Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2007-29.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.15/27(267) Հոդ.267
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
19.07.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ընտրելու իրավունք ունեցող եվ հաշվառում չունեցող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 06.02.07 N 32-Ն)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 41-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը (Հավելված 1):

(1-ին կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)

2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը (Հավելված 2):

(2-րդ կետը խմբ. 06.02.07 N 32-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 10/1-Ն, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» N 10/6-Ն որոշումները:


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 29-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ընտրելու իրավունք ունեցող եվ հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու

(Վերնագիրը փոփ. 06.02.07 N 32-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմվում է ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:

(1-ին կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)

2. Համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերում առկա է նշում այդ համայնքում փաստացի բնակության վայրի մասին:

3. Այն քաղաքացիները, ովքեր ունեն ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

4. Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ ներկայացնելու դեպքում:

(4-րդ կետը փոփ. 06.02.07 N 32-Ն)

5. Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարին` քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչության (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ:

Հայտին կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրի մասին: Բազմաբնակարան բնակելի շենքում բնակվելու դեպքում բնակության վայրի մասին տեղեկանքը տրվում է համատիրությունից կամ բնակշահագործման գրասենյակից, սեփականության իրավունքով անհատ քաղաքացիներին պատկանող սեփական տներում բնակվելու դեպքում` թաղային լիազորից, իսկ այլ դեպքերում՝ բնակության վայրի մասին տեղեկանք տալու լիազորություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:

(5-րդ կետը խմբ. 06.02.07 N 32-Ն)

51. Համայնքի ղեկավարը հայտը uտանալուց հետո` 2 oրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը uտանալուց հետո` մեկ oրվա ընթացքում, uահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում` այդ մաuին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:

(51 կետը լրաց. 06.02.07 N 32-Ն)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)

 


Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 29-Ն որոշման

 

 __________________________________________

(նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

 __________________________________________

 

 Հ Ա Յ Տ

 

Ընտրողների ցուցակում ընդգրկվելու

Ես՝ _____________________________________________________________

                                      (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

      ________________________________________________________________

Անձնագիր  _______________________________________________________

                                                        (սերիա, համար, ում կողմից է տրված)

 

 ____ ______________________ ___ թվականից առանց հաշվառման բնակվում եմ

 _______________________________________________________________

                                                           (բնակության վայրի հասցեն)

 _______________________________________________________________

 

Խնդրում եմ ինձ ընդգրկել _______________________________ համայնքի ընտրողների

ցուցակում:

 

Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից:

 

ՀԱՅՏԱՏՈՒ _______________________                      ___________________

                              (ազգանուն)                                                                           (ստորագրություն)

 ____ _______________ 200  թվական


(Հավելվածը փոփ. 06.02.07 N 32-Ն)

 


Հավելված 3
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ. հուլիսի 19-ի
թիվ 29-Ն որոշման

 

(Հավելվածն ուժը կորցրել է 06.02.07 N 32-Ն)