», վերաարտահանման նպատակով «մաքսային պահեստ» կամ սույն կարգով նախատեսված դեպքերում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով հայտարարագրվող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները ենթակա չեն դրոշմավորման:

38. Չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքները «տարանցիկ փոխադրում» ռեժիմով տեղափոխվելու դեպքում ենթակա են պարտադիր մաքսային ուղեկցման:

39. Չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքների ժամանակավոր ներմուծում կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ ապրանքները ներմուծվում են նմուշային թվով ցուցահանդեսներում, տոնավաճառներում, միջազգային հանդիպումների կամ համանման այլ միջոցառումների ժամանակ ցուցադրելու համար` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համաձայնեցված թվով:

40. Նախկինում «ազատ շրջանառության համար» ներմուծված դրոշմավորված ապրանքների արտահանման (վերաարտահանման) դեպքում ակցիզային դրոշմանիշերը վնասվում են, որպեսզի անհնար դառնա այդ ապրանքների օգտագործումը (իրացումը) Հայաստանի Հանրապետության տարածքում:

41. Մաքսային հսկողության ներքո գտնվող դրոշմավորված պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից հետ արտահանման դեպքում ակցիզային դրոշմանիշերը մաքսային հսկողության ներքո` մաքսային աշխատողի ներկայությամբ, վնասվում են: Ակցիզային դրոշմանիշերի վնասման վերաբերյալ կազմվում է արձանագրություն` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով, որը ներմուծողը ներկայացնում է ակցիզային դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամանակ: Նշված կարգով վնասված դրոշմանիշերը համարվում են վերադարձված վնասված ակցիզային դրոշմանիշեր: Դրոշմանիշերը վնասելուց հետո հետ արտահանվող ապրանքները ենթակա են պարտադիր մաքսային ուղեկցման` մինչև արտահանման մաքսային կետ:

 

VII. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունԸ

 

42. Դրոշմավորման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը:

 

Հավելված N 1
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ
ապրանքների ակցիզային նոր նմուշի
դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ԵՎ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների

 

Արտադրանքի ծածկագիրը` ըստ  ԱՏԳ
ապրանքային անվանացանկի

Ապրանքախմբի անվանումը

 

22.04, 22.05, 22.06 խաղողի և այլ գինիներ, գինենյութ
22.07 սպիրտային, բացառությամբ 5 լիտր
տարողությունը գերազանցող տարաներով
ներմուծվող սպիրտի
22.08 սպիրտային խմիչք
24.02 ծխախոտի արտադրանք

 

Հավելված N 2
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ
ապրանքների ակցիզային նոր նմուշի
դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ _________________________________________ պետին

(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

 

Գրանցման N _________  __________ թ.

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ոգելից խմիչքի համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման

________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն,

________________________________________________________

բանկային տվյալները, ՀՏՀՀ-ի համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

խնդրում է տրամադրել ակցիզային դրոշմանիշեր`

_________________________ հատ ____________________ գումարի չափով:

 

Ընդհանուր գումարը ___________________________________________

(տառերով)

 

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են ___________________________

(ապրանքի անվանումը, թիվը)

_________________________________________________________

_________________________________________________________

Տվյալ ապրանքատեսակները գնվում են N _______ պայմանագրով,   ________ թ.

______________________________________ կազմակերպությունից և կհասցվեն

______________________________________________________ պահեստ:

Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ____________ հաշվին

_________ վճարման հավաստագրով,  _______ թ. և վճարված գումարը կազմում է

_________________________________________________________

տառերով)

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

Մաքսատան նշումները միջոցների
մուտքագրման մասին

Մաքսատան նշումները երաշխիքի
ընդունման մասին 

______________________
(երաշխիքը տվողի անվանումը)

______________________
(գումարը)

______________________
(մաքսային ձևակերպումների վերջնական ժամկետը)

 

 

Հավելված N 3
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ
ապրանքների ակցիզային նոր նմուշի
դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ _________________________________________ պետին

(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

 

Գրանցման N _________  __________ թ.

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման

________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն,

________________________________________________________

բանկային տվյալները, ՀՏՀՀ-ի համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

խնդրում է տրամադրել ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշեր.

_________________________ հատ __________________ գումարի չափով:

 

Ընդհանուր գումարը ___________________________________________

(տառերով)

 

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են ___________________________

(ապրանքի անվանումը, նկարագիրը, թիվը)

_________________________________________________________

 

Տվյալ ապրանքատեսակները գնվում են N _______ պայմանագրով,  ________ թ.

____________________________________կազմակերպությունից և կհասցվեն

_________________________________________________ պահեստ:

 

Դրոշմավորումն իրականացվելու է ________________ կազմակերպության

________________________________________________ գործարանում:

(գործարանի գտնվելու երկիրը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները)

 

Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է_____________ հաշվին

_________ վճարման հավաստագրով,  _______ թ. և վճարված գումարը կազմում

է _______________________________________________________

(տառերով)

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

__________________
(ստորագրությունը)

__________________
(անունը, ազգանունը)

Կ. Տ.

_____ ___________ թ.

 

Հավելված N 4
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ
ապրանքների ակցիզային նոր նմուշի
դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՊԵՆ _________________________________________ պետին

(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

 

Ա Ն Դ Ո Ր Ր ԱԳ Ի Ր

 

ակցիզային դրոշմանիշերի ստացման

 

Գրանցման N _________ __________ թ.

 

 _________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն,

__________________________________________________________

բանկային տվյալները, ՀՏՀՀ-ի համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Ակցիզային դրոշմանիշեր`

________________ հատ` _____________________________ գումարի չափով:

__________________________________________________________

(թիվը, համարները, սերիան, տեսակը)

__________________________________________________________

(թիվը, համարները, սերիան, տեսակը)

__________________________________________________________

(թիվը, համարները, սերիան, տեսակը)

__________________________________________________________

(թիվը, համարները, սերիան, տեսակը)

Ընդհանուր գումարը` ____________________________________________

(տառերով)

Դրոշմանիշերը բաց թողնող աշխատող

______________ ______________

(ստորագրություն)

 (անունը, ազգանունը)

Ստացավ ____________________________________________________

(պաշտոնը, անունը ազգանունը)

__________________________________________________________

N ______________ լիազորագրով ________________________ թ.

Անձնագիր _______________ N _______________ տրված ______________

__________________________________________________________

Ստացա ___ ____________ թ.

___________________
(ստորագրությունը)


Մաքսատան


Ստացող կազմակերպություն

Կ. Տ.

   

Հավելված N 5
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող
ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ
ապրանքների ակցիզային նոր նմուշի
դրոշմանիշերով պարտադիր
դրոշմավորման կարգի

 

Ակցիզային դրոշմանիշերի փակցման ձԵՎը

 

Ներմուծեք նկարագրությունը_18289

 

Ցելոֆանապատված ծխախոտի տուփերի համար ակցիզային դրոշմանիշը փակցվում է անմիջապես ծխախոտի տուփի վրա (ցելոֆանի տակ):

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան