«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 սեպտեմբերի 2005 թ. |
N 456-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մայիսի 14-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» հաստատելու մասին» թիվ 179 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) կողմից պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները:
2. Կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարբերականներն են.
2.1.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» (ամսական), որը ներառում է.
2.1.1. Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ և անհատական որոշումները, Կենտրոնական բանկի նախագահի որոշումները, որոնք առնչվում են Կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև այլ իրավական ակտեր,
2.1.2. Դրամավարկային ամփոփագիր,
2.1.3. Վիճակագրական հավելված:
2.2. |
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր» (եռամսյակային), որը ներառում է. |
2.2.1. Գնաճի հաշվետվությունը,
2.2.2. ՀՀ ֆինանսական ոլորտի զարգացումները,
2.2.3. Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը,
2.2.4. Վիճակագրական հավելվածը,
2.2.5. Կենտրոնական բանկի աշխատակիցների հետազոտական և վերլուծական նյութեր:
2.3.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն», որը ներառում է.
2.3.1. Գնաճի հաշվետվությունը,
2.3.2. ՀՀ ֆինանսական կայունության ապահովումը,
2.3.3. ՀՀ կենտրոնական բանկի կառավարումը,
2.3.4. Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը,
2.3.5. Վիճակագրական հավելվածը:
2.4. «Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» տարեկան հաշվետվությունը
(2.4-րդ ենթակետը փոփ. 29.08.06 N 500-Ն)
2.5.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր» (տարեկան), որը ներառում է.
2.5.1. Իրական հատվածի ցուցանիշները,
2.5.2. Արտաքին հատվածի ցուցանիշները,
2.5.3. Պետական բյուջեի ցուցանիշները,
2.5.4. Դրամավարկային ցուցանիշները,
2.5.5. Արտաքին պահուստները,
2.5.6. Ֆինանսական շուկան. գործիքները, տոկոսադրույքները, փոխարժեքները,
2.5.7. ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները,
2.5.8. ՀՀ առևտրային բանկերի ավանդները,
2.5.9. ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշները և տնտեսական նորմատիվներին համապատասխանությունը,
2.5.10. Վճարահաշվային համակարգ,
2.5.11. Այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
2.6.
«Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը», որը ներառում է.
2.6.1. Մակրոտնտեսական իրավիճակը,
2.6.2. Հարկաբյուջետային քաղաքականությունը,
2.6.3. Արտաքին հատվածը,
2.6.4. Գնաճի նպատակադրում,
2.6.5. Ընթացիկ տարվա դրամավարկային քաղաքականության ուղղությունները և միտումները,
2.6.6. Հաջորդ տարվա դրամավարկային քաղաքականության հիմնական խնդիրները և ուղղությունները,
2.6.7. ՀՀ ֆինանսական համակարգի և վճարահաշվարկային համակարգի զարգացումները,
2.6.8. Դրամավարկային քաղաքականության ծրագրի իրագործման ռիսկերը,
2.6.9. Հավելվածներ:
Կենտրոնական բանկի խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի» հաստատմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում վերջինս հրապարակվում է մամուլում:
2.7. |
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» - հատուկ թողարկում, որի բովանդակությունը և տպաքանակը պատասխանատու ստորաբաժանման կողմից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացվում ըստ հրապարակման անհրաժեշտության, իսկ թողարկման ենթակա օրինակների քանակը, ժամկետները, պատասխանատու անձանց շրջանակը կարգավորվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ: |
3. Կենտրոնական բանկի պարբերականների պատրաստումը, հաստատումը, հրապարակումը, բաշխումը և Կենտրոնական բանկի Ինտերնետի «Տնային էջում» տեղադրումն իրականացվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետներում:
4. Պարբերականների թողարկման պարբերականությունը և լեզուն սահմանվում են համաձայն ենթահավելված 1-ի:
Ենթահավելված 1 |
Պարբերականների թողարկման պարբերականությունը եվ լեզուն
|
Պարբերականի անվանումը |
Թողարկման պարբերականությունը |
Լեզուն |
1. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր |
ամսական |
հայերեն, Դրամավարկային ամփոփագիրը՝ նաև անգլերեն |
2. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր |
եռամսյակային |
հայերեն |
4. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն |
տարեկան |
հայերեն, անգլերեն |
5. |
«Հայաստանի ֆինանսական համակարգը. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» տարեկան հաշվետվությունը |
տարեկան |
հայերեն, անգլերեն |
6. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր |
տարեկան |
հայերեն, անգլերեն |
7. |
Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիր |
տարեկան |
հայերեն, անգլերեն |
(ենթահավելվածը փոփ. 29.08.06 N 500-Ն)
(հավելվածը փոփ. 29.08.06 N 500-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.03.2008, թիվ 70-Ն | 25.04.2008, N 456-Ն | |
29.08.2006, N 500-Ն | 01.01.2007, N 456-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|