«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
22 մարտի 2007 թվականի N 318-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 336-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանն արտաքին հակավթարային կառավարման կենտրոն ստեղծելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով շենքի մաս հանձնելու մասին» N 336-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «շենքի մաս» բառերը փոխարինել «տարածք» բառով.
2) որոշման 1-ին կետում «շենքից 3000 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքի մաս» բառերը փոխարինել «արտադրական մասնաշենքի 3-րդ հարկից 941.1 քառ. մետր մակերեսով տարածք» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|