Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ.474
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2007 թվականի N 303-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմն ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 1679-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում հաստատել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անհատական կազմը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 15
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մարտի 1-ի N 303-Ն որոշման


«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 30-ի N 1679-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության առաջին բաժնի վարիչ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչության պետ

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կոնցեսիոն գործակալության պարտավորությունների կատարման հսկողության բաժնի պետ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի պահպանության վարչության պետ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի երկրաբանական գործակալության պետ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի պետ»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան