Գլխավոր տեղեկություն
Համար
N 1465-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.12.2004-10.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.04/18(542) Հոդ.1237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 նոյեմբերի 2004 թվականի N 1465-Ն

 

«ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ԵՎ ԼՐԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակը` համաձայն հավելվածի:

2. 2004 թվականի նոյեմբերի 4-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշման

 

«ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Նկատի ունենալով, որ`

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է ներքին, միջազգային և այլ հեռահաղորդակցությունների ծառայությունների մատուցման լիցենզավորում և դրա հետ կապված հարցերի կարգավորումը.

«Արմենիա տելեֆոն կոմպանի» համատեղ ձեռնարկությունը (Լիցենզառու), համաձայն 1994 թվականի հոկտեմբերի 1-ի հիմնադիր պայմանագրի, հիմնադրվել է շահագործելու և զարգացնելու (վերակառուցելու) Հայաստանի ներպետական և միջազգային հեռահաղորդակցության ցանցերը և Հայաստանի Հանրապետությունում մատուցելու այնպիսի ծառայություններ, որոնց համար ըստ պատշաճի լիազորված է.

Կարգավորողը 1995 թ. փետրվարի 27-ին Լիցենզառուին տրամադրել է թիվ 60 լիցենզիան` լիազորելով նրան մատուցել Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության որոշակի ծառայություններ.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1997 թ. հունիսի 25-ին փոփոխել և վերախմբագրել է թիվ 60 լիցենզիան` լիցենզավորվողի կողմից Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման ոլորտում վերջինիս իրավունքներն ու պարտավորությունները ճշգրտելու համար, և նպատակ ունենալով հստակեցնել այն դրույթներն ու պայմանները, որոնց համաձայն նշված ծառայությունների ոլորտը պետք է կանոնակարգվի Կարգավորողի կողմից:

Տարբեր վեճեր, հարկադրման վարույթներ և արբիտրաժային գործեր են առաջացել Լիցենզիայի դրույթների և պայմանների իրականացման վերաբերյալ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշակի փոփոխություններ և լրացումներ են նախատեսվել թիվ 60 լիցենզիայում:

Ուստի, սույնով թիվ 60 լիցենզիան լրացվում և վերահաստատվում է և Երկրորդ վերախմբագրման ամսաթվից լինելու հետևյալը`

 

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Լիցենզիան, ինչպես նաև Լիցենզառուի` դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները պետք է մեկնաբանվեն հետևյալ սահմանումներին համապատասխան`

Փոխկապակցված անձ` անձ, որն (ուղղակիորեն կամ անուղղակիորեն) սեփականության իրավունքով ունի կամ հսկում է մեկ այլ անձի, պատկանում կամ հսկվում է այլ անձի կողմից, կամ այլ անձի հետ միասին գտնվում է ընդհանուր սեփականության կամ հսկողության ներքո: Սույն սահմանմամբ սեփականության իրավունքով ունենալը համարժեք է 10%-ից ավելի բաժնային մասնակցություն կամ դրա համարժեքն ունենալուն:

Կարգավորող` տրանսպորտի և կապի նախարարություն կամ որևէ այլ մարմին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված է կարգավորելու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը:

Հայաստանի սպառողական գների ինդեքսը` Հայաստանի Հանրապետության կառավարության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության (կամ նրա իրավահաջորդի) կողմից Հայաստանի Հանրապետության համար պարբերաբար հրատարակված սպառողական գների ինդեքս կամ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի հրատարակում այդպիսի ինդեքս, Միջազգային արժութային հիմնադրամի կողմից հրատարակված Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքս:

Հիմնական հեռախոսային ծառայություն` ներպետական կամ միջազգային հանրային հեռահաղորդակցության ծառայության մատուցում, որն ամբողջությամբ կամ մասնակի կազմված է իրական ժամանակում կամ իրական ժամանակին մոտ ժամանակում իրականացվող երկկողմ ձայնային հաղորդակցությունից` անկախ դրա հիմքում դրված տեխնոլոգիայից (ներառյալ ինտերնետային պրոտոկոլը), որի համար ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է Հայաստանի հանրային համակցված ցանցը: Ձայնային հաղորդակցությունը, որը փոխարկվել է տվյալների հաղորդակցության, բացառվում է այս սահմանումից միայն այն դեպքում, երբ այդ հաղորդակցությունը (i) ծագել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձնական համակարգչից, որի վրա տեղադրված է ձայնը տվյալների փոխարկող ծրագիր և (ii) հաղորդակցությունը նախատեսված է զանգահարող կողմի անձնական օգտագործման համար, այլ ոչ երրորդ անձանց վճարի դիմաց տրամադրելու համար:

Մրցակցային ծառայություններ` հեռահաղորդակցության ծառայություն, որը կարող է տրամադրվել երկու կամ ավելի անձանց կողմից:

Ծախսումների գնահատում` որոշակի ծառայության կատեգորիային բաժին ընկնող կապիտալ, գործառնական և պահպանման ծախսումները, ամորտիզացիոն մասհանումները, ինչպես նաև դրան ուղղակիորեն առնչվող այլ ծախսումները, որոնք ուղեկցվում են տվյալ ծառայությունը բնորոշող ծավալների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությամբ: Կարգավորողը պետք է Լիցենզառուի հետ քննարկի ծախսումների գնահատումը ներկայացնելու պատշաճ ֆորմատը, ընդ որում, այն պետք է խելամտորեն իրագործելի լինի մինչև Լիցենզառուի կողմից սույն Լիցենզիայով սահմանված ժամկետներում ծախսումների առանձնացված հաշվառման համակարգի ներդնելը: Կարգավորողը պետք է ընդունի ծախսումների գնահատումը ներկայացնելու ֆորմատը հաստատող որոշումը ոչ ուշ, քան 2005 թվականի հունիսի 30-ը:

Բաժանորդ` անձ, որը վճարում է հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու համար:

Բաժանորդի բնակավայրի սարքավորումներ` անձի բնակավայրում շահագործվող սարքավորումներ` հեռահաղորդակցությունն սկզբնավորելու, ուղղելու կամ ավարտելու համար:

Թվային կապուղիների կիլոմետրեր` թվային կապուղիների քանակը` փոխանցված պղնձյա կամ մանրաթելային մալուխներով (կաբելներ) կամ միկրոալիքներով` բազմապատկած նշված մալուխների կամ միկրոալիքների ծածկույթի կիլոմետրերով:

Թվայնացում` որոշված քաղաքային տարածաշրջանի կամ գյուղի միացումը լիցենզավորվողի հանրային համակցման ցանցի թվային հեռախոսակայանին` մեկ կամ մեկից ավելի հեռախոսագծերով:

Ներպետական ծառայություն` հեռահաղորդակցության ծառայություն, որը մատուցվում է բացառապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող ծագման և ավարտի կետերի միջև:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ` 1995 թ. մարտի 1-ը` Լիցենզառուի` պետական ռեգիստրում գրանցման ամսաթիվը:

Առաջին վերախմբագրման ամսաթիվ` 1998 թ. մարտի 3-ը:

Ֆորս մաժոր` կողմերի կամքից անկախ առաջացած կորուստ, վնասվածք, ուշացում, պատահական դեպքեր` ներառյալ պատերազմ, փոթորիկ, հրդեհ, երկրաշարժ կամ բնության այլ արհավիրքներ, էմբարգոներ, Կառավարության արգելքներ կամ գործադուլներ:

Ամբողջովին վերաբալանսավորված սակագին` Հիմնական ծառայության յուրաքանչյուր տեսակի (տեղական, միջքաղաքային, միջազգային և այլ) սակագին, որը հիմնված է այդ ծառայությունը մատուցելու ուղղակի և անուղղակի ծախսումների (ներառյալ ներդրումների խելամիտ վերադարձելիության) վրա, որը որոշվում է ծախսումների (ինքնարժեքի) որոշման միջազգայնորեն ընդունված եղանակներով:

Կառավարություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես որ այն ժամանակ առ ժամանակ կձևավորվի:

Շարժական կապի գլոբալ համակարգ կամ GSM` Հեռահաղորդակցության ստանդարտների եվրոպական ինստիտուտի կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակվող GSM-ի (Global System for Mobile communications) տեխնիկական սպեցիֆիկացիաներին համապատասխան ստեղծված միջազգային բջջային ռադիոկապի համակարգ, որն օգտագործվում է 900 և 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում (կամ դրանցից որևէ մեկում) հանրային շարժական կապի ծառայություններ մատուցելու համար:

Տեղեկատվական ծառայություն` հեռահաղորդակցության միջոցներով տեղեկատվություն ստեղծելու, ձեռք բերելու, պահեստավորելու, ձևափոխելու, մշակելու և վերհանելու, օգտագործելու կամ մատչելի դարձնելու հնարավորություն ընձեռելը: Այն ներառում է նաև էլեկտրոնային հրատարակչությունը, բայց չի ներառում ցանցի ղեկավարման, հսկողության, շահագործման, ինչպես նաև հեռահաղորդակցության ծառայության ղեկավարման համար այդպիսի հնարավորության որևէ օգտագործում:

Տվյալների արբանյակային ստացման միջազգային ծառայություններ` տվյալների ստացման ծառայություններ, որոնք առաջարկվում են արբանյակից ստացման (downlink) միջոցով, այսինքն` վերգետնյա մեկ կամ ավելի կայանների կամ ստացողների հետ արբանյակի կապի միջոցով:

Միջազգային ծառայություն` հեռահաղորդակցության ծառայություն, որը մատուցվում է մի կողմից` Հայաստանում սկիզբ առնող և (կամ) ավարտվող (ըստ Հավելված Դ-ի) և, մյուս կողմից` Հայաստանից դուրս սկիզբ առնող և (կամ) ավարտվող կետերի միջև:

Լիցենզիա` թիվ 60 լիցենզիան, ինչպես որ այն լրացվել և վերահաստատվել է Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ:

Տեղական զանգերի տարածք` տարածք, որը նախատեսված է Կարգավորողի կողմից հաստատված Լիցենզառուի տեղական սակագներով: Տեղական զանգերի տարածքը որևէ դեպքում չի կարող դուրս գալ քաղաքի սահմաններից:

Շարժական արբանյակային ծառայություն կամ MSS` ծառայություն, որը մատուցվում է հաղորդակցության արբանյակների ցանցի միջոցով և նախատեսված է շարժական և տեղափոխելի անմալուխ հեռախոսների հետ օգտագործման համար, ներառյալ օդանավագնացային MSS, ցամաքային MSS և ծովային MSS:

Ազգային ռոումինգային ծառայություններ` GSM ծառայությունների վերավաճառքը Հայաստանի Հանրապետության տարածքում GSM մեկ օպերատորի կողմից GSM մեկ այլ օպերատորի, որը հնարավորություն է տալիս երկրորդի հաճախորդներին օգտագործել առաջին օպերատորի GSM ցանցը ելից զանգեր կատարելու կամ մտից զանգեր ընդունելու համար:

Ցանց` հաղորդման հարմարություններ կամ համակարգ, իսկ համապատասխան դեպքերում` համակցման կամ ուղղորդման սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս ազդանշաններ հաղորդել մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ էլեկտրամագնիսական այլ միջոցներով, ներառյալ արբանյակային ցանցը, ֆիքսված (շղթաների համակցված կամ փաթեթային համակցված, ներառյալ ինտերնետային ցանցը) և շարժական կապի ցամաքային ցանցը:

Օպերատոր` անձ, որը Կարգավորողի կողմից պատշաճ կերպով լիազորված է լինելու հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար օգտագործվող ցանցի սեփականատեր և շահագործող:

Անձ` որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

Մասնավոր ցանց` հանրային համակցման ցանցին չմիացված հեռահաղորդակցության ցանց (բացառությամբ` ինչպես որ թույլատրված է), որը շահագործվում է միայն օպերատորի, նրա աշխատողների և փոխկապակցված անձանց կողմից ուղարկվող և ստացվող հաղորդագրությունների փոխանցման համար:

Հանրային շարժական ծառայություն` ռադիոհեռահաղորդակցության այնպիսի ծառայություններ, որոնց դեպքում ծառայություն մատուցողները իրավասու են հանրությանն առաջարկել և վարձով տրամադրել շարժական հեռահաղորդակցության ծառայություններ, ներառյալ բջջային հեռախոսային ծառայություն, փեյջինգ, անձնական հաղորդակցության ծառայություններ, մասնագիտացված շարժական ռադիո, GSM, շարժական արբանյակային ծառայություններ կամ շարժական այլ ռադիոծառայություններ, որոնց համար կարող են լիցենզիաներ տրամադրվել և հաճախականություններ հատկացվել համապատասխան պետական մարմինների կողմից: Հավելյալ պարզության նպատակով հստակեցվում է, որ այս սահմանումը չի ներառում տվյալների ֆիքսված կամ սահմանափակ շարժական անմալուխ հասանելիության ծառայությունները (ինչպիսին օրինակ «WIFI»ն է), նույնիսկ եթե տվյալ ծառայությունը ենթակա է լիցենզավորման և համապատասխան պետական մարմնի կողմից հաճախության հատկացման:

Հանրային համակցման ցանց` հեռահաղորդակցության ցանց, որը բաղկացած է Հայաստանի Հանրապետության հանրությանը հիմնական հեռախոսային և այլ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար օգտագործվող ամբողջությամբ փոխկապակցված փոխանցման և համակցման սարքավորումների ցանցից:

Հանրային հեռահաղորդակցությունների օպերատոր` անձ, որը մատուցում է հանրային հեռահաղորդակցության ծառայություններ և լիազորված է հիմնադրելու, շահագործելու և զարգացնելու անհրաժեշտ ցանցեր:

Հանրային հեռահաղորդակցությունների ծառայություններ` հանրության պահանջները բավարարելու նպատակով մատուցված հեռահաղորդակցությունների ծառայություններ:

Իրական ժամանակ կամ իրական ժամանակին մոտ ժամանակ` այնպիսի ուղիներով փոխանցվող հաղորդում, որոնց բնորոշ է յուրաքանչյուր ուղղությամբ 400 միլիվայրկյանից պակաս ցանցային ուշացումներ, կամ ավելի երկար ուշացումներ, եթե Կարգավորողը գտնում է, որ հաղորդակցության կողմերն այդ դեպքում ևս ընկալում են հաղորդակցությունը որպես իրական ժամանակում տեղի ունեցող:

Ներդրումների խելամիտ վերադարձելիություն` Լիցենզառուի արդյունավետ կառավարման հիման վրա կատարված ներդրումների խելամիտ արժեքի տնտեսագիտական վերադարձելիությունը` հաշվի առնելով նաև այն ներդրումները, որոնք ամբողջությամբ կամ մասամբ ոչ խնայողական կամ անարդյունավետ են դարձել տեխնոլոգիաների առաջընթացի կամ հանրային քաղաքականության փոփոխության արդյունքում:

Վերաբալանսավորման ժամանակահատված` Երկրորդ վերախմբագրման ամսաթվից սկսվող և դրանից հինգ (5) տարի հետո ավարտվող ժամանակահատվածը, որի ընթացքում Լիցենզառուն կարող է տեղական, միջքաղաքային զանգերի և բաժանորդագրման ծառայությունների, միջազգային և այլ ծառայությունների համար գանձվող սակագները Կարգավորողի կողմից սահմանված կանոնների և ընթացակարգերի համաձայն աստիճանաբար ճշգրտել այնպես, որ ինքնարժեքը որոշելու միջազգայնորեն ընդունված եղանակներն օգտագործելով սակագները համապատասխանեցվեն նման ծառայություններ մատուցելու ինքնարժեքին:

Փոխկապակցման օրինակելի վճարներ` փոխկապակցման ստանդարտ դրույքաչափեր և վճարներ, որոնք Լիցենզառուն գանձելու է այլ օպերատորներից` սահմանված ժամանակահատվածում իր ցանցերը ամբողջությամբ կամ մասամբ օգտագործելու և հարակից ծառայություններից օգտվելու համար (առանց ներառելու ոչ ստանդարտ պահանջները բավարարելու համար անհրաժեշտ շեղումները, ներառյալ դրա համար անհրաժեշտ հատուկ շինարարությունը), որոնք ամեն դեպքում ենթակա են Կարգավորողի հաստատմանը, եթե վեճ է ծագում:

Արբանյակ` երկինք-երկինք, երկինք-երկիր կամ երկիր-երկիր հեռահաղորդակցություն կամ զանգվածային լրատվություն տրամադրելու նպատակով երկրի օրբիտայում գտնվող սարքավորում:

Երկրորդ փոփոխման ամսաթիվ` 2004 թ. նոյեմբերի 4-ը:

Շարժական մասնագիտացված ռադիոծառայություն կամ SMRS` վարձակալության նպատակով երրորդ անձանց ցամաքային շարժական կապի ցանցերի և ծառայությունների տրամադրում, որոնք օգտագործում են մայրուղային (trunked) ռադիոհամակարգեր, որոնք հսկվում են կենտրոնական պրոցեսորի կողմից, որոնք շարժական և տեղափոխելի ռադիոօգտագործողներին թույլ են տալիս համատեղ օգտագործել համակարգի կրկնիչները: Այդ համակարգերն օգտագործվում են, որպեսզի տարածքում աշխատողներին կամ տրանսպորտային միջոցները (տաքսիներ, բեռնատարներ, շտապ օգնության մեքենաներ և այլն) կապակցեն հիմնական կարգավորման կետի հետ և նույն կազմակերպության կամ դրա փոխկապակցված անձանց այլ օգտագործողների հետ:

Բաժանորդային ծառայություն` բաժանորդագրությամբ մատուցվող հեռահաղորդակցության կամ զանգվածային տեղեկատվական ծառայություն:

Դուստր` ընկերություն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ընկերության:

Համակցում` գործընթաց, որի արդյունքում հեռահաղորդակցության կամ զանգվածային տեղեկատվության հաղորդագրությունները փոխանակվում են բաժանորդների միջև:

Հեռահաղորդակցություններ` օգտագործողի ընտրած տեղեկատվության փոխանցում օգտագործողի ընտրած կետի հետ կամ կետերի միջև` առանց ուղարկվող և ստացվող տեղեկատվության ձևի և բովանդակության փոփոխման:

Հեռահաղորդակցության ծառայություն` հեռահաղորդակցության ցանցերի, ներառյալ հաղորդման հարմարությունների և առնչվող սարքավորումների կամ դրանց միջոցով հեռահաղորդակցության վարձով տրամադրում:

Հեռախտություն` հարյուր (100) բնակչին բաժին ընկնող Հայաստանի Հանրապետությունում շահագործվող հեռախոսագծերի քանակը:

Վերջնակետային սարքավորում` սպասարկվող տարածքում տեղադրված հեռահաղորդակցության որևէ սարքավորում, որի միջոցով հաղորդագրությունները սկսվում են հաղորդվել կամ վերջնականապես ընդունվում են:

Տրանս-Հայաստան օպտիկական համակարգի նախագիծ` Հայաստանի Հանրապետության հյուսիսային սահմանից հարավային սահման ներկայումս կառուցվող ստորգետնյա օպտիկական մանրաթելային ցանց, որը ներառում է Երևանը և քսանհինգ (25) այլ քաղաքային տարածաշրջաններ:

Քաղաքային տարածաշրջան` որոշակի քաղաքի սահմաններում գտնվող տարածք:

Գյուղ` բնակավայր, որտեղ առկա է ոչ պակաս, քան հիսուն (50) և ոչ ավելի, քան տասը հազար (10000) բնակիչ (Երկրորդ վերախմբագրման ամսաթվից առաջ հրապարակված վերջին մարդահամարի տվյալների հիման վրա):

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԵՐԸ

 

3.Ա. Լիցենզիայի տրամադրման հաստատումը

Կարգավորողը վերահաստատում է Լիցենզառուին Լիցենզիայի տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության 25 հունիսի 1997 թ. թիվ 218 որոշման համաձայն, ինչպես որ այն լրացվել և վերախմբագրվել է սույն Լիցենզիայի պայմանների համաձայն:

3.Բ. Առաջին վերախմբագրման ամսաթիվը

Մինչև Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը գործող Լիցենզիան ուժի մեջ է մտել 1998 թվականի մարտի 3-ին (Առաջին վերախմբագրման ամսաթիվ):

3.Գ. Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը

Լիցենզիան այս խմբագրությամբ ուժի մեջ է մտնում 2004 թ. նոյեմբերի 4-ին (Երկրորդ վերախմբագրման ամսաթիվ):

 

4. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՆ

 

4.Ա. Տևողություն

Լիցենզիան ուժի մեջ պետք է լինի Առաջին վերախմբագրման ամսաթվից սկսած` տասնհինգ (15) տարվա ընթացքում:

 

4.Բ. Նորացում

Լիցենզառուի գրավոր դիմումի հիման վրա Լիցենզիան նորացվում է յուրաքանչյուր անգամ լրացուցիչ տասնհինգ (15) տարով, ընդ որում, այդ դիմումը պետք է ներկայացվի ոչ շուտ, քան Լիցենզիայի ընթացիկ ժամկետի ավարտից քսանչորս (24) ամիս առաջ, սակայն ոչ ուշ, քան դրա ավարտից տասներկու (12) ամիս առաջ, եթե ոչ ուշ, քան Լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտից վեց (6) ամիս առաջ Կարգավորողն էական առարկություններ չի ներկայացնում Լիցենզիայի նորացման դեմ: Եթե առարկությունները ներկայացվում են Լիցենզիայի համապատասխան ժամկետի ավարտին նախորդող վեց (6) ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ապա Կարգավորողի կողմից առարկություններ ներկայացնելու վերը նշված ժամկետային սահմանափակումները չեն կիրառվում: Նորացման այդպիսի դիմումների առնչությամբ Լիցենզառուն իրավասու է ստանալ Լիցենզիայի նորացում, եթե Երկրորդ վերախմբագրման ամսաթվից սկսած մինչև նորացման ամսաթիվը Լիցենզառուի գործողությունները բոլոր էական առումներով համապատասխանել են Լիցենզիայի և կիրառելի մյուս օրենքների, իրավական ակտերի և կանոնների դրույթներին: Նորացման դրույթները և պայմանները որոշելիս Կարգավորողը կարող է հաշվի առնել Երկրորդ վերախմբագրման ամսաթվից ի վեր հանգամանքների ցանկացած փոփոխություն` ներառյալ տեխնոլոգիական առաջընթացը: Կարգավորողը պետք է քննարկի ներկայացված դիմումը հնարավորինս սեղմ ժամկետներում` պայմանով, որ Կարգավորողը Լիցենզառուից կարող է պահանջել ցանկացած փաստաթուղթ կամ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք ողջամտորեն անհրաժեշտ են Լիցենզառուի գործունեության վերոնշյալ համապատասխանության ստուգման համար: Լիցենզիայի նորացման համար որևէ վարձ չի գանձվում:

 

4.Գ. Ծառայությունների մատուցման տարածք

Լիցենզիայի համաձայն Լիցենզառուն իրավունք ունի մատուցելու ներպետական, միջազգային, շարժական և այլ հեռահաղորդակցության ծառայություններ ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ դեպի Հայաստան և Հայաստանից դուրս («Ծառայությունների մատուցման տարածք»):

 

4.Դ. Բացառիկ իրավունքի դրույթներ

Եթե այլ բան սահմանված չէ, այն դեպքերում, երբ Լիցենզառուին որոշակի ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք է շնորհվում, Լիցենզառուն ողջ Ծառայությունների մատուցման տարածքում բացառիկ իրավունքի գործողության ժամանակահատվածում կունենա այդպիսի ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունք և պարտականություն: Լիցենզավորվողին շնորհված բոլոր բացառիկ իրավունքները ենթակա են հարկադրման կամ դադարեցման` համաձայն ստորև բերված դադարեցման դրույթների:

Սույն Լիցենզիայով տրված բացառիկ իրավունքների համապատասխան ոչ Կարգավորողը, ոչ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի օրենսդրությամբ լիազորված որևէ այլ մարմին իրավասու չէ որևէ անձի կամ կազմակերպության (բացառությամբ` Լիցենզառուի) իրավասություն վերապահել` տրամադրելու հեռահաղորդակցության այդ բացառիկ ծառայությունները որևէ տեսքով: Որպեսզի Լիցենզառուն ստանա Լիցենզիայով իրեն վերապահված բոլոր իրավունքները, Կարգավորողը պետք է ստանձնի այդ իրավունքների հարկադրումը հետևյալ հանգամանքների երևան գալով: Լիցենզառուն պարտավոր է գրավոր պահանջել Կարգավորողից հարկադրել այդ իրավունքները յուրաքանչյուր դեպքում, երբ Լիցենզառուն կարծում է, որ իր իրավունքներն էականորեն խախտվում են: Ցանկացած նման պահանջ պետք է ուղեկցվի որևէ անձի կամ կազմակերպության կողմից նման իրավունքների խախտմամբ գործելու վերաբերյալ գրավոր առերևույթ այնպիսի ապացույցներով, որոնք բավարար են խելամտորեն ցույց տալու մեղսագրվող խախտումը հաստատող փաստերը: Նման պահանջը ստանալուն պես Կարգավորողը բարեխիղճ ջանքեր կգործադրի, ներառյալ վարչական հետաքննության իր իրավասությունները գործադրելու միջոցով, որպեսզի կանխի կամ դադարեցնի տվյալ անձի կամ կազմակերպության կողմից ցանցի շահագործումը կամ հեռահաղորդակցության որևէ ծառայության տրամադրումը: Կարգավորողը սույն պարբերությամբ իր վրա դրված պարտականությունը կատարած կլինի, եթե բարեխղճորեն գործելով գտնում է, որ պահանջվող հարկադրման գործողությունն անհրաժեշտ կամ տեղին չէ Լիցենզառուի իրավունքներն առկա հանգամանքներում պաշտպանելու համար: Կարգավորողը պարտավոր է նաև քննարկել, ընդունել, իրագործել և հարկադրել ցանկացած կանոններ կամ կանոնակարգեր, որոնք անհրաժեշտ կամ տեղին են Լիցենզառուի բացառիկ իրավունքները պաշտպանելու և դրանց խախտումը կանխարգելելու համար:

Եթե Լիցենզառուն սույն Լիցենզիայի դրույթների համաձայն գտնում է, որ տնտեսապես նպատակահարմար չէ մատուցել որևէ ծառայություն, կամ սպասարկել որևէ տարածաշրջան (բացառությամբ` 5.Բ. կետում նշվածի) և այդ մասին գրավոր տեղեկացնում է Կարգավորողին, ապա Կարգավորողը, Լիցենզառուին 6 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով, կարող է այլ անձի թույլատրել մատուցել այդ ծառայությունը և ստանձնել համապատասխան պարտականությունները վերոհիշյալ տարածաշրջանում: Նման թույլտվությունը չի ազդում Լիցենզառուին Լիցենզիայով տրված որևէ այլ իրավունքի և (կամ) պարտականության վրա:

Կարգավորողը կարող է ժամանակ առ ժամանակ Լիցենզառուին գրավոր հարցում կատարել 5.Ա.1. կետով նախատեսված այն ծառայությունը մատուցելու Լիցենզառուի մտադրության մասին, որը հարցումը կատարելու օրվա դրությամբ չի մատուցվում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում: Կարգավորողը կարող է այլ անձի թույլատրել տրամադրել այդ ծառայությունը և ստանձնել դրա հետ կապված պարտականություններ, եթե` (ա) Լիցենզառուն հարցմանը չի պատասխանում իննսուն (90) օրվա ընթացքում, կամ (բ) Լիցենզառուն Կարգավորողին տեղեկացնում է, որ մտադիր չէ տրամադրել նման ծառայություն, կամ (գ) Լիցենզառուն չի տրամադրում այդ ծառայությունը Կարգավորողի կողմից սահմանված խելամիտ ժամկետում: Կարգավորողի հարցման մեջ պետք է նկարագրված լինի խնդրո առարկա ծառայությունը և թղթակցող պարտականությունները: Վերոգրյալը չի տարածվում 5.Բ. կետում նշված տարածքներում համապատասխան ծառայությունների վրա:

Համարվում է, որ Լիցենզառուին բացառիկ իրավունքների վերապահումը Լիցենզիայով ինքնին չի խախտում Հայաստանի Հանրապետության հակամենաշնորհային կամ այլ օրենքները:

 

4.Ե. Հաճախության հատկացումը

Հաճախությունների մարմինը կառավարում է GSM-ի համար հատկացված տիրույթն ազնվորեն և արդարացիորեն, որպեսզի Լիցենզառուն և GSM որևէ այլ օպերատոր չունենան էական առավելություններ այլ օպերատորների նկատմամբ:

Նշված կառավարումը պետք է` (ա) հաշվի առնի որևէ օպերատորի կողմից մեկ այլ օպերատորի վրա վնասակար ազդեցության հնարավորությունը, (բ) առավելագույն չափով խուսափի այլ պետությունների օպերատորների երկրի արտաքին սահմանների մոտ գտնվելու հետևանքով հնարավոր ազդեցությունից, և (գ) հաշվի առնի, որ հաճախությունների որոշ մասը կարող է օգտագործելի չլինել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

Լիցենզառուն պարտավոր է Երկրորդ վերախմբագրման ամսաթվից վաթսուն (60) օրվա ընթացքում Հաճախությունների մարմնին ներկայացնել ծրագիր, որով կանխատեսվի սահմանափակել Լիցենզառուի GSM ծառայությունների համար հաճախության շերտը 15 ՄՀց-ով և հետագա սահմանափակում` 12.5 ՄՀց-ի և GSM 900 ՄՀց հաճախության օգտագործելի միջակայքի կեսի նվազագույնով: Հաճախությունների մարմինը պարտավոր է Լիցենզառուի կողմից հաճախության հատկացման նման սահմանափակումների առնչությամբ համապատասխան որոշում ընդունել` Լիցենզառուի հիշյալ ծրագիրը ներկայացնելուց վաթսուն (60) օրվա ընթացքում: Լիցենզառուն պարտավոր է առաջնորդվել այդ որոշմամբ` վերոհիշյալ ծրագրի ներկայացումից 21 շաբաթվա ընթացքում (Շերտի Առաջին վերաբաշխման ամսաթիվ) սահմանափակելով GSM ծառայությունների համար իր հաճախությունների շերտը 15 ՄՀց-ով, իսկ Շերտի Առաջին վերաբաշխման ամսաթվից 8 շաբաթվա ընթացքում` սահմանափակելով GSM ծառայությունների համար իր հաճախությունների շերտը 12.5 ՄՀց-ի և GSM 900 ՄՀց հաճախության օգտագործելի միջակայքի կեսի նվազագույնով: Ամեն դեպքում, Լիցենզառուին GSM ծառայությունների համար հաճախության հատկացումները չպետք է երկրորդ GSM օպերատորին` GSM ծառայությունների համար հաճախության հատկացումներից պակաս լինի:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կձեռնարկի բոլոր խելամիտ միջոցները` հաճախության տիրույթի օգտագործման վճարներ սահմանող կարգերը վերանայելու համար, որպեսզի 2004 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ ապահովի ռադիոտիրույթների օգտագործման գանձվող վճարների համապատասխանեցումը Եվրոպական և տարածաշրջանային լավագույն փորձին:

 

4.Զ. Լիցենզառուի կարգավիճակը

Հայաստանում Լիցենզառուի գույքի, եկամուտների և աշխատողների հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն Ա հավելվածում նշված դրույթներին և պայմաններին համապատասխան:

 

5. ԼԻՑԵՆԶԱՌՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.Ա. Ծառայությունների մատուցումը

5.Ա.1. Սույնով (Լիցենզիայի 14 կետի դրույթների գերակայությամբ) Լիցենզառուն լիազորված է Ծառայությունների մատուցման տարածքում մատուցելու ստորև թվարկված ծառայությունները` (ա) Լիցենզիայի Առաջին վերախմբագրման ամսաթվից սկսած տասնհինգ (15) տարվա ընթացքում բացառիկ իրավունքի հիմքերով, իսկ դրանից հետո` (բ) Լիցենզիայի 4.Բ. կետի համաձայն նորացման դեպքում` ոչ բացառիկ իրավունքի հիմքերով.

ա. հանրային համակցված հեռախոսացանցի համար հիմնական հեռահաղորդակցության ծառայությունները, ներառյալ հիմնական տեղական, միջքաղաքային և միջազգային հեռախոսային ծառայությունները, վարձակալած գծի ծառայությունները, միջազգային տարանցման ծառայությունները և միջազգային արբանյակային ծառայությունները.

բ. Լիցենզառուի կողմից տեղադրված կամ սպասարկվող տեղական հեռախոսային ցանցի հիմնական ծառայությունները, ներառյալ մետաղադրամներով, հեռախոսային քարտերով, դեբետային և կրեդիտային քարտերով աշխատող հեռախոսների ծառայությունները.

գ. հանրային շարժական ծառայությունները, բացառությամբ GSM ծառայությունների, շարժական արբանյակային ծառայությունների և հատուկ շարժական ռադիոծառայությունների.

դ. տվյալների հաղորդման միջազգային հասանելիության ծառայություն (ներառյալ միջազգային վարձակալված շղթաների ծառայություն տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության համար) և տեղեկատվական ծառայությունները, ներառյալ զանգի պահումը (call holding), զանգի սպասումը (call waiting), բազմակողմ կոնֆերանս-զանգերը և ձայնային փոստի ծառայությունները, սակայն տվյալների արբանյակային ստացման միջազգային ծառայությունների նկատմամբ բացառիկության որևէ իրավունք չի տարածվելու.

ե. ոչ հիմնական ներպետական կամ միջազգային հեռախոսային ծառայությունները, ներառյալ անվճար խոսակցության ծառայությունը (օրինակ` «800» ծառայությունը).

զ. «Հավաքիր համարը» կամ հավելավճարով ծառայությունները (օրինակ` «900» ծառայությունը).

է. Լիցենզառուի ցանցով լայնաշերտ (broadband) տեսահաղորդման ծառայությունները, ներառյալ մալուխային հեռուստատեսությունը.

ը. ձայնի փոխանցում հանրային Ինտերնետի միջոցով վարձի դիմաց.

թ. ներպետական կամ միջազգային որևէ այլ հեռահաղորդակցության ծառայություն, որը հնարավոր կդառնա մատուցել ապագայում և ուղղակիորեն կմրցակցի 5.Ա.1. կետում նշված ցանկացած ծառայության հետ:

5.Ա.2. Սույնով Լիցենզառուն լիազորված է Ծառայությունների մատուցման տարածքում մատուցելու ստորև թվարկված ծառայությունները ոչ բացառիկ իրավունքով.

ա. եթերով հեռարձակման ծառայությունները.

բ. տվյալների փոխանցման համար վարձակալած գծերով ծառայությունները, միջազգային տելեքսի և հեռագրային ծառայությունները.

գ. բաժանորդի բնակավայրի սարքավորումների վաճառք.

դ. GSM, շարժական արբանյակային և հատուկ շարժական ռադիոծառայությունները` Լիցենզիայի 14.Գ. կետի դրույթների գերակայությամբ.

ե. ներպետական տեղեկատվական ծառայությունները` ներառյալ զանգի պահումը (call holding), զանգի սպասումը (call waiting), բազմակողմ կոնֆերանս-զանգերը, էլեկտրոնային և ձայնային փոստի ծառայությունները 5.Ա.1. կետի դ) ենթակետի դրույթների գերակայությամբ.

զ. տվյալների փոխանցման ծառայությունները` ներառյալ ինտերնետ հասանելիության ծառայությունները, որոնք չեն ընդգրկվել 5.Ա.1. կետի դ) և ը) ենթակետերում.

է. վերջնակետային հեռախոսային սարքավորումների տեղադրում և սպասարկում` ներառյալ մասնավոր ավտոմատ հեռախոսակայանները (PABX)` հյուրանոցների և գործարարության համար.

ը. հեռախոսով և տպագիր տեղեկատու ծառայությունները.

թ. ներկայումս մատուցվող կամ ապագայում մատուցվելիք միջազգային կամ ներքին հեռահաղորդակցության ծառայություններ, որոնք չեն ընդգրկվել 5.Ա.1. կետում ներպետական կամ միջազգային որևէ այլ հեռահաղորդակցության ծառայություն, որը հնարավոր է մատուցել այսօր կամ հնարավոր կդառնա մատուցել ապագայում, բացառությամբ 5.Ա.1. կետում ներառվածների.

ժ. կարճ համարով հատուկ հաղորդակցության ծառայությունները, ինչպիսիք են` արտակարգ իրավիճակների ծառայությունները (հրշեջ ծառայություն, ոստիկանություն և շտապ բուժօգնություն) և այլ ծառայություններ, որոնք կարող են պահանջվել Կառավարության, զինված ուժերի և օդանավակայանային իշխանությունների կողմից` պայմանով, որ Լիցենզառուն Կարգավորողի ընդունած կանոնակարգերին համապատասխան պարտավոր կլինի այդ ծառայությունները տրամադրել:

5.Ա.3. Լիցենզառուն պարտավոր է համագործակցել Կարգավորողի հետ վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետությունը հաղորդակցության միջազգային կազմակերպություններում ներկայացնելու հարցում: Կարգավորողը մնում է Միջազգային արբանյակային կազմակերպության («INTELSAT») ստորագրող կողմը և Լիցենզառուին է պատվիրակում հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման գործառնական պարտականությունները, ներառյալ INTELSAT-ի ծառայությունների պատվիրումը և դրանց դիմաց վճարումը: Սույն դրույթի որևէ կետ չի արգելում Լիցենզառուին պայմանագրեր կնքելու INTELSAT-ի իրավահաջորդների, ներառյալ «Intelsat Global Sales and Marketing Ltd.» հետ:

 

5.Բ.

Զարգացման պարտականությունները (ցանցի վերակառուցմանը և զարգացմանը վերաբերող պարտականությունները)

5.Բ.1. Լիցենզառուն պարտավոր է կատարել հետևյալ պահանջները.

ա. Առաջին վերախմբագրման ամսաթվի հինգերորդ տարելիցի դրությամբ տեղադրել քսան հազար (20.000) կիլոմետր թվային կապուղի (բացի Տրանս-Հայաստան օպտիկական համակարգի ծրագրով նախատեսվածից),

բ. Սկսած 2005 թվականի դեկտեմբերի 31-ից Լիցենզառուն պարտավոր է Եվրոպայում հաստատված և անմիջապես հասանելի տեխնոլոգիայի միջոցով հեռախոսային ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետության 800 գյուղերում` հետևյալ չափանիշներին համապատասխան. ըստ բնակչության թվաքանակի դասակարգված գյուղերի յուրաքանչյուր դասի համար հեռախոսային գծերի նվազագույն քանակը (որը որոշվում է` բաժանելով տվյալ դասի համար տեղադրված հեռախոսագծերի ընդհանուր քանակն այն գյուղերի ընդհանուր թվին, ուր ապահովված է հեռախոսային ծառայությունը) պետք է լինի հետևյալը`

 

Բնակչության թվաքանակ

Տեղադրված հեռախոսագիծ

6.000-10.000

700

4.000-5.999

450

2.000-3.999

250

500-1.999

100

100-499

25

51-99

2

 

գ. 2006 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է 5.Բ.1. կետի բ) ենթակետի չափանիշներին համապատասխան հեռախոսային ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետության բոլոր գյուղերում.

դ. Առաջին վերախմբագրման ամսաթվի ութերորդ տարելիցից հետո Լիցենզառուն պարտավոր է ապահովել Կարգավորողի կողմից սահմանված ունիվերսալ ծառայության պարտականությունները: Այդ պարտականությունները սահմանելիս Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել ֆինանսական, տեխնիկական և հաճախորդների պահանջարկի համապատասխան նկատառումները.

ե. Առաջին վերախմբագրման ամսաթվի ութերորդ տարելիցի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է արդիականացնել մարզերում տեղադրված 70.000 անալոգային գծերը` հնարավորություն ընձեռելով միջքաղաքային և միջազգային զանգերի դեպքում զանգահարել ավտոմատ եղանակով.

զ. 2006 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է ավարտի հասցնել Հայաստանի Հանրապետության տարածքում 800 գյուղերի թվայնացումը.

5.Բ.2. 2005 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում ապահովել 20:100 հեռախտություն, ընդ որում, այդ հեռախտությունը չափվելու է բաժանորդներին փաստացի միացված հեռախոսագծերի թվի և առկա բնակչության ընդհանուր թվաքանակի հարաբերությամբ` օգտագործելով Երկրորդ վերախմբագրման ամսաթվից առաջ հրապարակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օգտագործվող` առկա բնակչության թվաքանակի մարդահամարի վերջին տվյալները.

5.Բ.3. Լիցենզառուի կողմից 5.Բ.1. և 5.Բ.2. կետերով նախատեսված պարտականությունների ցանկացած չկատարում կդիտվի կոպիտ խախտում` Լիցենզիայի 10.Դ. կետի իմաստով, եթե այն տեղի չի ունեցել ֆորս մաժորի հետևանքով.

Անկախ վերոգրյալից, եթե Կարգավորողը Լիցենզառուի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա որոշի, որ 5.Բ.1. կետի զ) ենթակետի նպատակները կարող են բավարարվել սպառողի համար տնտեսապես ավելի ձեռնտու կամ շահավետ եղանակով, կամ եթե արդյունքում խախտվելու են 6.Բ.2 կետի նպատակները, ապա այն կարող է համապատասխանաբար փոփոխել Լիցենզառուի հիշյալ պարտականությունը:

Անկախ վերոգրյալից` Կարգավորողը կարող է որոշել, որ 5.Բ.2 կետով նախատեսված պարտավորության չկատարումը Լիցենզառուի կողմից կոպիտ խախտում չէ, եթե Կարգավորողը հանգում է այն եզրակացության, որ կատարելագործված տեխնոլոգիայի ներդրման արդյունքում այդ պարտականությունը կորցրել է արդիականությունը:

 

5.Գ. Փոխկապակցման և միջոցների տրամադրման հետ կապված պարտականությունները

5.Գ.1. Վերջնակետային սարքավորման կապակցում

Լիցենզառուն պետք է միացնի և թույլատրի հանրային համակցման ցանցին ցանկացած այն վերջնակետային սարքավորումների միացումը, որոնք համապատասխանում են Կարգավորողի սահմանած կանոններին և Լիցենզառուի հաստատած խելամիտ տեխնիկական պայմաններին: Լիցենզառուն պարտավոր է միացում ապահովել բաժանորդի տարածքում գտնվող վերջնակետային բլոկի (terminal block) հետ: Լիցենզառուն պարտավոր է նաև թույլատրել իր բաժանորդներին, վերջիններիս հայեցողությամբ, իրենց տարածքում սեփական մալուխ անցկացնել պայմանով, որ այն համապատասխանում է Կարգավորողի սահմանած կանոններին:

5.Գ.2. Օտարերկրյա ցանցերի փոխկապակցումը

Լիցենզառուն իրավասու է միջազգային ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքել օտարերկրյա պետությունների կողմից լիազորված հեռահաղորդակցության օպերատորների հետ: Սույն Լիցենզիայի 5.Ա.1. կետով նախատեսված բացառիկության ժամկետի ընթացքում (Լիցենզիայի 14.Ա կետով նախատեսված փոփոխություններով հանդերձ) Լիցենզառուն բացառիկ իրավասություն կունենա կնքելու նման պայմանագրեր` սահմանը հատող այն ծառայությունների մատուցման համար, որոնք իր բացառիկ իրավունքների առարկան են, ներառյալ հիմնական հեռախոսային ծառայությունը, հանրային շարժական ծառայությունը և տվյալների հաղորդման միջազգային կապի (բացառությամբ տվյալների արբանյակային ստացման) ծառայությունը: Այլ պետությունների հեռահաղորդակցության օպերատորների հետ փոխկապակցման պայմանագրեր կնքելիս Լիցենզառուն պարտավոր է պահպանել ներկայում կամ ապագայում Կառավարության կողմից կնքված համապատասխան միջազգային և երկկողմ պայմանագրերի պահանջները, ինչպես նաև բոլոր այն օտարերկրյա հեռահաղորդակցության օպերատորների հետ փոխկապակցման վերաբերյալ կանոնները, որոնք Կարգավորողը ժամանակ առ ժամանակ կընդունի:

5.Գ.3. Փոխկապակցում այլ ցանցերի կամ օպերատորների հետ

Լիցենզառուն պարտավոր է բավարարել իր հանրային համակցման ցանցի կամ բջջային ցանցի հետ փոխկապակցման բոլոր ողջամիտ պահանջները, որոնք ներկայացվում են հանրային համակցման ցանցերի կամ բջջային ցանցերի պատշաճ լիազորություն ունեցող այլ օպերատորների կողմից` դա անելով տեխնիկապես հիմնավորված կետերում (որոնք որոշվում են Կարգավորողի կողմից, եթե կողմերը համաձայնության չեն հասնում)` պայմանով, որ (1) առաջարկվող փոխկապակցումը տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված է և չի հակասում սույն Լիցենզիայի 5.Ա.1. կետին (ինչը որոշվում է Կարգավորողի կողմից, եթե կողմերը համաձայնության չեն գալիս), և (2) երկրորդ GSM լիցենզիայի տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում Լիցենզառուից չի կարելի պահանջել, որպեսզի նա GSM երկրորդ օպերատորի ցանցին տրամադրի փոխկապակցման ավելի քան երկու (2) կետ Երևանում և ավելի քան երկու (2) կետ Երևանից դուրս:

Տվյալների ծառայություններ մատուցողները, որոնք շահագործում են տվյալների լիցենզավորված ցանցեր, վերաբալանսավորման ժամանակահատվածում չեն կարող պահանջել փոխկապակցում Լիցենզառուի հանրային համակցված ցանցի հետ, այլ կարող են փոխկապակցվել միայն Լիցենզառուի տվյալների ցանցին:

Փոխկապակցման պայմանագրերում պետք է ներառվեն դրույթներ հետևյալի վերաբերյալ.

ա. միացումների կատարման և սպասարկման պահանջվող եղանակի.

բ. տրամադրման ենթակա միացման կետերի քանակի.

գ. ամսաթվերի կամ ժամանակահատվածների, որոնց համար պահանջվում է փոխկապակցում.

դ. արդյունավետ փոխկապակցում թույլ տալու համար փոխանցման անհրաժեշտ ունակության.

ե. ազդանշանի ընդունելի որակ ապահովելու համար պահանջվող որևէ հատուկ պայմանների.

զ. փոխկապակցման արդյունքում կողմերի հնարավոր պարտավորությունների.

է. վճարների և դրույքաչափերի վճարման:

Հակառակը նախատեսող որևէ դրույթից անկախ` փոխկապակցման վերոհիշյալ պարտավորության շրջանակներում Լիցենզառուն պարտավոր է կատարել ցանցերի փոխկապակցումը կարգավորող ներկա և ապագա բոլոր օրենքների պահանջները, ինչպես նաև սույն Լիցենզիայի 5.Գ կետին չհակասող փոխկապակցումը կարգավորող իրավական ակտերի պահանջները:

5.Գ.4. Փոխկապակցման դրույքաչափերի սկզբունքները

Լիցենզառուն տեղական այլ ցանցերի և օպերատորների փոխկապակցման դրույքաչափերը և վճարները սահմանելիս կղեկավարվի հետևյալ սկզբունքներով`

ա. փոխկապակցման ծառայությունների և միջոցների համար դրույքաչափերը և վճարները բոլոր դեպքերում կլինեն ոչ խտրական.

բ. փոխկապակցման դրույքաչափերը և վճարները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության կամ տարրի հետ կապված` ողջ ծառայության գծով լրացուցիչ երկարաժամկետ աճողական ծախսումների և կանխատեսվող ընդհանուր ծախսումների ողջամտորեն բաշխված գումարի վրա (ներառյալ կապիտալի ներգրավման հետ կապված ողջամիտ ծախսումները): Ծախսումների մասին նման տվյալների բացակայության պարագայում վճարները պետք է հիմնված լինեն նմանատիպ պայմաններով այլ երկրներից վերցված համեմատական տվյալների վրա, ինչպիսին է, օրինակ, համապատասխան մանրածախ իրացման դրույքաչափի համեմատ փոխկապակցված օպերատորներին տրվող մեծածախ զեղչի տոկոսները.

գ. Լիցենզառուն պարտավոր է Փոխկապակցման օրինակելի վճարների առաջարկը ներկայացնել Կարգավորողին, որը գործողության մեջ է մտնում վերջինիս կողմից հաստատվելուց հետո: Փոխկապակցման օրինակելի վճարներ սահմանելիս Լիցենզառուն պարտավոր է նաև հետևել Կարգավորողի սահմանած կանոններին և կարգերին, ինչպես նաև փոխկապակցման վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներկա և ապագա օրենքների պահանջներին.

դ. փոխկապակցման վերաբերյալ պայմանները պետք է կանխեն Լիցենզառուի ցանցն այլ ցանցերի կամ համակարգերի կողմից տնտեսապես չհիմնավորված օգտագործելը, կամ 5.Ա.1. կետին հակասելով` առանց ծախսածածկման շրջանցելը.

ե. երկու ցանցերի միջև տրաֆիկից գոյացած փոխկապակցման վճարները պետք է համեմատական լինեն խնդրո առարկա ծառայության արդյունքում փոխկապակցված յուրաքանչյուր օպերատորի գույքի և սարքավորումների օգտագործման աստիճանին.

զ. եթե փոխկապակցման վճարները հիմնված են Լիցենզառուի կողմից իր բաժանորդներից նմանատիպ ծառայությունների դիմաց գանձվող վճարների վրա, ապա փոխկապակցման վճարները պետք է ճշգրտվեն այնպես, որ հաշվի առնեն փոխկապակցվող օպերատորներին մատուցված ծառայությունների հետ կապված ծախսերի խնայողությունը` ի համեմատ վերջնական օգտագործողի.

է. ոչ ուշ, քան 2007 թ. դեկտեմբերի 31-ին Լիցենզառուն պարտավոր է ներդնել Կարգավորողի հաստատմանը ենթակա ծախսումների հաշվառման համակարգ` փոխկապակցման ծախսումները բաշխելու նպատակով: Համակարգի ներդրման արդյունքում ստացված հաշիվները Լիցենզառուի կողմից Կարգավորողի սահմանած ընթացակարգով պետք է կազմվեն և ներկայացվեն սկսած 2008 թվականի սկզբից: Լիցենզառուն պարտավոր է համագործակցելու Կարգավորողի հետ ծախսումների այդ հաշվարկը ստուգելու և ճշտելու գործընթացում:

5.Գ.5. Փոխկապակցման վերաբերյալ վեճերի լուծումը

Կողմերից յուրաքանչյուրը կարող է փոխկապակցման իրավունքների, վճարների կամ այլ պայմանների առնչությամբ վեճերը ներկայացնել Կարգավորողի լուծմանը: Փոխկապակցման բոլոր պայմանագրերի կրկնօրինակները և վեճի առարկայի մանրամասները պետք է տրամադրվեն Կարգավորողին: Կարգավորողը պարտավոր է լուծել փոխկապակցման բոլոր վեճերը` հաշվի առնելով սույն 5-րդ կետի դրույթները և Եվրոպական Միության և նման պայմաններ ունեցող հարևան երկրների լավագույն փորձը: Ամեն դեպքում, փոխկապակցման վեճերի լուծման եղանակը պետք է համապատասխանի փոխկապակցման վեճերի լուծումը կարգավորող ներկա և ապագա բոլոր օրենքների պահանջներին, ինչպես նաև սույն Լիցենզիայի 5.Գ կետին չհակասող իրավական ակտերի պահանջներին:

 

5.Դ.

Տվյալների փոխանցման վարձակալած գծերի ծառայությունների մատուցման ժամկետին առնչվող պարտականություններ

Լիցենզառուն պարտավոր է անմիջապես բավարար տարողունակություն տեղադրել և գործարկել, որն անհրաժեշտ է Լիցենզառուի ցանցի (ներառյալ պորտերի) և առնչվող սարքավորումների միջոցով` «կետից կետ» տվյալների փոխանցման գծերի վարձակալության ծառայությունների շուկայում առկա ներկա և ապագա պահանջարկը բավարարելու համար: Լիցենզառուն պարտավոր է Երկրորդ վերախմբագրման ամսաթվից 60 օրվա ընթացքում նման ծառայությունները մատուցել ի արձագանք այն բոլոր օրինական և պատշաճ կերպով փաստաթղթավորված դիմումների, որոնք ներկայացվել են մինչև Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը: Լիցենզառուն պարտավոր է ստացման պահից 45 օրվա ընթացքում բավարարել այն բոլոր օրինական և պատշաճ կերպով փաստաթղթավորված դիմումների 95%-ը, որոնք ներկայացվել են Երկրորդ վերախմբագրման ամսաթվին կամ դրանից հետո, եթե խորհրդակցություններ անցկացնելուց հետո Կարգավորողը ծառայությունների մատուցման այլ ժամկետներ չի սահմանում:

Լիցենզառուն այս պարտականությունները չի կրի, եթե` (ա) Կարգավորողը հանգում է այն եզրակացության, որ կոնկրետ դիմումը բավարարելու համար լրացուցիչ ժամկետն արդարացնող հատուկ կառույց է պահանջվում, կամ (բ) դիմումը պատշաճ կերպով փաստաթղթավորված չէ, կամ (գ) Կարգավորողը կասեցնում է կոնկրետ դեպքի համար Լիցենզառուի այդ պարտականությունը, քանի դեռ քննարկվում է սույն Լիցենզիայի 4.Դ. կետի 2-րդ պարբերության համաձայն Լիցենզառուի կողմից Կարգավորողին ներկայացված հարկադրման դիմումը:

Եթե հատուկ կառույց է անհրաժեշտ, ապա Կարգավորողը պետք է հաշվի առնի դիմող կողմի պահանջարկի կանխատեսումները և պահանջվող հատուկ կառույցի ծավալն ու ընդունի հետևյալ որոշումներից մեկը`

ա. ազատի Լիցենզառուին վարձակալած գիծ տրամադրելու պարտականությունից.

բ. սահմանի Լիցենզառուի կողմից վարձակալած գիծ տրամադրելու համար նոր ժամկետ.

գ. պահանջի դիմող կողմից վճարել վարձակալած գիծ տրամադրելուն ուղղակիորեն առնչվող ծախսումներն ամբողջությամբ կամ մասամբ.

դ. սահմանի դիմող կողմից Լիցենզառուի օգտին գանձման ենթակա խելամիտ ֆինանսական տույժեր այն դեպքի համար, եթե դիմողի ներկայացրած պահանջարկի կանխատեսումները գերագնահատված են և պահանջված միացումները չեն օգտագործվում:

5.Ե. Հանրային համակցված ցանցի միջոցով տվյալների ծառայություններ մատուցողների հետ կապ հաստատելը

Վերաբալանսավորման ժամանակահատվածում տվյալների ծառայություն մատուցողների (ներառյալ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցողների) հետ Լիցենզառուի հանրային համակցված ցանցի բաժանորդները կարող են կապ հաստատել միակողմանի միացման միջոցով, որը թույլ է տալիս միանալու հիշյալ տվյալների ծառայություններ մատուցողների սարքավորումներին: Ընդ որում, Լիցենզառուն պետք է իրավունք ունենա կանխելու այն տեղեկատվական հոսքը, որը սկսվում է տվյալների ծառայություններ մատուցողի մոտ և ավարտվում է Լիցենզառուի հանրային համակցված ցանցում:

 

6. ՍԱԿԱԳՆԵՐ

 

6.Ա. Հիմնական ծառայությունների նախնական սակագները

Ստորև որպես Հավելված Բ կցվում է Կարգավորողի և Լիցենզառուի միջև համաձայնեցված սակագների աղյուսակը (Սկզբնական վերաբալանսավորման սակագին) հետևյալ Հիմնական ծառայությունների (այսուհետ` «Հիմնական ծառայություններ») համար.

6.Ա.1. Հիմնական տեղական հեռախոսային ծառայություններ

6.Ա.1.ա. միացման վարձը, որը բաղկացած է բնակելի և գործարար բաժանորդներին հանրային համակցման ցանցին միանալու գծի տեղադրման և միացման համար գանձումներից.

6.Ա.1.բ. բնակելի և գործարար բաժանորդների համար մեկ գծի դիմաց հիմնական ամսական վարձավճարների տարբերակները, ներառյալ եթե կիրառելի է տեղական անվճար օգտագործման րոպեների առավելագույն թվաքանակը.

6.Ա.1.գ. տեղական անվճար օգտագործման րոպեների առավելագույն թվաքանակը գերազանցող տևողության և օրվա ժամի վրա հիմնված գանձումները.

6.Ա.2. հիմնական միջքաղաքային հեռախոսային ծառայությունների գանձումները` կախված տևողությունից, օրվա ժամից և շաբաթվա օրվանից.

6.Ա.3. հիմնական միջազգային հեռախոսային ծառայությունների գանձումները` կախված տևողությունից, նշանակետից, օրվա ժամից և շաբաթվա օրվանից.

6.Ա.4. ինտերնետ հասանելիության ծառայության համար հեռախոսագծի օգտագործման գանձումները` կախված տևողությունից, օրվա ժամից և շաբաթվա օրվանից:

 

Վերոնշյալ Հիմնական ծառայություններից բացի բոլոր այլ ծառայությունները սույն 6-րդ կետում անվանվում են «Ոչ-հիմնական ծառայություններ»:

 

Սկզբնական Վերաբալանսավորման սակագները ուժի մեջ են մտնում 2005 թվականի հունվարի 1-ին և ուժի մեջ կմնան մեկ տարի, սակայն Լիցենզառուն ազատ է ցանկացած ժամանակ և առանց նախնական հավանության նվազեցնելու հիմնական միջազգային հեռախոսային ծառայությունների սակագինը` պահպանելով սույն Լիցենզիայի 6.Զ. կետով սահմանված հրապարակման պահանջները և Բ Հավելվածով այդ ծառայությունների համար նախատեսված սակագների նվազագույն չափը:

6.Բ. Հիմնական ծառայությունների սակագնային ճշգրտումները

Յուրաքանչյուր տարի` սկսած 2006 թվականի հունվարի 1-ից, հիմնական ծառայությունների համար նախատեսված Լիցենզառուի սակագները կարող են ճշգրտվել հետևյալ ընթացակարգերով.

6.Բ.1. Յուրաքանչյուր տարի, սկսած 2005 թվականից մինչև 2007 թվականը ներառյալ, մինչև սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին ներկայացնել սակագների առաջարկվող ճշգրտումները` հիմքում դնելով համապատասխան Ծախսումների գնահատականները: Այնուհետև յուրաքանչյուր տարի նման հիմնավորումը պետք է ներառի 6.Ը. կետի համաձայն կիրառված ծախսումների բաշխման մեթոդաբանությանը համապատասխանող տվյալներ:

6.Բ.2. Կարգավորողը պարտավոր է Լիցենզառուի կողմից իր առաջարկությունը ներկայացնելուց հետո 45 օրվա ընթացքում գրավոր որոշում ընդունել, որով կհաստատի կամ կմերժի սակագների առաջարկվող որոշ կամ բոլոր ճշգրտումները` ներառելով առաջարկվող որևէ ճշգրտման դեմ իր առարկության մանրամասն հիմնավորումները: Հիշյալ ժամկետում որոշում չընդունելու դեպքում առաջարկվող սակագինը կհամարվի հաստատված: Քննարկելով Լիցենզառուի առաջարկությունը` Կարգավորողը պետք է հաշվի առնի Լիցենզառուի Ծախսումների գնահատականի տվյալները և մինչև 2010 թվականի հունվարի 1-ը ամբողջովին Վերաբալանսավորված սակագներին հասնելը, ինչպես նաև հետևյալ առանցքային նպատակների իրագործումը.

ա. հանրային համակցման ցանցի արդյունավետ օգտագործումը ապահովելը.

բ. համադրելի ծառայություններից օգտվողների նկատմամբ խտրականությունը բացառելը.

գ. Լիցենզառուի համարժեք ֆինանսավորումն ապահովելը` գործառնական ծախսումները (հաշվի առնելով ծախսումներն ու շահութաբերությունը) և հանրային համակցման ցանցի` սույն Լիցենզիայի 5.Բ. կետի պահանջներին համապատասխան արդյունավետ ընդլայնումն ու վերազինումը ֆինանսավորելու նպատակով.

դ. ներպետական և միջազգային ծառայությունների միջև փոխադարձ (խաչաձև) սուբսիդավորումն աստիճանաբար նվազեցնելը և Վերաբալանսավորման ժամանակահատվածում փաստացի ծախսումների (ներառյալ ներդրումների խելամիտ վերադարձելիությունը) վրա հիմնված գները աստիճանաբար ներդնելը.

ե. Լիցենզառուի բոլոր թվային կայաններում չափվող տեղական զանգերի ծառայությունների իրականացմանը աջակցելը:

6.Բ.3. Եթե Կարգավորողը հիշյալ 45 օրվա ընթացքում առարկում է որևէ հիմնական ծառայության սակագնի առաջարկվող բարձրացմանը, ապա Կարգավորողն ու Լիցենզառուն պետք է իրենց լավագույն ջանքերը գործադրեն հաջորդող 45 օրվա ընթացքում սակագների ընդունելի ճշգրտման վերաբերյալ համաձայնության գալու համար: Եթե համաձայնություն ձեռք չի բերվում, Կարգավորողը պետք է անցումային սակագին սահմանի, որը պետք է նույնը լինի, ինչ այդ պահին գործող համապատասխան սակագինն է, եթե Կարգավորողն ու Լիցենզառուն այլ բան չեն պայմանավորվում: Այս սակագինը պետք է ուժի մեջ մնա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել Լիցենզիայի 11 կետով սահմանված վեճերի լուծման ընթացակարգերը կամ, քանի դեռ նոր սակագները չեն առաջարկվել ու հաստատվել: Լիցենզառուի կողմից առաջարկվող մնացած (չմերժված) սակագների աճն ուժի մեջ է մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ին:

 

6.Գ. Բացառիկության կարգով մատուցվող Ոչ-հիմնական ծառայությունների սակագները

6.Գ.1. Այն ծառայությունների համար, որոնք Լիցենզառուն մատուցում էր նախքան Երկրորդ վերախմբագրման ամսաթիվը, Լիցենզառուն իրավունք չունի Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ գործող սակագներից ավելի բարձր սակագներ գանձել: Լիցենզառուն ազատ է ցանկացած ժամանակ և առանց Կարգավորողի նախնական համաձայնության նվազեցնելու բացառիկության կարգով մատուցվող Ոչ-հիմնական ծառայությունների սակագները` պահպանելով սույնի 6.Զ կետով սահմանված հրապարակման պահանջները: Լիցենզառուն կարող է ցանկացած ժամանակ սակագների բարձրացման վերաբերյալ առաջարկություն ներկայացնել, որի դեպքում կկիրառվեն նախորդող 6.Բ.2. և 6.Բ.3. կետերով սահմանված ընթացակարգերն ու ժամկետները, ինչպես նաև 6.Գ.3. կետով ստորև սահմանված սակագների առավելագույն սահմանաչափերը: Լիցենզառուի առաջարկությունը քննարկելիս Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել 6.Բ.2 կետով սահմանված չափանիշները:

6.Գ.2. Բացառիկության կարգով մատուցվող ցանկացած նոր Ոչ-հիմնական ծառայություն հանրության համար հասանելի դարձնելուց անմիջապես առաջ Կարգավորողն ու Լիցենզառուն պետք է համաձայնվեն որոշակի նախնական սակագների սանդղակի վերաբերյալ` 6.Բ.2. և 6.Բ.3. կետերով սահմանված չափանիշների համաձայն և հիմք ընդունելով Կարգավորողի պահանջով Լիցենզառուի ներկայացրած ծախսումների գնահատման կիրառելի տվյալները (ներառյալ կանխատեսումները):

6.Գ.3. Լիցենզառուն կարող է ցանկացած ժամանակ բացառիկության կարգով մատուցվող Ոչ-հիմնական սակագների բարձրացման առաջարկ ներկայացնել, որը Կարգավորողը պետք է հաստատի, եթե Լիցենզառուն ապացուցի, որ այդ ծառայությունը վաճառվում է ինքնարժեքից (ներառյալ ներդրման խելամիտ վերադարձելիությունը) ցածր գնով: Հակառակ դեպքում, Լիցենզառուն իրավունք ունի բարձրացնելու բացառիկության կարգով մատուցվող յուրաքանչյուր Ոչ-հիմնական ծառայության սակագինը Հայաստանյան սպառողի գների ինդեքսի տոկոսով` հանած որոշակի տոկոս («Արդյունավետության գործոն»): 2006 թվականին կիրառելի սակագների համար Արդյունավետության գործոնը կազմում է 0.25%: Հետագայում Արդյունավետության գործոնը պետք է ամեն տարի աճի 0.25 տոկոսով` պայմանով, որ Արդյունավետության գործոնը որևէ տարում չի կարող գերազանցել 2.5 տոկոսը: Եթե Լիցենզառուն և Կարգավորողը երբևէ չեն համաձայնվում այն մասին, որ Արդյունավետության գործոնը անհամատեղելի է 6.Բ.2. կետով սահմանված նպատակների հետ, Լիցենզառուն կարող է դիմել վեճերի լուծման գործընթացին` 11-րդ կետի համաձայն:

6.Գ.4. Միջազգային վարձակալած շղթաների գնագոյացումը պետք է իրականացվի Կարգավորողի կողմից հաստատված բանաձևով, որը թույլ կտա Լիցենզառուին տարբեր կետերի միջև առանձին միջազգային միացումների գները ճկուն ու արդյունավետ կերպով սահմանել ցպահանջ` առանց Կարգավորողի նախնական հավանության: Առաջարկվող բանաձևը Լիցենզառուն պարտավոր է ներկայացնել Կարգավորողին Երկրորդ վերախմբագրման ամսաթվից 30 օրվա ընթացքում, և այն կհամարվի Կարգավորողի կողմից հաստատված, եթե վերջինիս Երկրորդ վերախմբագրման ամսաթվից 60 օրվա ընթացքում գրավոր կերպով և հիմնավորումներով չառարկի: Հաստատված բանաձևը պետք է արտացոլի ստանդարտ գործարար շրջանառության համաձայն բանակցված կիրառելի միջազգային տարանցիկ սակագները, ինչպես նաև բոլոր մնացած ծախսերը, որոնք Լիցենզառուն կրում է նման ծառայություն մատուցելու համար, ներառյալ միացման ներպետական հատվածների համար հաստատված սակագները, Հայաստանի Հանրապետության սահմանում համակցելու ինքնարժեքը, իսկ եթե հաճախորդը «մեկ կանգառի» ծառայություններ է պահանջում` նաև օտարերկրյա հատվածի ինքնարժեքը, ինչպես նաև օտարերկրյա հատվածին միացումներ ձեռք բերելու և սպասարկելու վարչական ծախսերը:

6.Գ.5. Կարգավորողը կարող է ժամանակ առ ժամանակ Լիցենզառուից պահանջել ներկայացնելու բացառիկության կարգով մատուցվող որոշակի Ոչ-հիմնական ծառայության գործող սակագները նույնը պահպանելու ծախսային հիմնավորումները, եթե համարում է, որ այդ սակագնի իջեցումը բխում է հանրության շահերից և կարող է ինքնարժեքի տեսանկյունից արդարացված լինել: Եթե Լիցենզառուն բավարար կերպով չհիմնավորի ինքնարժեքը, Կարգավորողն իրավունք ունի պահանջել Լիցենզառուից իջեցնել սակագինը` պայմանով, որ նման իջեցում չի պարտադրվի, եթե այն Վերաբալանսավորման ժամանակահատվածում կվտանգի կամ կհետաձգի ամբողջովին Վերաբալանսավորված սակագներին անցնելը:

 

6.Դ. Ոչ-բացառիկության կարգով մատուցվող ծառայությունների սակագները

6.Դ.1. Լիցենզառուն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ սահմանելու և ճշգրտելու Ոչ-բացառիկության կարգով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները` առանց Կարգավորողի հավանության:

6.Դ.2. Երկրորդ GSM օպերատորին լիցենզիա շնորհելուց հետո Լիցենզառուն ազատ է կիրառելու իր GSM ելից (GSM origination) ծառայության նվազեցված կամ վերակառուցված սակագները` առանց Կարգավորողի նախնական համաձայնության: Լիցենզառուն պարտավոր է սակագնի առաջարկվող յուրաքանչյուր ճշգրտման վերաբերյալ ծանուցել հանրությանն ու Կարգավորողին:

6.Դ.3. Սույն կետում որևէ բան չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության` անբարեխիղճ մրցակցությունը և գերիշխող դիրքի չարաշահումն արգելող օրենսդրության պահանջների կիրառումն ու հարկադրումն այն ծառայությունների սակագների նկատմամբ, որոնք Լիցենզառուն մատուցում է շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելով:

6.Դ.4. Լիցենզառուն պետք է հանրային հեռահաղորդակցության ծառայությունների սակագները կամ դրանց ճշգրտումները համատարած կերպով հրապարակի իր բաժանորդների սպասարկման կետերում:

 

6.Ե. Սակագների ճշգրտումները

6.Ե.1. Անկախ 6.Ա. կետի որևէ դրույթից, այն դեպքում, երբ սակագինը կհանգեցնի Կարգավորողի և Լիցենզառուի միջև համաձայնեցված նվազագույն եկամտաբերության նորմատիվից ցածր եկամտի ստացմանը (պայմանով, որ նվազումը արդյունք չէ Լիցենզառուի կողմից նման գործունեության ոլորտում կիրառվող լայնորեն ընդունված սկզբունքներն ու միջոցները չկիրառելու կամ Լիցենզառուի կառավարմանը մասնակցող անձանց սխալ գործելակերպի), ապա համապատասխան սակագինը պետք է այնպես ճշգրտվի, որ Լիցենզառուն ապահովի իր ներդրումների նվազագույն վերադարձելիությունը:

6.Ե.2. Լիցենզիայի գործողության ընթացքում, որևէ պահի, Լիցենզառուն իրավունք ունի առաջարկել Կարգավորողին վերանայելու բացառիկության կարգով մատուցվող Հիմնական կամ Ոչ-հիմնական ծառայությունների այդ պահին գործող սակագները, իսկ վերջինս պարտավոր է պատշաճ կերպով քննարկել ցանկացած նման առաջարկ` հաշվի առնելով այն նպատակները, որոնք սահմանված են 6.Բ.2. կետով: Քանի դեռ ծախսումների բաշխում չի իրականացվում, Կարգավորողը կարող է մինչև սակագները փոփոխելու հարցի քննարկումը պահանջել Լիցենզառուից ներկայացնելու ծախսումների գնահատականները:

6.Ե.3. Չափազանց բարձր սղաճի դեպքում (այն է, եթե սկսված սակագների վերջին ճշգրտման օրվանից Հայաստանյան սպառողի գների ինդեքսը գումարային առումով գերազանցել է 7%-ը) Լիցենզառուի պահանջով բացառիկության կարգով մատուցվող Հիմնական և Ոչ-հիմնական ծառայությունների սակագների ճշգրտում կարող է կատարվել եռամսյակային կտրվածքով, իսկ Արդյունավետության գործակիցը կկիրառվի տարեկան կտրվածքով:

6.Զ. Հրապարակումն ու ծանուցումը

Սակագների բոլոր ճշգրտումները (բացի այն ծառայություններին առնչվող սակագներից, որոնք մատուցվում են Ոչ-բացառիկության կարգով) պետք է հրապարակվեն հետևյալ կարգով.

6.Զ.1. Լիցենզառուն պետք է համատարած կերպով հրապարակի իր բաժանորդների սպասարկման կետերում.

ա. Բացառիկության կարգով մատուցվող Հիմնական կամ Ոչ-հիմնական ծառայությունների համար սակագնի ցանկացած հաստատված ավելացում` այն ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օր առաջ.

բ. այդ սակագնի ցանկացած հաստատված նվազեցում` ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելու օրը:

6.Զ.2. Բոլոր ընթացիկ սակագները պետք է հրապարակվեն Լիցենզառուի ինտերնետային էջում, իսկ դրանց պատճենները հասանելի դարձվեն հանրությանը Լիցենզառուի գրասենյակներում` նորմալ աշխատանքային ժամերին:

 

6.Է. Սակագների վերին սահմանի ներդրումը

Վերաբալանսավորման ժամանակահատվածի ավարտից առնվազն 12 ամիս առաջ Կարգավորողը պարտավոր է խորհրդակցություններ նախաձեռնել` նպատակ ունենալով սահմանելու սակագների վերին սահմանի ռեժիմ այն Հիմնական ծառայությունների համար, որոնք նրա կարծիքով պետք է շարունակվեն կարգավորման ենթակա մնալ: Սակագների վերին սահմանի ռեժիմը (ներառյալ սակագների վերին սահմանի բանաձևը, դրա վերանայման ընթացակարգերը և սակագների ճշգրտման ընթացակարգերը) պետք է համապատասխանի եվրոպական լավագույն փորձին: Սակագների վերին սահմանի պատշաճ մակարդակը որոշելիս Կարգավորողը պարտավոր է հաշվի առնել Լիցենզառուի գործունեության ընդհանուր արդյունավետության գործակցի փոփոխությունները, ինչպես նաև այն, թե ինչ չափով են Լիցենզառուի եկամուտները ծածկում գործառնական ծախսումներն ու համարժեքորեն ֆինանսավորում ցանցի ընդլայնումն ու զարգացումը: Սակագների վերին սահմանի վերաբերյալ խորհրդակցությունների գործընթացը սկսելուց 90 օրվա ընթացքում Կարգավորողը պետք է հրապարակի սակագների վերին սահմանը կարգավորող ակտերի նախագծերը և հայցի Լիցենզառուի և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունները, որոնք Կարգավորողը պետք է քննարկի իր վերջնական որոշումը կայացնելիս: Նոր գնային սահմանափակման ռեժիմն ուժի մեջ պետք է մտնի Վերաբալանսավորման ժամանակահատվածի ավարտից անմիջապես հետո:

 

6.Ը. Հաշվապահական համակարգը

Լիցենզառուն պետք է իրականացնի իր գործառնությունների մանրամասն հաշիվների վարումը` օգտագործելով հանրաճանաչ հաշվապահական և ֆինանսական տեղեկատվական համակարգերը: Նմանատիպ հաշվառումն առնվազն պետք է ապահովի տեղեկություններ Լիցենզառուի գործունեության և ֆինանսական վիճակի վերաբերյալ, որը հնարավորություն կտա գնահատել այդ արդյունքները որևէ հաշվետու ժամանակահատվածում:

Ոչ ուշ, քան 2007 թ. դեկտեմբերի 31-ը Լիցենզառուն պարտավոր է սահմանել ծախսումների բաշխման մեթոդաբանություն, որը ենթակա է Կարգավորողի հաստատմանը: Դրան համապատասխան կարգավորվող հաշիվները Լիցենզառուն պետք է Կարգավորողի սահմանած կարգով վարի և ներկայացնի 2008 թ. սկզբից: Լիցենզառուն պարտավոր է համագործակցել Կարգավորողի հետ ծախսումների այդ բաշխումը ստուգելու և ճշտելու գործընթացում:

 

6.Թ. Հաշիվների վարում և տրամադրում

Լիցենզառուն պարտավոր է պարբերականորեն, առանց ձգձգման բաժանորդներին ճշգրիտ հաշիվներ տրամադրել այնպես, որ դրանց ստացումն ապահովվի խելամիտ ժամկետում` վճարման վերջնաժամկետից զգալիորեն շուտ, որպեսզի բաժանորդներին հնարավորություն ընձեռվի ժամանակին կատարել վճարումները` առանց տույժերի ենթարկվելու: Հաշիվները պետք է արտացոլեն միայն այն ծառայությունները, որոնցից բաժանորդը փաստացի օգտվել է` վճարների բացվածքը ներկայացնելով ըստ ծառայությունների հիմնական տեսակների: Բացառությամբ այն դեպքի, երբ Կարգավորողը Լիցենզառուի առաջարկությամբ սահմանի տվյալների ներկայացման այլ ֆորմատ` (ա) միջքաղաքային և միջազգային զանգերի դեպքում յուրաքանչյուր հաշիվ պետք է հաճախորդի պահանջով ներկայացնի բավարար տեղեկատվություն յուրաքանչյուր զանգի ժամի, տևողության և նպատակակետի մասին, (բ) տեղական զանգերի համար այդ մանրամասները պետք է ներկայացվեն տվյալների մշակման խելամիտ վճարի դիմաց (բացառությամբ այն դեպքի, եթե բաժանորդը հաջողությամբ վիճարկում է Լիցենզառուի ներկայացրած հաշիվները): Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ Լիցենզառուն պարտավոր է նախաձեռնել եվրոպական լավագույն փորձին համապատասխանող հաշիվների վարման («billing») ժամանակակից համակարգի ներդրումը, որը պարտավոր է ավարտել ոչ ուշ, քան 2007 թ. հունիսի 30-ը:

6.Ժ. Եթե Լիցենզառուն օրենքով կամ իրավական ակտերով պարտավոր է որոշակի ծառայություն մատուցել, փոխկապակցում իրականացնել կամ հարմարություններ տրամադրել և սակագներ ու պայմաններ առաջադրել դրանց տրամադրման կապակցությամբ, ապա Կարգավորողը կարող է գրավոր բողոքի ստացման դեպքում արագացված լսումներ կազմակերպել` պարզելու, թե արդյոք Լիցենզառուն բավարար պատճառ ունի այդ սակագներն ու պայմանները Կարգավորողի հաստատմանը չներկայացնելու համար: Եթե բոլոր ապացույցների ուսումնասիրման արդյունքում Կարգավորողը եզրակացնում է, որ Լիցենզառուն չի կատարել իր իրավական պարտականությունները, ապա կարող է Լիցենզառուին կարգադրել, որպեսզի վերջինս սակագներն ու պայմանները ներկայացնի Կարգավորողի հաստատմանը` կարգադրության մասին ծանուցելուց երեսուն (30) օրվա ընթացքում: Եթե Լիցենզառուն չի կատարում հիշյալ կարգադրությունը, ապա Կարգավորողը կարող է այդ ծառայության, փոխկապակցման կամ հարմարությունների համար ողջամիտ սակագներ ու պայմաններ սահմանել և կարգադրել Լիցենզառուին, որպեսզի վերջինս տրամադրի այդ ծառայությունները, փոխկապակցումը կամ հարմարությունները հենց այդ սակագներով ու պայմաններով: Սակագներն ու պայմանները Կարգավորողի հաստատմանը ներկայացնելու կարգադրության չկատարման յուրաքանչյուր փաստ, որին հետևել է Կարգավորողի կողմից սակագներ ու պայմաններ սահմանելը, համարվում է կոպիտ խախտում սույն Լիցենզիայի 10.Դ. կետի իմաստով:

 

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.Ա. Ստանդարտներ

Լիցենզառուն իր ցանցի զարգացման և շահագործման նպատակով պետք է կիրառի ստանդարտներ և ուղեցույցներ, որոնք համապատասխանում են կիրառելի միջազգային տեխնիկական ստանդարտներին ու պահանջներին, ներառյալ ITU-ի մշտական խորհրդակցական մարմնի կողմից սահմանվածները, ինչպես կհաստատվի Կարգավորողի կողմից:

 

7.Բ. Նոր տեխնոլոգիաներ

Լիցենզառուն պետք է ներդնի իր բոլոր հնարավոր ջանքերը` ծախսումային արդյունավետության սահմաններում, հանրային հեռահաղորդակցության ծառայությունների նոր հնարավոր տեխնոլոգիաները շահագործելու, իր բաժանորդներին ժամանակակից և արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով:

 

7.Գ. Հեռախոսահամարների ծրագիր (numbering plan)

Ոչ ուշ, քան Երկրորդ վերախմբագրման ամսաթվից հինգ (5) օրվա ընթացքում Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին ներկայացնել հեռախոսահամարների ընթացիկ ծրագիրը: Կարգավորողը այդ ծրագրում համապատասխան դրույթներ է նախատեսում GSM երկրորդ օպերատորի կարիքները հոգալու համար, որոնց պայմանները (ներառյալ հեռախոսահամարի թվանիշերի քանակը) պետք է պակաս նպաստավոր չլինեն, քան Լիցենզառուի համար հեռախոսահամարների ծրագրով նախատեսված պայմանները: Կարգավորողը պարտավոր է ապագայում ընդունել, հրապարակել և իրագործել նշված հեռախոսահամարների ծրագիրը, բացառությամբ, եթե հանրության շահերը պահանջում են այն փոփոխել: Կարգավորողը պարտավոր է հեռախոսահամարների ծրագրի փոփոխությունները քննարկելիս պարբերաբար խորհրդակցել Լիցենզառուի և այլ շահագրգիռ կողմերի հետ:

 

7.Դ. Հաշվետվություններ

Կարգավորողը կարող է Լիցենզառուից պահանջել ներկայացնել տարեկան հաշվետվություններ` Լիցենզիայի տեխնիկական պահանջների պահպանման վերաբերյալ:

 

 

8. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

 

8.Ա. Օգտակալություն

8.Ա.1. Լիցենզառուն պետք է ունենա պետական և մասնավոր ճանապարհներին, շենքերում և այլ շինություններում ուղիների օգտագործման, մալուխների տեղադրման և GSM բազային կայանների տեղադրման, ինչպես նաև հիմնական հեռախոսային ծառայությունների և հանրային շարժական ծառայությունների մատուցման համար ծայր անհրաժեշտ նմանատիպ աշխատանքների կատարման առաջնահերթ իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենքներին և օրենսդրությանը համապատասխան: Վերոհիշյալ ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ սյուների, մալուխների կամ այլ սարքավորումների տեղադրման և սպասարկման և GSM բազային կայանների տեղադրման իրավունքից օգտվելու համար Լիցենզառուն կարող է պայմանագրեր կնքել անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունքներ ունեցող ցանկացած անձի հետ:

8.Ա.2. Պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում Լիցենզառուն կարող է համապատասխան հայցով դիմել հայկական դատարան` պարտադիր օգտակալություն սահմանելու հայցով: Կարգավորողը պետք է գործադրի իր հնարավոր ջանքերը` օրենքին համապատասխան որոշման ընդունմանն աջակցելու համար:

 

8.Բ. Գնումներ

Լիցենզառուն կարող է պայմանագրեր կնքել սարքավորումներ, հարմարություններ և ծառայություններ գնելու նպատակով, եթե դա համապատասխանում է Լիցենզիային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

8.Գ. Հարկեր

Լիցենզիայի գործունեության ընթացքում Լիցենզառուն պետք է ունենա շահութահարկի, եկամտահարկի և նմանատիպ այլ հարկերի վճարման արտոնություններ` «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին», «Շահութահարկի մասին», «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներին համապատասխան:

 

8.Դ. Համագործակցություն

Հայաստանի Հանրապետությունն ու Կարգավորողը պետք է սերտորեն համագործակցեն Լիցենզառուի հետ` նրա` սույն Լիցենզիայով սահմանված իրավունքներն ու պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ կամ ցանկալի բոլոր թույլտվությունները, համաձայնություններն ու իրավունքները տալով կամ ապահովելով:

 

9. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

 

9.Ա. Նախնական համաձայնություն

Առանց Կարգավորողի նախնական գրավոր համաձայնության Լիցենզառուն Լիցենզիան չի կարող փոխանցել այլ անձի, բացառությամբ` Լիցենզառուի վերակազմավորման դեպքում փոխկապակցված անձին կամ դուստր ընկերություններին փոխանցելու: Ավելին, Լիցենզառուի ոչ մի բաժնետեր իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի կերպով, առանց Կարգավորողի նախնական գրավոր համաձայնության, մեկ այլ անձի փոխանցել Լիցենզառուի կողմից թողարկված և չվճարված բաժնետոմսերի 20%-ից ավելին:

Նման փոխանցման համար գրավոր համաձայնություն ստանալու Լիցենզառուի դիմումը պետք է Կարգավորողին ներկայացվի գրավոր կերպով: Կարգավորողը պետք է տա իր համաձայնությունը, եթե գտնում է, որ փոխանցառուն համապատասխանում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են տվյալ լիցենզիան ունենալու համար, և որ նման փոխանցումը չի հակասում ազգային անվտանգության խնդիրներին: Լիցենզիայով նախատեսված բացառիկ բոլոր իրավունքներն ու արտոնությունները, որոնք ուժի մեջ էին փոխանցման պահին, ուժի մեջ են մնում Լիցենզիայով սահմանված ժամկետով:

 

9.Բ. Փոխանցումներ փոխկապակցված անձանց կամ դուստր ընկերություններին

Լիցենզառուն կարող է Լիցենզիայով իրեն վերապահված ծառայությունները մատուցել իր դուստր ընկերությունների միջոցով:

 

9.Գ. Այլ փոխանցումներ

Ցանկացած իրավաբանական անձ, որը միացման, բաժանման, կառավարման փոխանցման, միաձուլման, լուծարման, վերակազմավորման արդյունքում կամ այլ կերպ դառնում է Լիցենզառուի իրավահաջորդը, պետք է, որպես այդպիսի իրավահաջորդության պայման, կազմի Կարգավորողի համար ընդունելի այնպիսի փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ իրավահաջորդն ամբողջովին ստանձնել է Լիցենզառուի իրավունքներն ու պարտականությունները:

 

10. ՀԱՐԿԱԴՐՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ

 

10.Ա. Տեղեկությունների տրամադրում և հսկողության իրավունք

10.Ա.1. Լիցենզառուն պետք է Կարգավորողին տրամադրի նրա կողմից պահանջված ցանկացած տեխնիկական, վարչական և ֆինանսական տեղեկություններ` Լիցենզառուի կողմից Լիցենզիայով սահմանված պայմանների պահպանումը պատշաճորեն գնահատելու և հարկադրելու համար:

10.Ա.2. Լիցենզառուի կողմից Լիցենզիայի պահանջների պահպանումը գնահատելու և հարկադրելու համար Կարգավորողը կարող է անհրաժեշտության դեպքում ստուգել Լիցենզառուի ենթակառույցները (ներառյալ տարածքները, կառույցներն ու սարքավորումները), ծառայությունները և փաստաթղթերը, իսկ Լիցենզառուն պարտավոր է ամբողջովին համագործակցել ստուգման ընթացքում:

 

10.Բ. Հարկադրում և տույժեր

Լիցենզառուն Լիցենզիայի, կիրառելի օրենքների և այլ իրավական ակտերի դրույթների խախտման համար ենթակա է հարկադրման վարույթի:

10.Գ. Վարչական վարույթ

Կարգավորողի կողմից նախաձեռնված որևէ վարչական վարույթ չի կարող ավարտվել առանց նախնական ծանուցման և բաց ու արդար ժողովում իր տեսակետներն արտահայտելու իրավունք Լիցենզառուին վերապահելու, եթե նման վարույթի ելքը կարող է էական ազդեցություն ունենալ կամ հանգեցնել Լիցենզիայի դրույթների վերանայմանը, կամ եթե նման վարույթի արդյունքում Լիցենզառուի նկատմամբ կարող են սանկցիաներ կամ այլ տույժեր կիրառվել:

Եթե Կարգավորողը ձեռնարկում է քայլեր, որոնք կարող են հանգեցնել Լիցենզիայի դադարեցմանը և, եթե Լիցենզիայի դադարեցման արդյունքում ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, այլոց իրավունքներին և ազատություններին, ապա այդ մարմինը պետք է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի համաձայն առաջարկի նաև հանրությանը ծառայությունների անխափան ապահովման ծրագիր:

 

10.Դ. Փոփոխություն, կասեցում և դադարեցում

Լիցենզիան կարող է փոփոխվել, կասեցվել կամ դադարեցվել`

10.Դ.1. Լիցենզառուի և Կարգավորողի միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ.

10.Դ.2. Կարգավորողի կողմից, եթե ֆորս մաժորը երկու տարուց ավելի է տևում` թույլ չտալով Լիցենզառուին կատարել Լիցենզիայով իր վրա դրված պարտականությունները.

10.Դ.3. Կարգավորողի կողմից` պատշաճ վարչական հետաքննություն անցկացնելուց և Լիցենզառուին գրավոր ծանուցմամբ և արդար ու բաց ժողովում իր տեսակետները ներկայացնելու հնարավորություն ընձեռելուց հետո հետևյալ կոպիտ խախտումների դեպքերում`

10.Դ.3.ա. հարկադրման վարույթի արդյունքում տրված կարգադրությունները կրկնվող չկատարման,

10.Դ.3.բ. Լիցենզիայի պայմանների դիտավորյալ և կրկնվող խախտման կամ չկատարման:

Սույն 10.Դ.3. կետի համաձայն Կարգավորողի ընդունած որոշումը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվելուց հետո:

10.Դ.4. Լիցենզառուի լուծարման կամ նրա գործունեության դադարման դեպքում:

10.Ե. Փոխհատուցում ապօրինի փոփոխման, կասեցման և դադարեցման համար

Եթե Կարգավորողը փոփոխում, կասեցնում կամ դադարեցնում է Լիցենզիայի գործողությունն ի խախտումն վերոհիշյալ դրույթների, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է Լիցենզառուին հատուցի այն բոլոր վնասները, որը Լիցենզառուն խելամտորեն կրել է դրա հետևանքով:

 

11. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

11.Ա. Միջազգային փորձագետի ներգրավում

11.Ա.1. Լիցենզիայից բխող կամ դրա կապակցությամբ ծագող ցանկացած վեճի, հակասության կամ պահանջի (ներառյալ սակագների կամ սույն Լիցենզիայի համաձայն կատարված գործողությունների կապակցությամբ ծագող ցանկացած վեճի, հակասության կամ պահանջի) դեպքում Կարգավորողը կամ Լիցենզառուն կարող են ծանուցել մյուս կողմին` տվյալ վեճի, հակասության կամ պահանջի հիմք հանդիսացող խնդիրները քննարկելու նպատակով հեռահաղորդակցության բնագավառում փորձագետ («Միջազգային փորձագետ») ներգրավելու պահանջով:

Կարգավորողը վճռում է Լիցենզիայի այս 11-րդ կետի համաձայն հարուցված վեճերի լուծման գործընթացի (ներառյալ Միջազգային փորձագետ ներգրավելու) տևողությամբ իր կողմից ընդունված որոշումը կասեցնելու կամ այն անհապաղ ուժի մեջ մտցնելու հարցը: Կարգավորողը կարող է սեփական նախաձեռնությամբ կասեցնել կամ շարունակել կասեցված պահել իր որոշումը` դատարաններում հայցի քննարկման տևողությամբ: Իր որոշումը կասեցնելու կամ ուժի մեջ մտցնելու հարցը քննարկելիս Կարգավորողը պետք է դիտարկի բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ` վիճարկվող խնդրի նորությունն ու բարդությունը, որոշումը չեղյալ կամ անվավեր ճանաչելու հավանականությունը, որոշման անհապաղ չկիրառելու ազդեցությունը բոլոր շահագրգիռ կողմերի վրա, ինչպես նաև որոշումն անհապաղ կիրառելու ազդեցությունը բոլոր շահագրգիռ կողմերի վրա, եթե այն վերջին հաշվով չեղյալ կամ անվավեր է ճանաչվելու:

11.Ա.2. Միջազգային փորձագետը նշանակվում է Կարգավորողի և Լիցենզառուի համաձայնությամբ: Եթե մինչև ծանուցման 30-րդ օրվա ավարտը համաձայնություն չի կայանում, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է պահանջել, որպեսզի Նշանակող Իշխանությունը նշանակի Միջազգային փորձագետին:

11.Ա.3. Նշանակող Իշխանությունը Արբիտրաժային մշտական դատարանի Գլխավոր քարտուղարն է (Խաղաղության պալատ, Հաագա, Հոլանդիա):

11.Ա.4. Միջազգային փորձագետը չի կարող Հայաստանի Հանրապետության կամ Լիցենզառուի բաժնետիրական կապիտալի ավելի քան 20%-ի շահառու սեփականատիրոջ երկրի քաղաքացի լինել:

11.Ա.5. Միջազգային փորձագետը պետք է հեռահաղորդակցության քաղաքականության մշակման և կիրառման, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան հեռահաղորդակցության գործառնությունների կարգավորման ոլորտում փորձառու անձնավորություն լինի: Այս գործառույթի կատարման նպատակով հրավիրվելու դեպքում Նշանակող Իշխանությունը լիարժեք հայեցողություն ունի այն հարցում, թե Միջազգային փորձագետը արդյոք պետք է նաև համապատասխան իրավաբանական որակավորում ունեցող անձնավորություն լինի:

11.Ա.6. Միջազգային փորձագետին ներկայացվող բոլոր գրավոր և բանավոր նյութերը պետք է լինեն անգլերեն, իսկ ցանկացած այլ լեզվով ներկայացվող նյութերի բնօրինակները պետք է ուղեկցվեն անգլերեն թարգմանությամբ:

11.Ա.7. Միջազգային փորձագետի մասնակցությամբ ցանկացած լսում պետք է տեղի ունենա Լոնդոնում (Միացյալ Թագավորություն), եթե կողմերն այլ կերպ չեն պայմանավորվում: Այնուհանդերձ, սույն դրույթը չի բացառում Միջազգային փորձագետի կողմից հանդիպումների կամ տեղազննությունների անցկացումը Հայաստանում կամ այլուր:

11.Ա.8. Միջազգային փորձագետը, պարզելով վերաբերելի փաստերը և վերանայելով կողմերի ապացույցներն ու փաստարկները, ներկայացնում է Զեկույց ու Առաջարկություններ կողմերին` գործը քննության համար ստանալուց վաթսուն (60) օրվա ընթացքում:

11.Ա.9. Միջազգային փորձագետի Զեկույցն ու Առաջարկությունները որևէ կապերով պարտադիր չեն Կարգավորողի կամ Լիցենզառուի համար և չունեն արբիտրաժային որոշման կարգավիճակ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին 1958 թ. Նյու-Յորքյան կոնվենցիայի կամ Հայաստանի Հանրապետության կամ որևէ այլ երկրի օրենքներով:

11.Ա.10. Եթե Լիցենզառուն պահանջել է Միջազգային փորձագետ նշանակել, ապա վերջինիս ընտրության և աշխատանքի հետ կապված վճարումները, ինչպես նաև նրա կողմից կատարած ողջամիտ հատուցելի ծախսերը վճարվում են Լիցենզառուի միջոցներով Կարգավորողի կողմից, սակայն պայմանով, որ ցանկացած այդպիսի գումար պետք է նախապես Լիցենզառուի կողմից վճարվի Կարգավորողին:

11.Ա.11. Եթե Կարգավորողն է պահանջել Միջազգային փորձագետ նշանակել, վերջինիս ընտրության և աշխատանքի հետ կապված վճարումները, ինչպես նաև նրա կողմից կատարած ողջամիտ հատուցելի ծախսերը Կարգավորողի և Լիցենզառուի կողմից` հավասար կեսերով:

 

11.Բ. Բացառիկ ընդդատություն և վերջնական իշխանություն

11.Բ.1. Հայաստանի Հանրապետության դատարանները բացառիկ ընդդատություն, պարտավորեցնող և վերջնական իշխանություն ունեն Լիցենզիայից բխող ցանկացած վեճի հետ կապված:

11.Բ.2. Կարգավորողը և Լիցենզառուն պայմանավորվում են, որ Հայաստանի Հանրապետության դատարաններում ցանկացած վարույթում տվյալ վեճի, հակասության կամ պահանջի առնչությամբ Միջազգային փորձագետի Զեկույցն ու Առաջարկությունները (եթե այդպիսիք կան) պետք է հաշվի առնվեն դատարանի կողմից այնքանով, որքանով դա թույլ է տալիս Հայաստանի օրենսդրությունը:

11.Բ.3. Կարգավորողը և Լիցենզառուն նաև պայմանավորվում են, որ ցանկացած կոնկրետ վեճի առնչությամբ իրենք` համատեղ ծախսերով, դատարանին աջակցելու նպատակով կապահովեն Միջազգային փորձագետի (եթե այդպիսին եղել է) ներկայությունը, եթե դատարանն իր հայեցողությամբ և դատավարական կանոններին համապատասխան դա կարգադրի:

 

12. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

12.Ա. Հրաժարում

Լիցենզիայով սահմանված որևէ իրավունքից, դրա իրականացումից կամ իրավունքը խախտելու հետևանքով ծագող իրավունքից բացահայտորեն կամ ենթադրյալ կերպով հրաժարվելը չի համարվի նման այլ իրավունքից հրաժարում` անկախ այդ իրավունքների նմանության աստիճանից:

 

12.Բ. Այլ շահառուների բացառում

Լիցենզիան ոչ բացահայտորեն, ոչ էլ ենթադրյալ կերպով չի նախատեսում կողմերից, դրանց իրավահաջորդներից և թույլատրված փոխանցառուներից բացի որևէ այլ անձի համար որևէ իրավունքի, պաշտպանության միջոցի, պարտավորության կամ պատասխանատվության սահմանում և ոչ էլ սահմանում է այդպիսիք:

 

12.Գ. Անջատում

Եթե Լիցենզիայի որևէ կետ Հայաստանի ցանկացած դատարանի կողմից կճանաչվի անվավեր, ապա նշված որոշումը չպետք է ազդի Լիցենզիայի մնացած կետերի վավերության կամ հարկադրման վրա:

 

12.Դ. Մեկնաբանում

Վերնագրերը միայն հարմարության համար են և չեն ազդում Լիցենզիայի մեկնաբանման վրա և դրա մաս չեն հանդիսանում:

«Ներառյալ» բառը և նմանատիպ այլ բառերը սահմանափակող բառեր չեն:

Այն դեպքում, երբ որևէ բառի կամ արտահայտության վերագրվում է կոնկրետ իմաստ, ապա այդ բառից ստեղծված խոսքի այլ մասերը և դրա քերականական այլ ձևերն ունեն համապատասխանող իմաստ:

12.Ե. Կիրառվող իրավունքը

Լիցենզիայի վավերության, մեկնաբանության և կատարման նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:

12.Զ. Ծանուցումներ

Լիցենզիայով նախատեսված պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները` ուղղված կողմերին կամ նրանց միջև, պետք է լինեն գրավոր (նաև տելեքսով) և պետք է ուղարկվեն սուրհանդակով կամ պատվիրված նամակով` ստացման մասին հետադարձ տեղեկացմամբ, ծառայությունների համար նախապես վճարված և հասցեագրված լինի կողմերից յուրաքանչյուրի` ստորև սահմանված կամ կողմի տեղեկացրած այլ հասցեով: Նման ցանկացած ծանուցում կամ հաղորդակցություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից, կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` նրան ներկայացնելու ուղղությամբ բավարար գործողությունները ձեռնարկելու պահից:

Ծանուցումներն ուղարկելու համար հասցեներ.

Եթե ուղղված է Լիցենզառուին`

«Արմենիա Տելեֆոն Կոմպանի»

Նախագահին

Ահարոնյան 2

375014, Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ. 3741 54-90-90

ֆաքս 3741 28-98-98

Եթե ուղղված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը`

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին

Նալբանդյան 28

375010, Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ. 3741 56-33-91

ֆաքս 3741 56-05-28

 

13. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լիցենզառուն պատասխանատու է և պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի պաշտպանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը (ներառյալ խոսակցության փաստը, զանգողի և զանգը ստացողի ինքնությունը և նրանց գտնվելու վայրերը) և ցանցով անցնող այլ հաղորդումների պարունակությունը և չպետք է գրանցի կամ պահպանի այդ տվյալները, բացառությամբ, երբ դա արվում է կիրառելի օրենքների կամ դատական որոշման համաձայն: Լիցենզառուն պարտավոր է տեղադրել բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են Կարգավորողի կողմից սահմանված ժամկետում վերոհիշյալն ապահովելու համար: Լիցենզառուի պահպանած բոլոր տեղեկությունները պետք է անհատույց տրամադրվեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, սակայն միայն կիրառելի օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Սույն դրույթի որևէ մաս չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի կանխի կամ խոչընդոտի Լիցենզառուի կողմից այն տվյալների պահպանումը կամ մշակումը, որոնք առնչվում են հեռախոսային հիմնական ծառայությունների, հանրային շարժական ծառայությունների և հեռահաղորդակցության այլ ծառայությունների կազմակերպման, հաղորդման կամ հաշիվների ներկայացման հետ և անհրաժեշտ են դրա համար:

 

14. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

14.Ա. Բացառիկության որոշ իրավունքների աստիճանական վերացումը

Սկսած Վերաբալանսավորման ժամկետի ավարտից (ոչ շուտ)` Կարգավորողը կարող է իր հայեցողությամբ այլ անձանց լիցենզիաներ տրամադրել կամ այլ կերպ թույլատրել սույն Լիցենզիայի 5.Ա.1. կետով սահմանված բացառիկ ծառայությունների մատուցումը` անկախ նույն կետում հակառակը սահմանող որևէ այլ դրույթի, բացառությամբ այն դեպքի, երբ Լիցենզառուի կողմից Վերաբալանսավորված ժամկետի ընթացքում ծախսումներով հիմնավորված վերաբալանսավորման սակագին առաջարկելու պարագայում Կարգավորողը մինչև Վերաբալանսավորման ժամանակահատվածի ավարտը չի հաստատում ամբողջովին Վերաբալանսավորված սակագինը:

 

14.Բ. Սակագների Վերաբալանսավորումն ու իրականացման այլ խնդիրներ

14.Բ.1. Սույնի 14.Ա. կետի համաձայն Լիցենզառուի բացառիկ իրավունքներից որևէ մեկը դադարեցնելուց առնվազն մեկ (1) տարի առաջ Կարգավորողը պարտավոր է Լիցենզառուին ծանուցել (Առաջին ծանուցում) իր մտադրության մասին և նոր լիցենզիաներ կամ թույլտվություններ տրամադրելու կարգի և պայմանների վերաբերյալ Լիցենզառուին տեղեկություններ տրամադրելուց հետո Կարգավորողը կհրավիրի իրականացման խնդիրների վերաբերյալ Լիցենզառուի դիտողություններն ու առաջարկությունները: Կարգավորողը լիովին և արդարացիորեն կդիտարկի այդ դիտողությունները, սակայն այդ խնդիրների վերաբերյալ Կարգավորողի որոշումը վերջնական է:

14.Բ.2. Եթե Լիցենզառուն գտնում է, որ Կարգավորողը կանխել է սակագների լիարժեք վերաբալանսավորումը կամ այն թույլ չի տվել, և եթե վերաբալանսավորումը խելամտորեն հնարավոր չի լինի իրականացնել նախքան 14.Ա. կետով նախատեսված իր բացառիկ իրավունքների դադարեցումը, ապա Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին այդ մասին ծանուցել Առաջին ծանուցման ստացումից երեսուն (30) օրվա ընթացքում: Առաջին ծանուցման ստացումից իննսուն (90) օրվա ընթացքում Լիցենզառուն պարտավոր է Կարգավորողին ներկայացնել իր հիմնավորումները` դրանք հիմնավորելով միջազգայնորեն ճանաչված տնտեսական կամ ֆինանսական խորհրդատուի եզրակացությամբ: Հաջորդող իննսուն (90) օրվա ընթացքում Կարգավորողը պարտավոր է ներկայացնել իր կարծիքը Լիցենզառուի հիմնավորումների վերաբերյալ: Հաջորդող իննսուն (90) օրվա ընթացքում Լիցենզառուն և Կարգավորողը պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի հանգեն փոխադարձաբար ընդունելի լուծման, ներառյալ ազատականացման և վերաբալանսավորման վերանայված ժամանակացույցի, ՈՒնիվերսալ ծառայությունների ֆինանսավորման կամ Լիցենզառուի համար այլ համարժեք հատուցման: Եթե կողմերը փոխադարձաբար ընդունելի լուծման չեն հասնում Առաջին ծանուցման ստացումից երկու հարյուր յոթանասուն (270) օրվա ընթացքում, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է նախաձեռնել Լիցենզիայի 11-րդ կետով նախատեսված վեճերի լուծման ընթացակարգը: Մինչև վեճերի լուծման ընթացակարգի ավարտը Կարգավորողը չի կարող սույն կետի համաձայն նոր լիցենզիաներ տրամադրել:

 

14.Գ. GSM երկրորդ լիցենզիայի տրամադրմանն առնչվող անցումային դրույթներ

Եթե Կարգավորողը GSM երկրորդ լիցենզիա է տրամադրում նախքան Վերաբալանսավորման ժամկետի ավարտը, ապա Լիցենզառուն.

14.Գ.1. Պարտավոր չէ Ազգային ռոումինգային ծառայություններ տրամադրել GSM երկրորդ օպերատորին:

14.Գ.2. Չպետք է կրի ծածկույթի ավելի խիստ կամ ծավալուն պարտավորություններ, քան GSM մյուս օպերատորները, բացառությամբ պարտավորությունների կատարման Գ հավելվածով սահմանված ժամանակացույցի:

14.Գ.3. ՈՒնի բացառիկ իրավունք և պարտավորություն GSM երկրորդ օպերատորի Շարժական կապակցման կենտրոնները (Mobile Switching Centers) իրար կապակցելու համար խելամիտ պայմաններով տրամադրելու ֆիքսված ցանցի հաղորդման բոլոր առանցքային (backbone) հարմարությունները: Այդ պայմանների շուրջ պահանջ ներկայացնելուց 30 օրվա ընթացքում համաձայնության չհասնելու դեպքում դրանց վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Կարգավորողը, և այդ որոշումը ենթակա չէ Լիցենզիայի 11-րդ կետով նախատեսված վեճերի լուծման ընթացակարգին:

Եթե Լիցենզառուն պարզում է, որ GSM երկրորդ օպերատորի կողմից պահանջվող կոնկրետ կապակցման շղթայի տրամադրումը տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված չէ, Լիցենզառուն պարտավոր է այդ մասին ծանուցել Կարգավորողին և GSM երկրորդ օպերատորին` պահանջը ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, և այդ դեպքում GSM երկրորդ օպերատորը կարող է ինքն իրեն տրամադրել և շահագործել այդ կապակցման շղթան: Սակայն երկրորդ GSM օպերատորը կարող է բողոք ներկայացնել Կարգավորողին` վիճարկելով Լիցենզառուի այն պնդումը, որ կոնկրետ կապակցող շղթայի տրամադրումը տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված չէ: Նման դեպքերում Կարգավորողը կարող է կամ համաձայնվել Լիցենզառուի կարծիքի հետ, կամ էլ պարտավորեցնել Լիցենզառուին խելամիտ պայմաններով տրամադրել համապատասխան շղթան: Կարգավորողի որոշումը վերջնական է և ենթակա չէ վեճերի կարգավորմանը Լիցենզիայի 11 կետին համապատասխան:

Հավելյալ պարզության համար, երկու կետերի միջև 34 Mbps կամ ավելի ընդհանուր հզորությունը, անկախ դրանց միջև առկա կապակցող շղթաների թվից, համարվում է առանցքային հզորություն:

14.Գ.4. Երկրորդ վերախմբագրման ամսաթվից սկսած հինգ (5) տարի պահպանում է միջազգային ձայնային կապի (International Voice Gateway) ծառայություններ տրամադրելու բացառիկ իրավունքը` պայմանով, որ Լիցենզառուն այդ ծառայությունները տրամադրում է GSM երկրորդ օպերատորին խելամիտ պայմաններով, իսկ պայմանների վերաբերյալ համաձայնության չհասնելու դեպքում այդ մասին վերջնական որոշում է կայացնում Կարգավորողը:

14.Գ.5. Պարտավոր չէ GSM երկրորդ օպերատորին համատեղում տրամադրել, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջինս շրջակա միջավայրի, հանրային առողջության և հանրային անվտանգության կարիքների կամ դրանցից որևէ մեկի հետևանքով զրկված է իրագործելի այլընտրանքից: Այդ դեպքում Լիցենզառուն կարող է պարտավորեցվել թույլատրելու հարմարությունների և սեփականության համատեղումը (ներառյալ ֆիզիկական համատեղումը): Կարգավորողը պետք է համապատասխան խորհրդակցություններ կազմակերպի, որոնց ընթացքում շահագրգիռ բոլոր կողմերը իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություններ կունենան: Նման համատեղումը կամ կոորդինացման պայմանավորվածությունները կարող են հարմարությունների և սեփականության համատեղման ծախսումները բաշխելու վերաբերյալ կանոններ պարունակել:

Ի վկայություն վերոգրյալի` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը փոփոխում և վերահաստատում է Լիցենզիան նոր խմբագրությամբ` Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

 

ԼԻՑԵՆԶԱՌՈՒԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Կապիտալի ներմուծում, ենթակառուցվածքի ստեղծում

Լիցենզիայի գործողության ընթացքում Լիցենզառուն պետք է իրավունք ունենա առանց մաքսատուրքի (կամ ներմուծման այլ հարկերի) Հայաստան ներմուծելու սարքավորումներ, նյութեր, պահեստամասեր, արագամաշ առարկաներ և շարժական գույք, որոնք Լիցենզառուին անհրաժեշտ են Լիցենզիայի դրույթների իրականացման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիցենզառուին կթույլատրի նախաձեռնել իր ցանցի համար անհրաժեշտ հարմարությունների շինարարությունը և սպասարկումը: Կարգավորողը պետք է աջակցի Լիցենզառուին այդ հարցերում:

2. Գրասենյակային տարածք և բնակեցում, արտահանում և հարկեր

ա/ Լիցենզիայի գործունեության իրականացման հետ կապված` Լիցենզառուի կողմից ձեռք բերված կամ նրա սեփականությունը հանդիսացող ամբողջ անշարժ կամ շարժական գույքը պետք է մնա որպես Լիցենզառուի սեփականություն.

բ/ Լիցենզառուն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր գույքի վաճառքից և մատուցված ծառայություններից ստացված հասույթն իրավունք ունի արտահանելու ազատ փոխարկելի արտարժույթով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր համաձայնությունը պետք է տա Լիցենզառուին` ոչ խտրական հիմունքներով իրականացնելու արտարժույթի փոխանակումը:

գ/ Լիցենզառուն ցանկացած ժամանակ իրավունք ունի արտահանելու Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իր գույքը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիցենզառուին պետք է տա այն բոլոր թույլտվությունները, լիցենզիաները և այլ իրավական փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Լիցենզառուի գույքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու համար: Կարգավորողը պետք է աջակցի Լիցենզառուին նշված հարցում:

3. Օտարերկրյա աշխատակիցներ

ա/ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կտրամադրի բոլոր անհրաժեշտ մուտքի արտոնագրերը` աշխատանքի և այլ թույլտվությունները Լիցենզառուի կողմից Լիցենզիայի նպատակների իրագործման նպատակով օտարերկրյա անձնակազմ վարձելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նաև այդ աշխատողների ընտանիքներին կապահովի համապատասխան մուտքի արտոնագրերով և նրանց կթույլատրի բնակվել Հայաստանում:

բ/ Լիցենզառուի կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձնակազմն իրավունք կունենա Հայաստանից ազատորեն արտահանելու իր հետ Հայաստան ներմուծված իր անձնական գույքը, Հայաստանում վաստակած դրամը և դրանով Հայաստանում գնված գույքը:

Հավելված Բ

 

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՎԵՐԱԲԱԼԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԱԿԱԳԻՆ

 

Սույն հավելվածով սահմանված սակագները կիրառվում են 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Սույն հավելվածում չհիշատակված ծառայությունների համար 2005 թվականի հունվարի 1-ից կիրառվելու են այն սակագները, որոնք հաստատված են եղել Կարգավորողի կողմից Երկրորդ վերախմբագրման ամսաթվի դրությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում այդ սակագները ճշգրտվել են Լիցենզիայում սահմանված ընթացակարգին համապատասխան: «1»

 

Բ.1. Տեղական ծառայություններ

 

Գծի վարձավճար

Բնակելի բաժանորդների համար տարբերակ 1

750 դրամ ամսական

 

Բնակելի բաժանորդների համար տարբերակ 2

5000 դրամ ամսական
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 1 2700 դրամ ամսական
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 2 7250 դրամ ամսական
Տեղական զանգերի տարածքում անվճար օգտագործման րոպեների առավելագույն թվաքանակը՝ ըստ սակագնային տարբերակների*    

 

Բնակելի բաժանորդների համար տարբերակ 1

360 րոպե

  Բնակելի բաժանորդների համար տարբերակ 2
2250 րոպե
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 1
360 րոպե
  Գործարար բաժանորդների համար տարբերակ 2 2250 րոպե
Տեղական զանգեր*    

 

Բնակելի բաժանորդների համար տարբերակ 1

Ամսական 361-2250 րոպեն ներառյալ՝ 3,33 դրամ րոպեն

Ամսական 2251 րոպեից սկսած՝ 6,66 դրամ րոպեն

 

Բնակելի բաժանորդների համար տարբերակ 2

Ամսական 2251 րոպեից սկսած՝ 6,66 դրամ րոպեն

 

Գործարար բաժանորդների համար տարբերակ 1

Ամսական 361-2250 րոպեն ներառյալ՝ 3,33 դրամ րոպեն

Ամսական 2251 րոպեից սկսած՝ 6,66 դրամ րոպեն

  Գործարար բաժանորդների համար տարբերակ 2

Ամսական 2251 րոպեից սկսած՝ 6,66 դրամ րոպեն

Միջքաղաքային զանգեր (ներպետական)

Բնակելի բաժանորդների համար տարբերակ 1 և 2

Ծանրաբեռնված ժամերին՝ 16,67 դրամ րոպեն

Չծանրաբեռնված ժամերին՝ 11,67 դրամ րոպեն

 

Գործարար բաժանորդների համար տարբերակ 1 և 2

Ծանրաբեռնված ժամերին՝ 20 դրամ րոպեն

Չծանրաբեռնված ժամերին՝ 14 դրամ րոպեն

Ինտերնետ հասանելիության ծառայության համար հեռախոսագծի օգտագործման դիմաց

Բնակելի բաժանորդների համար տարբերակ 1 և 2, գործարար բաժանորդների համար տարբերակներ 1 և 2

Անվճար օգտագործման րոպեների առավելագույն թվաքանակը սպառելուց հետո՝ 0,83 դրամ րոպեն

Միջազգային

Բնակելի բաժանորդների համար տարբերակներ 1 և 2, գործարար բաժանորդների համար տարբերակներ 1 և 2

Ըստ հավելված Բ.2 - ի

 

* Կիրառվում է տեղական զանգերի այն տարածքներում, ուր ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում

Բոլոր բերված սակագները չեն ներառում ավելացված արժեքի հարկը:

Ելնելով նշված սակագների նպատակներից` «գործարար» և «բնակելի» հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Գործարար բաժանորդ են համարվում

Բնակելի է այն բաժանորդը, որը գործարար բաժանորդ չէ:

 

Ներպետական զանգերի համար`

Ծանրաբեռնված ժամեր են համարվում յուրաքանչյուր օրվա (երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրը ներառյալ) ժամը 07:00:01-23:00:00-ն, իսկ Չծանրաբեռնված` ժամը 23:00:01-07:00:00-ը

 

Բ.2. Միջազգային զանգեր

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՄԵՆԹԵԼԻ ՍԱԿԱԳՆԵՐ

 

 

2005 թ. հունվարի1-ից կիրառվող(2005թ. համար առավելագույն սակագներ)

2005 թ. սակագների
նվազագույն սահման

  

Երկրներ

մեկ րոպեի սակագին

մեկ րոպեի սակագին

մեկ րոպեի սակագին

մեկ րոպեի սակագին

Ծանրաբեռնված ժ.

Չծանրաբեռնված ժ.

Ծանրա-բեռնված ժ.

Չծանրա-բեռնված ժ.

 

1 Նախկին ԽՍՀՄ երկրներ

 

1

Ռուսաստանի Դաշնություն

$ 0,435

$ 0,305

$ 0,35

$ 0,245

2

Վրաստան

$ 0,435

$ 0,305

$ 0,35

$ 0,245

3

Ուկրաինա

$ 0.50

$ 0,35

$ 0,35

$ 0,245

4

Բելոռուս

$ 0,51

$ 0,357

$ 0,35

$ 0,245

5

Ղազախստան

$ 0,53

$ 0,371

$ 0,35

$ 0,245

6

Մոլդովա

$ 0,50

$ 0,35

$ 0,35

$ 0,245

7

Ադրբեջան

$ 0,53

$ 0,371

$ 0,35

$ 0,245

8

էստոնիա

$ 0,53

$ 0,371

$ 0,35

$ 0,245

9

Լատվիա

$ 0,48

$ 0,336

$ 0,35

$ 0,245

10

Լիտվա

$ 0,48

$ 0,336

$ 0,35

$ 0,245

11

Թուրքմենստան

$ 0,53

$ 0,371

$ 0,35

$ 0,245

12

Ղրղզստան

$ 0,53

$ 0,371

$ 0,35

$ 0,245

13

Տաջիկստան

$ 0,53

$ 0,371

$ 0,35

$ 0,245

14

Ուզբեկստան

$ 0,53

$ 0,371

$ 0,35

$ 0,245

 

2 Միջին Արևելքի երկրներ

 

1

Բահրեյն

$ 0.65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

2

Իրան

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

3

Իրաք

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

4

Իսրայել

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

5

Հորդանան

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

6

Քուվեյթ

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

7

Լիբանան

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

8

Օման

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

9

Պաղեստին

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

10

Կատար

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

11

Սաուդյան Արաբիա

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

12

Սիրիայի Արաբական Հանրապետություն

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

13

Եմեն

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

14

Արաբական Միացյալ էմիրություններ

$ 0,65

$ 0,455

$ 0,35

$ 0,245

 

3 Եվրոպական երկրներ, ԱՄՆ և Կանադա

 

1

Ալբանիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

2

Անդորրա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

3

Ավստրիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

4

Բելգիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

5

Բոսնիա և Հերցեգովինա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

6

Բուլղարիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

7

Չերնոգորիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

8

Խորվաթիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

9

Չեխիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

10

Դանիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

11

Ֆարերյան կղզիներ

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

12

Ֆինլանդիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

13

Ֆրանսիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

14

Գերմանիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

15

Ջիբրալթար

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

16

Հունաստան

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

17

Հունգարիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

18

Իսլանդիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

19

Իռլանդիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

20

Իտալիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

21

Լիխտենշտեյն

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

22

Լյուքսեմբուրգ

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

23

Մակեդոնիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

24

Մալթա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

25

Մոնակո

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

26

Նիդերլանդներ

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

27

Նորվեգիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

28

Լեհաստան

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

29

Պորտուգալիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

30

Ռումինիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

31

Սան Մարինո

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

32

Սերբիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

33

Սլովակիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

34

Սլովենիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

35

Իսպանիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

36

Շվեդիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

37

Շվեյցարիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

38

Թուրքիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

39

Միացյալ Թագավորություն

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

40

Միացյալ Թագավորության վիրտուալ կոդ

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

41

Վատիկան

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

42

Հունգարիա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

43

Կանադա

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

44

ԱՄՆ

$ 0,80

$ 0,56

$ 0,45

$ 0,315

 

4 Ասիական երկրներ

 

1

Բրունեյ

$ 0.80

$ 0,56

$ 0.35

$ 0,245

2

Չինաստան

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

3

Հոնկոնգ

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

4

Մակաո

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

5

Մալազիա

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

6

Սինգապուր

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

7

Հարավային Կորեա

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

8

Թայվան

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

 

5 Հարավային և Հյուսիսային Ամերիկայի երկրներ

 

1

Ալյասկա

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

2

Արգենտինայի Հանրապետություն

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$0,245

3

Բահամյան կղզիներ

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

4

Բրազիլիա

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

5

Կոլումբիա

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

6

Հավայան կղզիներ

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

7

Մեքսիկա

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

8

ԱՄՆ Վիրգինյան կղզիներ

$ 0,80

$ 0,56

$ 0,35

$ 0,245

 

6 Ավստրալիա և Նոր Զելանդիա

 

1

Ավստրալիա

$ 0,80

$ 0,56

$ 0,20

$ 0,14

2

Նոր Զելանդիա

$ 0,80

$ 0,56

$ 0,20

$ 0,14

7 Այլ ցանցեր

 

1

Ծովային արբանյակային ցանցի միջազգային կազմակերպություն
(Ատլանտյան օվկիանոս (Արևելք))

$ 4,67

$ 4,67

$ 1,00

$ 1,00

2

Ծովային արբանյակային ցանցի միջազգային կազմակերպություն
(Ատլանտյան օվկիանոս (Արևմուտք))

$ 4,67

$ 4,67

$ 1,00

$ 1,00

3

Ծովային արբանյակային ցանցի միջազգային կազմակերպություն (Հնդկական օվկիանոս)

$ 4,67

$ 4,67

$ 1,00

$ 1,00

4

Ծովային արբանյակային ցանցի միջազգային կազմակերպություն
(Խաղաղ օվկիանոս)

$ 4,67

$ 4,67

$ 1,00

$ 1,00

5

Ծովային արբանյակային ցանցի միջազգային կազմակերպություն
(Կոդ 870)

$ 4,67

$ 4,67

$ 1,00

$ 1,00

6

ԹՈՒՐԱՅԱ

$ 1,42

$ 1,42

$ 1,00

$ 1,00

7

Իրիդիում Գլոբալ բջջային կապի արբանյակային համակարգ

$ 1,42

$ 1,42

$ 1,00

$ 1,00

8

Անտարկտիդա

$ 6,67

$ 6,67

$ 1,00

$ 1,00

9

Գլոբալ Աստղ

$ 2,50

$ 2,50

$ 1,00

$ 1,00

8 Աշխարհի մնացյալ երկրներ

 

1

Աֆղանստան

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

2

Ալժիր

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

3

Ամերիկյան Սամոա

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

4

Անգոլա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

5

Անգուիլա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

6

Անտիգուա և Բարբուդա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

7

Անտիլյան կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

8

Արուբա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

9

Ասկենսիոն

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

10

Ավստրալիական արտաքին տարածքներ

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

11

Բանգլադեշ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

12

Բարբադոս

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

13

Բելիզ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

14

Բենին

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

15

Բերմուդա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

16

Բութան

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

17

Բոլիվիա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

18

Բոցվանա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

19

Բրիտանիայի Վիրգինյան կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

20

Բուրկինա Ֆասո

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

21

Բուրունդի

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

22

Կամբոջա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

23

Կամերուն

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

24

Կաբո-Վերդե

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

25

Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

26

Կայման կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

27

Չադ

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

28

Չիլի

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

29

Կոմորյան կղզիներ

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

30

Կոնգո

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

31

Կուկի կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

32

Կոստա Ռիկա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

33

Փղոսկրի Ափ

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

34

Կուբա

$ 1,42

$ 0,994

$ 0,35

$ 0,245

35

Կիպրոս

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

36

Դիեգո Գարսիա

$ 1,67

$ 1,169

$ 0,35

$ 0,245

37

Ջիբութի

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

38

Դոմինիկ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

39

Դոմինիկյան Հանրապետություն

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

40

Արևելյան Թիմոր

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

41

Եսթերյան կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

42

էկվադոր

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

43

Հասարակածային Գվինեա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

44

Եգիպտոս

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

45

էրիթրեա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

46

Եթովպիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

47

Ֆոլկլենդյան կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

48

Ֆիջի

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

49

Ֆրանսիական Պոլինեզիա

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

50

Գաբոն

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

51

Գամբիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

52

Գանա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

53

Գրենլանդիա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

54

Գրենադա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

55

Գվադելուպա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

56

Գուամ

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

57

Գվատեմալա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

58

Գվիանա (Ֆրանսիա)

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

59

Գվինեա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

60

Գվինեա-Բիսաու

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

61

Գայանա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

62

Հաիթի

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

63

Հոնդուրաս

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

64

Հնդկաստան

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

65

Ինդոնեզիա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

66

Յամայկա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

67

Ճապոնիա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

68

Քենիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

69

Կիրիբատի

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

70

Լաոս

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

71

Լեսոտո

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

72

Լիբերիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

73

Լիվիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

74

Մադագասկար

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

75

Մալավի

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

76

Մալդիվներ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

77

Մալի

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

78

Մարիանյան կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

79

Մարոկկո

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

80

Մարշալյան կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

81

Մարտինիկա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

82

Մավրիտանիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

83

Մավրիտիոս

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

84

Մայոտտա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

85

Միկրոնեզիա

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

86

Մոնղոլիա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

87

Մոնտսերրատ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

88

Մոզամբիկ

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

89

Միանմե (Բիրմա)

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

90

Նամիբիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

91

Նաուրու

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

92

Նեպալ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

93

Նոր Կալեդոնիա

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

94

Նիկարագուա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

95

Նիգեր

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

96

Նիգերիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

97

Նիու

$ 1,92

$ 1,344

$ 0,20

$ 0,14

98

Նորֆոլկյան կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

99

Հյուսիսային Կորեա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

100

Պակիստան

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

101

Պալաու

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

102

Պանամա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

103

Պապուա Նոր Գվինեա

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

104

Պարագվայ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

105

Պերու

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

106

Ֆիլիպիններ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

107

Պուերտո Ռիկո

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

108

Ռեյունիոն

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

109

Ռուանդա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

110

Սենտ Հելենա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

111

Սենտ Կիտս և Նևիս

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

112

Սենտ Լյուսիա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

113

Սենտ Պիեռ և Միքելոն

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

114

Սալվադոր

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

115

Սան Տոմե և Պրինսիպի

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

116

Սենեգալ

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

117

Սեյշելյան կղզիներ

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

118

Սիերա Լեոնե

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

119

Սողոմոնյան կղզիներ

$ 1,92

$ 1,344

$ 0,20

$ 0,14

120

Սոմալի

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

121

Հարավային Աֆրիկա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

122

Շրի Լանկա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

123

Սենտ Վինսենտ և Գրենադին

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

124

Սուդան

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

125

Սուրինամ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

126

Սվազիլենդ

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

127

Տանզանիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

128

Թաիլանդ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

129

Տոգո

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

130

Տոկելաու

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

131

Տոնգա

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

132

Տրինիդադ և Տոբագո

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

133

Թունիս

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

134

Թերքս և Կայկոս կղզիներ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

135

Տուվալու

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

136

Ուգանդա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

137

Ուրուգվայ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

138

Վանուատու

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

139

Վենեսուելա

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

140

Վիետնամ

$ 1,20

$ 0,84

$ 0,35

$ 0,245

141

Ուոլիս-Ֆուտ կղզիներ

$ 1,92

$ 1,344

$ 0,20

$ 0,14

142

Արևմտյան Սամոա

$ 1,20

$ 0,84

$ 0,20

$ 0,14

143

Զաիր

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

144

Զամբիա

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

145

Զանզիբար

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

146

Զիմբաբվե

$ 1,00

$ 0,70

$ 0,40

$ 0,28

 

 

 

 

 

 

 

Գնացուցակի ծանոթագրություններ

- Բոլոր գները ԱՄՆ դոլարով են և չեն ներառում ավելացված արժեքի հարկը:

- Լիցենզառուն իրավունք ունի 2005 թվականի ընթացքում նվազեցնել միջազգային զանգերի ծառայությունների սակագները առանց Կարգավորողի համաձայնության: Վերջնական սակագինը չի կարող աղյուսակում «2005 թվականի սակագների նվազագույն սահման» սյունակում նշված գներից պակաս լինել:

- Ծանրաբեռնված ժամեր են համարվում յուրաքանչյուր օրվա (երկուշաբթի օրվանից մինչև կիրակի օրը ներառյալ) ժամը 07:00:01-23:00:00-ն, իսկ Չծանրաբեռնված` ժամը 23:00:01-07:00:00-ը:

- Զանգերի տևողությունը չափվում է վայրկյաններով:

- Օպերատորի միջոցով տեղադրված պատվերով կատարված զանգի նվազագույն տևողությունը 3 րոպե է:

(Բ հավելված խմբ. 18.11.04 N 1559-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված Գ

GSM ծածկույթի պարտավորություններ

Լիցենզառուն պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում GSM ծառայություններ մատուցել հետևյալ կանոններին համապատասխան`

Ա. Ոչ ուշ, քան Երկրորդ վերախմբագրման ամսաթվից մեկ տարվա ընթացքում Լիցենզառուն պարտավոր է GSM բացօթյա ծածկույթ ապահովել Երևանում ու նախկին շրջկենտրոններում, իսկ GSM ցանցն այնպես բարելավվել, որ բաժանորդագրվելու յուրաքանչյուր դիմում բավարարվի:

Բ. Ոչ ուշ, քան Երկրորդ վերախմբագրման ամսաթվից երկու տարվա ընթացքում Լիցենզառուն պարտավոր է GSM բացօթյա ծածկույթ ապահովել ոչ պակաս քան 200 գյուղերում, ինչպես նաև Երևանի և Վրաստանի ու Երևանի և Պարսկաստանի սահմանների միջակայքում ընկած մայրուղիների երկայնքի 85%-ում:

Գ. Երկրորդ GSM Լիցենզիան շնորհելուց վեց ամիս անց Լիցենզառուն պարտավոր է ծածկույթի պահանջի կատարման մասին կիսամյակային հաշվետվություններ ներկայացնել Կարգավորողին, ուր նշվում են այն քաղաքներն ու գյուղերը (և դրանց բնակչության թիվն ըստ վերջին պաշտոնական մարդահամարի տվյալների), որոնց տարածքի ծածկույթն ապահովված է հաշվետվությունը ներկայացնելու դրությամբ: Կարգավորողը կարող է ստուգել տեղեկությունների հավաստիությունն իր կողմից սահմանված մեթոդաբանության և տեխնիկական չափանիշներին համապատասխան` հաշվի առնելով GSM լիցենզառուների տեսակետներն ու լավագույն Եվրոպական փորձը: Տեղեկությունների ստուգման ծախսերը կրում է Կարգավորողը:

Դ. Լիցենզառուն ծածկույթի այս պահանջի հետևանքով չպետք է պակաս նպաստավոր վիճակում հայտնվի, քանի որ նույն պահանջը կկիրառվի երկրորդ GSM լիցենզառուի նկատմամբ: Ընդ որում, վերջինս պետք է ապացուցի Կարգավորողին և Հաճախությունների գործակալությանը, որ սույն Հավելվածի Ա կետով սահմանված պահանջը կատարված է իրեն համապատասխան Լիցենզիան շնորհելուց երկու, իսկ Բ կետով սահմանված պահանջը` երեք տարվա ընթացքում:

Ե. Սահմանված ժամկետում ծածկույթն ապահովելու պարտավորության չկատարելը կարող է համարվել կոպիտ խախտում սույն Լիցենզիայի իմաստով, եթե Լիցենզառուն չի վերացնում իր թերացումը Կարգավորողի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում` պայմանով, որ թերացումը վերացնելու համար Լիցենզառուն կունենա առնվազն 4 ամիս` Հաճախությունների գործակալության եզրակացություններն ու ստուգումների արդյունքները ստանալու պահից: Ծածկույթի սույն պարտավորությունը չկատարելու համար կիրառվող ցանկացած տույժ պետք է համապատասխանի եվրոպական փորձին և համաչափության սկզբունքին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված Դ

Ներմուծեք նկարագրությունը_18821

(Դ հավելվածը լրաց. 18.11.04 N 1559-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան