Գլխավոր տեղեկություն
Համար
N 368
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.07.1997-14.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.1996
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
29 նոյեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 1996 թ. N 368

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ապահովագրական շուկայի կազմավորման և արդյունավետ զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ապահովագրական կազմակերպությունների հարկման ենթակա շահույթի հաշվարկման կարգը (կցվում է).

բ) ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է).

դ) ապահովագրական միջնորդային (բրոքերային) գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ապահովագրական տեսչությունն է:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում հաստատել ապահովագրական տեսչության կանոնադրությունը.

բ) երկամսյա ժամկետում հաստատել`

ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգը:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 10.06.97 N 174)

(3-րդ կետը փոփ. 10.06.97 N 174)

4. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել ապահովագրողների հաշվապահական և վիճակագրական հաշվետվության ձևերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» N 238 որոշմամբ հաստատված հիմնական դրույթների`

ա) 21-րդ կետից հանել «պարտադիր և ռիսկային» բառերը.

բ) 32-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «և բուժապահովագրության», իսկ յոթերորդ պարբերությունից` «պարտադիր» բառերը.

գ) 39-րդ կետից հանել «պարտադիր և ռիսկային» բառերը:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 1-ի «Հանրապետությունում ապահովագրական գործունեության պետական կարգավորման միջոցառումների մասին» N 485 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններից ստացված եկամուտների և կատարված ծախսերի կազմի մասին» N 633 որոշումները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 29-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
նոյեմբերի 29-ի N 368 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ


ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Համաձայն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի սույն կարգը սահմանում է ապահովագրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց (այսուհետև ապահովագրողների) հարկման ենթակա շահույթի որոշման նպատակով ապահովագրողների եկամուտների և ծախսերի, ինչպես նաև նրանց ֆինանսական արդյունքներին վերագրվող եկամուտների և ծախսերի կազմը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրապետությունում գրանցված ապահովագրողների հարկման ենթակա շահույթը հաշվարկվում է նշված եկամուտների և ծախսերի կազմին համապատասխան որոշվող եկամուտների ընդհանուր գումարը ծախսերի ընդհանուր գումարով պակասեցնելու ճանապարհով` ապահովագրողների գործունեության ֆինանսական արդյունքներին անմիջականորեն վերագրվող եկամուտների և ծախսերի տարբերությունից ստացված գումարի ճշգրտումով:

 

I. Ապահովագրողների հարկման ենթակա շահույթի հաշվարկման համար հաշվի առնվող եկամուտների կազմը

 

Հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ ապահովագրողների եկամուտների կազմի մեջ մտնում են`

1. Ապահովագրության, համաապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերով ստացված ապահովագրավճարները (պրեմիաները)` հանած ապահովագրական պահուստների հատկացումները, վճարված ապահովագրական հատուցումները և ըստ պայմանագրերի` ապահովագրական վճարներից վերաապահովագրության փոխանցված գումարները:

2. Ապահովագրական պահուստներից վերադարձված գումարները:

3. Կոմիսիոն վարձատրություններն ու տանտյեմները, որոնք ստացվել են վերաապահովագրության փոխանցված պայմանագրերով:

4. Վթարային կոմիսարի գործառույթների իրականացման և խորհրդատվական ծառայությունների համար ստացված կոմիսիոն վարձատրությունները:

5. Վերաապահովագրության պայմանագրերի համաձայն վերաապահովագրողների կողմից վճարված հատուցումները:

6. Ապահովագրական պահուստների և այլ միջոցների ներդրումներից ստացված եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք ստացվել են կյանքի ապահովագրության գծով ապահովագրական պահուստների ներդրումներից:

7. Վերաապահովագրության ստանձնած ռիսկերի համար դեպո-պրեմիաների տոկոսներով հաշվարկված հասույթները:

8. Գույքային ապահովագրության դեպքում վնասի համար մեղավոր անձից ապահովադրի պահանջի իրավունքն իրականացնելու կարգով ստացված գումարները:

9. Այլ եկամուտներ`

ա) հիմնական միջոցների, նյութական արժեքների և այլ ակտիվների իրացումից ստացված հասույթը.

բ) գույքը վարձակալության տրամադրելուց կամ լիզինգային գործառնություններից ստացված եկամուտները.

գ) դեբիտորական պարտքերի մարումից ստացված գումարները, որոնք նախորդ ժամանակաշրջաններում վնասների հաշվին դուրս էին գրվել.

դ) դուրս գրված կրեդիտորական պարտքերի գումարները.

ե) երաշխիքային և ֆակտորինգային գործառնությունների կատարումից ստացված եկամուտները.

զ) արժեթղթերի իրացման և ձեռքբերման գների դրական տարբերությունը: Ընդ որում, ապահովագրողների կողմից թողարկվող արժեթղթերի տեղաբաշխման ժամանակ արժեթղթերի անվանական արժեքի և շուկայական արժեքի տարբերության գումարը դիտվում է որպես ապահովագրողների արժեթղթերի թողարկումից ստացված լրացուցիչ եկամուտ և ապահովագրողների կողմից հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ եկամուտների կազմի մեջ չի մտցվում.

է) տեղեկատվական կապի և այլ ծառայությունների համար ապահովագրողների կողմից կատարված ծախսերի դիմաց հաճախորդներից ստացված փոխհատուցման գումարները:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությամբ զբաղվելուց ստացված եկամուտները:

 

II. Հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ ապահովագրողների կողմից ինքնարժեքի մեջ հաշվի առնվող ծախսերի կազմը

 

Ապահովագրողների ծախսերին վերագրվում են`

11. Ապահովագրական պատահարների կանխման հետ կապված կանխարգելիչ միջոցառումների ֆինանսավորման համար կատարվող պահուստային հատկացումները:

12. Վերաապահովագրության ընդունված պայմանագրերի գծով վճարված ապահովագրական հատուցումների գումարները:

13. Վերաապահովագրության պայմանագրերի կնքման համար վճարված կոմիսիոն վարձատրություններն ու տանտյեմները:

14. Գործավարման ծախսերը`

14.1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան պարտադիր հատկացումները:

14.2. Ապահովագրողներին պատկանող գույքի ու նրանց աշխատողների կյանքի և ոչ կյանքի ապահովագրության համար վճարված ապահովագրավճարները:

14.3. Ապահովագրական գործակալների և բրոքերների մատուցած ծառայությունների դիմաց վճարված կոմիսիոն վարձատրությունները:

14.4. Ապահովագրական գործակալների տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, կամ սահմանված նորմաների համաձայն անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դեպքում կատարված ծախսերի փոխհատուցումները.

14.5. Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, ինչպես նաև առանձին ֆիզիկական անձանց ապահովագրական գործունեության հետ կապված ծառայությունների մատուցման համար վճարումները, այդ թվում`

ա) ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ նրանց հաշվային աշխատողներին վճարված կոմիսիոն վարձատրությունները կապված աշխատողների աշխատավարձից անկանխիկ ապահովագրավճարները փոխանցելու աշխատանքների կատարման հետ.

բ) ինկասատորային ծառայությունների համար վճարումները.

գ) վճարումները (կոմիսիոն վարձատրությունները) մասնագետներին (փորձագետներին, վթարային կոմիսարներին, փաստաբաններին և ուրիշների)` ապահովագրական ռիսկի, գույքի արժեքի, ապահովագրական փոխհատուցումների չափի, ինչպես նաև ապահովագրական պատահարների գնահատման և կարգավորման համար.

դ) վճարումները հաշվողական կենտրոններին, բանկային և այլ վարկային հիմնարկներին` ապահովագրական գործունեության հետ կապված ծառայությունների մատուցման համար.

ե) ապահովագրական գործակալների և բրոքերների պատրաստման ու վերապատրաստման ծախսերը.

զ) գովազդի ծախսերը.

է) գրասենյակային, փոստային, հեռախոսային և կապի այլ ծառայությունների ծախսերը.

ը) մասնագիտական գրականության, թերթերի և ամսագրերի, ինչպես նաև նորմատիվային ու հրահանգչական ակտերի բաժանորդագրության և ձեռքբերման ծախսերը.

թ) ապահովագրողների հաստիքային և ոչ հաստիքային աշխատողների աշխատանքի վարձատրության ծախսերը:

Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցված ծախսերի կազմի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի N 238 որոշմամբ նախատեսված ծախսերի ցանկին համապատասխան`

ժ) ապահովագրողներին պատկանող կամ ապահովագրական պահուստներում հաշվառվող ու վարձակալված շենքերի, սարքավորումների, գույքի, ծառայողական ավտոտրանսպորտի պահպանման, շահագործման և նորոգումների ծախսերը.

ժա) հրշեջ և պահակային պահպանության ծախսերը:

14.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների և նորմատիվների սահմաններում` հետևյալ ծախսերը.

ա) ներկայացուցչական ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում.

բ) աշխատողների հավաքագրման հետ կապված ծախսերը.

գ) գործուղման ծախսերը.

դ) աշխատողների կողմից անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու ծախսերը.

ե) հիմնական միջոցների մաշվածքը` սահմանված կարգով հաստատված նորմաներով, հաշվարկված հիմնական միջոցների լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների ձևով, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ակտիվ մասի արագացված ամորտիզացիան.

զ) փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածքը.

է) ոչ նյութական ակտիվների մաշվածքը:

14.7. Ապահովագրության պայմանագրերի, պոլիսների, խիստ հաշվառման ձևերի, դիսկետների, ծրագրերի, անդորրագրերի և այլ ձևաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման և տպագրման ծախսերը:

14.8. Ապահովագրողների բաժնետոմսերի, պարտատոմսերի, պարտքի այլ հանձնառությունների և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթերի թողարկման ծախսերը:

14.9. Տեղեկատվական, խորհրդատվական և աուդիտորական ծառայությունների համար վճարումները.

14.10. Տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի հրապարակման ծախսերը:

15. Ապահովագրական գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցների վարձակալության վճարահաշվարկային միջոցների (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստման ու ներդրման, ինչպես նաև նյութական արժեքների և փաստաթղթերի փոխադրման ծախսերը:

16. Մարքետինգային և նմանատիպ այլ ծառայությունների համար վճարումները:

17. Ապահովագրողների կողմից ֆակտորինգային, լիզինգային և երաշխիքային գործառնությունների իրականացման ծախսերը:

18. Ապահովագրողների վճարած պետական տուրքերը:

19. Կարճաժամկետ վարկերի գծով տոկոսների վճարման ծախսերը (բացառությամբ ժամկետանց տոկոսների վճարումների ծախսերի):

20. Արժեթղթերի ձեռքբերման և իրացման գների բացասական տարբերությունը:

21. Ապահովագրողների պարտքի հանձնառությունների (պարտատոմսերի, մուրհակների և այլնի) գծով վճարված տոկոսները:

22. Նյութական ռեսուրսների, աշխատանքների և ծառայությունների (որոնց արժեքը հաշվետու ժամանակաշրջանում, փաստորեն, վերագրվել է ծախքերին) գծով ավելացված արժեքի հարկի գումարները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

23. Ապահովագրողների վերակազմավորման, լուծարման և գործունեության դադարման հետ կապված ծախսերը:

 

III. Ապահովագրողների գործունեության ֆինանսական արդյունքներին վերագրվող եկամուտներն ու ծախսերը

 

Սույն կարգի համաձայն ձևավորվում են ապահովագրողների ֆինանսական արդյունքները:

Նախքան ֆինանսական արդյունքների որոշումը, հաշվարկվում են ապահովագրական պահուստներին հատկացումների գումարները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջաններում ապահովագրական պահուստների հատկացումներից վերադարձման ենթակա գումարները:

24. Ապահովագրողների գործունեության ֆինանսական արդյունքներին անմիջականորեն վերագրվում են հետևյալ եկամուտները`

ա) ապահովագրողներին պատկանող բաժնետոմսերի, պարտատոմսերի և թողարկված այլ արժեթղթերի գծով ստացված դիվիդենտներն ու տոկոսները, ինչպես նաև այլ ձեռնարկությունների գործունեության մեջ փայամասնակցություններից ստացված եկամուտները, եթե դրանք նախապես չեն հարկվել վճարման աղբյուրի մոտ:

Եթե դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նախապես հարկվել են վճարման աղբյուրի մոտ, ապա անմիջականորեն ուղղվում են ապահովագրողների համապատասխան ֆոնդերին.

բ) պայմանագրային պարտավորությունների խախտման համար ապահովագրողներին վճարված տուգանքները, տույժերը, ինչպես նաև ապահովագրողներին հասցված վնասների հատուցումները.

գ) հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների շահույթը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավականի (նյութական և ոչ նյութական ակտիվների, ապրանքների և այլ գույքի) իրացումից ստացված եկամուտները:

25. Ապահովագրողների գործունեության ֆինանսական արդյունքներին անմիջականորեն վերագրվում են հետևյալ ծախսերն ու կորուստները`

ա) պայմանագրային պարտավորությունների խախտման համար ապահովագրողների վճարած տուգանքները, տույժերը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ապահովագրողների կողմից հասցված վնասների հատուցման ծախսերը.

բ) կեղծ պոլիսներով ապահովագրողների կրած վնասները.

գ) ապահովագրողների գործունեության հետ կապված դատական ու արբիտրաժային ծախքերը.

դ) ապահովագրողներին հասցված վնասները, որոնց համար մեղավորները դատարանի որոշմամբ չեն հայտնաբերվել:

____________________

 

Ծանոթագրություններ:

1. Ապահովագրողների հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան շահույթի հաշվին վճարվող հարկերը և այլ վճարները, շահույթի ավելացումն ու նվազումը, ինչպես նաև հարկային արտոնությունները:

2. Ապահովագրողների հարկման ենթակա շահույթի հաշվարկման ժամանակ նորմավորվող ծախսերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
նոյեմբերի 29-ի N 368 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման գործընթացը:

2. Ապահովագրողներն ապահովագրության պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով պարտավոր են ապահովագրավճարներից ձևավորել ապահովագրական պահուստներ:

3. Ապահովագրողների վճարունակությունն ապահովելու նպատակով ապահովագրական պահուստները նրանց կողմից պետք է տեղաբաշխվեն համաձայն դիվերսիֆիկացիայի, վերադարձվելիության, շահութաբերության և իրացվելիության սկզբունքների:

4. Ապահովագրական պահուստների մասին հաշվետվությունը տարեկան հաշվետվության հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին (այսուհետև` լիազորված պետական կառավարման մարմին):

5. Ապահովագրական պահուստների և ապահովագրության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների միջև անհամապատասխանության բացահայտման դեպքում լիազորված պետական կառավարման մարմինն իրավունք ունի ապահովագրողին տալու նշված անհամապատասխանությունը վերացնելու մասին գրավոր հանձնարարություն` անհրաժեշտության դեպքում սահմանելով տեխնիկական պահուստների հաշվարկման, դրանց տեղաբաշխման և տեղեկատվության ներկայացման այլ կարգ:

6. Ապահովագրողը, լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցնելով, կարող է օգտագործել տեխնիկական պահուստների ձևավորման այլ մեթոդներ, ինչպես նաև ապահովագրական պահուստների տեղաբաշխման այլ ուղղություններ:

7. Սույն կարգում օգտագործված հասկացությունների սահմանումը.

Հաշվետու ժամանակաշրջան` օրացուցային ժամանակաշրջան, որի համար կազմվում է ապահովագրողի հաշվապահական հաշվեկշիռը:

Հաշվետու ամսաթիվ` օրացուցային ամսաթիվ, որի դրությամբ կազմվում է ապահովագրողի հաշվապահական հաշվեկշիռը:

Տեխնիկական պահուստներ` միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապահովագրության պայմանագրերով ստանձնած ապահովագրական պարտավորությունների կատարման համար և հաշվարկվում են հաշվետու ամսաթվի դրությամբ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի և (կամ) ամբողջ ապահովագրական պորտֆելի համար: Տեխնիկական պահուստներն ապահովագրական պահուստների մի մասն են:

Ապահովագրական պորտֆել` կնքված ապահովագրության պայմանագրերի ամբողջություն:

Ապահովագրական բրուտտո-պրեմիա` ապահովագրության պայմանագրի պայմաններին համապատասխան ապահովադրի փաստացի վճարած դրամական միջոցները:

Վնասների պահուստներ` տեխնիկական պահուստների տեսակներ, որոնց մեծությունը համապատասխանում է հաշվետու ամսաթվի դրությամբ չկատարված կամ մասամբ կատարված ապահովագրական պարտավորությունների գումարին: Հիշյալ պահուստների չափը որոշվում է ըստ ապահովադրի գույքին և (կամ) գույքային շահերին հասցված վնասի մեծության:

Վնասների կարգավորման ծախսեր` դրամական միջոցներ, որոնք անհրաժեշտ են փորձագիտական և խորհրդատվական կամ այլ ծառայությունների մատուցման համար` կապված ապահովադրի գույքին և (կամ) գույքային շահերին հասցված վնասի չափի գնահատման ու հետագա վնասների կանխման հետ:

Ապահովագրական գումարի վնասաբերություն` հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների հարաբերությունը այդ ժամանակաշրջանում գործող ապահովագրության պայմանագրերով սահմանված ապահովագրական գումարների հանրագումարին:

Նետտո-դրույք` ապահովագրական տարիֆի մասը, որը նախատեսված է ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցումներ վճարելու պարտավորությունների կատարումն ապահովելու համար:

Չկարգավորված պահանջ` հայտարարված վնասը, որի նկատմամբ ապահովագրողի  պարտավորությունները հաշվետու ամսաթվի դրությամբ դեռևս չեն կատարվել կամ կատարվել են ոչ լրիվ:

Չվաստակած ապահովագրավճար` ապահովագրական բրուտտո-պրեմիայի մասը, որը ստացվել է հաշվետու ամսաթվի դրությամբ գործող ապահովագրության պայմանագրերով և որոնց գործողության ժամկետը ներառում է գալիք ժամանակաշրջանները:

 

II. ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ

 

8. Ապահովագրական պահուստներն իրենց կազմում ընդգրկում են`

տեխնիկական պահուստներ, այդ թվում`

ա) չվաստակած ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ)

բ) վնասների (կորուստների) պահուստներ`

- հայտարարված, բայց չկարգավորված վնասների պահուստ (ՀՉՎՊ). - տեղի ունեցած, բայց չհայտարարված վնասների պահուստ (ՏՉՎՊ).

գ) լրացուցիչ տեխնիկական պահուստներ (լիազորված պետական կառավարման մարմնի հետ համաձայնեցված).

- աղետների պահուստ (ԱՊ). - վնասաբերության տատանումների պահուստներ (ՎՏՊ).

դ) ապահովագրության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների հետ կապված տեխնիկական պահուստների այլ տեսակներ.

կանխարգելիչ միջոցառումների պահուստներ (ԿՄՊ).

 

Տեխնիկական պահուստների հաշվարկման ելակետային բազան

 

9. Որպես տեխնիկական պահուստների հաշվարկման ելակետային բազա, բացառությամբ հայտարարված, բայց չկարգավորված վնասների պահուստների, ընդունվում են ելակետային ապահովագրավճարները` հաշվետու ժամանակաշրջանում մուտքագրված ապահովագրական բրուտտո-պրեմիան, հանած ապահովագրության պայմանագրերի կնքման համար փաստացի վճարված (փոխանցված) կոմիսիոն պարգևավճարները և կանխարգելիչ միջոցառումների պահուստների ձևավորմանն ուղղվող գումարները:

 

Ապահովագրական պահուստների ձևավորումը

 

10. Չվաստակած ապահովագրավճարների պահուստի հաշվարկման համար ոչ կյանքի ապահովագրության տեսակները բաժանվում են հաշվառման երեք խմբի (դասակարգումը կատարված է ապահովագրական գործունեության լիցենզավորման պայմաններին համապատասխան)`

հաշվառման 1-ին խումբ`

(2) դժբախտ դեպքերի ապահովագրություն. (3) կամավոր բժշկական ապահովագրություն. (4) ցամաքային տրանսպորտային միջոցների ապահովագրություն. (5) օդային տրանսպորտային միջոցների ապահովագրություն. (6) ջրային տրանսպորտային միջոցների ապահովագրություն. (7) բեռների ապահովագրություն. (8) գույքային ապահովագրության այլ տեսակներ. (11) ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության ապահովագրություն. (12) պատասխանատվության այլ տեսակների ապահովագրություն.

հաշվառման 2-րդ խումբ`

(9) ֆինանսական ռիսկի ապահովագրություն. (10) վարկերի չմարման համար վարկառուների պատասխանատվության ապահովագրություն.

հաշվառման 3-րդ խումբ`

ապահովագրական տեսակներ, որոնք նախատեսում են անժամկետ ապահովագրության պայմանագրերի (ավարտի անորոշ ժամկետներով) կնքման հնարավորություն.

11. Հաշվառման 1-ին խմբի գծով հնարավոր է չվաստակած ապահովագրավճարների պահուստի հաշվարկման երկու տարբերակ`

 

Տարբերակ 1

 

Չվաստակած ապահովագրավճարները հաշվարկվում են ապահովագրական յուրաքանչյուր պայմանագրի համար առանձին «pro rata femporis» մեթոդի հիման վրա, հետևյալ բանաձևով`

Ներմուծեք նկարագրությունը_13509

ՉԱi - չվաստակած ապահովագրավճարն ըստ i - րդ պայմանագրի,

ԵԱi - ելակետային ապահովագրավճարներն ըստ i -րդ պայմանագրի,

ni - i -րդ պայմանագրի գործողության ժամկետը օրերով,

mi - օրերի թիվը i - րդ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանը:

 

Տարբերակ 2

 

Չվաստակած ապահովագրավճարները հաշվարկվում են «24-ի (քսանչորսի)» մեթոդով, համաձայն որի ելակետային ապահովագրավճարները, ըստ ապահովագրության պայմանագրերի, խմբավորվում են ապահովագրողի պատասխանատվությունն սկսվելու ամսաթվի, ապահովագրական բրուտտո-պրեմիայի վճարման պարբերականության և ապահովագրության պայմանագրի, գործողության ժամկետի մեծությամբ: Յուրաքանչյուր խմբի համար չվաստակած ապահովագրավճարները որոշվում են ելակետային ապահովագրավճարները բազմապատկելով N 5 ձևում բերված գործակիցներով:

12. Հաշվառման 2-րդ խմբի գծով չվաստակած ապահովագրավճարի պահուստը, ըստ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի, մինչև այդ պայմանագրի ժամկետի ավարտը համապատասխանում են ելակետային ապահովագրավճարին:

13. Հաշվառման 3-րդ խմբի գծով չվաստակած ապահովագրավճարի պահուստը ձևավորվում է և կազմում յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի ելակետային ապահովագրավճարի 40%:

14. Տվյալ տեսակի ապահովագրության գծով բոլոր պայմանագրերով հաշվարկված չվաստակած ապահովագրավճարի հանրագումարը կազմում է ապահովագրության տեսակի գծով ապահովագրողի չվաստակած ապահովագրավճարի պահուստը:

 

Վնասների պահուստը

 

15. Հայտարարված, բայց չկարգավորված վնասների պահուստի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր չկարգավորված պահանջի, որին գումարվում է այդ վնասների կարգավորման ծախսերի մեծությունը (հաշվետու ժամանակաշրջանում հայտարարված, բայց չկարգավորված վնասների գումարի 3 տոկոսի չափով): Այն դեպքում, երբ վնասի մասին հայտարարված է, սակայն կորստի չափը սահմանված չէ, հաշվարկի համար ընդունվում է ապահովագրական գումարը չգերազանցող վնասի առավելագույն հնարավոր չափը:

16. Տեղի ունեցած, բայց չհայտարարված վնասների պահուստը նախատեսված է այն պարտավորությունների կատարման, ինչպես նաև վնասների կարգավորման ծախսերի ապահովման համար, որոնք առաջացել են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի հետևանքով և որոնց տեղի ունենալու փաստի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ ապահովագրության պայմանագրով սահմանված կարգով մինչև հաշվետու ամսաթիվն ապահովագրողին չի հայտնվել:

Տեղի ունեցած, բայց չհայտարարված վնասների պահուստի մեծությունը հաշվարկվում է`

- հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մուտք եղած ելակետային ապահովագրական պրեմիայի գումարի 10% չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան համարվում է տարին.

- հաշվետու և դրան նախորդած երեք ժամանակաշրջանի ընթացքում մուտք եղած ելակետային ապահովագրական պրեմիայի գումարի 10%չափով, եթե հաշվետու ժամանակաշրջան համարվում է եռամսյակը:

 

Աղետների պահուստը

 

17. Աղետների պահուստը նախատեսված է արտակարգ կորուստների հատուցման համար, որոնք հետևանք են անհաղթահարելի ուժի գործողության կամ մեծածավալ աղետի և որոնք առաջ են բերել զգալի ապահովագրական վճարումներ իրականացնելու անհրաժեշտություն:

18. Աղետների պահուստը ձևավորվում է ապահովագրության այն տեսակների գծով, որոնց իրականացման պայմաններով նախատեսված է անհաղթահարելի ուժի գործողության կամ մեծածավալ վթարի արդյունքում հասցված վնասների համար ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցում վճարելու պարտավորություն:

 

Վնասաբերության տատանումների պահուստը

 

19. Վնասաբերության տատանումների պահուստը նախատեսված է ապահովագրողի ծախսերի փոխհատուցման համար, երբ ապահովագրական գումարի վնասաբերության մեծությունը հաշվետու ժամանակաշրջանում գերազանցում է սպասվող վնասաբերության մակարդակը:

 

Կանխարգելիչ միջոցառումների պահուստը

 

20. Կանխարգելիչ միջոցառումների պահուստը նախատեսված է դժբախտ դեպքերի, ապահովագրված գույքի վնասի կամ կորստի կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև ապահովագրողի կողմից կանխարգելիչ միջոցառումների պահուստի մասին կանոնակարգով նախատեսված նպատակների ֆինանսավորման համար: Նշված կանոնակարգը հաստատում է լիազորված պետական կառավարման մարմինը:

21. Կանխարգելիչ միջոցառումների պահուստը ձևավորվում է ապահովագրության պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մուտքագրված ապահովագրական բրուտտո-պրեմիաներից` մասհանումների հաշվին:

22. Կանխարգելիչ միջոցառումների պահուստին մասհանումներն իրականացվում են այդ նպատակների համար ապահովագրական տարիֆային դրույքների կառուցվածքում նախատեսված չափով:

23. Կանխարգելիչ միջոցառումների պահուստի մեծությունը համապատասխանում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ պահուստին մասհանված գումարին ավելացված հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ չվաստակած ապահովագրավճարի պահուստի գումարը, հանած հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կանխարգելիչ միջոցառումների համար ծախսված միջոցների գումարը:

 

III. ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

24. Կյանքի ապահովագրության ապահովագրական պահուստների հաշվարկման հիմք են ընդունվում ելակետային ապահովագրավճարները հաշվետու ժամանակաշրջանում մուտքագրված ապահովագրության բրուտտո-պրեմիաները, հանած ապահովագրության պայմանագրերի կնքման համար ապահովագրողի կողմից փաստացի կատարված գործավարման ծախսերը:

25. Գործավարման ծախսերին կարող է ուղղվել յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրով ստացված բրուտտո-պրեմիայի 15 տոկոսը, իսկ կյանքի ապահովագրության ապահովագրական պահուստային հատկացումները չեն կարող պակաս լինել յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրով ստացված բրուտտո-պրեմիայի 85 տոկոսից:

26. Կյանքի ապահովագրության ապահովագրավճարների սակագները հաշվարկվում են ակտուարային մեթոդի օգնությամբ` օգտագործելով

- մահացության աղյուսակը.

- ապահովագրական պահուստների ներդրման շահութաբերության նորմաները:

27. Կյանքի ապահովագրության համար նախատեսված ապահովագրական հատուցումները կատարվում են հետևյալ ապահովագրական պատահարների դեպքում`

- ապահովագրված անձի մահվան դեպքում.

- երբ լրանում է ապահովագրված անձի ապահովագրության պայմանագրով սահմանված տարիքը.

- երբ ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձի համար նախատեսվում են կենսաթոշակային հատուցումներ` կուտակելի ռենտա, տարեվճար, ընթացիկ հատուցումներ ապահովագրության պայմանագրի գործողության ժամանակահատվածում:

 

IV. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Ուղղությունը

Նորմատիվը

Բանկային ավանդներ (դեպոզիտներ) 50% ոչ ավելի
Անշարժ գույք 40% ոչ ավելի
Արտարժութային արժեթղթեր 20% ոչ ավելի
Ոչ պետական արժեթղթեր 20% ոչ ավելի
Պետական արժեթղթեր 80% ոչ ավելի
Ապահովագրողի հաշվարկային հաշվում
և դրամարկղում եղած ապահովագրական պահուստներ
10% ոչ ավելի

 

28. Ապահովագրական պահուստներն արգելվում է օգտագործել`

- ապրանքային, ֆոնդային բորսաների բաժնետոմսերի և հիմնադրամային բաժնետոմսերի ձեռքբերման համար.

- ինտելեկտուալ սեփականության ներդրումների մեջ:

 

V. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

29. Ապահովագրական պահուստի հաշվարկն իրականացվում է սույն կարգում բերված ձևերին համապատասխան (կցվում են):

 

Ձևերի բացատրությունը

 

Ձևերը լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար: Հաշվետվությունը կազմվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

Ամիսը, որը վերջանում է հաշվետու օրով, համարվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամիսը:

NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 ձևերը լրացվում են ապահովագրության յուրաքանչյուր տեսակի համար:

NN 1, 2, 3, 4, 5 ձևերը լրացվում են ՉԱՊ-ի հաշվարկման համար (հաշվառման 1-ին խմբի համար «24-ի (քսանչորսի)» մեթոդով):

NN 6, 7 ձևերը լրացվում են ՉԱՊ-ի հաշվարկման համար (հաշվառման 1-ին խմբի համար «pro rata temporis» մեթոդով):

NN 6, 8 ձևերը լրացվում են ՉԱՊ-ի հաշվարկման համար (հաշվարկման 2-րդ խմբի համար):

NN 6, 9 ձևերը լրացվում են ՉԱՊ-ի հաշվարկման համար (հաշվառման 3-րդ խմբի համար):

N 10 ձևը լրացվում է ՀՉՎՊ-ի հաշվարկման համար:

N 11 ձևը լրացվում է ՏՉՎՊ-ի հաշվարկման համար:

N 12 ձևը լրացվում է ԿՄՊ-ի հաշվարկման համար:

N 13 ձևը լրացվում է տարադրամով ձևավորված ապահովագրական պահուստները դրամով վերահաշվարկելու համար:

N 14 ձևը հանդիսանում է ընդհանրացնող բոլոր տեսակի տեխնիկական և ապահովագրական պահուստների համար:

Ձևերը լրացվում են առանց հաշվի առնելու վերաապահովագրության պայմանագրերով փոխանցված պարտավորությունները և ապահովագրավճարները: Ցանկացած փոխանցված վերաապահովագրություն պետք է ընդգրկվի ձևերում` նշելով «վերցված է վերաապահովագրության» բառերը:

Ապահովագրական պահուստները հաշվարկվում են դրամով:

 

Ձև N 1

 

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

 

Ելակետային ապահովագրավճարը մեկ ամիս գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերի համար

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

Մեկ ամիս գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերը

   

ապահովագրական բրուտտո-պրեմիան

կանխարգելիչ միջոցառումների մասհանումները

կոմիսիոն պարգևավճարները

ելակետային ապահովագրավճարը

1

2

3

4

5

6

Հաշվետու օրով վերջացող ամիսը

01

       
Ընդամենը

02

       

 

 

Ձև N 2

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Ելակետային ապահովագրավճարը երեք ամիս գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերի համար

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

Երեք ամիս գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերը

   

ապահովագրական բրուտտո-պրեմիան

կանխարգելիչ միջոցառումների մասհանումները

կոմիսիոն պարգևավճարները

ելակետային ապահովագրավճարը

1

2

3

4

5

6

2-րդ ամիս

01

       
1-ին ամիս

02

       
Հաշվետու օրով վերջացող ամիսը

03

       
Ընդամենը

04

       

 

 

Ձև N 3

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Ելակետային ապահովագրավճարը վեց ամիս գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերի համար

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

Վեց ամիս գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերը

   

ապահովագրական բրուտտո-պրեմիան

կանխարգելիչ միջոցառումների մասհանումները

կոմիսիոն պարգևավճարները

ելակետային ապահովագրավճարը

1

2

3

4

5

6

5-րդ ամիս

01

       
4-րդ ամիս

02

       
3-րդ ամիս

03

       
2-րդ ամիս

04

       
1-ին ամիս

05

       
Հաշվետու օրով վերջացող ամիսը

06

       
Ընդամենը

07

       

 

 

Ձև N 4

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Ելակետային ապահովագրավճարը մեկ տարի գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերի համար

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

Մեկ տարի գործողության ժամկետով ապահովագրության պայմանագրերը

   

ապահովագրական բրուտտո-պրեմիան

կանխարգելիչ միջոցառումների մասհանումները

կոմիսիոն պարգևավճարները

ելակետային ապահովագրավճարը

1

2

3

4

5

6

11-րդ ամիս

01

       
10-րդ ամիս

02

       
9-րդ ամիս

03

       
8-րդ ամիս

04

       
7-րդ ամիս

05

       
6-րդ ամիս

06

       
5-րդ ամիս

07

       
4-րդ ամիս

08

       
3-րդ ամիս

09

       
2-րդ ամիս

10

       
1-ին ամիս

11

       
Հաշվետու օրով վերջացող ամիսը

12

       
Ընդամենը

13

       

 

Ծանոթագրություն:

________________

 

1. NN 1, 2, 3, 4 ձևերը նախատեսված են ելակետային ապահովագրավճարի որոշման համար, երբ չվաստակած պրեմիայի պահուստը հաշվարկվում է «24-ի (քսանչորսի)» մեթոդով: Ապահովագրական պրեմիան խմբավորվում է ըստ ապահովագրական պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի ու գործողության ժամկետի և ցույց է տրվում NN 1, 2, 3, 4 ձևերում:

2. NN 1, 2, 3, 4 ձևերի 3-րդ սյունակում ցույց է տրվում ապահովագրական բրուտտո-պրեմիան, որը խմբավորվում է` ըստ ապահովագրության պայմանագրի գործողության ամսվա սկզբի:

3. NN 1, 2, 3, 4 ձևերի 4-րդ սյունակում ցույց է տրվում միջոցների գումարը, որն ուղղված է կանխարգելիչ միջոցառումների պահուստի ձևավորմանը: Սյունակը լրացվում է այն դեպքում, եթե տվյալ ապահովագրության տեսակի համար նախատեսված են այդ նպատակով հատկացումներ:

4. NN 1, 2, 3, 4 ձևերի 5-րդ սյունակում ցույց է տրվում միջոցների գումարը, որը փաստացի մուծված (փոխանցված) է ապահովագրության պայմանագրերի կոմիսիոն պարգևավճարների համար:

5. NN 1, 2, 3, 4 ձևերի 6-րդ սյունակում ցույց է տրվում ելակետային ապահովագրավճարները, որը հաշվարկվում է ըստ լրացված սյունակների`

Սյունակ 6 = Սյունակ 3 - Սյունակ 4 - Սյունակ 5:

6. Ստացված արդյունքներն օգտագործվում են N 5 ձևում` չվաստակած ապահովագրավճարի պահուստը հաշվելու համար:

 

Ձև N 5

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Չվաստակած ապահովագրավճարի պահուստը հաշվարկված հաշվառման 1-ին խմբի համար «24 (քսանչորսի)» մեթոդով

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

Ներմուծեք նկարագրությունը_13523

 

 

Ծանոթագրություն:

________________

 

1. N 5 ձևը նախատեսված է հաշվառման 1-ին խմբի ՉԱՊ-ի հաշվարկման համար ըստ «24-ի (քսանչորսի)» մեթոդի:

2. 3-րդ սյունակում նշվում են ելակետային ապահովագրավճարները` ըստ N 1 ձևի 5-րդ սյունակի` 6-րդ սյունակում նշվում են ելակետային ապահովագրավճարները` ըստ N 2 ձևի 5-րդ սյունակի: 9-րդ սյունակում նշվում են ելակետային ապահովագրավճարները` ըստ N 3 ձևի 5-րդ սյունակի:

3. 4-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ սյունակներում տրված են գործակիցները, որոնք օգտագործվում են չվաստակած ապահովագրավճարների հաշվարկի համար` բազմապատկելով այդ գործակիցները ելակետային ապահովագրավճարներով:

4. Արդյունքները գրանցվում են 5-րդ, 3-րդ, 11-րդ, 14-րդ սյունակներում` ըստ համապատասխան ապահովագրության պայմանագրի գործողության ամսվա սկզբի:

5. Չվաստակած ապահովագրավճարներն ըստ 5-րդ, 8-րդ, 11-րդ, 14-րդ սյունակների ցույց են տրվում այդ սյունակների 13-րդ տողում:

6. ՉԱՊ-ը որոշվում է ինչպես չվաստակած ապահովագրավճարների գումար`

Տող 14 = սյունակ 5, տող 13 + սյունակ 8, տող 13 + սյունակ 11, տող 13 + սյունակ 14, տող 13:



Ձև N 6

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

ելակետային ապահովագրավճար

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

Ապահովագրության պայմանագրերը

Բրուտտո ապահովագրավճարը

Կանխարգելիչ միջոցառումների մասհատումները

Կոմիսիոն պարգևավճարները

Ելակետային ապահովագրավճարը

1

2

3

4

5

1

       

2

       

ՉԱՊ-ի հանրագումարը

       

 

Ծանոթագրություն:

________________

1. N 6 ձևը նախատեսված է ելակետային ապահովագրավճարների որոշման համար, երբ չվաստակած ապահովագրավճարները հաշվարկում են`

- հաշվառման 1-ին խմբի` ըստ «pro rata temporis» մեթոդի. - հաշվառման 2-րդ խմբի. - հաշվառման 3-րդ խմբի:

2. N 6 ձևում ելակետային ապահովագրավճարներն որոշվում են ըստ ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի:

3. 2-րդ սյունակում ցույց են տրվում ապահովագրավճարներն ըստ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի:

4. 3-րդ սյունակում ցույց է տրվում միջոցների գումարը, որն ուղղված է կանխարգելիչ միջոցառումների պահուստների ձևավորմանը:

5. 4-րդ սյունակում ցույց է տրվում փաստացի փոխանցված կոմիսիոն վարձատրությունն ըստ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի:

6. 5-րդ սյունակում ցույց են տրվում ելակետային ապահովագրավճարները, որոնք հաշվարկվում են թիվ 6 ձևում ըստ լրացված սյունակների`

Սյունակ 5 = Սյունակ 2 - Սյունակ 3 - Սյունակ 4:

7. Ստացված արդյունքներն օգտագործվում են թիվ թիվ 7, 8, 9 ձևերում` չվաստակած ապահովագրավճարների պահուստը հաշվարկելու համար:

 

Ձև N 7

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Չվաստակած ապահովագրավճարի պահուստ` հաշվարկված հաշվառման 1-ին խմբի համար «pro rata temporis» մեթոդով

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Ապահովագրու-
թյան պայմա-նագրերը

Ելակե-
տային ապահո-վագրավճարը

Պայմանագրի գործողության ժամկետը

Հաշվետու ամսաթվի
դրությամբ ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից օրերի քանակը

Հաշվետու ամսաթվի
դրությամբ ապահովա-
գրողի պատասխանատվության սպառման օրերի քանակը (օրերով)

Չվաստա-
կած ապահովա-գրավճարը

1

2

3

4

5

6

1          
2          
.....          
ՉԱՊ-ի հանրագումարը x x x x  

 

Ծանոթագրություն:

________________

1. N 7 ձևը նախատեսված է ՉԱՊ-ի հաշվարկման համար` ըստ հաշվառման 1-ին խմբի, «pro rata temporis» մեթոդով:

2. 2-րդ սյունակում ցույց են տրվում ելակետային ապահովագրավճարները` ըստ N 6 ձևի 5-րդ սյունակի:

3. 3-րդ սյունակում ցույց է տրվում ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը` օրերով:

4. 5-րդ սյունակում ցույց է տրվում օրերի թիվը, որոնց համար չի վերջացել ապահովագրության պայմանագրով հաշվետու ամսաթվում ապահովագրողի պարտավորությունը: Որոշվում է N 7 ձևում լրացված սյունակների`

Սյունակ 5 = Սյունակ 3 - Սյունակ 4:

5. 6-րդ սյունակում ցույց է տրվում ՉԱՊ-ը որը հաշվարկվում է կարգում բերված բանաձևի համաձայն`

Սյունակ 6 = Սյունակ 2 x Սյունակ 5 / Սյունակ 3:

 

Ձև N 8

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Չվաստակած ապահովագրավճարի պահուստ` հաշվարկված հաշվառման 2-րդ խմբի համար

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

Ապահովագրության պայմանագրերը

Ելակետային ապահովագրավճարը

Ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթիվը

Ապահովագրության պայմանագրի ժամկետի լրացման ամսաթիվը

Չվաստակած ապահովագրավճարը

1

2

3

4

5

1        
2        
ՉԱՊ-ի հանրագումարը x x x  

 

Ծանոթագրություն:

________________

1. 2-րդ սյունակում ցույց են տրվում ելակետային ապահովագրավճարներն ըստ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի` համաձայն N 6 ձևի 5-րդ սյունակի տվյալների:

2. 5-րդ սյունակում ցույց են տրվում չվաստակած ապահովագրավճարներն ըստ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի, որոնք համապատասխանում են ելակետային ապահովագրավճարներին (3-րդ սյունակ):

 

Ձև N 9

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Չվաստակած ապահովագրավճարի պահուստ` հաշվարկված հաշվառման 3-րդ խմբի համար

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

Ապահովագրության պայմանագրերը

Ելակետային ապահովագրավճարը

Չվաստակած ապահովագրավճարը

1

2

3

1    
2    
     
ՉԱՊ-ի հանրագումարը

x

 

 

Ծանոթագրություն:

 ________________

1. 2-րդ սյունակում ցույց են տրվում ելակետային ապահովագրավճարներն ըստ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի` համաձայն N 6 ձևի 5-րդ սյունակի տվյալների:

2. 3-րդ սյունակում ցույց են տրվում ելակետային ապահովագրավճարներն ըստ յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի`

Սյունակ = Սյունակ 2 x 40% / 100%:

 

Ձև N 10

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

հայտարարված, բայց չկարգավորված վնասների պահուստ

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

Հաշվետու ժամանա-
կաշրջանի
ընթացքում հատուցման ներկայացված վնասները

Հաշվետու ժամանակա-
շրջանին նախոր-
դող չկարգավոր-ված վնասները

Հաշվետու ժամա-նակաշրջանում
կարգավորված վնասները

Հաշվետու ամսաթվի դրությամբ հայտարարված,
բայց չկարգա-
վորված վնասների պահուստը

Վնասի կարգա-վորման հետ կապված ծախսերը
(3%)

Հայտարար-
ված, բայց
չկարգավոր-
ված վնասների պահուստը

1

2

3

4

5

6

7

8

3-րդ եռամսյակ

03

x

     

x

x

2-րդ եռամսյակ

04

x

     

x

x

1-ին եռամսյակ

05

x

     

x

x

Հաշվետու ամսաթվով վերջացող եռամսյակը

06

  x     x x
Հանրագումարը

07

           

 

Ծանոթագրություն:

________________

1. 3-րդ, 4-րդ, 5-րդ սյունակները լրացվում են ըստ հայտարարված վնասների գրանցամատյանի տվյալների:

2. Սյունակ 6 = Սյունակ 3 + Սյունակ 4 - Սյունակ 5:

3. Սյունակ 7, տող 07 = Սյունակ 6, տող 07 x 3% / 100%:

4. Սյունակ 8, տող 07 = Սյունակ 6, տող 07 + Սյունակ 7, տող 07:

5. Եթե ապահովագրողն ունի կորուստներ, որոնք կարգավորված չեն եռամսյակում և չեն ցույց տրված թիվ 10 ձևում, ապա աղյուսակը հարկավոր է շարունակել:

 

 

Ձև N 11

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

տեղի ունեցած, բայց չհայտարարված վնասների պահուստ

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

Ելակետային ապահովագրավճարը

ՏՉՎՊ-ին մասհանումների նորմատիվը (տոկոսը)

ՏՉՎՊ

1

2

3

4

5

3-րդ եռամսյակ

01

 

x

x

2-րդ եռամսյակ

02

 

x

x

1-ին եռամսյակ

03

 

x

x

հաշվետու ամսաթվով վերջացող եռամսյակը

04

 

x

x

Հանրագումարը

05

 

10

 

 

Ծանոթագրություն:

________________

1. 3-րդ սյունակի 05 տողում ցույց է տրվում ելակետային ապահովագրավճարների գումարը`

Սյունակ 3, տող 05 = Սյունակ 3 ( տող 01 + տող 02 + տող 03 + տող 04):

2. 5-րդ սյունակի 05 տողում ցույց է տրվում ՏՉՎՊ-ն հաշվետու ամսաթվում:

Սյունակ 5 = Սյունակ 3, տող 05 x Սյունակ 4, տող 05 / 100%:

 

 

Ձև N 12

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

կանխարգելիչ միջոցառումների պահուստ

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

ԿՄՊ-ն հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ

ԿՄՊ-ին հատկացումների գումարը

կանխարգելիչ միջոցառումների համար փաստացի ծախսված գումարը

ԿՄՊ

1

2

3

4

5

6

հաշվետու ամսաթվով վերջացող եռամսյակը          

 

Ծանոթագրություն:

________________

1. 6-րդ սյունակում ցույց է տրվում ԿՄՊ-ն,

Սյունակ 6 = Սյունակ 3 + Սյունակ 4 - Սյունակ 5:

 

 

Ձև N 13

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

արտարժույթով կազմված ապահովագրական պահուստների դրամի վերահաշվառում

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Տողի համարը

ՉՄՊ

ՀՉՎՊ

ՏՉՎՊ

ԿՄՊ

1

2

3

4

5

6

Պահուստի մեծությունը`
արտարժույթով
         
           
Պահուստի մեծությունը`
դրամով
         

 

 

Ձև N 14

Ապահովագրական
ընկերությունը ______________
Հաշվետու
ժամանակաշրջանը ____________

 

Ապահովագրական պահուստների ընդհանուր գումարը

 

չվաստակած ապահովագրավճարի պահուստ

 

Ապահովագրության տեսակը

Տարադրամը

Հանրագումարը

1

2

3

4

5

 

դրամ

ՌԴ ռուբլի

ԱՄՆ-ի դոլար

 
1.
2.
.......
       
Հանրագումարը        

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԾ, ԲԱՅՑ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏ

 

1.
2.
.....
       
Հանրագումարը        

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ԲԱՅՑ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏ

 

1.
2.
.....
       
Հանրագումարը        

 

Տեխնիկական պահուստի
ընդհանուր գումարը

 

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏ

 

1.
2.
.....
       
Հանրագումարը        

 

Ապահովագրական պահուստի
ընդհանուր գումարը

 

ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ապահովագրության տեսակը  ____________

Տարադրամը
 
 ____________

 

 

Ներմուծեք նկարագրությունը_13528

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_13531

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
նոյեմբերի 29-ի N 368 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման գործընթացը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ապահովագրական գործունեությունն ապահովագրողների կողմից իրականացվող մի գործունեություն է, ըստ որի ապահովագրողները պարտավորվում են ապահովագրողին կամ այլ անձի, որի օգտին կնքվել է պայմանագիրը, ոչ կյանքի ապահովագրության դեպքում հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարների հետևանքով կրած վնասը (վճարել ապահովագրական հատուցում ապահովագրական գումարի սահմաններում) կամ կյանքի ապահովագրության դեպքում պայմանագրով պայմանավորված ապահովագրական գումարը:

Ապահովադիրները պարտավորվում են մուծել պայմանագրով սահմանված ապահովագրավճարները:

2. Ապահովագրական գործունեության լիցենզիան (այսուհետև լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետև լիազորված պետական կառավարման մարմին) կողմից տրվող ապահովագրական գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:

3. Ապահովագրական գործունեության լիցենզիան անժամկետ է, որի համար ապահովագրողից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Լիցենզիայում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

4. Ապահովագրական գործունեության լիցենզիայում նշվում են լիցենզիայի գրանցման համարը, ապահովագրողի լրիվ ֆիրմային անվանումը, ապահովագրողի կազմակերպական-իրավական տեսակը, լիցենզիան տալու ամսաթիվը և թույլատրված գործունեության տեսակները: Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

5. Լիցենզիաները տրվում են ապահովագրական գործունեության հետևյալ տեսակների համար.

ա) կյանքի ապահովագրություն.

բ) ոչ կյանքի ապահովագրություն.

դժբախտ դեպքերի և հիվանդությունների ապահովագրություն. բժշկական ապահովագրություն. տրանսպորտային միջոցների ապահովագրություն. բեռների փոխադրման ապահովագրություն. գույքային ապահովագրության այլ տեսակներ. ֆինանսական ռիսկերի ապահովագրություն. վարկերի չմարման համար վարկառուների պատասխանատվության ապահովագրություն. ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվության ապահովագրություն. պատասխանատվության այլ տեսակների ապահովագրություն.

գ) վերաապահովագրություն:

6. Ապահովագրողների կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

7. Ապահովագրողի լուծարման դեպքում ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցնում է և պետք է վերադարձվի լիազորված պետական կառավարման մարմնին նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

8. Լիցենզիայի կորստի դեպքում ապահովագրողն այդ մասին անհապաղ հայտնում է լիազորված պետական կառավարման մարմնին: Վերջինս ապահովագրողի դիմումի հիման վրա 15-օրյա ժամկետում վերականգնում է լիցենզիան:

9. Ապահովագրողի ղեկավար չեն կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.

բ) դատավճռով որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված և չմարած (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) այն անձինք, որոնց ապօրինի գործողությունները նախկինում հանգեցրել են ապահովագրողների կամ այլ իրավաբանական անձանց սնանկացմանը:

10. Ապահովագրողի տնօրենն ու գլխավոր հաշվապահը պետք է ունենան մասնագիտական որակավորում: Որակավորման կարգն ու չափանիշները սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

 

II. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

11. Ապահովագրողները լիցենզիա ստանալու համար լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնում են դիմում, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) ապահովագրողի հիմնադիր փաստաթղթերը (կանոնադրություն և (կամ) հիմնադիր պայմանագիր).

բ) ապահովագրողի գործունեության բիզնես-նախագիծը, որը պետք է ներառի ապահովագրական գործունեության տեսակները, և ըստ յուրաքանչյուր տեսակի`

կնքվելիք պայմանագրերի թիվը.

ապահովագրական գումարի չափը.

ապահովագրական սակագները.

ապահովագրավճարի չափը.

կոմիսիոն վարձատրության և տանտյեմների չափը.

գործավարման ծախսերի մեծությունը.

հատկացումները ապահովագրական պահուստներին.

վերաապահովագրության ծավալները.

վճարվելիք հատուցումների ծավալը.

շահույթը (վնասը).

գ) հայտարարված կանոնադրական հիմնադրամի գումարի 30% վճարման անդորրագրի պատճենը.

դ) ապահովագրական գործունեության լիցենզիա տալու համար վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենը.

ե) վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվեկշիռը (գործող ապահովագրողի համար).

զ) ապահովագրողի կողմից հաստատված ապահովագրության յուրաքանչյուր տեսակի պայմանները, որոնք ընդգրկում են`

ապահովագրության օբյեկտը.

ապահովագրական պատահարների սահմանումը.

ապահովագրության ժամկետները.

ապահովագրավճարի (պրեմիայի) վճարման կարգը և ժամկետները.

կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները և ապահովագրական հատկացումների հնարավոր մերժման դեպքերը.

վեճերի լուծման կարգը և պայմանների հստակությունը ըստ ապահովագրության պայմանագրերի.

բժշկական ապահովագրության դեպքում պայմանագիր` կնքված բուժհիմնարկների հետ.

է) ապահովագրողի տնօրենի և գլխավոր հաշվապահի մասնագիտական որակավորման վկայականների պատճենները:

Ապահովագրության պայմաններին կցվում են պոլիսների (ապահովագրական վկայագրերի) օրինակները: Պոլիսները ենթակա են գրանցման լիազորված պետական կառավարման մարմնի կողմից: Այդ գրանցումը հաստատվում է պոլիսի ձևաթղթի բնօրինակի առաջին էջի հակառակ կողմի վերին աջ անկյունում դրված դրոշմակով:

12. Օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ հիմնադրվող ապահովագրողները լիցենզիա ստանալու համար, սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, լիազորված պետական կառավարման մարմնին լրացուցիչ ներկայացնում են նախորդ երեք տարվա հաշվապահական հաշվեկշիռները և աուդիտորական եզրակացությունը:

13. Սահմանված կարգով փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է որոշում կայացնել ներկայացված դիմումի վերաբերյալ: Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին:

14. Լիազորված պետական կառավարման մարմինը կարող է մերժել դիմումը, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

բ) ապահովագրողի ղեկավարի և գլխավոր հաշվապահի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից ներկայացվող պահանջներին:

Մերժման դեպքում դիմողը լիցենզիայի մերժումը կարող է գանգատարկել դատական կարգով:

 

III. Լիցենզիաների գրանցամատյանը

 

15. Լիազորված պետական կառավարման մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյանը, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) լիցենզիայի գրանցման համարը.

բ) լիցենզիայի գրանցման ամսաթիվը.

գ) ապահովագրողի կազմակերպական-իրավական տեսակը.

դ) ապահովագրողի լրիվ ֆիրմային անվանումը.

ե) ապահովագրողի իրավաբանական հասցեն.

զ) ապահովագրողի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) կազմը.

է) ապահովագրողի կանոնադրական հիմնադրամի չափը.

ը) ապահովագրողի գործունեության դադարման մասին:

16. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են և կնքվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կնիքով:

 

IV. Փոփոխությունների գրանցումը

 

17. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրողները պարտավոր են մեկամսյա ժամկետում լիազորված պետական կառավարման մարմնին ծանուցել հետևյալ փոփոխությունների մասին`

ա) ապահովագրողի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները.

բ) կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխությունը.

գ) ապահովագրողի լուծարման վերաբերյալ տեղեկությունները:

18. Լիազորված պետական կառավարման մարմինը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին:

 

V. Լիցենզիայի անվավեր ճանաչումը

 

19. Լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով:

20. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովագրողը զրկվում է ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են ապահովադիրների նկատմամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը:

 

VI. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը եվ դրա իրավական հետեվանքները

 

21. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`

ա) խախտվել են սույն կարգի պահանջները.

բ) ապահովագրողը լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովագրական գործունեություն չի իրականացրել.

գ) ապահովագրողը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու վերաբերյալ վերջինիս հանձնարարականները.

դ) դադարել է ապահովագրողի գործունեությունը, կամ ուժի մեջ են մտել նրա հիմնադիր փաստաթղթերում նշված գործունեության դադարման այլ պայմաններ:

22. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնի որոշումն անմիջապես հրապարակվում է:

23. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից ապահովագրողը զրկվում է ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են ապահովադիրների նկատմամբ նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը:

24. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմնի որոշման պատճենը` որոշման ընդունման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է ապահովագրողին:

 

VII. Լիցենզիայի գործողությունը կասեցնելը եվ չեղյալ համարելը

 

25. Լիցենզավորված ապահովագրողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի դրույթների խախտման դեպքում լիազորված պետական կառավարման մարմինը կարող է կասեցնել տրված լիցենզիայի գործողությունը: Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից և չի կարող գերազանցել 45 օրը: Լիցենզիայի գործողության կասեցման հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված պետական կառավարման մարմինն այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված ապահովագրողին և նրան հնարավորություն տալիս վերացնելու թույլ տրված խախտումները:

26. Լիցենզիայի գործողության կասեցման համար կարող է հիմք հանդիսանալ հետևյալ պատճառներից որևէ մեկը`

ա) լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված փաստաթղթերը պարունակում են ոչ ճիշտ տեղեկություններ.

բ) ապահովագրողի գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներ.

գ) անվավեր է ճանաչվել ապահովագրողի մասնագիտական որակավորման վկայականը.

դ) հիմնադիր փաստաթղթերում տեղ գտած փոփոխությունների մասին տեղյակ չի պահվել լիազորված պետական կառավարման մարմինը.

ե) ապահովագրողն իրականացրել է ապահովագրական գործունեության տեսակներ, որոնք նախատեսված չեն լիցենզիայում.

զ) ապահովագրական պահուստների ձևավորման և օգտագործման հետ կապված խախտումներ:

27. Ապահովագրողը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել վերոհիշյալ խախտումները և այդ մասին տեղեկացնել լիազորված պետական կառավարման մարմնին:

28. Սահմանված ժամկետում վերոհիշյալ խախտումները չվերացնելու դեպքում լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի որոշմամբ չեղյալ է համարվում:

29. Մեկ տարվա ընթացքում լիցենզիայի գործողության երկրորդ անգամ կասեցումը հանգեցնում է լիցենզիայի չեղյալ համարման:

30. Լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ որոշման պատճենը 5-օրյա ժամկետում ուղարկվում է ապահովագրողին:

31. Լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ որոշման պատճենը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում այն կարող է գանգատարկվել դատական կարգով:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1996 թվականի
նոյեմբերի 29-ի N 368 որոշմամբ

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ (ԲՐՈՔԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ապահովագրական միջնորդային (բրոքերային) գործունեության լիցենզավորման գործընթացը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը տարածվում է այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ապահովագրական բրոքերներ) վրա, որոնք ապահովագրական (վերաապահովագրական) շուկայում իրականացնում են`

ապահովագրական միջնորդային գործունեության ապահովադրի և ապահովագրողի միջև, ինչպես նաև ապահովագրողի և վերաապահովագրողի միջև.

ապահովագրական ռիսկերի տեղաբաշխում և լիազորագրային կառավարում:

2. Ապահովագրական միջնորդային գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները`

ա) ապահովագրական միջնորդային գործունեությունն իրականացնել ապահովագրական բրոքերների և պատվիրատուների (ապահովադիրների, ապահովագրողների և վերաապահովագրողների) միջև կնքված ապահովագրական միջնորդային պայմանագրերի հիման վրա.

բ) ապահովագրական բրոքերները պարտավոր են ապահովադիրներին շահավետ պայմաններով ապահովագրել հուսալի ապահովագրողների մոտ իսկ ապահովագրողների ապահովագրական ռիսկերը տեղաբաշխել հուսալի վերաապահովագրողների մոտ.

գ) ձեռնարկության տնօրենն ու անհատ ձեռներեցը պետք է ունենան ապահովագրական բրոքերի որակավորում: Որակավորման կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետև լիազորված պետական կառավարման մարմին).

դ) ապահովագրական բրոքերային գործունեություն թույլատրվում է իրականացնել լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան լիցենզիա ստանալուց հետո: Այն տրվում է երեք տարի ժամանակով, որի համար ապահովագրական բրոքերից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Լիցենզիայում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

 

II. Լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

4. Լիցենզավորման համար ձեռնարկությունը լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացնում է դիմում, որին կցվում են`

ա) սահմանված կարգով վավերացված հիմնադիր փաստաթղթերը (2 օրինակից).

բ) տնօրենի մասնագիտական որակավորման վկայականի պատճենը.

գ) ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիա տալու համար գանձվող պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

դ) վերջին հաշվետու ժամանակաշրջանի տարեկան հաշվապահական հաշվետվությունները (գործող ձեռնարկությունների համար):

5. Անհատ ձեռներեցները դիմումին կից ներկայացնում են`

ա) ապահովագրական բրոքերների որակավորման վկայականի պատճենը.

բ) ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիա տալու համար գանձվող պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

6. Փաստաթղթերում տեղ գտած փոփոխությունների մասին լիցենզավորված անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում տեղեկացնել լիազորված պետական կառավարման մարմնին:

7. Լիազորված պետական կառավարման մարմինը պարտավոր է 15-օրյա ժամկետում որոշում կայացնել ներկայացված դիմումի վերաբերյալ: Լիցենզիան տալու կամ մերժելու վերաբերյալ որոշումը դիմողին հանձնվում է որոշումը կայացնելուց հետո երեք օրվա ընթացքում:

8. Ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիա ստանալու համար տրված դիմումը կարող է մերժվել, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

բ) համապատասխան մասնագիտական որակավորման բացակայության դեպքում:

Մերժման դեպքում դիմողը կարող է լիցենզիայի մերժումը 30 օրվա ընթացքում գանգատարկել դատական կարգով:

9. Լիցենզիայի կորստի դեպքում ապահովագրական բրոքերը պետք է հայտարարություն տա մամուլում և եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնի լիազորված պետական կառավարման մարմնին:

Ապահովագրական միջնորդային գործունեության լիցենզիան վերականգնվում է 10-օրյա ժամկետում:

10. Լիազորված պետական կառավարման մարմինը հատուկ գրանցամատյանում իրականացնում է լիցենզիաների հաշվառում:

 

III. Լիցենզիան չեղյալ համարելը եվ անվավեր ճանաչելը

 

11. Լիցենզիան չեղյալ համարելու հիմք կարող են հանդիսանալ հետևյալ պատճառները`

ա) լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացված փաստաթղթերը պարունակում են ոչ ճիշտ տեղեկություններ.

բ) ապահովագրական բրոքերի գործունեության ստուգման արդյունքներով հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի պահանջների խախտումներ.

գ) անվավեր է ճանաչվել ապահովագրական բրոքերի որակավորման վկայականը.

դ) չեն պահպանվել սույն կարգի մյուս պահանջները:

12. Լիցենզիան չեղյալ համարելու համար հիմքերի ի հայտ գալու դեպքում լիազորված պետական կառավարման մարմինը սահմանում է 45-օրյա ժամկետ թույլ տրված խախտումները վերացնելու համար:

13. Թույլ տրված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում լիազորված պետական կառավարման մարմինը կարող է լիցենզիան չեղյալ համարել:

14. Լիցենզիան չեղյալ համարելու որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հասցեատիրոջը:

15. Լիցենզիան չեղյալ համարելու վերաբերյալ որոշման պատճենն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում այն կարող է գանգատարկվել դատական կարգով:

16. Լիցենզիան լիազորված պետական կառավարման մարմնի հայցով անվավեր է ճանաչվում դատական կարգով: