040.0808.18.12.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1998 թվականի N 808
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1999 թվականի հունվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարաններ, և վերջիններիս նյութատեխնիկական ապահովման միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 20 և 20.3 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
(նախաբանը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.08.02 N 1363-Ն)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների` օրենքով չսահմանված պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործունեության համար անհրաժեշտ գույք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար 1999 թվականին հնարավորության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել առաջնահերթ կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հավելված N 1 |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
1 յուրաքանչյուր նստավայրում` 1 0,5 յուրաքանչյուր նստավայրում` 1 յուրաքանչյուր նստավայրում` 1 6. յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս 7. 1 8. 1 9. 1 10. 3 11. 0.5 12. 0.5
N/N
ը/կՀաստիքային միավորի անվանումը
Հաստիքային միավորի թիվը
1.
Գրասենյակի պետ
2.
Գրասենյակի քարտուղար
3.
Գանձապահ
4.
Ցրիչ
5.
Պարետ
Հավաքարար
Տնտեսության վարիչ
Համակարգչի ավագ օպերատոր
Վարորդ
Հնոցապան (ջեռուցվող
ժամանակահատվածում)
Էլեկտրիկ
Փականագործ
(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն, 13.10.05 N 1664-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Հավելված N 2 |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ եվ տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
1 Երևան քաղաքում յուրաքանչյուր 3 դատավորին` 1 0,5 յուրաքանչյուր նստավայրում` 1 յուրաքանչյուր նստավայրում` 1 յուրաքանչյուր 500 քմ մաքրվող տարածքի համար` 1 միավոր, բայց 0,5 միավորից ոչ պակաս 1 1 1 1 0.5 0.5 1 0.5
N/N
ը/կՀաստիքային միավորի անվանումը
Հաստիքային միավորի թիվը
1.
Գրասենյակի պետ
2.
Գրասենյակի քարտուղար
տնտեսական դատարանի յուրաքանչյուր նստավայրում` 1
3.
Գանձապահ
4.
Ցրիչ
5.
Պարետ
6.
Հավաքարար
7.
Վարորդ
8.
Տնտեսության վարիչ
9.
Համակարգչի ավագ օպերատոր
10.
Վերելակավար
11.
Էլեկտրիկ
12.
Փականագործ
13.
Հնոցապան (ջեռուցվող ժամանակահատվածում)
14.
Տեխնիկ
(հավելվածը փոփ. 29.08.02 N 1363-Ն, 26.02.04 N 485-Ն, 13.10.05 N 1664-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Թադևոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.10.2006, N 1513-Ն | 25.11.2006, N 808 | |
13.10.2005, N 1664-Ն | 10.11.2005, N 808 | |
26.02.2004, N 485-Ն | 29.04.2004, N 808 | |
29.08.2002, N 1363-Ն | 01.01.2003, N 808 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|